Tags

, ,

Հին ու մին ժամանակներն են հիշել… Ընկնենք նոստալգիայի մեջ ազգովի😉

նվիրվում է Երրորդ Հանրապետության առաջին մարդահամարին

Ես դեգերելով շարունակվեցի
Երկիր հորջորջվող լաբիրինթոսում:

Շարունակվում եմ անվերջ ու հոսում
անանցանելի ու մութ էս փոսում:

Շարունակվում եմ էս անլույս մթնում.
քչփորում եմ, բայց ելքը չեմ գտնում:

Ինձ գիտեն բոլոր մեղավորները,
մորուքավոր ու բեղավորները,
անմորուսները եվ անբեղները,
անմեղսունակներն ու անմեղները,
բոլոր գիտուններն ու թերուսները,
նամուսովներն ու աննամուսները:

Ինձ գիտեն բոլոր նկարիչները,
մուտիլովչիկներն ու սադրիչները,
բոլոր օձերը եվ կարիճները,
ենթակաները եվ վարիչները…
Ինձ գիտեն բոլոր գրամոլները,
Ինձ գիտեն բոլոր խաղամոլները,
որ խարխափում են էս անլույս մթնում:
Նրանք ինձ գիտեն, սակայն չեն գտնում:

Ինձ գիտեն նախկին ու նոր տերերը,
որ ճիշտ բաշխեցին մեզ մեր դերերը:
Ինձ գիտեն նաեվ վարձակալները,
գիտեն հին ու նոր գործակալները,
որ խարխափում են էս անլույս մթնում:
Ինձ գիտեն, սակայն հետքըս չեն գտնում:

Ինձ գիտեն բոլոր մուրացկանները,
բոլոր ձախորդներն ու վարձկանները,
ինձ գիտեն բոլոր ընչազուրկները,
ինձ գիտեն բոլոր գործազուրկները,
գիտեն քաղաքներն ու խուլ գյուղերը,
գիտեն ջեբկիրներն ու լուրջ գողերը,
ովքեր ցնծում են էս անլույս մթնում,
զի` ամենուրեք ավար են գտնում:

Ինձ գիտեն բոլոր ճարտասանները,
բոլոր հին ու նոր սուտասանները,
բոլոր առնետներն ու մուտանտները,
բոլոր հին ու նոր դեպուտատները,
բոլոր նախկին ու նոր պատանդները:

Ինձ գիտի նույնիսկ Ձեր Սադոյանը,
որ գեղգեղում է զերդ Մադոյանը
անանցանելի ու մութ էս փոսում:
Ինձ գիտի, սակայն ելքը չի ասում:

Ինձ մի քիչ գիտեր Գեղամ Սարյանը,
ինձ շատ լավ գիտեր Համո Սահյանը,
ինձ մի քիչ գիտեր ինքը` Գորիկը,
ինձ շատ լավ գիտեր Դքի Նորիկը,
ինձ գիտի Սոսը, գիտի Խորիկը,
գիտի Սերոժը, գիտի Բորիկը,
գիտեն Լիպոն ու Ղումարբազ Ճանը,
գիտեին Նանսենն ու Դեմիրճյանը,
որ էս վայրերում մեզ նման հուսաց.
նա մի բան գիտեր, սակայն ինձ չասաց:

Ինձ գիտի Մանիկն ու գիտի Հոնոն,
ինձ գիտի Գոքորն ու գիտի Օնոն,
ինձ գիտեր Վազգենն ու գիտի Վանոն,
Ռոլանդն ու Աֆոն, Վասակն ու Աղվանն…
Նրանք իրարից անընդհատ դաղվան
եվ սպասում են ինձ նման վաղվան:
Ինձ գիտի Իսոն, գիտի Վարուժը,
գիտի Արամոն, գիտի Մերուժը,
գիտի Աննան ու գիտի Սաթիկը,
գիտի Հայկազը, գիտի Թաթիկը,
գիտեն Աքիլլեսն ու Հոմերոսը,
գիտի Լորիսը, որ նորեն հոս է,
քանզի բոլորից լավ է հասկացել,
որ չարչարանաց էս տեղը փոս է:

Ես չափչըփեցի ներսն ու դրսերը:
Ինձ գիտի Սերգեյն ու գիտեր Սերը,
գիտի Թեմիկն ու գիտի Տավրիկը,
գիտի Լյոնյան ու գիտի Լավրիկը,
գիտի Լորենցն ու գիտի Մավրիկը,
իմ քավոր Գագոն ու իր քավորը:
Ինձ գիտեն չարչին ու թագավորը,
որ խարխափում են միեվնույն փոսում:
Ինձ գիտեն, սակայն ելքը չեն ասում:

Ինձ ճանաչում էր Շիլաչու Գումբոն,
ինձ ճանաչում է Հախվերդյան Ռուբոն,
ինձ ճանաչում է Սամոն` Շռամը,
ինձ լավ գիտեին լուսահոգիներ
Խարազյան Սաքոն, Չիլոն, Վռամը,
որոնք ինձ թողին էստեղ` դռանը:

