Tags

, , , , ,

Ու նա քոնը չի…
Ոչ որովհետեւ չես եղել նրան… փորձել նրանով…
Ու ոչ քանի որ նրան չես տիրել… տարփել է քեզնով…
Քո գրկի մեջ գրկել ուրիշին… տրվել կարոտով…
Հավերժ ատելով… աղերսելով… սերդ է երազել…

Ու նա չի եղել…
Ոչ որովհետեւ շողքի մեջ նրա այլայլ էր… անձեւ…
Ու ոչ քանի որ կրքիդ մեջ դանդաղ նա չէր… օրորվող…
Պարզապես մի օր դու չես ստեղծել նրան… ապրել նրանով…
Ու չես եղել ներսում… իսկ նա սիրելով… գիրկդ է անիծել…

Նա քեզ չի սիրի…
Ոչ որովհետեւ դու այն չես, ինչ նրան…
Ոչ էլ քանի որ նա “դու” ես այնքան…
Նա քեզ չի սիրի… քանի չես փնտրել սերը կանացի…

Գիտե՞ս դու արդյոք, ի՞նչ է նա լռում… ի՞նչ է լալիս…
Գիտե՞ս դու ինչու քեզնով քեզանից “ում” երազելիս…
Որբ է այդքան… անհոգ տրվելիս… սերդ քծնելիս…

Գիտե՞ս ի վերջո ի՞նչ է նա ուզում…ողջը բառացի՞…
Ի՞նչ առեղծված է, ի՞նչ է թաքցնում սերը կանացի…

Բլանշ / 06.02.2008թ