Tags
«ԿԸ ՄՏԱԾԵՄ, ՈՐ ՊՈՔԵՐ ՄԸՆ Է ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԸ» ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
1915թ. հուլիսի 6, եվրոպական ժամանակով առավոտյան 5: Հալեպից Ուրֆա տանող ճանապարհ: Կառքը ուղեկցող ժանդարմները դիրք են գրավում Գասապթաշի երկու կողմերում և նշան բռնելով կառքում նստածների վրա՝ կրակում են: Գնդակներից մեկը դիպչում է Վարդգես Սերինկյուլյանին: Նա սպանվում է անմիջապես: Մյուս աքսորյալը չի վիրավորվում: Դահիճները մոտենում են կառքին:
«_ Իջի՛ր,_ կը պոռային ամեն կողմե:
Բայց կարծես իրեն չէին, ձայն չի հաներ: Այն ատեն Չերքես Ահմետ պեյը կը բռնե ետևեն և ուժով մը ցնցելով.
_ Իջի՛ր,_ կը կրկնե,_ այլևս ապրելիք չունիս, որովհետև բարձրագույն հրաման կա:
Զոհրապ, աչվըները արցունքով լեցուն, կը մերժե իջնել:
_ Հոս սպաննեցեք,_ կ’ըսե,_ կարողություն չունիմ շտկվելու:
Կը փորձեն քաշքշել զինքը և այդպես վար առնել կառքեն, բայց երկու ձեռքերով կը կառչե կողմնակի ամբարտակներուն: Այն ատեն Ահմետ պեյ իր չերքեսի դաշույնը կը խրե անոր կուշտը: Մյուսները նույնպես դաշույնով բազմաթիվ հարվածներ կուտան, թերևս բոլորովին ավելորդ տեղը: Հետո մարմինը քաշքշելով՝ կը ձգեն գետին, Գասապթաշիի առջև և բոլորովին ապահով ըլլալու համար իրենց րեվոլվերներով կը կրակեն վրան՝ միշտ ավելորդ տեղը»: Սա գրառում է պատմաբան, գրող Արամ Անտոնյանից: Իսկ ըստ Զարեհ Որբերյանի տեղեկությունների՝ Ահմեդը չհանգստանալով՝ սպանելուց հետո քարով ջախջախում է Զոհրապի գլուխը: Հետո սպանվածների դիակներից հանում են հագուստները և ոտքերից քարշ տալով տանում են կամուրջը և նետում ճանապարհի մյուս կողմը՝ մացառուտների մեջ: Continue reading