Tags

,

քայլում եմ քո վրայով
որպես տուրիստ
ուրախ եմ որ
վերջապես
ստացա էդ ստատուսը
առա էդ տոմսը
ու՜
առաջ

իմ բրեզենտագույն շալվարով
վերև-ներքև-պայուսակ նույն գույնի
ակնոցիս կողմից՝ գերմանացու
մարմնիս կողմից՝ ֆրանսիացու խառնուրդով
“դուք հայերեն խոսու՞մ եք”
նայում եմ հարցնողին
իրար լեզու չհասկացող վանեցու ու ուկրաինուհու
խառնուրդս
վերջերս պարզած՝ Զանգեզուրի սոսիների՞ անտառին հաջող արած արդյոք մի կոմունիստի զավակի
զավա՞կս։

անունս Ծովինար է։

չէ, ես այդ զավակը չեմ․ եթե լինեի անունս պիտի լիներ Նելլի
թեև չէ զավակները միշտ չի որ կրում են մայրական խորհուրդը․
ու երբեմն հայրերը հաջողացնում են մասնակցել նրանց անուն տալուն․
Զորակնը՝ վկա։
բայց միևնույն ա իմ մատը խառն էր զավակիս ծնունդին ու նույնիսկ անունի հետ կապ ունեմ
որովհետև մի օր
պիտի ծնվեր մի աղջիկ
ու լույս աշխարհ գար մի մարդ
որի անունը լիներ
Լուսակն
ու ոչ մի հայր այլևս չէր մասնակցի դրան
որովհետև
ցանկացած հնարավոր հայր
չէր ուզելու աղջկա անունը լինի Լուսակն
“կն” դժվար ա ասել․ իսկ “կ” էլ այլևս էն չի
ի՞նչ լինի
Լու՜ս-լուսինե
Լու՜ս-հաստատ լյուսյա չի ու ոչ էլ Լուսնթագ ոչ էլ լուսո, Լուսե արդեն կա
Լու՜ս-դե որ լուս ա Լու՜ս
չէ՛։ Լուսակն։

“Զորակնը տանն ա՞։- չէ, բալիկ ջան, Զորակնը դրսում ա, ֆիզիկայի հայաթներում, Էդգարենց տանը։Զորակնը անհասանելի ա։ Զորակնը ութ ժամ ա դրսում ա չի զանգում։Զորակնը ֆանտանների մեջ գրազով ֆռռում ա ջրի տակ։ Զորակնը մանդարին ա ծախում հատը տաս դրամով։ “Զորակնը բիզնեսմենի լավ տվյալներ ունի, իզուր վատ մի զգացեք։)-վայ տիկին Զառա, որտեղի՞ց․ մեր տանը տենց խոսակցություններ չի լինում, ես ամոթից գետինն եմ մտնում․ վաղը երկու կիլո մանդարին կուղարկեմ որ էրեխեքին բաժանի։” «Զորակնը տնից փախել ու պադյեզդում ա քնել, Զորակնը իրան պադյեզդից վերցրած մարդկանց գրկից փախել ա ու գիշերվա էրկուսին տաքսիստի հետ պայմանավորվել ա որ փող չունի՝ հետ ա եկել։ Զորակնը պատմում էր որ “իրան փախցրել են գանգստերները ու իրա շալվար փողքը նրանցից փախնելու ժամանակ ճղվել ա” »․Զորակնը “կինո ա նկարում”, Զորակնը գիրք ա կարդում Զորակնը բուծի ա հագնում․ Զորակնը ռոկերսկի բռասլետ ա կապում․ Զորակն, էս մատանին չե՛ս դնելու․․․․․”

իսկ դուք մառոժնի կուտե՞ք։
հա, ինչի չեմ ուտի։ СССР։ անունը գայթակղիչ ա, քանի ինքը չկա։”իսկ ես էստեղ եմ, միշտ համեցեք”։
դուք Ռուսաստանի՞ց եք։
կամ ֆրանսուհի՞ եք։
իսկ արևմտահայ չէ՞ք։
պարսկահայի պես եք խոսում։
ինձ Վիոլետին ես հիշացնում։
ե՞ս։
դուք սպորտ սիրու՞մ եք։
չէ, ես բանաստեղծ եմ ուտում։
իսկ չէ՞իք դառնա իմ սիրուհին։
բայց անցյալ անգամ էլ կարծեմ չէի դառել։
իսկ ինձ համար էրեխա կունենա՞ս։
ասեցի՝ հերթում վերջինն ես։
երբ հերթից դուրսը կա։

(կայծակը երևի ինտերնետ-կապին էլ խփեց։
լավ ա դեռ կհասցնեմ մի քիչ էլ նայել քեզ
“միսս ինտերկոնտինենտալ” երաժշտության տակ։)

