About me

Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու 5-րդ մասիվի կամուրջից ներքև էի թքում… Համ էլ ես փոքր ժամանակ “յուբկա բարձրացնոցի” ու “շալվար իջացնոցի” էի խաղում… Համ էլ ես փոքր ժամանակ երազում էի հավաքարար դառնալ, մաքրել ամբողջ աշխարհը, ու “ցրում” էի տան ավելները… Համ էլ ես փոքր ժամանակ քարերով լարում էի կողքի շենքի տղաներին ու Սեթոյի “բախչայից” “մալինա” գողանում… Համ էլ ես փոքր ժամանակ ուզում էի մեր բակում շուն ունենայինք, իսկ մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյան միշտ քշում էր բոլոր շներին ու մի օր, երբ ինքը իր հողաթափերը թողել էր տան դռան շեմին, ես ու Մարջիկը “սավոկով” շան քաք բերեցինք ու դրեցինք իր հողաթափերին…

Համ էլ ես փոքր ժամանակ “իմպրտնի” խաղալիքների ունեի, իջացնում էի բակ` “տուն-տունիկ” խաղալու ու բակի երեխեքը “վրիցս թռցնում էին” դրանք… Համ էլ ես փոքր ժամանակ միշտ գտնում էի տատիի պահած շոկոլադները ու իջեցնում բակի երեխեքին… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ տանը մենակ էի մնում, գետնին էի գցում մահճակալների “մատրասները” ու երեխեքի հետ վրան թռվռում էինք, իսկ մի օր մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայենց “խռուստալի լուստրայի” հատիկներից ընկել կոտրվել էին մեր թռվռոցից ու հետո մաման թանգ-թանգ առավ տվեց, որ վրաներս կռիվ չգա…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պապիի սենյակը ու երբ ինքը գրում էր կամ նկարում, ես միշտ մատներս յուղաներկի մեջ էի խոթում ու տպիչ մեքենայի “վինտերը” թուլացնում… Համ էլ ես փոքր ժամանակ անընդհատ փող էի ուզում մամայից ու երբ ինքը ջղայնանում էր, թե հո փող չեմ տպում, ասում էի` բա պապին էն ի՞նչ ա անում… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ պապին էլ չկար, բայց ես փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ ու պապիի անտիպ գործերը հրատարակել… Համ էլ ես փոքր ժամանակ հովհարային անջատումների 90-ականներին էի փոքր ու երբ լույսերը “գնում էին”, թաքնվում էի մահճակալների տակ ու տանեցիքի ոտներից բռնում…

Համ էլ ես փոքր ժամանակ “Գտնված երազն” էի սիրում, մեկ էլ “Իքս ֆայլս”-ը ու էդ ֆիլմից հետո երազում էի տիեզերագնաց դառնալ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, “Ֆորեսթ Գամփ” –ը տեսա, նորից սկսեցի երազել աշխարհը մաքրելու մասին ու որոշել էի ավելով վազել ամբողջ աշխարհը… Համ էլ ես փոքր ժամանակ երգչախմբում “հորովել” էի երգում ու դաշնամուրի էի գնում, բայց երբ դաշնամուրի դասատուն մի օր հասկացավ, որ ես իր նվագածի հիշողությամբ եմ երաժշտությունը “հանում”, նոտաներին չեմ էլ նայում, հրաժարվեց նվագել ու էդ օրը երեկոյան ես տանը հայտարարեցի, որ դաշնամուրի էլ չեմ գնում ու իմ կյանքը ես եմ տնօրինում…

