21-ամյա Անին մինչեւ նախորդ տարի իր բուհի ուսանողական խորհրդի (ՈւԽ) ակտիվիստներից էր, բայց հիմա ոչ միայն ուսանողական խորհրդի հետ կապ չունի, այլեւ պատրաստվում է բակալավրիատից հետո Հայաստանից մեկնել` ուսումն այլ երկրում շարունակելու:«Ես մի լուրջ գաղափարական հարցում համամիտ չէի ուսանողական խորհրդի հետ եւ հաճախ վիճում էինք: Մի օր էլ ինձ հասկացրին, որ ՈւԽ-ն ուրիշ լծակներ էլ ունի եւ կարող է ինձ հետ ամենադաժան հաշվեհարդար տեսնել` մինչեւ անգամ վարկաբեկում»,- պատմեց Անին եւ նշեց, որ ոչ մի «վատ բան» տեղի չունեցավ, որովհետեւ հետ կանգնեց իր բոլոր պնդումներից: Նա համարում է, որ իր պես շատ ուսանողներ հիասթափվում են ոչ միայն հասարակական աշխատանքներից, այլեւ Հայաստանից ընդհանրապես, ինչը բերում է բուհերում ՈՒԽ-ների բացարձակ իշխանության, եւ մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, ոչ մի ուսանողական շարժում սկսել չեն կարողանում:
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ՈՒԽ նախագահ Էդգար Հովհաննիսյանն ասում է, որ հիմա իրենց բուհում ոչ մի լուրջ ուսանողական շարժում չկա, բայց ՈՒԽ-ականների իրենց սերունդն իշխանության է եկել մի այդպիսի շարժման հետեւանքով:«Մենք հայ երիտասարդ ազգայնականների ակումբ էինք կազմել, որն ՈՒԽ-ի հետ կապ չուներ, երթեր, ցույցեր, միտինգներ էինք անում, մեր շարժման կորիզը այսօրվա ՈՒԽ-ն է»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը, ով ՈՒԽ նախագահ է ընտրվել 2005 թ.:Հայաստանի պետական ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Ռոբերտ Մակարյանն ասում է, որ բուհի ներսում հնարավոր չէ այլընտրանք լինել ՈւԽ-ին: «Շատերի մոտ ՈՒԽ-ն ասոցացվում է ինչ-որ կլանային համակարգի հետ, կարծում են, որ ՈՒԽ-ն ինչ-որ մաֆիա է ձեւավորում, որը չի թողնում իր պատերից ներս ոչ մի ուսանողի, բայց չէ՞ որ ուսանողներն են ձեւավորում ՈՒԽ-ն»,- ասաց Ռոբերտը, ով արդեն 4-րդ տարին է ղեկավարում ՈՒԽ-ն:Իսկ թե ինչքանով է դրսեւորվում բուհի ներսում ՈՒԽ-ների դոմինանտությունը, տարբեր բուհերի ՈՒԽ նախագահներ իրենց բանաձեւն ունեն: Continue reading