Tags

Այսօր գթանք իրարու,
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չտենչանք ու հեռու
Տարիրները չհիշենք:

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք
Բանանք սրտերը մեռնող,-
Որբ լինենք ու չամաչենք:

Սիրենք իրար ու ներենք,-
Չնախատենք մեկ-մեկու,
Էլ չար սիրով չսիրենք,
Անչար լինենք ես ու դու:

Այսօր գթանք իրարու
Այսօր իրար չտանջենք
Լինենք անչար ու հլու,-
Հեկեկանք ու չամաչենք…

Վահան Տերյան