Համ էլ ես փոքր ժամանակ միշտ երազում էի գյուղ ունենալ ու մի անգամ, երբ մեր հեռու բարեկամի տուն հյուր գնացինք գյուղ, առաջին անգամ կնայքումս նախիր տեսա, ահավոր վախեցա, համ էլ գյուղացի երեխեքը համոզել, եսիմինչ գազարագույն բույս էին կերցրել… վախից ու լուծից քանի օր չքնեցի, ու էլ չէի երազում գյուղի մասին… Համ էլ ես փոքր ժամանակ “Օրուել”-ի “1984”-ն էի թռցրել պապիի գրադարանից ու կարդացել, բայց բան չէի հասկացել ու տպավորվել էր մեջս մենակ էն սեքս անելու դրվագը, երբ Օրուելը գրում է. “էտը բիլ նե պալավոյ ակտ, էտը բիլ պալետիչսկի ակտ” ու ես կարծում էի` բոլոր տիպի սեքսերը աշխարհում քաղաքական են…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում ամպ նկարել ու մի օր կապույտ ջրաներկոտ ջուրը թափեցի պատուհանից դուրս` մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայի լվազքին, ու ինքը մեր վրա կռիվ եկավ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ երեխեքով հոգի էինք կանչում, ապսեն միտումնավոր շարժում էի, ու երեխեքը հավատում էին, թե հոգին եկել ա… /երեխեք, կներեք “ժուլիկությանս” համար/… Համ էլ ես փոքր ժամանակ շենքի երեխեքի մոտ գլուխ գովացի, թե կարող եմ 10-րդ, էն վերջին աստիճանից թռնել ու իսկականից թռա, բայց ընկա, ոտքս կոտրվեց, գիպսով պարկած մնացի ամսի ու կես, դպրոց չգնացի…

Համ էլ ես փոքր ժամանակ դպրոցում բոլոր հանդեսներին, երգում, պարում կամ արտասանում էի, միշտ սիրուն հանդեսի շորեր էի հագնում ու ինձ սիրում էր մեր դպրոցի Գառնիկը, բայց ինձ ռազմագիտության դասատուն էր դուր գալիս… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, դակիչով թղթերը կլոր-կլոր դակում էի ու տանում 5-րդ մասիվի կամուրջից /էն որ թքում էի/, ներքև թռցնում… Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու ինչ արել եմ, լավ եմ արել🙂

61 thoughts on “About me”

  1. Metsacir, Shushan jan.

  2. lav blog e, abres, A1 blogn al lav e, manavant mardi 1 en hedo shad bedk yeghav, miyayn te aveli shud yete update enes nor nyuterov ays bloge lav gella, hajoghutyun
    Vartan

  3. Արթուր said:

    Շուշան ջան առաջին եմ անգամ եմ քո մոտ մտնում ու դեռ կարծիք չեմ ուզում հայտնեմ (ու միաժամանակ կողքից էլ ինձ անընդհատ բզում եմ, որ խորհուրդ էլ չտամ )):): Միայն կասեմ, որ մթնոլորտը (հատկապես վերջին post-երը) ինձ շատ ծանոթ ա ու հասկանալի… Ես փորձում եմ ելք գտնել:

  4. Ուսանող said:

    Ամեն դեպքում խելացի աղջիկ ես, չնայած, որ քեզ հայրենասեր ես համարում

  5. Անծանոթ said:

    Բարեւ Շուշան,ես քեզ կարծես տեսել եմ էսօր պետհամալսարանի դիմաց: Պարզվում ա դու կարգին սիրուն աղջիկ ես: Ես քո տեղը լինեի մոդել կաշխատեի, ոչ թե բլոգ-թերթ գրեի: Կներես, չեմ ուզում նեղացնել քեզ գրածովս, չեմ ասում թե խելացի չես,բայց ֆեյսբուքի նկարով հիշում էի, իրականում էլ տեսա ու համոզվեցի, որ կարգին սիրուն աղջիկ ես ու բեմերում քեզ ավելի լավ կհասկանային ու կընդունեին, քան ստեղ:

  6. UZUMEM BLOGER DARNAM KSOVORECNES???

  7. NAREKO SOAD said:

    SHAT LAV BLOGA,SHARUNAKIR NUYN KERP…….

  8. Arsen M. said:

    voxjuyn Sushan , karcem espes en qez anvanum . ayo ? indzel dur ekav es blog@ .. lavna u shat hetaqrqirtexekuytnerov harust … molodec ! kuzei aveli motic shbvel yev inchu che nayev xndrel qez ` indz xorhurd tal , unem harcer kapavac blog stexcelu het, de andznakan , bayc miayn te glux chem ahnum te estex inch@ vonca linum . :))))

  9. Apres.

  10. Արդեն գիշերվա հազարնա, իսկ ես դեռ նստած քո նյութերն եմ կարդում…
    Ձեռագիրդ սիրեցի , Բլա’նշ🙂

  11. Իսկ քեզ հետաքրքիր չէ՞ «Ուրիշները քո մասին» թեման:

    http://www.akumb.am/showthread.php?p=1513177#post1513177

    Կարդա Moon-ի գրածը: Ինչ-որ դուրս չի գալիս այդ կարգի սև PR-ը:

    • Հայկ ջան եթե ամենասկզբից կարդաս ամբողջ քննարկումը, կհասկանաս որ սխալ հետևություն ես կազմել։ Ես էնտեղ մերոնց պաշտպանում եմ, որովհետև մենակ իրանք են, որ մասնագիտական կրթություն ունեն։
      Կխնդրեի միշտ ուշադիր կարդալ լինքեր դնելուց առաջ։
      Շուշոն իմ կուրսեցին ա ու լավ ընկերուհին։)))
      Քո սխալ ընկալած լինքի պատճառով մարդիկ ինձ մասին ինչ ասես չմտածեցին։
      Խնդրում եմ մյուս անգամ զգուշավոր լինել։

  12. Չգիտեմ…. եթե արդեն այդ տարիքից «ոչ մի դեպքում ոչ մի բացասական երանգ»-ով նման ձևով են արտահայտվում լրագրողների, մանավանդ համակուսեցիների մասին, մի քիչ մտածելու տեղիք է տալիս՝ իսկ մի 10 կամ 20 տարի հետո արանց «ոչ մի դեպքում ոչ մի բացասական երանգ»-ի ի՞նչ են գրելու միմյանց մասին մեր գրչի վարպետները:
    Ձեր բնագավառում ընդհանրապես կա՞ պրոֆեսիոնալ էթիկա: Թե՞ ով ում մասին ինչ ուզում ասում է, հետո էլ անձամբ տեսնելով արդարանում, թե ոչ մի վատ միտք չուներ

  13. Բլանշ ջան ես Մուուն-ին ել եմ լավ ճանաչում, նույնիսկ անձամբ գիտեմ նրա ընտանիքի բոլոր անդամներին, շատ հաճախ էլ շփվում եմ նրանց հետ, ուղղակի ինձ համար զարմանալի էր որ մեր ապագա լրագրողները իրենց գործունեության հենց սկզբից սկսում են նման ձևով խոսել իրեցն կոլեգաների մասին: Ես լրագրությունից հեռու մարդ եմ, բայց ես միշտ կարծել եմ, որ առաջին ամենակերևոր պայմաններից մեկը լրագրությամբ զբաղվելու դա օբյեկտիվությունն է: Այսինքն գրիր այն, ինչ կա, իսկ քո սուբյեկտիվ կարծիքը հասարակության վզին փաթաթել չի կարելի:
    Երևի իսկապես էտ քո ասած սոլիդարության պակաս կա ձեր՝ լրագրողների մոտ, բայց ես խիստ կասկածում եմ որ օրինակ տղա լրագրողները իրենց թույլ կտային նման կերպ արտահայտվել իրենց տղա կոլեգաների մասին: Կյանքն է ցույց տալիս որ տղամարդկանց մեջ դեռ մնացել է մի քիչ սոլիդարություն, իսկ կանանց մոտ դա ինչպես չի եղել դարեր ի վեր, այնպես էլ չկա: Դրա համար էլ իրար հասցեի ինչ ասես ասում են, հետո շարունակում ընկերություն անել: Դա ոչ միայն լրագրության մեջ է այդպես, այլ կյանքում էլ: Չէ՞….

  14. Բլանշ ջան քեզ ու այս բլոգը կարդացողներին մի խնդրանք ունեմ: Հիմա մենք Ակադեմիական ու պրոֆեսիոնալ բլոգինգի ամառային դպրոցի համար լոգո ենք ուզում ընտրել, http://thearmenia.com/?p=220 հասցեում 6 տարբերակ տեղադրված են: Կխնդրեի նաև ձեր կարծիքը արտահայտեիք, թե որն է առավել համար: Դրանք դեռ էսքիզներ են, կարելի է ձևափոխել, այնպես որ պատրաստ ենք ցանկացած առաջարկի:

  15. Հայկ ես ձեզ չեմ ճանաչում, բայց համակարծիք եմ, որ տղամարդկանց մեջ սոլիդարությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում:Ես Շուշանին չորս ամիս է ինչ ճանաչում եմ, բայց ինձ թվում է, որ երկար ժամանակ գիտեմ, որովհետև մենք շատ հարցերի շուրջ միանման ենք մտածում:Իսկ ինչ վերաբերվում է Մուունին, որպես` մարդ և որպես` լրագրող ընդհանրապես չգիտեմ, և նրա գրած հոդվածներն էլ չեմ կարդացել: Իսկ, եթե Շուշանին քննադատում է, ապա այստեղ ակընհայտ երևում է, որ խոսում է նախանձը: Նա երևի շատ լավ տեսնում է Շուշանի առավելությունը որպես` լավ լրագրողի իր համեմատ: Իսկ սոլիդար աղջիկներ և կանայք էլ կան, բայց նրանք շատ քիչ տոկոս են կազմում: Ինձ թվում է, որ դա ավելի շատ մարդու տեսակից է գալիս:

