Tags

, , , , , , , , , ,

Վիլիամ Սարոյան - ինքնանկար

«Ես նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»
02.04.1972 թ. «Նյու Յորք թայմս»

Այժմ, 64 տարեկան հասակում, արդեն կրկնակզակով, թավ, գորշ բեղերով, բարձր ձայնով, բարի աչքերով, որոնց շուրջն սկսել են խորշոմներ գոյանալ, Վիլյամ Սարոյանը նմանվում է այն աշխույժ հայ նահապետական մարդկանց, որոնց մասին այնքան գրել է ինքը:Երբ Փարիզում չէ, ապրում է այստեղ՝ իր հարազատ Ֆրեզնոյում: Տունը ներսից կարծես ալքիմիկոսի նկուղ լինի: Հարյուրավոր գրքեր կան այստեղ՝ սնդուկնեոի մեջ, սեղանների վրա դարսված: Դրանք կրճատում են հատակի մակերեսի մեկ քառորդը: Մեծ տարածություն են գրավում նաև ժայռաբեկորների և այլ տիպի առարկաների խառնակույտերը, որոնք Սարոյանը բերել Է Թուրքահայաստան կատարած իր սենտիմենտալ ճամփորդությունից: Պատերին անկանոն կերպով փակցված են նկարներ և լրագրերի կտրոններ: Այստեղ է նաև իր հոր ձվաձև դիմանկարը՝ օսլայած վերնաշապկով և խնամքով բախտ բաց արած մազերով:Սարոյանը ժամանակին շռայլ ապրողի համբավ է վայելել: Սակայն վերջին տարիներս նա կա֊ ըքէօքէ մեջ Է:

Սկզբում նա թողեց ծխելը և սուրճ խմելը: Հետո վերջ տվեց բախտախաղի մոլուցքին, որը նրա գրվածքների վաստակած երկու միլիոն դոլարից խլում էր հարյուր հազարավոր դոլարներ: Սարոյանը, որի բախտախաղի «կարիերան ձգվել է Կաննեսի բակկարայից մինչև Լաս Վեգասի թղթախաղի սեղանները», հիմա, Ֆրեզնոյի ձիարշավարանում, երկու դոլարից ավելի գումարի վրա գրազ չի գալիս: Նա վաճառել է իր ավտոմեքենան և որպես փոխադրության միջոց պահել է հեծանիվը:«Մի քանի տարի առաջ,- ասում է Սարոյանը,- ես գիտակցեցի, որ իմ կյանքի արահետով դեպի ցած եմ ընթանում: Ես հասկացա, որ դադարել եմ աճելուց և սկսել եմ մահանալ: Սակայն ես կարողացա հաղթահարել կյանքի այդ հարվածը և, ինչպես տեսնում եք, նույն Սարոյանն եմ, թեպետ մի քիչ փոխվել եմ»:

1934 թվականին էր, երբ Վիլյամ Սարոյանը, այն ժամանակ 26 տարեկան մի երիտասարդ, եկավ Սան Ֆրանցիսկո՝ բախտ որոնելու: Նա նամակ ուղարկեց Հուիթ Բըրնեթին և Մարթա Ֆոլին՝ «Սթորի» ամսագրի խմբագիրներին, հայտարարելով, թե ինքը գրող է, և եթե գրքերը տպագրվելուց հետո նրանք գնեն դրանք, ապա ինքը պատրաստ է նստել իր տան երկրորդ հարկի բնակարանում և օրական մեկ պատմվածք գրել: «Սթորին» տասնհինգ դոլարով գնեց նրա «Համարձակ երիտասարդը թռչող տրապիզի վրա» պատմվածքը:

Հետագա երեսուներեք օրվա ընթացքում Սարոյանը գրեց քսանվեց պատմվածք: Դրանք ամփոփվեցին նրա առաջին գրքում, որն այդ նույն տարի հրատարակեց Րանդոմ Հաուսը: Գիրքն անմիջապես սենսացիա առաջացրեց, մտավ մի շարք տպարաններ և Սարոյանին հռչակեց որպես նոր ամերիկյան անզուգական ձայն: Հետագա հինգ տարիների ընթացքում Սարոյանը գրեց հարյուրավոր պատմվածքներ, էսսեներ, պիեսներ և խառը տիպի հոդվածներ (այդ թվում նաև՝ «Եկ իմ տունը» երգը, որի ձայնասկավառակը գնեցին միլիոնավոր մարդիկ):

«Իմ անունը Արամ է» պատմվածքների ժողովածուն ավելի մեծացրեց Սարոյանի պաշտամունքը: 1939 թվականին, գալով Նյու Յորք, Սարոյանը «Հյուսիսային Մեծ հյուրանոցում» 6 օրվա ընթացքում գրեց «Քո կյանքի ժամանակը» հինգ գործողությամբ վոդևիլը, որն այսօր, երեսուներեք տարի անց, բեմադրվում է Չիկագոյում: «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար Սարոյանին շնորհվեց Պուլիտցերյան մրցանակ: Սակայն Սարոյանը հրաժարվեց այդ մրցանակը ստանալուց, միանգամայն լրջորեն հայտարարելով, թե բիզնեսը չի կարող արվեստի հովանավորողը լինել:Կարդալով Սարոյանին, ակամա մտածում ես, թե որքան ցավալի պահեր կարող է ունենալ գաղթական ծնողների որբ մնացած զավակը կալիֆորնիական դպրոցում, և թե ինչքան վատ բան է փող չունենալը:

Հիմա Սարոյանը նախևառաջ մտահոգված է հասկանալու իր անցյալը: Սարոյանի վերջին գրքերն իր երկար ինքնակենսագրության գլուխներն են եղել£ Դա զգայացունց տարեգրությունն է մի մարդու, որը տեսնում է կյանքից մեկ¬մեկ հեռացող իր ընկերներին: «Վայրեր, որտեղ ես ժամանակներ եմ անցկացրել» խորագիրը կրող գիրքն ավելի շուտ ուղեցույց է ընթերցողի համար՝ հասկանալու Սարոյանի աշխարհը: Գիրքը բաժանված Է 68 փոքրիկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը կրում է այն վայրի անունը, որտեղ եղել է Սարոյանը:Իր ընթերցողներին ասելով «ամենուր փնտրեք բարություն և, հայտնաբերելով, դուրս հանեք այն իր թաքստոցից, հնարավորություն ընձեռեք, որ նա լինի ազատ ու անկաշկանդ», Սարոյանը դրա հետ մեկտեղ նաև խաբեության ոխերիմ թշնամին է:

Սարոյանը շարունակում է դարձյալ իր զգացմունքները բացահայտ կերպով արտահայտել ամենքին, ինչպես դա անում էր քառասուն տարի առաջ, երբ հայտնվում էին նրա առաջին գրքերը: Իսկ բառերը, ավելի ճարպկորեն, քան երբևէ, շարունակում են նրա մոտ վերածվել պիեսների, պատմվածքների և հիշողությունների: Սարոյանը շարունակում է վեր ընթանալ: Նա այնպիսին է, ինչպիսին կա և գուցե ավելին: Նրա՝ կյանքի հանդեպ ունեցած հավատը երգ չի եղել և ոչ էլ ամենօրյա պար: Նա երբեք չի ծաղրել այն: Իսկ փոխարենը այդ հավատը լավ է հատուցում Սարոյանին:

Թարգմանությունը ըստ` Ա. Շաբոյանի: Այլ հոդվածներ կարդացեք այստեղ