Tags

, ,

Դու հեռացար…
Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…
Հազար աչքեր հուրհրան քո առաջին`
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի` քեզ հետ իմ ձայնը կգա,
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Լուսամուտդ փակես` մրրիկ կլինեմ,
Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…
Ոչ, չես կարող, ինձ չես կարող մոռանալ…

Սիլվա Կապուտիկյան