  16. hmelkonyan said:

    Համենայն դեպս ամբողջ մարդկության պատմությունն է հաստատում տղամարդկանց սոլիդարության մասին Շուշան ջան:
    Ida-ին էլ ասեմ, կարող ենք նաև ծանոթանալ, այցելիր haykmelkonyan.wordpress.com իմ բլոգ և կտեսնես :))

  17. ArinBerd said:

    Baev subektiv hreshtak: Kardaci, lavn er. duxd der heriqum a ases inch asum es. Tes champi kesin chposhmanes…

  18. Իմ սրտն էլ է խառնում քաղաքականությունից: Սիրտս խառնում է նաև ArinBerd-ի նման թույլ տղամարդկանցից, որոնց թվում է, որ կարող են ահաբեկել մի հրաշալի աղջկա, որը ընդամենը գրում է այն ինչը հուզում է շատ շատերիս: Սա ոչ, թե բոքսի ռինգ է, այլ ընդամենը ազատ արտահայտվելու, և կարծիքներ փոխանակելու դաշտ: Ինչ է նշանակում, դուխտ հերիքում է? Այստեղ փողոց չէ: Ինքը թող իր նմաների հետ այդ ձևով խոսի:
    Շուշ ինչի համար ես թողել այս վերջին գրությունը? Խորհուրդ կտաի ջնջել այն:

  19. Ճիշտն ասած նոր-նոր եմ ինձ համար բացահայտում ԲԼՈԳ կոչվածը. չգիտեմ էլ ինչեր կգտնեմ իմ որոնումներում, ուղղակի մեղմ ասած հիացած եմ, չէի սպասում որ կգտնեմ նման դատողություններով ու նման մտածելակերպով ՄԵՐ ՕՐՅԱ ԿԻՆ ԱՐԱՐԱԾ, ապրես….

  20. Շուշ ջա՞ն, էս ինչ մի քննարկում ա ստեղ եղել իմ մասին, ինչ ասես չեք սարքել ինձ, լօլ, անգամ նախանձ։
    Լսի Շուշ, թարսի պես ինետս մեռածոտ ա ու նորմալ չի բացում ակումբի էջը։ Սա էն հին պատմությու՞նն է, որ հարցրել էիր, որ բոլորդ սխալ էինք հասկացել։
    Եթե դա է, խորհուրդ կտամ Հայկին սկզբից թեման կարդալ, նոր հետևություններ անել, որովհետև ես տեղ պաշտպանում եմ քեզ ու Արմանին ակումբցիների քննադատությունից։

  21. Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
    Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն
    Հիշիր որ նախ քեզնից առաջ այնտեղ եղա
    Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա…

    Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
    Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին
    Հիշիր որ նախ այդ արբեցման ես տիրացա
    Եվ ձեռքերիս ցոլքը վճիտ հող է հիմա…

    Lyrics by Arthur Meschyan

    P.S. պարզապես նյութիդ տրամադրությանը համահունչ

  22. Годы во мраке идут, ваша смертная мука моею кровавою стала,
    И во вселенной терзаний моих ваши слезы упали дождем в сердце мне.
    Ваши рыдания ветрами смерти врывались – и ствани мне в доме срывали;
    Кости отцов ваших в страшном лесу – я стенал там, стенал…

    by SIAMANTO

    P.S. պարզապես …

  23. Что я пережил, что я узнал,
    Пролистав все книги, обширив все углы
    Бсе это-за этой дверью. Открыть ее для тебя.

    Что я пережил, что я узнал,
    Уставший до смерти я стою в одиночестве.
    Ты будешь рядом? Ведь я жду только тебя.
    Или ты тоже непрощенная?

    Մեր տրամադրությանը համահունչ…

  24. Hetaqrqir er… Mtacelu hamar hatkapes… Shat harcerov inqs el unem vorosh baner grac, kisum em karciqnericd shatery)))

  25. жаль, что по русски не пишешь!

  26. bari,azniv,lusavor u miajamanak txur nyut e…

  27. chgitem inchu im mot misht ayn tpavorutyunn er, vor bloger axjik@ chi karox gexetsik lini, bayts Blansh@ herqets ayd im tyur kartsiq@. Shnorhakalutyun gexetskuhi blanshin😉

  28. HI
    i am nick dear if you can remember me(richard`s friend)
    i have some recomendations for your website.send me your mail if you have disire for that.

    truly yours
    nik

  29. es qez sirum em , lurj em asum ches havatum ?

  30. Բլանշ, էնքան կուզեի փոքր ժամանակ քեզ ճանաչեի ։))) Մեծ հաճույքով… չէ, հրճվանքից խեղդվելով կարդացի գրածդ ու մի բան եմ ուզում միայն ասեմ ։))) Հազար երնեկ քո ապագա ամուսնուն (եթե լինի կամ ով էլ լինի), որ քո նման կին ա ունենալու !!! Իսկ մինչև էդ՝ երնեկ քեզ, որ էդպես կարող ես գրել… ։)

  31. ՆաՇուՇ said:

    Հեհեեե…ես արդեն 23 տարի ապրում եմ 5րդ մասիվում, բայց կամուրջից ներքև դեռ ոչ մի անգամ չեմ թքեեել :)))))

  32. hehe shaaaat sooort baner eir grel :)))) havesov kardaci u ha mtacum ei, te senc manramasn khishem, te yes puchur jamanak inch gjutyunner em arel :D:D:D:D
    P.S.-id xosqi azatutyunn el verjn er!!! 10:0😀

  33. Verevi bolor gracner@ chem kardacel u uzum em asel…. ham el du shat lavn es, Shushanik…………😉

  34. Meri Melkonyan said:

    այ քեզ բան… :)) երեկ նայում էի, մտածում էի` տեսնենս Բլանշը հեչ փոխելա բլոգը..
    շաաաատ լավնա նորը. ամեն ինչ ավելի պարզա, տառերը հասկանելի են, գույներն էլ ընտիր! բարով օգտագործես..!;):*

  35. I don’t understand what you’ve written up here, but you are very beautiful and talanted :-)))

    • I itself dont understand but what i see in you is the most beautiful lady and a dedicated journalist and artist..

  36. Բլանշ ջան ես Մուուն-ին ել եմ լավ ճանաչում, նույնիսկ անձամբ գիտեմ նրա ընտանիքի բոլոր անդամներին, շատ հաճախ էլ շփվում եմ նրանց հետ, ուղղակի ինձ համար զարմանալի էր որ մեր ապագա լրագրողները իրենց գործունեության հենց սկզբից սկսում են նման ձևով խոսել իրեցն կոլեգաների մասին: Ես լրագրությունից հեռու մարդ եմ, բայց ես միշտ կարծել եմ, որ առաջին ամենակերևոր պայմաններից մեկը լրագրությամբ զբաղվելու դա օբյեկտիվությունն է: Այսինքն գրիր այն, ինչ կա, իսկ քո սուբյեկտիվ կարծիքը հասարակության վզին փաթաթել չի կարելի:Երևի իսկապես էտ քո ասած սոլիդարության պակաս կա ձեր՝ լրագրողների մոտ, բայց ես խիստ կասկածում եմ որ օրինակ տղա լրագրողները իրենց թույլ կտային նման կերպ արտահայտվել իրենց տղա կոլեգաների մասին: Կյանքն է ցույց տալիս որ տղամարդկանց մեջ դեռ մնացել է մի քիչ սոլիդարություն, իսկ կանանց մոտ դա ինչպես չի եղել դարեր ի վեր, այնպես էլ չկա: Դրա համար էլ իրար հասցեի ինչ ասես ասում են, հետո շարունակում ընկերություն անել: Դա ոչ միայն լրագրության մեջ է այդպես, այլ կյանքում էլ: Չէ՞….
    +1

