Օրվա լուսանկարը. Մեր “ջահել վախտերը” :)
28 Sunday Oct 2012
28 Sunday Oct 2012
30 Sunday May 2010
11 Tuesday May 2010
Էսօր էլի Հեմինգուեյ, հիմա էլ “Հրաժեշտ զենքին”-ը: Էս հատվածը ինքս չեմ գրքից հանել, ինտերնետից ա, ես “Հրաժեշտ զենքին”-հայերենով չեմ կարդացել, առհասարակ Հեմինգուեյ հայերեն չեմ կարդացել, մենակ անգլ: Բայց էս կտորը հրաշալի ա թարգմանված…
– Դու շատ քաջ ես: Քաջերին դժվար է ծնկի բերել:
– Բայց նրանք էլ են մեռնում:
– Միայն մի անգամ:
– Մի՞թե: Ո՞վ է ասել:
– Որ վախկոտը հազար անգա՞մ է մեռնում, իսկ քաջը մե՞կ:
– Այո: Բայց ո՞վ է ասել: Continue reading
22 Thursday Apr 2010
Միանգամից ասեմ` “բացելա” 🙂 Հիշեցի “Վասպուրականում” երգելուս “վախտերը”, էն որ երգ-կատակներ էինք բեմադրում, ալ-յա “Հեյ վախ հերվա կիրակին” ու էդպես շարունակ… քավորակին, սաներակին 🙂 Հա, հիմա մեջբերում ես երգից, թե առաջին անգամ լսելուց չֆիկսեք 🙂 “Ախ էդ պարը հենց պարեմ, հենց պարեմ / Կիմանան, որ մարալ եմ, ջեյրան եմ, շատ թանկ եմ / Ձեր գեղի էդ կոլոտ-մոլոտ, փրչոտ-մրչոտների մեջ / Ես մարալ եմ, մարալ եմ, մորալ եմ, մորալ եմ….” ու էսպես շարունակ… Լա՜վն ա չէ՜… Այ էդպես ուրախ օր եմ մաղթում 🙂
20 Tuesday Apr 2010
Երեկոյան, երբ սահմանին հասան, Նենա Դակոնտեն նկատեց, որ մատը, որի վրա հարսանեկան մատանին էր, շարունակում է արյունել: Լաքե եռեզր գլխարկին կոպիտ բրդյա ծածկոց գցած պարեկը կարբիդե լապտերի լույսի տակ ստուգեց անձնագրերը՝ մեծ ջանք թափելով, որպեսզի Պիրենեյներից փչող կատաղի քամին ցած չգլորեր իրեն: Չնայած երկու դիվանագիտական անձնագրերն էլ կարգին էին՝ պարեկը բարձրացրեց լապտերը, որպեսզի համոզվեր, որ լուսանկարները նման էին դեմքերին:
Նենա Դակոնտեն գրեթե աղջնակ էր՝ երջանիկ թռչնակի աչքերով, մեղրագույն մաշկով, որից դեռևս Կարիբյան ծովի կիզիչ արև էր ճառագում հունվարյան մռայլ աղջամուղջի մեջ: Նա մինչև վիզը փաթաթվել էր ջրաքիսե այնպիսի մի մուշտակի մեջ, որ հնարավոր չէր գնել ամբողջ սահմանապահ կայազորի մեկ տարվա աշխատավարձով: Նրա ամուսինը՝ Բիլլի Սանչես Ավիլան, ով վարում էր ավտոմեքենան, մի տարով փոքր էր նրանից և գրեթե նույնքան գեղեցիկ: Continue reading
19 Monday Apr 2010
Ոչ մեր սիրելն էր սիրելու նման
Ոչ մեր բաժանում՝ բաժանում եղավ
Հազիվ լսելի մի երգ կար հեռու
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողների մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացած ծաղիկ չմնա՜ց գրքում
Նամակ չմնաց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայքերին
Երկու զգույգ ոտքեր քայլեցին տրտում
Անցան, գնացին՝ չմտան մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին… Continue reading
15 Thursday Apr 2010
Մնա՜, էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա: Continue reading
14 Wednesday Apr 2010
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։ Continue reading