Tags

, , ,

Էսօր էլի Հեմինգուեյ, հիմա էլ “Հրաժեշտ զենքին”-ը: Էս հատվածը ինքս չեմ գրքից հանել, ինտերնետից ա, ես “Հրաժեշտ զենքին”-հայերենով չեմ կարդացել, առհասարակ Հեմինգուեյ հայերեն չեմ կարդացել, մենակ անգլ: Բայց էս կտորը հրաշալի ա թարգմանված…

– Դու շատ քաջ ես: Քաջերին դժվար է ծնկի բերել:
– Բայց նրանք էլ են մեռնում:
– Միայն մի անգամ:
– Մի՞թե: Ո՞վ է ասել:
– Որ վախկոտը հազար անգա՞մ է մեռնում, իսկ քաջը մե՞կ:
– Այո: Բայց ո՞վ է ասել:
– Չգիտեմ:
– Երևի ասողը ինքը վախկոտ է եղել: Շատ բան է իմացել վախկոտների մասին, բայց քաջերի մասին` ոչինչ: Եթե քաջը նաև խելացի է, գուցե և երկու հազար անգամ է մեռնում: Միայն թե չի պատմում:
– Չգիտեմ: Դժվար է քաջերի հոգին կարդալ:
– Այո: Հենց դրանով են նրանք ուժեղ:
– Գիտակի պես ես խոսում:
– Այո, ճիշտ ես, սիրելիս: Այս անգամ արժանի էի գովեստիդ:
– Դու քաջ ես:
– Ոչ,- ասաց նա,- բայց ուզում եմ լինել: