Սենց Թորիկական տրամադրություն. «Կտոր մ՛ երկինք»
10 Sunday Jun 2012
10 Sunday Jun 2012
10 Sunday Jun 2012
Հեղինակը Խաչիկ Խաչիկյանն է: Կարծում եմ հետաքրքիր մեկնություն է սիրո ժամանակակից տեսության ֆոնին: Արժե կարդալ, և քննարկել, իհարկե 🙂
Մարդկության պատմության բոլոր ժամանակներում «սեր» կոչվող հուզական բարդույթը կատարելատիպային արժեք է հանդիսացել եւ նրա ներկայիս արժեզրկումը մտորումների առիթ է տալիս:
Կյանքի քառուղիներում homo sapiens-ը հասկանում է, որ, ճիշտ է, եզակի, բայցեւ՝ վաղանցիկ գոյություն է, որ ծնվել է ոչ իր կամքով եւ ի հեճուկս իր կամքի՝ մեռնելու է: Բնության ուժերի ու հասարակության առջեւ նա անօգնական է, միայնակ (homo solitarius): Բնականաբար, նրա ամենախորքային պահանջը նեանդերթալյան մարդուց մինչեւ ժամանակակից նեղմիտ մարդ՝ սպառողը (homo consumens) շարունակում է մնալ միայնության հաղթահարումը, որը տեղի է ունենում միասնանալու ստորեւ շարադրվող ձեւերով: Continue reading