Ինձ ճանաչում էր ինքը` Շկոլը,
Գիտի Արամը, գիտի Նիկոլը,
ինձ գիտեն նաեվ զույգ Վրեժները,
ինձ ճանաչում էր խեղճ Բրեժնեվը`
ծաղրանկարի՛չ, որ մեզ պես հյուր էր,
սակայն չգիտեմ, թե հիմա ուր է:
Ինձ գիտի նաեվ երրորդ Վրեժը:
Ինձ, պատկերացրեք, գիտի եվ Սերժը:

Ինձ գիտեն Կոնդի Թուլն ու Իսանը,
գիտեր Գնունու Թուրքը` Հասանը,
ինձ գիտի Ջափըն Յուկիկո Սանը,
Վիրապյան Էդոն` մեծ սուտասանը,
գիտեր Վարդգեսը, հա՛, Պետրոսյանը,
գիտի Լեվոնը` Տեր-Պետրոսյանը,
գիտի Ռոբերտը, բայց` Ամիրխանյան,
գիտի Նաիրին, բայց` ո՛չ Հունանյան,
գիտի Վախթանգը, բայց` ո՛չ Անանյան,
եվ շատ ուրիշներ` տհաս ու հասուն,
որ գիտեն, սակայն ելքը չեն ասում:

Ինձ գիտեր Ֆրունզն ու գիտեր Վասոն,
ինձ ճանաչում են Յուրան ու Ասոն,
ինձ ճանաչում էր մեներգիչ Բասոն,
ինձ ճանաչում էր Գորգիսյան Մոսոն,
որ երկրորդ անգամ ծնվեց Երասխում.
նա մի բան գիտեր, բայց ինձ չէր ասում:

Ես դեռ այստեղ եմ: Դեռ չեմ փոշմանել:
Շիրազն ինձ գիտեր, գիտեր Փուշմանը,
գիտեին Արջը, Վոժդն ու Դուշմանը
եվ Փիղը, որ ինձ շատ ուշ իմացավ:

Գիտեր ախպերըս` Կյաժը` Աշոտը,
որ իմ համեմատ կոշտ ու փըշոտ էր,
դրա համար էլ շատ չըդիմացավ:

Ինձ գիտեն Շուշին ու Հորադիզը,
Մարտինը, Սամվելն ու ՙՊարադիզը՚,
Տիկին Էլվիրան, Արգիշտն ու Հուսոն,
Արկադն ու Գեղամն, Արթուրն ու Լուսոն,
Սերգուշն ու Լալան, ֆլան-ֆստանը,
գիտեն Գավիոտան ու Սեբաստյանը,
որ սիրում էին իրար ու խոկում`
վարձակալվելով իմ ռաբիս խորքում:

Շարունակեմ իմ անկապ տողերը.
ինձ շատ լավ գիտեն Հ.Թումանյանի
տուն-թանգարանի աշխատողները,
թե՛ տարեցները եվ թե՛ նորերը.
ես իրենց հետ եմ գլորել կյանքիս
ամենադժգույն ու փուչ օրերը:

Ինձ գիտեր ամբողջ Թումանյան ցեղը.
Արմիկն ու Իրման ու ողջ Դսեղը,
Արտաշը, Մեխակն ու խեղճ Վարվառան,
որ շոշափում էր Մեծի բարբառը
իր դողդոջուն ու հին թաթիկներով.
նա մի բան գիտեր, սակայն ինձ չասաց,
քանզի սնվում էր իր գաղտնիքներով:

Ինձ գիտեր Ֆելոն, գիտեր Ջանիկը,
գիտեն Անբախտ Բուն ու Երջանիկը,
ինձ գիտի Կարոն, գիտի Տոլիկը,
գիտի Անդոն ու գիտի Կոլիկը,
գիտի Ֆռիկն ու գիտի Ֆրիկը,
գիտի Ավոն ու գիտի Ֆարիկը,
գիտեն Հենրիկը, Թոմն ու Արիկը,
Ալլան, Մովսեսը ու Քնարիկը,
գիտեր Ադիկը, գիտեր Սարիկը,
գիտեր Մինասը, գիտի Լարիկը,
ախպերը` Լյովը ու Չաղ Արշակը,
ինձ գիտեն Վաղարշն ու Վաղարշակը,
որ մեծատառով տղա էր ու մարդ,
որից ողջ թաղն էր դողում ու վախում…
եվ առինքնող էր նույն ինքը, բայց արդ
մետրոյում մեղրով ծամոն է ծախում:

Ինձ շատ լավ գիտեն Կոնդի Սենիկը
ու Եվտուշենկոն պոետ` Ժենիկը,
Պլանքյաշ Կոշտն ու Դամքյաշ Բենիկը,
որ չի մոռացել իր հայրենիքը –
Իգդիրը` հուշն այդ շենշող ու ծանըր,
որ մարմնավորեց տատըս` Օսանը:

Ինձ շատ լավ գիտեն Զավենն ու Աքոն,
ինձ շատ լավ գիտի Մուրադյան Սաքոն,
ինձ գիտեն Ֆերդոն, Էդմոնն ու Հաղթոն,
Տաթեվն ու Կատյան, Օսոն ու Բաղդոն,
գիտեն Սամսոնը, Հայրոն ու Սոսը,
Համլետը, Լաերտն ու Կոմանդոսը,
Շոշի Մուկն ու Հին Կռուգի Կատուն,
որ ատամնաթափ դողում է, մրսում
ու փորի համար էլ մուկ չի որսում:

Ինձ գիտի ՙԱկումբ-65՚ բույլը.
գիտեր Աշոտը, գիտի Պարույրը,
Մերուժն ու Անդոն, Մեխակն ու Գագոն,
Ռազն ու Վարդանը, Սանդրոն ու Սաքոն,
էլի ուրիշներ` խեղճ ու մեծարգո,
էլի ուրիշներ` աշխույժ ու պասիվ,
որ ինձ գիտեն, բայց չեն ղրկում քսիֆ.
ինձ լավ գիտի մեր ախպեր Ազատը,
որ, ի հեճուկըս մեզ, անազատ է,
քանզի մեզանից պարզ ու ազատ է:

Ինձ գիտեր անգամ խեղճ Հակոբջանը,
գիտի Մետաքսը, գիտի Ուջանը,
գիտի Մաստարան, գիտի Դղերը,
գիտի Հրանտը, գիտի Շողերը,
գիտի Մարգարան, գիտի Աշնակը,
գիտի հնչակը, գիտի դաշնակը
եվ շատ ուրիշներ` դժգույն ու ցայտուն…
Ինձ գիտեն, սակայն չեն բացահայտում:

Արդեն հոգնում եմ. քցում է ֆազըս,
հոգնում է արդեն չարխափան սազըս:
Ինձ շատ լավ գիտի Դավոյան Ռազը,
գիտեն Մալխասն ու իր ամբողջ ջազը,
գիտեն Պողոսն ու Արա Շիրազը,
Ֆրունզի ախպեր Աբոն ու Մազը,
Ցիրկի Համիկն ու Արթուր Գամազը,
Ռեն ու ժուռնալիստ Ավոն` Ղամմազը,
որ միշտ աղմըկոտ հոդված է ցընկնում
եվ ճակատագրից առաջ է ընկնում:

Ես սիրում եմ իմ ապրելու տեղը:
Ինձ ճանաչում է Իշխանյան ցեղը.
ինձ ճանաչում էր նա` Լուսահոգին,
ինձ ճանաչում են նրա տղերքը,
որ հնչեցնում են իրենց կրկներգը,
կրում են իրենց Խաչը բարդ ու հին
մտքով հստակ ու քայլքով երերուն:
Ինձ ճանաչում է նաեվ Վարդուհին.
ինձ ճանաչում է, բայց չի բարեվում:

Ինձ գիտի Ճըպըլն ու գիտի Ճաճոն,
գիտի Հրաչն ու գիտի Հրաչոն,
ինձ գիտեր Նեմրութն ու գիտի Սիսը,
գիտեր Սիփանը, գիտի Մասիսը,
գիտեր Կազբեկն ու գիտի Տավրոսը,
գիտեր Ալագյազն ու Թույն Էլբրուսը,
որ մի իրիկուն կնոջը խանդեց
ու Մագադանում հոգին ավանդեց:
(Մանուշի մահով մեր օդը լցվեց
մոր` Անթառամի ողբ ու կականով:
Ընթացքում նաեվ Սիրածը խփվեց.
(նա ճիշտ էր, սակայն` ո՛չ գողականով)):

Թե Աստված ինձ տար բացառիկ հնար`
կուզեի անվերջ էս կղզում մնալ.
աստղաշատ երկինք ու զիլ հատակ էր.
կայարանամերձ ի¯նչ հրեշտակներ,
քուչի մարտերի ի¯նչ նահատակներ`
Վարազ ու Կոլե, Ջիլ ու Վարանցով…
Ես պիտի ապրեմ այսպես` սրանցով:
Ինձ գիտի վարի ու վերի շերտը:
Ինձ գիտեր անգամ Զինովի Գերտը,
գիտեն Հայկունն ու Օրթախ Ալբերտը,
Շուրիկն ու Ջոնը ու Կտրիճ Դավոն,
Սերոբն ու Սեթը ու Դաշնակ Ավոն,
որ դեգերում է զերդ մի թագավոր
իրենց Կենկենից մինչեվ Պապլավոկ.
ելքը գիտի, բայց չի՛ ասում. ցավո՛ք:

Ինձ գիտեն Ժոզեֆն ու Միստր Իքսը,
Տեր Վարդանը եվ Խելոք Ֆելիքսը,
Չաղ Ֆելոն, նաեվ` Սիրուն Ֆելիքսը,
ու նիհար Ֆելոն` Անիմանալին,
որի ջեբում է ելքի բանալին.
նա համբերությամբ հարցերըս լսում
ու համառորեն ելքը չի ասում:

