Tags

, , , , , , ,

Ծովինար Չիլինգարյան

ես լացում լացում լացում էի
չորս հատ սրբիչ լացել էի չորսն էլ կողքս դրած էր որ էլի լացեմ

ասում էին նառկաման ա՝ ասում էի
Դոն Կիխոտն ա

ասում էին՝՝քեզնից քսան տարով մեծ ա՝ասում էի՝
ինձ էր սպասում պռոշյանի անկյունում՝՝

ես բռիս մեջ կապույտ քարը ման էի գալիս՝
դասընկեր էր մի հատ տվել՝
անունը մարտիկ՝
մարտիկ թորոսըվիչ՝
տղու անունն էլ թորոս մարտիրոսովիչ ա
ու տենց անընդհատ ա լինելու։

կապույտ քար կապույտ քար
մնա ձեռիս մեջ՝
քեզ տվել ա ինձ մի մարդ որը
ինձ համ էլ տվել էր «հեքիաթներ»՝

է՜ն ամենալավ հեքիաթները անգլերեն լեզվով որ շատ եմ սիրում՝
արքայադստեր ծննդյան օրը
ու երջանիկ արքայազնը

համ է՜լ ինձ տվել ա բոնսայ արվեստի մի գիրք՝որը՝ ինքը շատ էր սիրում՝ բայց տվեց ինձ
հիմա ես հարցնում եմ՝ ու՞ր ա էդ գիրքը՝

ում հարցնում եմ՝ չի պատասխանում՝
որովհետև մեկին տվեցի ու ասեցի՝՝նայիիիի էս գիրքը՝ ինձ տվողը շատ էր սիրում
բայց տվեց ինձ
հիմա ու՞ր ա
էն օրը հարցնում եմ իրան՝

ասում ա՝եսի՞մ՝ ուրիշին հարցրու

հիմա ուրիշին որ հարցնեմ նորից ասելու ա եսիմ։ իմաստ ունի՞ հարցնելը։

կապույտ քար կապույտ քար՝
ինձ փողոցով տար։
քեզ ինձ տվել ա մի մարդ որը ինձ շատ ա սիրում
շատ ա սիրում է՜
ինչ լավ ա՜

որ սիրում էր տենց էլ արեց՝ինձ մի կապույտ քար նվիրեց։
ես էլ ձեռս պահած ման էի գալիս ու ոչ մի տեղ չէի դնում։

հասա էն փողոցի անկյունին։ մեկ ել տեսնեմ Դոն Կիխոտը կանգնած ա՝հասակը մետր ու իննսուն։
ասեցի՝ վա՜՞յ՝՝էս դու ե՞ս Դոն Կիխոտ՝
ասեց՝ եսի՞մ։

ասեցի լավ, դու եղի՝ ասեց՝ հա։

է՜ բայց ո՞վ էր ինձ թողում ամուսնանամ Դոն Կիխոտի հետ՝
հասակը մետր ու իննսուն։
գոնե ինքը հաստատ իմանար Դոն Կիխոտն ա։
ինքն էլ կարգին չգիտեր։

տենց քեռուս կինը ինձ մի օր տեսավ օրերի միջից
քիչ ա մնում չարենց արտասանեմ
որովհետև մինչև էդ ես չգիտեի որ կամ էդ օրերի մեջ

ու կանչեց։
ասեց գիտե՞ս սերը ինչ ա՞

սենց նայեցի՝
չգիտեի
բա ես տենց բաները որտեղից իմանայի
էդ դպրոցը չէի գնացել՝ իմը՝
ուրիշ դպրոց էր
հետո ճիշտ ա՝ փոխեցի՝
որ հասկանամ սերը ինչ ա թե չէ մինչև էդ
մենակ ատելություն էի տեսնում

սենց նայեցի որ ասեմ՝ է հա գիտեմ սերը ինչ ա՝
բայց ինքը ավելի շատ բան գիտեր սիրուց

ասեց՝
դու մի ամիս գոնե լացի՝
որ տեսնես էդ սեր ա թե՞ չէ

ասեցի՝
եղավ
ես կլացեմ
հարց չկա

մի ամիսն ինչ ա որ
մեկ ա մի ամսից էլ, միշտ էլ, ես գիտեմ

սերը ինչ ա։

ինքը ասում էր որ եթե մի ամիս ես էդ մարդուն չտեսնեմ ու իրա հետ չխոսամ սերը մնա՝ ուրեմն էդ սեր ա
եթե չէ՝
ուրեմն սեր չի

ասեցի հա՞ էդ տենց ա՞

ասեց՝
հաստատ։

յա՜ էդ ինքը տենց լավ գիտեր փաստորեն սերը ինչ ա

ընենց եմ զարմանում էն մարդկանց վրա որ իմանում են սերը ինչ ա
բայց կուզենայի ուրախանալ է ախր

դե ոնց ասեց տենց արեցի։
վերջը ինձ մարդու տեղ էին դրել
պետք ա մի ձև արդարացնեի էդ թե՞ չէ

ինչ էր սերը
որ հասկանամ
սրբիչների արցունքից
ես ասում էի որ էդ մարդու տան պատուհանից ծառերի ստվերներն են լավ երևում
երեևի էդ սերը չէր

բայց ուրիշ բան էլ էի ուզում ասեի
չգիտեի ոնց
ես ուզում էի որ ինքը
էլ նառկաման չլինի ու էդ ծառի ստվերներին
իմ հետ նայի

հը ը տենց չեղավ

ինձ ինքը մի հատ սիրուն մատանի էր նվեր տվել՝
ես իրան՝ նկար

ես մատանին հետ տվեցի՝
բայց նկարը չվերցրեցի

քավորս ասում էր նկարներդ հետ վերցրու
ես՝ խաբեցի՝
ասեցի վերցրել եմ։
ինչ ամոթ ա
մինչև հիմա ամաչում եմ

էդ նկարը իր մոտ մնաց։

ու էլ չասեմ անունը ինչ ա
էսօր եմ հիշել։
լավ ա ծնունդը դեկտեմբերի մեկին ա։
բախտս գոնե էդ հարցում բերեց
թե չէ պետք ա նորից ասեի՝
ճակատագիր։

Ծովինար Չիլինգարյան
Կարդացեք նաև “ի՞նչ արժի թարմ կանաչին”