Tags

Այստեղ ահա կբաժանվենք,
Մնասբարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի:

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ ուր կերթաս
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված:

Ախ առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա
Բայց ուր լինես, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր
Որ քեզ շատ եմ կարոտել
Եվ տեսության ժամի համար
Չմոռանաս աղոթել:

Հովհաննես Թումանյան