Չէ՛, զուր չես եկել. մնա՛, ա՛յ գարուն:
Ինձ գիտեն Արան, Արծրունն ու Կարոն,
Խանջյանի Վիտյան, Վահեն ու Վարոն,
հին ճանապարհի ավազակ Վլեն,
նոր Վեհափառն ու Նոր ուղու Բլեն`
ձախորդ օրերի ձախորդ մարգարեն,
որ նստած էր իր ու իմ փոխարեն:

Ինձ գիտեն մունջն ու անդամալույծը
եվ նա, ում դառն է թշնամու լուծը:
Ինձ գիտեր Սէյրանն ու գիտի Նիկոն,
Գարսիկն ու Գեորգին, Շանթիկն ու Միքոն,
Վահրամն ու խուժան ալիքի Սաքոն,
Վահանն ու Արոն, Սաթոն ու Տիկոն,
Գրիշն ու Ռուդոն, Պելեն ու Զիկոն
եվ Համբարձումեան Ռափայելը, որ
կարող էր հայոց հարցերը լուծել,
բայց, ավա¯ղ, լույսի վարձը չի մուծել:

Ինձ գիտեն Տյուշը, Արտեմն ու Հենդոն,
ինձ գիտեն Տյուշի Բաբոն ու Ձեդոն,
Միհրանն ու Սյոման, Իգնատն ու Սեթոն,
Իլյումինադան, Դուվանն ու Բետտոն,
Վառլենը, Վառլեյն ու Իգոր Նետտոն,
Աշոտը, Մելսն ու Դարբինյան Էդոն,
որ գնաց-տեսավ Փարիզ ու Լիոն
եվ ցանկաց տեսնել զիր Ավստրալիոն:

Չէ, չեմ մոռացել. հիշում եմ. պարդո՛ն.
ինձ ճանաչում են Անետն ու Արտոն:
Ինձ գիտի Սպոն, գիտի Գուրգենը,
ինձ գիտի Լութոն, գիտի Վազգենը,
Դավիթն ու Վահեն, Շավարշն ու Աբոն,
Ռաֆոն ու Հայկը, Արիսն ու Գագոն…
Նրանք ինձ թողին էս պաղ գնացքում.
դե սուրա՛. տա՛ր ինձ, դըխկդըխկան վագոն:

Չէ, չեմ մոռացել (պարդոն, օ¯ սորրի).
ինձ գիտեն տիկին Սիլվան ու Զորին,
Ազատը, Ավիկն ու Սահինյանը,
Սասունը, Սարոն ու Սարինյանը,
Թորգոմն ու Զորոն, Գոռն ու Մառլենը,
Իոսիֆն ու մեր փեսա Կառլենը,
որը կրակն է ընկել մեր ձեռը,
քանզի տխրության թե քեֆի ժամին
իր ուսերին ենք դնում մեր բեռը:

Մեզ չեն կոտրել ո՛չ ցուրտը, ո՛չ սովը:
Ինձ գիտեն Գուգոն, Խեչոյան Լյովը,
Սամվելը, Րաֆֆին ու Հալաբյանը,
Ռուբոն, Աղասին ու Խալափյանը,
Ռոմիկը, Սվետն ու Ս.Ափյանը,
Խաչիկն ու Խչոն ու Սոսը Հնդիկ…
Եւ բանաստեղծներ, որ դեռ պղծում են
իրենց շուրթերը անեծքով փնթի:

Էլ բան չըմընաց. պրծավ կալոդըս.
ինձ գիտեն Հենոն, Նորքի Վալոդը,
Ռոմանն ու Սմբոն, Ծոն ուՂայդինը,
Դանիկն ու Դնոն, Դինջն ու Այդինը,
Արփենն ու Արփին, Նարեկն ու Սաքսը,
Սերոժն ու Անոն, Էդոն ու Մաքսը,
Հակոբն ու Սիլվան, Սենն ու Մետաքսեն,
Ալվարդն ու Շուշոն, Յուրան, Ղուկասը,
Ստյոպն ու Նորոն, Տուզն ու Վալետը,
Մարինեն, Ռուզանն ու Վիոլետը,
որին կսազեր ձեր կաբրիոլետը:
Նրանց հետ կյանքը կյանք չէ, այլ` մի տոն:
Ինձ գիտեն Պիլն ու Արեշի Կինտոն,
Մալիշն ու Ցախի Մեյդանի Հենդոն,
Սադի Գոքորն ու Գորվետկի Ճուտոն,
Լյուդվիգ Դուրյանն ու Գնունու Լութոն,
Սրբազանն ու մեր Լութոն, որ հիմի
Իգդիրցիներին բերում է ի մի:

Ինձ գիտեն Գրիգն ու պոետ Բաքոն,
Արարատը եվ Հովիվյան Սաքոն,
գիտեր Մելիքսեթն ու գիտի Գափոն,
գիտի Նազարեթն ու գիտի Ափոն,
գիտի Դիվինիչն ու գիտի Կոսը,
գիտի Շորբուլաղն ու գիտի Լոսը,
գիտեն Հրանտն ու դուբլ Հերոսը,
որ Հովիվյանից սիրուն էր խաղում,
բայց ալրաղացում ալյուր էր մաղում:

Ինձ գիտի Ժենյան, գիտի Ժենիկը,
գիտի Մարետը, գիտի Ժանիքը,
ինձ գիտեն Գոճին, Գերն ու Քարտաշը,
Ավագն ու Վլադն, Օձն ու Արտաշը,
գիտեն Կոմայգու Ճուտն ու Արկաշը,
Վիլոն, Պեպոն ու Մընոն` Ալկաշը,
Նելլին ու Քոթոն, Վահիկն ու Ջեմման,
Լյովիկն ու Մոսոն, Հայկուշն ու Էմման,
Կայծակն ու Քամին, Հողմն ու Դումանը
եվ ինքնուս պոետ Ջինջ Արզումանը,
որ միշտ ինձանից սիրուն է գրել,
բայց ամբողջ կյանքում բետոն է կրել:

Չէ.երազ չէ սա. կյանք է. դրուստ է:
Ինձ ճանաչում էր Պռարաբ Կոստոն,
որ սարքեց Ցումն ու Պաբեդամոստը:
Ինձ ճանաչում է Աս Մեժիրովը –
Պետրովիչը` իմ վարպետն ու ուստեն,
որ կուրսանտներիս սրտերն էր վառում
բանաստեղծության բնագավառում:

Դու տեր ես նորին ու տեր ես հնին:
Դու էս խարխուլ ու հին տան տանտերն ես:
Ինձ գիտեր Թոխմախն ու ողջ Գնունին,
ինձ գիտեր Չարենցն ու ողջ Նար-Դոսը
եվ յուր Թաղային Գլասեվոսը,
որ չոր սիրտ ուներ, բայց` խերով երես:

Կշարունակեմ անհեթեթ դերըս:
Ինձ լավ գիտեին Սադի Մուրադը
եվ Օկուջավան – ի՛նքը` Բուլատը,
որ հոգով աղքատ, սրտով կուլակ էր,
որ տեսքով հայ ու մտքով մուլատ էր
ու մեծ էր, հա՛յ էր տեսքով ու շարմով
ու ինձ ասում էր Շիկայան Առմո:

Հա՛, բան չըմընաց. պրծավ կալոդըս:
Ինձ ճանաչում էր մեծն Վալոդը`
Վիսոցկին, որին մի օր ռաստ էկա
նախանցյալ կյանքի մի թոհուբոհում:
Անցածն անցած է, եվ դուք, իհարկե,
կըմըտածեք, թե գլուխ եմ գովում:

Ինձ գիտեն Խանջյանն ու Այգեստանը,
Ժասիկն ու Ժաննան, Լեմսն ու Ոստանը,
Ռադիկն ու Ռիտան, Բերդն ու Ոսկանը,
Դերոն ու Շոթան ու Ոստիկանը,
Մարոն, Գրիգորն ու Վատիկանը,
Գարունն ու Գուրուն, Ասպրամն ու Անոն,
Մատվեյիչը, Ջիմն ու Բոյով Սանոն,
էլի ուրիշներ` խորունկ ու ասուն,
որ դեռ նայում են դեպի անհունը…
Ճիլն ու ախպերը, որի անունը
Սերվանտես էր, բայց Գոնչ էին ասում:

Հա՛, ինձ լավ գիտեր Գոնչենց ղոշունը,
որ Թոխմախ-Մետաքս սահմանը գծեց.
ինձ ճանաչում էր նրանց սեվ շունը,
չնայած մի օր ի սրտե կծեց
եվ ինձ պարգեվեց ցավեր ու հառաչ.
բայց դա առաջ էր, շա¯տ առաջ էր` մեր
թվարկությունից ահագին առաջ:

Ինձ գիտեն Թաթուլն ու Հովհաննեսը,
գիտեր Օշականն ու գիտեր Բեսը,
ինձ գիտեր Եպոն, գիտեր Ռշտունին,
գիտեն Պետրոսն ու Արմեն Վշտունին,
գիտի Արամը, գիտի Թամարը,
գիտի Շահենը, գիտի Օմարը,
գիտի Կկուն ու գիտի Մըգըլը,
գիտեն Թռչունը, Ծիտն ու Ծըգըլը,
Արծիվն ու Լորը ու մի փայտփորիկ,
որ Ծաղկաձորի խոնավ մըշուշում
անվերջանալի էս ռիթմն է հուշում:

Ինձ գիտեր Բաշը, գիտի Անանիան,
գիտեն Աբգարն ու Լյովը Անանյան,
Գոմցյանը, Խոսրովն ու Թադեվոսը,
Դավայան Սամոն ու Մաթեվոսը,
Ծովիկն ու Ծովոն, Լուսիկն ու Լուսոն,
Հովիկն ու Հովոն, Սուսանն ու Սուսոն,
Ռիփսիկն ու Ռիպան, Հուսիկն ու Հուսոն,
Մանվելն ու Զոզոն , Չիրն ու Չամիչը
եվ Գրիգորի Պատվականիչը:

Ինձ գիտի Նառան, գիտի Նարինեն,
ինձ գիտի Մառան, գիտի Մարինեն,
ինձ գիտի Զառան, գիտի Զարինեն,
ինձ գիտի Կառան, գիտի Կարինեն,
գիտեն Գոհարը, Հասոն, Մարջիկը,
ինձ գիտեն Ալլան ու իր աղջիկը,
Օսանն ու Սեդան, Շողն ու Մայիսը,
գիտեն Վահրամն ու Արամայիսը,
գիտեն Միսակն ու Սոկրատ Խանյանը,
գիտի Գրիգոր Աղախանյանը,
գիտեն Գայանեն ու Գեղանուշը,
Մարիշը, Մարուշն ու Մայրանուշը,
գիտեն Անժիկը, Մարգոն, Վերգուշը,
գիտեն Համլետը, Լաերտն ու Գուժը,
Խանդիկյանը եվ Թուխիկյան Լյովան,
Ամիրանը եվ Մսրյան Վովան,
Ռուբոն, Ութմազյանն, Ուստա Գրիշան,
Թոխաթյանը եվ Պողոսյան Միշան,
Ֆրիցն ու Ադոն, Զակոննի Յուրան,
որի նագոլկեքն ու որի դուռան
թանգարան էին բաց երկնքի տակ:

Ինձ գիտեն հազար ու մի խեղկատակ:
Ինձ գիտեն Չաղը, Կիտայն ու Վատոն,
գիտեն Բլոճը, Կարպուշն ու Աթոն,
գիտեն Միմոսը, Ձին ու Արոնը,
գիտեն Գարսեվանն ու Ահարոնը,
Հանես Բիձեն ու Քամի շինողը,
ամբողջ Թաքյառլուն ու ողջ Շնողը:

Մենք ամենքըս էլ էս կյանքում հյուր ենք:
Հա՛, ինձ լավ գիտի Զակոննի Յուրան,
որ էլի գող է, սակայն` դե յուրե,
ու բան չի խոսում, շարունակ լուռ է
եվ անվերջ ինքը իրեն հիշելով`
սնվում է հին ու անգին հուշերով:

Ինձ ճանաչում է Սվասյան Կարենն
ու Շոֆեր Գարեն` Դքի Մարգարեն,
որի ողջ տոհմը գաղթել էր Կարսից,
ե՛ւ ինքն է՛ն գլխից քշում էր տաքսի
ու մեզ է՛ն գլխից ուսուցանում էր,
որ քեֆ անողի քեֆը չի պակսի:

Ինձ գիտեր Առնո Բաբաջանյանը,
գիտեն Գառնիկն ու Բոգդան Ջանյանը,
գիտեր չեխ Հովոն, գիտեր Մահարին,
գիտեն Կարենը, Պերճն ու Կամարին
ու տիկին Վալյան ու տիկին Մարին,
Բլանկոները եվ նրանց այրին,
Ալիխանը եվ Չարքյազե Մստոն,
տարաբախտ Նիմֆան ու խեղճ Կալիստոն,
որոնք գրչիս տակ մի քիչ հայացան,
բայց, այդուհանդերձ, նահատակվեցան:

Ինձ գիտի իմ հին ընկեր Նվերը,
որին մի ամբողջ տուն կընըվիրեմ,
զի մեզնից շատ է մնացել անքուն
ազատության մեջ եվ ուղղիչ կյանքում.
նա միշտ տխուր է, բայց` է՛ խեղկատակ,
նա միշտ ապրում է, բայց` է՛ նահատակ,
եվ, իրմով լցրած մի ամբողջ հատակ,
չնչին մի բան է ուզում էս կյանքից.
մի անգամ ընկնել ամնիստիայի տակ:

Մեզ չխեղճացրին ցրտերն ու սովը:
Ինձ գիտեն Հայկն ու Աթոյան Լյովը,
Ռաֆիկը, Վիգենն ու Արշակ Գառնին,
Ժորան ու Ժորժը, Աբոն ու Գռնոն,
Գարիկն ու Կամոն, Սահակն ու Դռնոն,
որ նայում էր մեր թաղն ու ամենքին,
բայց ոչ մի դարման չարինք իր վերքին:

Ինձ ճանաչում են Գեվուշն ու Մահեն,
Միշիկն ու Սեվոն, Կրիշնա Վահեն,
Դերվիշն ու Գիժը, որոնց հետ մի օր
Թոխմախում արի ղշի գողություն:
Ինձ շատ լավ գիտի Հայր Խորենը, որ
մեղքերիս համար խնդրեց թողություն:

Ինձ ճանաչում են Սեվն ու Արտաշը,
Կիկին, Արմանն ու Արմենն` ադաշըս,
Հարութն ու Սուրոն, Ազատն ու Սաշը,
Հովսեփը, Սիմոնն ու Վարդանուշը,
Դոնարը, Վիլոն ու Վազգանուշը,
Արտակն ու Ներսոն, Վանուշն ու Վաչոն,
Ռոբն ու Վարդանը, Դավոն ու Քաջոն,
Տոտոն ու Արզօն, Ֆիքսն ու Մհերը,
Աղավարտն ու իր ֆիդայի հերը,
որ բանացնելով զենք ու հրացան`
պատերազմի վախտ հույժ ջահելացավ:
Կըմընամ այստեղ, զի չունեմ վիզա:
Ինձ ճանաչում են Գերմանն ու Լիզան,
Ֆրեդն ու Մարգոն, Ռոզին ու Ռաֆոն,
Անուշն ու Սարոն, Ժաննան ու Աֆոն,
Ռոմիկն ու Ջուլոն, Ռուսլանն ու Լյուդան,
Գեղեցիկը եվ Ղռերի Հուդան,
որ զիլ մականուն ուներ, է՛ր փողոտ,
բայց չթափանցեց Ազգային Ժողով,
զի չհասցըրեց. Թաղային Աթոն
մատնեց չըգիտեմ քանի արծաթով:

Իմ ախորժակը բաց ու անհագ է:
Ինձ ճանաչում են Կիմն ու Վահագը,
ինձ գիտի Մկոն ու գիտի Արկոն,
գիտեն Տիգրանը, Գրիշն ու Մարկոն,
Զուլալն, Օշինը, Պլտյանն ու Մարկը,
Դավիթն ու Ժիրոն, Դեվն ու իր որդին,
Մուշեղն, Աբելն ու Գըվոն, որ խրթին
էս կյանքի մեջ է խրվել իմ հանգույն
ու ոչ մի մտքի չի եզրահանգում:

Կգունազարդեմ էս ընթացքն անգույն:
Սուրա՛ ու տա՛ր ինձ, դըխկդըխկան վագոն:
Ինձ գիտեն Սեյրանն, Աշոտն ու Գուգոն,
գիտեն Կարենն ու պոկերիստ Դուգոն,
Վաչոն, Գեվորն ու մեր ախպեր Գագոն,
որ էս օրերում զազիր ու պատիր`
պահելով թասիբ, նամուս ու պատիվ,
վիռուչատ արեց իր շրջապատին:

Իմ շրջապատը մեծ ու անգին է:
Ինձ գիտեն մայրըս, քույրըս ու կինըս,
երեխեքըս, որ հանկարծ մեծացան,
հորքուրըս, Տոտոլն ու Սուրիկ ձյաձյան,
եվ նախնիներըս, որ եկան-անցան`
դառնալով անուշ ու տաք մահարձան:

Ինձ ճանաչում են բարին ու չարը:
Ինձ ճանաչում է Բիձեն` Հանճարը,
ինձ գիտի Բոլշը, գիտի Լաչառը,
գիտեն Վիգենն ու Հայկազ Քոչարը,
գիտի Նինան ու գիտի Հեղինեն,
գիտի Շողիկն ու գիտի Հերմինեն,
գիտի Ժաննան ու գիտի Արմինեն,
գիտի Շաղիկը, գիտի Կարմենը,
գիտի Նունեն ու գիտի Նաթելլան,
գիտի Ռոզան ու գիտի Ստելլան,
Անին ու Անյան, Անիկն ու Անոն,
Վանին ու Վանյան, Վանիկն ու Վանոն,
գիտեն Երկար Հայկն, Աննան, Սուսիկը,
գիտեն Արեվհատն ու Արուսիկը,
գիտեն Արշակը, Կլորն ու Քիչը,
ինձ գիտեր Սերո Նիկոլայիչը,
գիտեն Ումրշատն ու տիկին Դորան,
գիտի Արեվշատն ու գիտի Նորան,
գիտի Լիլիթը եվ գիտի Լյուդան,
գիտի Քրիստը եվ գիտի Հուդան,
գիտեր Դրոն ու գիտի Լեվիկը,
գիտի Ռազմիկը, գիտի Գեվիկը,
գիտեն Գնունն ու Հակոբ Մարտունին,
գիտի Մարտինն ու գիտի Մարտունը,
գիտի Դիմիկը, գիտի Լալիկը,
գիտի Դավիթը, գիտի Ալիկը,
գիտի Շամցյանը, գիտի Դայանը,
գիտի Սեֆուլը, գիտի Գայանը,
գիտի Ռուբիկը եվ գիտի Նանան,
գիտի Տիգրանը եվ գիտի Նոնան,
գիտեր Հեղուշը եվ գիտի Սոնան,
գիտի Խանդութը, գիտի Արմուշը,
Լիլիթը, Գագոն, Ստյոպն, Անուշը
եվ Արշալույսը, որ գրածներըս
ինձնից ավելի լավ է հասկանում:

Ես պիտի ապրեմ այսպես` այսքանո՛վ:

Ինձ գիտեն խեղճերն ու թավադները,
աղանդավորներն ու կավատները,
հավատացյալներն, անհավատները,
հաջողակները ու ձախորդները,
մոմ առնողներն ու մոմ ծախողները,
ճառ ասողներն ու զանգ կախողները,
տուն առնողներն ու տուն ծախողները,
մնացողները եվ չվողները,
գործ սարքողներն ու գործ տվողները,
որ սիրում են մեզ անընդհատ պեղել
եվ ունեն կայուն աշխատատեղեր:

Ինձ դեռ հիշում են ինձ հիշողները:
ինձ չեն մոռացել Լոբիժորները:
Ինձ դեռ հիշում են Գժոյանները:
Ինձ չեն մոռացել Կաժոյանները:
Ինձ դեռ հիշում են Փոթիկյանները:
Ինձ չեն մոռացել Թաթիկյանները:
Ինձ դեռ հիշում են Հախվերդյանները:
Ինձ չեն մոռացել եվ Վերդյանները:
Ինձ դեռ հիշում են Սուքիասյանները:
Ինձ չեն մոռացել եվ Քոսյանները:
Ինձ դեռ հիշում են Սարոյանները:
Ինձ չեն մոռացել Շառոյանները:
Ինձ դեռ հիշում են Վերանյանները:
Ինձ չեն մոռացել Խերանյանները:
Ինձ դեռ հիշում են Մալումյանները:
Ինձ չեն մոռացել Ղալումյանները:
Ինձ դեռ հիշում են Բադալյանները:
Ինձ չեն մոռացել Ադալյանները:
Ինձ դեռ հիշում են Ալոյանները:
Ինձ չեն մոռացել Ջալոյանները:
Ինձ դեռ հիշում են Խոդիկյանները:
Ինձ չեն մոռացել Խանդիկյանները:
Ինձ դեռ հիշում են Զուրաբյանները:
Ինձ չեն մոռացել Զոհրաբյանները:
Ինձ դեռ հիշում են Մարուխյանները:
Ինձ չեն մոռացել Մարությանները:
Ինձ դեռ հիշում են Արամյանները:
Ինձ չեն մոռացել Քարամյանները:
Ինձ դեռ հիշում են Հրաչյանները:
Ինձ չեն մոռացել եվ Հաճյանները:
Ինձ դեռ հիշում են Թամազյանները:
Ինձ չեն մոռացել Թամրազյանները:
Ինձ դեռ հիշում են Արեյանները:
Ինձ չեն մոռացել Կարեյանները:
Ինձ դեռ հիշում են Կարայանները:
Ինձ չեն մոռացել Կանայանները:
Ինձ դեռ հիշում են Ֆարմանյանները:
Ինձ չեն մոռացել Փարվանյանները:
Ինձ դեռ հիշում են Սեկոյանները:
Ինձ չեն մոռացել Շեկոյանները
եվ էլի հազար ու մի գերդաստան,
որոնց գումարն է կոչվում Հայաստան:

Նո±րն է, թե± հինն է դարձյալ ընթանում:
Նոր գաղափար է` ընդդեմ ու հանուն,
նոր կաղապար է` հին ու ընդհանուր,
նոր մահ է, սակայն` հին ու իմացյալ,
նոր կյանք է` նույնքան հին ու չիմացյալ,
եվ վերապրողներ` թշվառ ու անդեմ,
որ, իրար խառնած ներկա ու անցյալ,
յուրյանց երկըրում թշվառ ու անտեր
տրոյկաներով վխտում են դարձյալ:

Նո±րն է, թե± հինն է ընթանում դարձյալ:
Ես ընդունում եմ մահն այս իմացյալ,
քանզի խեղճ եմ եվ առավել նվաստ,
քան նրանք, ովքեր ինչպես մի գրաստ
տեղափոխում են բեռն այս անորոշ`
որպես Խաչ, որպես սրբազան Դրոշ:

Ես սիրում եմ Ձեզ, չնայած երբեք
չեք պատասխանել իմ խեղճ հարցերին:
Սիրում եմ անցած-գնացածներին,
սիրում եմ եկած-մնացածներին
խեղճ կոտըրվածին ու սուտ կարծըրին,
մոտիկ ցածըրին, հեռու բարձըրին,
անխըտիր բոլոր մնացածներին`
ովքեր սովոր են փափուկ բարձերին,
ովքեր սովոր են բանտ ու կարցերին,
բոլոր բարձրացած ու ցցվածներին,
բոլոր բարձրացած ու գցվածներին,
բոլոր բարձրացած ու ձգվածներին,
բոլոր բարձրացած ու հղկվածներին,
բոլոր խեղճացած ու քցվածներին,
բոլոր խեղճացած ու կքվածներին,
բոլոր խեղճացած ու լքվածներին:

Սա կյանք չէ. համակ Սեր է` լույսի տոն.
եվ Սերն ամուր է` քանց ցեմենտբետոն.
եվ Հույսն ամուր է` քանց ցեմենտբետոն:

Կսիրեմ Ձեզ ու Կյանքն այս, քանի դեռ
նախագահը չի դրել իր վետոն:

Աղբյուրը` www.hzh.am Հատվածներով հրապարակվել է նաև Գրանիշում