-ապեր, տուր նաուշնիկներդ պահեմ։
-իսկ էս աղբարկղերը երևանի՞ց են։
-չէ, էս մեծ խանութներն են երևանից:
-իսկ ոստիկանները, ոստիկանները, նու՞յնպես երևանից չեն։
-նույնպես։ նրանք երևանի արվարձաններից են որ երևանում արձան են դառել։ու նրանց զոհերի հիշատակին նույնպես միգուցե արձան կանգնացնել՝ պատկերը լիարժեք ու բազմակողմանի ներկայացնելու համար։ “տերդ մեռնի քաղաքակրթություն”, ասեց Շուշան Հարությունյանը մեծ բաժակով կոֆեն ձեռը ու հերն անիծվե՜ց ուրիշի քաղաքակրթության ու ինքը ստեղծեծ իր՝ Շուշանյան քաղաքակրթությունը․ ուզու՞մ եք, ուսումնասիրեք, չե՞ք ուզում, միք․․․ ուսումնասիրի։

էս ո՞վ ա երգում․ չեմ ճանաչում։ բայց լավ ա երգում։ ինչ կարում եմ՝ էն եմ լսում։ինչ ստացվում ա, էն եմ կարդում։ոնց պատահել ա, էն եմ գրում։երբ երգվում ա՝ երգում եմ։ մտածեցի միգուցե դա նկարե՞մ։

նկարել պետք էր։(կարմիրով նշված, տակը՝ գիծ)

թերթս ձեռիցս ընկավ
սուդոկուն մնաց կիսատ
մեկնաբանությունս օդում թողեցի
կինոն մինչև վերջ չնայեցի

ես նստած նստած նայում էի թե ոնց են անցնում անցորդները։

դեֆիլե։”հարցս ուղղեմ գուգըլին”։
իսկ ու՞ր է Լիլիթը։
ո՞վ գիտի Լիլիթի տեղը։
ես՝ չգիտեմ։
բայց որ իրեն թանգացնում է, բոլորին պարզ դարձավ։
դե հիմա ամեն ինչ ասում են հեռուստացույցով․ գաղտնիք չկա․ ջուրը տվեցին՝ գերադասելի է տաքը,․ամեն ինչ շքեղ է․ ու ոչ ոք ջանք չի խնայել․ մտահղացումը հոյակապ է․լուսային լուծումնե՜րը․ իզուր չէ, իզուր չէ, ոչինչ իզուր չի․
մի հատ Լիլիթի բոյն էլ լսեմ, որի հասակը հարյուր յոթանասուներեք սանտիմետր է, ու նոր ասեմ․

որ
իզու՜ր ես ոտս ոտիս՝ ոտիս տակով գցեցի։
իզու՜ր ես ծուխը՝ ծխով քշեցի
իզու՜ր միակ սպիտակ մազս՝ հարյուր դարձրի
իզու՜ր դեմքս հնացրի՝ ծլեպը թռավ
իզու՜ր դողս բռնած ման եկա

իզու՜ր։

ինձ մնաց մի տաս րոպե որ հասնեմ ուշացած՝ դասի
վերջի երկու հարյուր հիսուն դրամս՝ տամ փարիզյան սուրճին
վերջի հինգ հարյուրս՝ տաքսուն
վերջի հազարս՝ ընկերուհուս
վերջի հիսուն եվրոն՝ հարևանիս
վերջի երկու հազար EU պարտքս՝ մարեմ
վերջին գյուտս՝ անեմ
վերջին կորուստս՝ թաղեմ
ու հասցնեմ մի հատ էլ պաչել։

ի՜նչ լավ ա փչում Ողջաբերդի քամին։ բայց էսօր էն օրը չի․ չվայելեմ։ վրեն խաչ քաշեմ ու լացս, Նանորի լացը ուղղեմ գերեզմանին, սեպտեմբերի 21-ին մեռած ազատությանս թաղմանը։ սեպտեմբերի՛ 24։ջանդա՜մ թե ինձ չէիր ասում “ուցու ծյաք”, լավ ա չէիր տաքացրել որ կծեցի, զատո սպասը ծառի վրա էիր ուտում ու պտուղը էդ ծառից քաղեցի։

