Tags

,

Ո՞վ ես դու

[Ես էշ գզող եմ]

էշերին շինելը մեր գյուղում պատվաբեր էր,
իսկ մարդկանց հետ նույն կերպ վարվելը՝
ահավոր ամոթալի:

Մի տեսակ չեմուչումով էին ամուսնանում
մեր գյուղի բոլոր տղամարդիկ,
իրենց կանանց մի տեսակ քաշվելով էին սիրում՝
աշխատելով հնարավորինս քիչ դիպչել ձեռքերով,
ու կանայք էլ թաքուն, գլխիկոր էին հղիանում,
ամաչկոտ, ահավոր ամաչկոտ
երեխաներ էին լույս աշխարհ բերում միշտ՝
միանգամից շիկնած-պատրաստ
բոլոր հնարավոր դեպքերի համար:

Ես նույնպես էշերից եմ սկսել՝
նրանցից ամենահմայիչից…
Քնքուշ-բազալտագույն իմ առաջին իշուկ՝
անհունորեն բարի և երազկոտ աչքերով.
ա՜խ… չէ՞ որ ես քո կյանքի
առաջին տղամարդկանցից էի,
ու անփորձ էինք երկուսս էլ այդ գործում:

Բայց ինչ ամոթ էր մեր գյուղի կանանց սիրելը:
Չէ՞ որ նրանք սիրելու համար բոլորովին հարմար չէին,
չէ՞ որ նեոլիթից էս կողմ
պարարտ ճարպաշերտով ու առատորեն մազածածկ
նրանց մարմինները արևի երես չէին տեսել
ու ձևավորվել էին ավելի շատ դիմակայելու,
քան սիրվելու համար:

Իսկ էշին նստեցիր, գնացիր մինչև է՜ դրախտ չհասած,
էշից իջար… մի 5 րոպեում հասար դրախտ…
ծխեցիր քո համար, սարերի հովին մեռար
ու ո՜տ-ոտ հետ եկար գյուղ.
հպարտ, ինքդ քեզնից ու կյանքից գոհ՝
ձեռի հետ էլ մի շալակ փետ կամ խոտ,
տուն չհասած գոռալով՝
աղչի՜, հա՛ց դիր, սովա՜ծ եմ…

Մեր գյուղում ձի չէին պահում.
դրանք բոյով էին ու ինքնահավան:

© Կարեն Անտաշյան 2010
Կարենի կայքը այստեղ