Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

• Ես իմ մասին

Այսօր էլ ուժեղ անձրեւում է, ճիշտ այն օրվա նման, երբ ծնողներս տոպրակները լցրեցին իմ բոլոր խաղալիքներն ու տարան: Լացում էի, ինձ պատեպատ տալիս… Այ թե նորից գային այդ օրերը…

90-ականների կեսերին` ինչպես հիմա ընդունված է ասել` մութ ու ցուրտ տարիներին, ծնողներս ու քավորիս ընտանիքը միասին մի մանկական թատրոն ստեղծեցին առաջին մասիվում վարձակալած մի նկուղային հարկում ու հանգստյան օրերին անվճար ներկայացումներ էին տալիս տարածքի երեխաների համար: Ես առաջին իսկ օրերից ատում էի այդ նկուղը…“ինչ թատրոն է, որ իմ խախալիքներով պիտի զբաղեցնեն երեխաներին, ինչու են հատկապես տանում իմ ծերուկի նկարը(“Կորած հեթիաթը” մուլտի ծերուկն էր)?”

Ես իմ 6-7 տարեկանում ծնողներիցս կոմպենսացիա էի պահանջում կորստիս համար ու անվերջ փող ուզում: Մի օր էլ մայրս ջղայնացավ ու ասաց, որ “հերիք է էլի, փող չենք տպում”: Բայց մանկականս գիտակցության մեջ պապին հո տպում էր…

Պապիի սենյակում ես հանգիստ ելումուտ էին անում անգամ այն ժամանակ, երբ ինքը տպագրական մեքենայի առաջ գրում էր իր գրքի ամենակարեւոր մասերն ու սխալների պատճառով նորից տպում: Ու ես ընդհանտում էի պապիին, հարցնում, թե “դու էսքան տպում ես, ինչու մենք փող չունենք”: Բայց միայն պապին էր գտել ինձ “խախաղեցնելու” լավագույն ձեւը. թույլ էր տալիս ձեռքերս յուղաներկերի մեջ մտցնեմ ու քսեմ աջ ու ձախ` մենակ ոչ իր “ամենակարեւորներին” (պապին ինքն էր անում իր գրքերի նկարազարդումները), բայց դե սրանց էլ էի հաջողացնում հասնել:

Ու այսպես էի ես մեծանում, հետո քրոջս ու եղբորս նման փոքրիկ դերեր էի վերցնում թատրոնում` տիկնիկները պտտեցնելիս… Ու ոչ ոք չէր հարցնում, թե ինչով է ապրում սեփական տունը Բաքվից փախստականներին անվերադարձ տված, ԽՍՀՄ պետական թոշակից հրաժարված ու սկզբունքորեն “լեվի լույս չքաշող” այս ընտանիքը: Ամեն ինչ առանց այն էլ պարզ էր…

Երեկոյան, երբ մուտքի բոլոր հարեւանները մեր տանն էին` տատիիս “պեռաշկիները” ուտելու էին գալիս, բեմադրում էինք նրանց համար ներկայացումները: Թատրոնով էին ապրում…

Վերջին մարտմեկյան դեպքերից հետո այլեւս օրինաչափ չէ “ինչու այնտեղ չես”-ը, (միշտ պարտքս եմ համարել կիզակետում լինել) ու ծնողներս ինձ մահվան սպառնալիքով համոզում են այլեւս չմտածել ու գործել այնպես, ինչպես իրենք են դաստիրարակել: Որովհետեւ հիմա գավառական Երեւանում այլեւս չափանիշ է ստոր ու քծնվող օրերը “հիմա լավ ենք ապրում, կալբաս ենք ուտում”-ը: Չափանիշտ մի փոր հացն է: Որովհետեւ այստեղ մրցավազքում էշը հաղթում է ձիուն. դե դատավորը համագյուղացի է: Որովհետեւ ես այստեղ ինձ այլեւս յուրային չեմ զգում ու մտքովս անցնում է անգամ աղբ գցել գետնին…


Մեր` Մերի Փոփենսի թատրոնը մի մութ գիշեր իր գործունեության 2-րդ տարում թալանեցին: Չգիտեմ` ծերուկի նկարը տարան, թե չէ, կամ իրենց պետք էր արդյոք թալանել այդ թատրոնը. ես այնտեղ էլ չգնացի… Քավորս էլ ընտանիքով Ամերիկա մշտական բնակության տեղափոխվեց…Ընտանիքս բնավ լավատես շարունակում եմ երգեր, թեեւ այս դեպքում երգը երգված էր: Դեռ նոր մտահղացումներ ունեին…

