Tags

, , ,

Տարողունակ երջանկության դեպքում սողուն ժամանակն արագ է սլանում… ու երջանկության ժամդ դառնում է վայրկյան… իսկ դու դոփում ես, դոփում ես, դոփում…
-Մակբե՜թ… Ու ե՞րբ մենք պիտի կրկին հանդիպենք… Անձրևի՞, կայծակի՞, թե՞ փոթորկի ժամանակ…
-Շուտո՜վ, երբ պատերազմները միաժամանակ կհամարվեն թե՜ պարտված, թե՜ հաղթանակած…
-Ուրեմն դա խոսում ես երբեքի՞ մասին…

Հիշում եմ Մակբեթը ոնց թռնելով կարդացի, Ֆաուստի պես, թռիչքային ընթերցանություն:Ճ Մի տեսակ էդ ավելորդ ողբերգականությունն ու գերլարված սյուժետային գործերը, չեմ սիրում ու վերջ… Հո զոռո՞վ չի… Էդ ստատիկ կուլմինացիաները ռոմեո-ջուլետական ախ ու վախեվերվ… Հա, հիմա բուն թեմային անցնենք :Ճ Էս բոլորն ասում էի, որ հակասեմ ինքս ինձ ու Մակբեթի էս տողերը ցիտեմ: Հրաշալի ա ասված…