Tags

, , ,

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև Շուշան:

Շարժումներդ երերուն,
Եվ հայացքդ վշտագին
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին:

Ես սիրեցի մենավոր,
Տխրությունը քո անխոս
Ուղիներում հեռավոր,
Արշալուսվող սև փարոս:

Մոլորումի գիշերում,
Հոգիս գերեց մի նշան
Դու ես այստեղ եւ հեռվում…
Ցնորք ծաղիկ, ՍԵՎ ՇՈՒՇԱՆ…

Վահան Տերյան