Tags

, , , ,

Երնեկ թե մտնես թևս,
Թևիս մեջ թև ըլնի,
Ասես մածունը սև ա,
Մածունը սև ըլնի,
Իմ ներսի մարդը դև ա,
Դրա դեմ դև ըլնի,
Ու էս բռնածս ձևը
Բաց թողած ձև էլնի:

Կարթ չգցած կպնեն ձկներս,
Դեռ չկպած ծալես ծնկներս:

Քո բալնիքով բացես աշխարհս,
Դեռ չբացած լուծես խաչբառս:

Երնեկ թե նստես կողս,
Կողիս մոտ կող ըլնի,
Դադարի էս անտեր դողը,
Մի ուրիշ դող ըլնի:

Դորիան

Բնօրինակը այստեղ

Հ.Գ. Էսպես պարզ բառերով… էսպես սրտիցս… Կարճ ասած` սա էլ էսօրվա տրամադրությունս ա…