Խորխե Լուիս Բորխես. Այն, ինչ պատկանում է մեզ

jorge-luis-borgesՄենք սիրում ենք այն, ինչ երբեք չենք իմանա, այն, ինչը կորսված է.
Թաղամասերը, որ արվարձաններ են եղել,
Հնությունները, որոնք մեզ հիասթափեցնելու ուժ չունեն արդեն,
քանզի դառել են փայլուն առասպելներ,
Շոպենհաուերի վեց հատորները,
որոնք միշտ կիսատ ընթերցված կմնան, Continue reading

Advertisements

Քնյութ Համսուն. Սիրո ստրուկները

I
Ես եմ գրել։ Գրել եմ այսօր, սիրտս թեթևացնելու համար։ Սրճարանում կորցրեցի աշխատանքս ու երջանիկ օրերս։ Կորցրեցի ամեն ինչ։ Սրճարանր կոչվում էր «Մաքսիմիլյան»։
Ամեն երեկո գորշ հագուստով մի պարոն էր գալիս իր երկու ընկերների հետ ու նստում իմ սեղաններից մեկի մոտ։ Շատ պարոններ էին գալիս։ Բոլորն էլ որևէ սիրալիր բառ էին ասում ինձ, իսկ այս մեկը՝ ոչինչ։ Բարձրահասակ ու նրբակազմ էր, ուներ փափուկ ու սև մազեր, կապույտ աչքեր, որոնք երբեմն նայում էին ինձ։ Շրթունքից վեր սկսել էր բեղ ծլել:
Այդ մարդը հենց սկզբից ինձ չէր համակրում։
Մի շաբաթ անընդմեջ գալիս էր։ Ես սովորել էի նրան, և երբ չէր գալիս, կարոտում էի։ Մի երեկո չեկավ։ Պտտվում էի սրճարանում և փնտրում նրան։ Վերջապես գտա մյուս մուտքի մեծ սյուներից մեկի մոտ։ Նստած էր կրկեսի դերասանուհիներից մեկի հետ։ Կինը դեղին շրջազգեստ էր հագել, իսկ երկար ձեռնոցները ձգվում էին արմունկներից վեր: Նա ջահել էր, ուներ սքանչելի, սևմութ աչքեր։ Իսկ իմ աչքերը կապույտ են։ Continue reading

Ումբերտո Էկո․ Ինչպես խաղաղ պատրաստվել մահվան

Tags

Umberto-Eco-007Վստահ չեմ, որ ինքնատիպ բաներ պետք է ասեմ, սակայն հարկ եմ համարում նշել, որ մարդկային էակի մեծագույն խնդիրներից մեկը մահվան հետ առճակատումն է: Կարծես թե խնդիրն ավելի բարդ է աթեիստների համար (Ինչպե՞ս կանգնել մեզ սպասվող ՈՉՆՉԻ առջև), բայց վիճակագրության համաձայն՝ այս խնդիրը ծառացած է նաև մի շարք հավատացյալների առջև, որոնք վստահաբար կրկնում են, որ մահվանից հետո կյանք կա, սակայն կարծում են, երկրային կյանքն այնքան հաճելի է, որ այն լքելն իսկապես ափսոս է: Այո՛, նրանք իսկապես փափագում են միանալ հրեշտակների երգչախմբին, բայց հնարավորինս՝ ուշ: Ակնհայտ է, որ առաջ եմ քաշում այն հարցը, թե ինչ է նշանակում ստեղծված լինել Մահվան համար կամ պարզապես ընդունել, որ բոլոր մարդիկ մահկանացու են: Հեշտ է սրա մասին խոսել, երբ խոսքը գնում է Սոկրատի մասին, բայց դժվար` երբ մեր մասին է: Ամենադժվարը կլինի այն պահը, երբ կգիտակցենք, որ տվյալ պահին դեռ գոյություն ունենք, իսկ դրան հաջորդող պահին`ոչ: Continue reading

Ռուբեն Սևակ. Եկո՜ւր

Tags

Եկո՜ւր
Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,
Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ’դեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։ Continue reading

Անահիտ Հայրապետյան. ամենավերջինը

Tags

, ,

դու ինձ համար միակը
միակն ու անկրկնելին
ու ես ընտանիքս
ու ես ինձ
ու ես կովին ձիուն ու իմ փիսոյին
միշտ դրեցի երկրորդ երրորդ և ինչու չէ տասներկուերորդ տեղում
միայն թե դու լինես առաջինը
առաջինը պահեցի քեզ համար
դու եղար առաջինը գրեթե ամեն ինչում
սրտիս անկյունները պահեցի քեզ համար
կենտրոնում դրեցի քեզ
եզրերում գրեցի քո անունը Continue reading

Կոնդ`քաղաք քաղաքի ներսում

Tags

, , , , ,

kondԹափաբաշի մզկիթ. կառուցվել է 1687թ.-ին պարսիկների կողմից, ներկայումս վերածված է բնակելի տան, ներսում ընտանիք է ապրում:
Կոնդ` քաղաք քաղաքի ներսում: Լուսանկարը` Տիգրան Շահբազյանի: Սկզբնաղբյուրը՝ այստեղ