Մի քանի ամիս առաջ զբոսնում էի Նյու-Յորքում և, հանկարծ, հեռվում նկատեցի մեկին, ում շատ լավ ճանաչում էի։ Նա հաստատուն քայլերով գալիս էր դեպի ինձ։ Պարզապես, վատն այն էր, որ չէի հիշում, թե որտեղից նրան գիտեի և ինչ էր անունը։ Նման զգացողություններ ունենում եմ այն ժամանակ, երբ օտար երկրում հանդիպում եմ մեկին, ում հետ հայրենիքումս եմ ծանոթացել կամ հակառակը։ Իր սովորական միջավայրից դուրս գտնվող այդ դեմքն ինձ շփոթության մատնեց։ Ամեն դեպքում այդ դեմքն ինձ այնքան հարազատ էր, որ, անշուշտ, ստիպված էի մոտենալ, ողջունել, զրուցել, գուցե նա էլ ինձ անմիջապես ասեր․ «Ինչպե՞ս սիրելի Ումբերտո», անգամ հարցներ «Վերջապես արեցի՞ր այն, ինչի մասին պատմում էիր»։ Ես էլ չէի իմանա ինչպես վարվել։ Թերևս, պետք էր նրան չտեսնելու տալ։ Բայց արդեն ուշ էր, նա փողոցի այս կողմում էր և հայացքը դեպի ինձ էր ուղղել։ Նա արդեն որոշել էր զրույցն սկսելու ղեկն իր ձեռքը վերցնել։ Continue reading
Ումբերտո Էկո | Ինչպես վարվել հանրաճանաչ մարդ տեսնելիս
01 Monday Dec 2014
in