Անուրջների, ուժի ու գոհության ժամանակներ…Լինել անբիծ, լինել վսեմ, հավատալ մարդկանց անկեղծության…

Մի տարի առաջ էր /Monday, March 31, 2008 at 2:02pm/

32 Comments »

  1. Metsacir, Shushan jan.

    Comment by Arthur | January 30, 2008 | Reply

  2. lav blog e, abres, A1 blogn al lav e, manavant mardi 1 en hedo shad bedk yeghav, miyayn te aveli shud yete update enes nor nyuterov ays bloge lav gella, hajoghutyun
    Vartan

    Comment by Vartan | March 23, 2008 | Reply

  3. Շուշան ջան առաջին եմ անգամ եմ քո մոտ մտնում ու դեռ կարծիք չեմ ուզում հայտնեմ (ու միաժամանակ կողքից էլ ինձ անընդհատ բզում եմ, որ խորհուրդ էլ չտամ )):): Միայն կասեմ, որ մթնոլորտը (հատկապես վերջին post-երը) ինձ շատ ծանոթ ա ու հասկանալի… Ես փորձում եմ ելք գտնել:

    Comment by Արթուր | October 8, 2008 | Reply

  4. Ամեն դեպքում խելացի աղջիկ ես, չնայած, որ քեզ հայրենասեր ես համարում

    Comment by Ուսանող | November 9, 2008 | Reply

  5. Բարեւ Շուշան,ես քեզ կարծես տեսել եմ էսօր պետհամալսարանի դիմաց: Պարզվում ա դու կարգին սիրուն աղջիկ ես: Ես քո տեղը լինեի մոդել կաշխատեի, ոչ թե բլոգ-թերթ գրեի: Կներես, չեմ ուզում նեղացնել քեզ գրածովս, չեմ ասում թե խելացի չես,բայց ֆեյսբուքի նկարով հիշում էի, իրականում էլ տեսա ու համոզվեցի, որ կարգին սիրուն աղջիկ ես ու բեմերում քեզ ավելի լավ կհասկանային ու կընդունեին, քան ստեղ:

    Comment by Անծանոթ | November 10, 2008 | Reply

  6. UZUMEM BLOGER DARNAM KSOVORECNES???

    Comment by YAN | May 13, 2009 | Reply

  7. SHAT LAV BLOGA,SHARUNAKIR NUYN KERP…….

    Comment by NAREKO SOAD | May 14, 2009 | Reply

  8. Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար,ապրեք… YAN-ին ուզում եմ 2 խորհուրդ տալ… առաջին` մի երկու փնտրտուք անել համացանցում բլոգային պլատֆորմների վերաբերյալ, երկրորդ` պարզապես վերցնել ու բլոգ վարել… եթե կոնկրետ բան չես հասկանում, ուրախ կլինեմ օգնել, գրեք blansh@web.am

    Comment by blansh | May 14, 2009 | Reply

  9. voxjuyn Sushan , karcem espes en qez anvanum . ayo ? indzel dur ekav es blog@ .. lavna u shat hetaqrqirtexekuytnerov harust … molodec ! kuzei aveli motic shbvel yev inchu che nayev xndrel qez ` indz xorhurd tal , unem harcer kapavac blog stexcelu het, de andznakan , bayc miayn te glux chem ahnum te estex inch@ vonca linum . :) )))

    Comment by Arsen M. | May 15, 2009 | Reply

  10. Apres.

    Comment by Ratak | May 15, 2009 | Reply

  11. Արդեն գիշերվա հազարնա, իսկ ես դեռ նստած քո նյութերն եմ կարդում…
    Ձեռագիրդ սիրեցի , Բլա’նշ :)

    Comment by Gayane | June 12, 2009 | Reply

  12. Իսկ քեզ հետաքրքիր չէ՞ «Ուրիշները քո մասին» թեման:

    http://www.akumb.am/showthread.php?p=1513177#post1513177

    Կարդա Moon-ի գրածը: Ինչ-որ դուրս չի գալիս այդ կարգի սև PR-ը:

    Comment by Hayk | July 7, 2009 | Reply

    • Հայկ ջան եթե ամենասկզբից կարդաս ամբողջ քննարկումը, կհասկանաս որ սխալ հետևություն ես կազմել։ Ես էնտեղ մերոնց պաշտպանում եմ, որովհետև մենակ իրանք են, որ մասնագիտական կրթություն ունեն։
      Կխնդրեի միշտ ուշադիր կարդալ լինքեր դնելուց առաջ։
      Շուշոն իմ կուրսեցին ա ու լավ ընկերուհին։)))
      Քո սխալ ընկալած լինքի պատճառով մարդիկ ինձ մասին ինչ ասես չմտածեցին։
      Խնդրում եմ մյուս անգամ զգուշավոր լինել։

      Comment by moon | September 3, 2009 | Reply

  13. Իհարկե հետաքրքիր է, շնորհակալ եմ Hayk ջան, կարդացել եմ։ Պատահական աչքիս ընկավ, դե Լուսինեն Պառավյան՝ Մունը, իմ համակուրսեցին է, հարցրի՝ ինչ ի նկատի ուներ էդ գրածով, ասաց, որ ոչ մի դեպքում ոչ մի բացասական երանգ չկար մեջը։ Հավատացի, ես իմ… Էսպես

    Comment by blansh | July 7, 2009 | Reply

    • Շուշ ջա՞ն, էս ինչ մի քննարկում ա ստեղ եղել իմ մասին, ինչ ասես չեք սարքել ինձ, լօլ, անգամ նախանձ։
      Լսի Շուշ, թարսի պես ինետս մեռածոտ ա ու նորմալ չի բացում ակումբի էջը։ Սա էն հին պատմությու՞նն է, որ հարցրել էիր, որ բոլորդ սխալ էինք հասկացել։
      Եթե դա է, խորհուրդ կտամ Հայկին սկզբից թեման կարդալ, նոր հետևություններ անել, որովհետև ես տեղ պաշտպանում եմ քեզ ու Արմանին ակումբցիների քննադատությունից։

      Comment by moon | September 3, 2009 | Reply

  14. Չգիտեմ…. եթե արդեն այդ տարիքից «ոչ մի դեպքում ոչ մի բացասական երանգ»-ով նման ձևով են արտահայտվում լրագրողների, մանավանդ համակուսեցիների մասին, մի քիչ մտածելու տեղիք է տալիս՝ իսկ մի 10 կամ 20 տարի հետո արանց «ոչ մի դեպքում ոչ մի բացասական երանգ»-ի ի՞նչ են գրելու միմյանց մասին մեր գրչի վարպետները:
    Ձեր բնագավառում ընդհանրապես կա՞ պրոֆեսիոնալ էթիկա: Թե՞ ով ում մասին ինչ ուզում ասում է, հետո էլ անձամբ տեսնելով արդարանում, թե ոչ մի վատ միտք չուներ

    Comment by Hayk | July 7, 2009 | Reply

  15. Էթիկական կանոնագիր ու ընդունելի–անընդունելի լրատվամիջոցն է իր համար սահմանում ու դա կամ թղթի վրա գրում, բոլոր աշխատակիցներին ստորագրել տալիս կամ չտալիս։ Կամ մամուլի ակումներն ու միություններն են դաշտի օրենսդրական կամ էթիկական կարգավորումների նախաձեռնություններով հանդես գալիս կամ էլ միջազգային լրագրողական կազմակերպությունների հետ համագործակցության համար ընդունում ես իրենց չափորոշիչները։ Կարճ ասած՝ երկար պատմություն է, լրագրողական մի ամբողջ դասընթաց, մասնագիտական ուղղվածություն, որ բոլորս անցնում ենք համալսարանում եւ քննություն հանձնում…

    Սակայն…/պաթետիկ ստացվեց, չէ՞ գրածս սակայնը/ Հայաստանի պարագայում 2–3 պարբերական էթիկական կանոնագիր ունեն ու մեկ էլ 2 տարի առաջ ԵՄԱ նախաձեռնությամբ լրատվամիջոցների ղեկավարները հավաքվեցին Ծաղկաձորում, կերան, խմեցին ու որոշեցին մի հայտարարության տակ ստորագրել, որ իրար չեն քարկոծելու ու իրար վրա ցեխ չեն շպրտելու։

    Ե.Գ. Մեր մեջ ասած՝ պարզ մասնագիտական սոլիդարություն ա պետք… Ի վերջո, եթե վիրավորում են լրագրությունը, վիրավորում են եւ քեզ… Թե չէ, առհասարակ՝ “սաղ ուրախ, չաղ ու բախտավոր”:)))))