ինձ լավ սպասի իմ նոր աշակերտ, որովհետև ես գիտեմ որ դու դառնալու ես էն ինչ ուզում ես։ ու որ մեծանաս, ես քեզ կծանոթացնեմ մի մարդու հետ որը քեզ կասի թե ինչ ա ժուրնալիզմը (“եթե ուզին” ասե՞մ թե պետք չի:))։ես արդեն մարշրուտկում եմ ու նայում եմ թե ոնց են ուրիշները “սաբիսեդնիկ” կարդում, իսկ ես կարդում եմ Անկախ։իսկ դու, մյուս Նելլի շատ մի տանջվի որ քո անունը ոչ թե մամադ ընտրեց, այլ պապադ, որովհետև դա էլ տարբերակ ա, ու հնարավոր․ կարևորը, որ մամադ ու պապադ էնպիսի անուններ ունեն որ դզել են Շեքսպիրի քանդածը։ մեկ-մեկ մտածում եմ․ խի՞ հայերը Օֆելյա ու Համլետ ունեն, իսկ Ջուլյետ ու Ռոմեո չունեն։ կարող ա՞ տենց ազդվել են էդ պատմությունից։ կամ թե չեն պատկերացնում ոնց տղամարդը իրան կսպանի աղջկա համար։ աղջիկ ա մեռավ՝ բա իրա մերը ինչի՞ համար ա, մեկին կճարի՝ կպսակի։ Վիկտորիա ջան, այ բալամ էսքան նվեր որ ուղարկեցիր ինձ էս ադնակլասնիկում, ի՞նչ անեմ, մեկն էլ չկա՝ տամ գլխին որ անծանոթի տեսքով չհայտնվի ու վրես չխնդա իրա լավով իմ՝ լացով։Լիանա դու էլ մի հորանջի, ասում եմ, մինչև վերջ կարդա․ լավ, չես ուզում մի կարդա, բայց գրի՝ էն, ինչ ուզում ես։ իսկ դու՛ք էրեխեք կարաք հանգիստ ուրիշ դասատու ունենաք եթե հաստատ իմանաք որ ավելի լավ ա մի քիչ պակաս փող տալ բայց բան չսովորել։ բայց ես խի՞ շատ չարչարվեմ ու պակաս ստանամ։ էսօր արդեն ուրբաթ ա՝ լույս շաբաթ ու վաղը հաստատ կիրակին ա լինելու։Անկախ էն բանից ես գրեմ դա, թէ՝ չէ։ ու վաղը հաստա՛տ ինձ զանգելու ա մի գերմանացի որը hardly ա ինձ ճանաչում բայց լավ գիտի ինձ։ (չգիտեմ իրան ով ասեց, որովհետև “սաղ երևանը ուրիշ բան էր խոսում դրա մասին”)։հա, ու զանգելու ա որ ասի որ ինձ սիրում ա։ որ ես իրա սրտում նստած-կանգնած-կռացած-թեքված-ճզմված-դեղնած եմ-կամ։ ու որ էդ նույն օրը ինձ Բարի օր ա ասելու մի մարդ որ ընդհանրապես ինձ չի ճանաչում ու ոչ էլ ես՝ իրան։ ու ասելու ա որ սպասում ա որ ես գրեմ, ինքը՝ կարդա։մի մարդ ինձ ասելու ա որ գիրք տպեմ։ մի մարդ ինձ ասելու ա կարո՞ղ ա ցուցահանդես անենք։Առմենիա՝ դու քեզ ճղի թող մեր աղջիկը գոնե կիսաեզրափակիչ անցնի ու կարող ա մրցանակ բերի տուն․ մրցանակը միշտ լավ ա։մրցանակը մրցության հոտի բուրմունքն ա։մրցանակով ենք մենք անորոշությունից դառնում որոշակի։ թող մեր սպորտն էլ, ամեն ինչն էլ զարգանան, աղջիկներն էլ ամեն մեկը իրա մրցանակը մի ոլորտում ստանա։շատ բան չենք ասում․ մի հատ մրցանակ։ ու կդզվի ամեն ինչ, կհասնի իրա տրամաբանական ստիմուլին․։բայց դու էիր որ չէիր սպասում ինձ չէ՞։ ուրեմն քեզ եմ ասում․ որ ես “նրանց չէին սպասում ” հաղորդումից չեմ, չնայած էսօր կիրակի ա։ու որ ոչ էլ “նրանք չեն գալիս” կինոյից եմ։”նրանք լսում են բայց չեն խոսում” հեքիաթն էլ տխուր պրծավ, թեև լավն էր։ “մրցանակաբաշխությունից ուշացա թեև իմն էր” դեպքն էլ ինձ հետ չի եղել, որ պատմեմ։ “ես երկխոսության մեջ էի՝ բանից բան դուրս եկավ ու բանը անուն դառավ ու բոլորը հիացան նրանով ու բոլորը սիրեցին նրան ու բոլոր բոլոր բոլորը, իսկ ես՝ նադայել էղա” առասպելից էլ չեմ։ բայց քեզ ի՜նչ եմ ասում, դու գիտես․․դու ես եկել․ դու ես կիրակին դու՝ կաս, անկախ ամեն ինչից։ ու ինձ հետ դա պատահել ա։ տեսնես ի՞նչ էր մտածում մերս ծովի ափին նստած ու երազում աղջիկ ունենալու մասին ու որ անունը դնի՝ Ծովինար։ փոխե՞նք դեպքերի ընթացքը, գրե՞մ անունս փոքրատառով։չհանդիպե՞մ պատահաբար քեզ։ ու նույն տեղում՝ վաղն էլ, ու մի օր էլ, էլի պատահաբար, ուղղակի, առանց մտադրության չառնչվեմ անգիտակցությանդ հետ ու գիտակցությանս մեջ չմտնի որ ես ինչ-որ բան եմ ու էդ ապուշ միտքը էնքան ինձ դուր գա, որ չհասկանամ, թե ինչի՞ երբ դու մի ստից բան ես ասում աշխարհի մեխը խրվում ա ոտս ու ես քայլում եմ նրա վրայով, երբ կարելի ա մի նորմալ պոռնիկ լինել, ու բավարարել սեռական ցանկություններ՝ մի նորմալ”կին, ու գտնել անձնական երջանկություն”. առանց բանաստեղծություն գրելու:
entertainment and rest in a comfortable armchair is the rightful advantage of people for Sunday who have hard working days.