Tags

, , , , , , , , , , , , , , ,

Ու քանի որ կիրակի է, ու քանի որ ծանր շաբաթ է սպասվում, ու քանի որ այդ ամենի ֆոնին անհամություն կլիներ ծանր մտահոգիչ գրառում թողնելը, խոսում եմ այս շաբաթվա ֆիլմերից. մասնավոր “մենյու”-ն հանրայնացում🙂

Կեր, աղոթիր, սիրիր (Eat, Pray, Love), Էլիզաբեթ Գիլբերթի համանուն վեպի էկրանացումը կամ ավելի շուտ կյանքի պատմության նույնական ֆիլմը: Այս ֆիլմում սիրեցի Ջուլիա Ռոբերթսին, դե Խավիեր Բարդեմի մասին չասեմ էլի: Կարճ ասած` կանացիական© ֆիլմերի շարքից: Սա էլ թրեյլերը`

Խճճված զուգահեռներ (Bonded Parallels) Հովհաննես Գալստյանի հեղինակած բարդ, խճճված, անչափ հետաքրքիր, հուզիչ, հողի, ձեռքերի, սիրո, պատերազմի ու կյանքի մասին, ֆիլմը: Առանցքային հերոսներից մեկի` Լաուրայի կերպարը խաղացել է լրագրող Լորանս Ռիտերը: Այտեղ Ինտերնյուզում էի հանդիպել տարիներ առաջ, հիմա լավ չեմ հիշում ինչ էր: Որպես դերասան էլ վատ չէր դիտվում: Յութուբում փորփրեցի, սա միակ վիդեոն էր`

The Ghost Writer “Քաղաքական” թրիլեր է: Խորհուրդ եմ տալիս հատկապես ուշադրություն դարձնել պետական կառավարման արարողակարգային ու ենթակառուցվածքային հատվածների էկրանացմանը: Ռեժիսորը Ռոման Պոլանսկին է, իսկ հեղինակը BBC-ի նախկին լրագրող Ռոբերտ Հարիսնը: Ահա թրեյլերը`