    Comment by blansh | July 8, 2009 | Reply

  16. Բլանշ ջան ես Մուուն-ին ել եմ լավ ճանաչում, նույնիսկ անձամբ գիտեմ նրա ընտանիքի բոլոր անդամներին, շատ հաճախ էլ շփվում եմ նրանց հետ, ուղղակի ինձ համար զարմանալի էր որ մեր ապագա լրագրողները իրենց գործունեության հենց սկզբից սկսում են նման ձևով խոսել իրեցն կոլեգաների մասին: Ես լրագրությունից հեռու մարդ եմ, բայց ես միշտ կարծել եմ, որ առաջին ամենակերևոր պայմաններից մեկը լրագրությամբ զբաղվելու դա օբյեկտիվությունն է: Այսինքն գրիր այն, ինչ կա, իսկ քո սուբյեկտիվ կարծիքը հասարակության վզին փաթաթել չի կարելի:
    Երևի իսկապես էտ քո ասած սոլիդարության պակաս կա ձեր՝ լրագրողների մոտ, բայց ես խիստ կասկածում եմ որ օրինակ տղա լրագրողները իրենց թույլ կտային նման կերպ արտահայտվել իրենց տղա կոլեգաների մասին: Կյանքն է ցույց տալիս որ տղամարդկանց մեջ դեռ մնացել է մի քիչ սոլիդարություն, իսկ կանանց մոտ դա ինչպես չի եղել դարեր ի վեր, այնպես էլ չկա: Դրա համար էլ իրար հասցեի ինչ ասես ասում են, հետո շարունակում ընկերություն անել: Դա ոչ միայն լրագրության մեջ է այդպես, այլ կյանքում էլ: Չէ՞….

    Comment by Hayk | July 9, 2009 | Reply

  17. Բլանշ ջան քեզ ու այս բլոգը կարդացողներին մի խնդրանք ունեմ: Հիմա մենք Ակադեմիական ու պրոֆեսիոնալ բլոգինգի ամառային դպրոցի համար լոգո ենք ուզում ընտրել, http://thearmenia.com/?p=220 հասցեում 6 տարբերակ տեղադրված են: Կխնդրեի նաև ձեր կարծիքը արտահայտեիք, թե որն է առավել համար: Դրանք դեռ էսքիզներ են, կարելի է ձևափոխել, այնպես որ պատրաստ ենք ցանկացած առաջարկի:

    Comment by Hayk | July 9, 2009 | Reply

  18. Հայկ ես ձեզ չեմ ճանաչում, բայց համակարծիք եմ, որ տղամարդկանց մեջ սոլիդարությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում:Ես Շուշանին չորս ամիս է ինչ ճանաչում եմ, բայց ինձ թվում է, որ երկար ժամանակ գիտեմ, որովհետև մենք շատ հարցերի շուրջ միանման ենք մտածում:Իսկ ինչ վերաբերվում է Մուունին, որպես` մարդ և որպես` լրագրող ընդհանրապես չգիտեմ, և նրա գրած հոդվածներն էլ չեմ կարդացել: Իսկ, եթե Շուշանին քննադատում է, ապա այստեղ ակընհայտ երևում է, որ խոսում է նախանձը: Նա երևի շատ լավ տեսնում է Շուշանի առավելությունը որպես` լավ լրագրողի իր համեմատ: Իսկ սոլիդար աղջիկներ և կանայք էլ կան, բայց նրանք շատ քիչ տոկոս են կազմում: Ինձ թվում է, որ դա ավելի շատ մարդու տեսակից է գալիս:

    Comment by Ida | July 10, 2009 | Reply

  19. Կարծում եմ՝ տարբերակել պետք չէ, տղամարդիկ են ավելի սոլիդար, թե կանայք։ Ամեն ինչ շատ անհատական է… Ու մեր լրագրության ոլորտում իրոք էթիկայի/ու ոչ միայն/ խնդիր կա, բայց… Ամեն դեպքում պետք չէ անհատականացնել զրույցը։ Լուսը հրաշալի աղջիկ է ու հուսով եմ նաեւ լավ լրագրող կդառնա։

    Hayk ջան, լոգոյի մասին կարծեմ ֆեյսբուքներում ասել եմ, առաջիկայում նորից կգրեմ։ Ապրեք, որ էսպես ոգեւորված եք թրեյնինգով, լավ է…

