Tags

, , ,

Շուշա´ն, շուտով դեմքըդ ծածկե´, ձյուն դու թվի´ր մըրոտած.
Տե´ս, սիգաճեմ ման է գալիս հայ աղջիկը մեր կըրթած.
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ հա´մ աղջկունք, հա´մ կնանիք:
Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ ոչ ոքին,
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձըր գին։
Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում,
Гвардеец է, լա´վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ,
Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.

Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!
էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պոկ գալի,
Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորան ըզգալի։
Ոչ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՞ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով։
Բարձի տակը պահած ունի նա George Sande-ի ռօման-ը,
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար։

Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։
Հայո’ց աղջիկ, Հայո՛ց աղչիկ, գնա’ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։
Гвардеец-ին դուր չես գալի, — ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վընաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։
Դու փորձ փորձե´ նորից դուր գալ, անույշ ժպտա´ ու խոսե´,
Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե´ս, առաջիդ մեծ փոս է:
Բայց մի´ թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի´ ուրանալ.
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի´ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի´ մատնիլ:

Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո´չ улан-ին, гусар-ին,
Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։
Հայո´ց աղջիկ, Հայո´ց աղջիկ, գնա´ առաջ, մի´ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիչ:
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—
Վընաս չի կա,— подруг-ներըդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես՝ մի´ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,
Դուրս գնալիս՝ лик-իդ ձըգե´ դու կըրկնածալ հաստ вуаль,
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե´ տարիդ ծընընդյան,
Ու ամենին հավատացո´ւր, որ տասնութ ես տարեկան:

Ռաֆայել Պատկանյան, 1863թ