  37. Creative

  38. SIMPO MR8 ES!😀

  39. Srtis drnerin greci Du mtar , asecir

  40. Kardal chgitem😀

  41. Բլանշ ջան ես Մուուն-ին ել եմ լավ ճանաչում, նույնիսկ անձամբ գիտեմ նրա ընտանիքի բոլոր անդամներին, շատ հաճախ էլ շփվում եմ նրանց հետ, ուղղակի ինձ համար զարմանալի էր որ մեր ապագա լրագրողները իրենց գործունեության հենց սկզբից սկսում են նման ձևով խոսել իրեցն կոլեգաների մասին: Ես լրագրությունից հեռու մարդ եմ, բայց ես միշտ կարծել եմ, որ առաջին ամենակերևոր պայմաններից մեկը լրագրությամբ զբաղվելու դա օբյեկտիվությունն է: Այսինքն գրիր այն, ինչ կա, իսկ քո սուբյեկտիվ կարծիքը հասարակության վզին փաթաթել չի կարելի:Երևի իսկապես էտ քո ասած սոլիդարության պակաս կա ձեր՝ լրագրողների մոտ, բայց ես խիստ կասկածում եմ որ օրինակ տղա լրագրողները իրենց թույլ կտային նման կերպ արտահայտվել իրենց տղա կոլեգաների մասին: Կյանքն է ցույց տալիս որ տղամարդկանց մեջ դեռ մնացել է մի քիչ սոլիդարություն, իսկ կանանց մոտ դա ինչպես չի եղել դարեր ի վեր, այնպես էլ չկա: Դրա համար էլ իրար հասցեի ինչ ասես ասում են, հետո շարունակում ընկերություն անել: Դա ոչ միայն լրագրության մեջ է այդպես, այլ կյանքում էլ: Չէ՞….+1
    +1

  42. Շատ լավ բլոգ է!!Ու շատ հետաքրքիր մանկություն)))

  43. Shat lavn es Shushan jan.

  44. “Ֆորեսթ Գամփ” es vor tesa, aseci vor axchiky asi et kinon siruma, nra het el kamusnanam :))

  45. Du mer hrashqn es!!!!!!!!!

  46. Chishtn asats nor TV ei nayum, du eir xosum, mi tesak hetaqrqrets u vorosheci aycelel u inqs tesnel ev Original demq es erevum 1in hayatsqic:)))

  47. Heghineh said:

    Vai Shushanik shaaaaaaaat lavn a blogd, cavoq nor em tesnum, baic hastat ksharunakem hetevel, pachik em anum qez.

    P.S. Husov em ind hishecir, miasin mi qani tari araj karcem Caxkadorum apaga milicianeri het qaxaqaciakan hasarakutian hamar handurjoxakanutiun einq sertum, cicaxs ekav,

  48. esqan kardaci-kardaci haskaca vor tuyn bloga…))) verj baner es grum…shat lava…)))
    kak govoritca` tak derzhat’….)))

  49. Վաղուց այսքան չեմ ծիծաղել, շնորհակալություն: Մտովի տեղափոխվեցի մանկություն…

  50. РАЗБОЙНИК!!!!!!!!, первый раз зашел сразу в детство))))

  51. Համ էլ ես սիրեցի քո մանկությունը:ՃՃՃ

  52. Shushanik jan))))) Chgitem khishes inc, te che, Zazon a, dzer koxki shenkic em exel)))) Kardaci mankutiunt, sagh hisheci, hisheci inch piso erexa eir, kare mazerov, spitak tapancik mashkov, rusi ktov u zetuni chap mec achqerov)))) Tesnum em arden oriort es darel, televizrov es eluit unenum))))) Papat Gagik diad@ vonca? Havesov utox-xmox mard er, mamat el hamest krtvac kin, saxi erxaqi daserin oknum er, asa hishum en dzez, shat lav @ntanik ek)))))) Kez el noranor hachoxutiunner, sirun hreshtak))))

  53. Apres, indz dur ekav. Steghcagorcakan hajoghutyunner!

  54. Shushan jan,spasibo tebe za stol’ interesnoe opisanie tvoego detsva!pro4la i poly4ila kolosal’nogoe ydavol’stvie,kak ot yazika tak i ot syti!prosto supper!!! Xotelos’ bi 4tob takix talantlivix ,ymnix,interesnix ludey bilo bi mnogo !!!!!! :)))

  55. I received the Very Inspiring Blogger award and wanted to pass it on to you! Hope you accept! http://tamarnajarian.wordpress.com/2012/08/06/1456/

  56. barev SHUSAN INCHPES ES HETAQRQIR E KAROX ENQ ZRUCEL ERKAR GTEQ INDZ CANKALI KLINER XORHURD HARCNEL

  57. Armenian of course!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s