    Ե.Գ. Հաճելի հանգստյան օրեր եմ մաղթում…

    Comment by blansh | July 11, 2009 | Reply

  20. Համենայն դեպս ամբողջ մարդկության պատմությունն է հաստատում տղամարդկանց սոլիդարության մասին Շուշան ջան:
    Ida-ին էլ ասեմ, կարող ենք նաև ծանոթանալ, այցելիր haykmelkonyan.wordpress.com իմ բլոգ և կտեսնես :) )

    Comment by hmelkonyan | July 13, 2009 | Reply

  21. Ժողովուրդ, մեր էս խոսակցությունը ինձ բլոգային նյութի մի գաղափար տվեց, գրեցի իմ նոր բլոգում։ http://www.7or.am/blog/?p=61 Չգիտեմ, խիստ սուբյեկտիվ է ստացվել, ամեն դեպքում շատ կուզեի իմանալ ձեր կարծիքը էդ ամենի մասին։

    Comment by blansh | July 13, 2009 | Reply

  22. Baev subektiv hreshtak: Kardaci, lavn er. duxd der heriqum a ases inch asum es. Tes champi kesin chposhmanes…

    Comment by ArinBerd | July 23, 2009 | Reply

  23. Իմ սրտն էլ է խառնում քաղաքականությունից: Սիրտս խառնում է նաև ArinBerd-ի նման թույլ տղամարդկանցից, որոնց թվում է, որ կարող են ահաբեկել մի հրաշալի աղջկա, որը ընդամենը գրում է այն ինչը հուզում է շատ շատերիս: Սա ոչ, թե բոքսի ռինգ է, այլ ընդամենը ազատ արտահայտվելու, և կարծիքներ փոխանակելու դաշտ: Ինչ է նշանակում, դուխտ հերիքում է? Այստեղ փողոց չէ: Ինքը թող իր նմաների հետ այդ ձևով խոսի:
    Շուշ ինչի համար ես թողել այս վերջին գրությունը? Խորհուրդ կտաի ջնջել այն:

    Comment by Ida | July 31, 2009 | Reply

  24. Ճիշտն ասած նոր-նոր եմ ինձ համար բացահայտում ԲԼՈԳ կոչվածը. չգիտեմ էլ ինչեր կգտնեմ իմ որոնումներում, ուղղակի մեղմ ասած հիացած եմ, չէի սպասում որ կգտնեմ նման դատողություններով ու նման մտածելակերպով ՄԵՐ ՕՐՅԱ ԿԻՆ ԱՐԱՐԱԾ, ապրես….

    Comment by BJishk | August 3, 2009 | Reply

  25. Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
    Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն
    Հիշիր որ նախ քեզնից առաջ այնտեղ եղա
    Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա…

    Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
    Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին
    Հիշիր որ նախ այդ արբեցման ես տիրացա
    Եվ ձեռքերիս ցոլքը վճիտ հող է հիմա…

    Lyrics by Arthur Meschyan

    P.S. պարզապես նյութիդ տրամադրությանը համահունչ

    Comment by Արման Ն. Բեգոյան | October 12, 2009 | Reply

  26. Годы во мраке идут, ваша смертная мука моею кровавою стала,
    И во вселенной терзаний моих ваши слезы упали дождем в сердце мне.
    Ваши рыдания ветрами смерти врывались – и ствани мне в доме срывали;
    Кости отцов ваших в страшном лесу – я стенал там, стенал…

    by SIAMANTO

    P.S. պարզապես …

    Comment by Արման Ն. Բեգոյան | October 12, 2009 | Reply

  27. Что я пережил, что я узнал,
    Пролистав все книги, обширив все углы
    Бсе это-за этой дверью. Открыть ее для тебя.

    Что я пережил, что я узнал,
    Уставший до смерти я стою в одиночестве.
    Ты будешь рядом? Ведь я жду только тебя.
    Или ты тоже непрощенная?

    Մեր տրամադրությանը համահունչ…

    Comment by Ida | October 16, 2009 | Reply

  28. Hetaqrqir er… Mtacelu hamar hatkapes… Shat harcerov inqs el unem vorosh baner grac, kisum em karciqnericd shatery)))

    Comment by R. P. | October 22, 2009 | Reply

  29. жаль, что по русски не пишешь!

    Comment by Bunker | November 16, 2009 | Reply

  30. bari,azniv,lusavor u miajamanak txur nyut e…

    Comment by mane | November 22, 2009 | Reply


Leave a comment