Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Քաղաքային գլամուր. «քաշի թող էթա ազգային–ազատագրական մուղա՜մը»…

Real_ArmeniaՀենց էդպես էլ լինում ա, չէ՞… Տարիքով տյոտյայա՝ մեծ կրծքերով, տոպրակները ձեռքին, անունը Արուս, փողոցում «զեբրային» զուգահեռ, հենց կարմիր լույսի տակ ու երթուղայինի նյարդային վարորդի ձեռքի նյարդային շարժումը… Կամ իրենց «քուչում» մաքուրով իր ճիշտը դրած, հետևի մասից երկար մազերով ու «չոլկայով»/”ճակատային մազափունջ” հայերեն/ էսպես գունավոր հագուստով ու քամահրական հետաքրքրվածությամբ յուրաքանչյուր անցնող աղջկա հետույքից անդին… մինչև բջիջային հանգույցները… Եթե ուզում ես իմանալ, Երևանը ջազոտ քաղաքա՝ «ստոպի» ու «դըքլաբի» ծխած ռոքախառը, բայց ջազ… ծխացրած ռո՞ք… /ռոքը բողոքականությունա՞/ աչքերս ծակեցին ծխից… Երևանի ջահելությունը «սիգարետ» ա ծխում քլաբում ու ինքնահաստատվում… Երևանի պիժոնները սիգար են ծխում Մալխասում ու ինքնահաստատվում… Կառավարությունը շահող կտրոն ա տալիս ու ինքնահաստատվում… Ռադիո ջազ՝ քաղաքը ինքնահաստատվում ա…

Հանգիստ թվիթե՞մ, թե՞ անհանգիստ… Ու Մեր օֆիսում “տառականներ” են հայտնվել… Ու անձրևների, թե բեղմնավորման “սեզոնի” կապակցությամբ ակտիվացել են… Էսօր իրենք “պլինդուսի”/հայերեն՝ շրիշակ/ տակ քեֆ են անում…Ու մեքենաներ են անցնում, մեջը Սիրուշոն ա ձմփ–ձմփացնում… Դուռը փակե՛ք, մարդ կենտրոնանա էլի՜…

Հա, ինչ էի ասում… Աբովյանով խրած իջնում ես… Քանի որ Երևանը գլամուր դեմոգրաֆիա ունի… Երևանի կենտրոնի բոլոր «օբեկտ»–ները գլամուր են… Երևանը Բանգլադեշում գլամուր «մաքուր թուրքական» ապրանք ա ծախում… Ուզում ես, խորացի ու «ջոկի» ի՜նչ գլամուրա… Անգամ անունով գլամուր սրճարան կա, որտեղ գլամուր պատգամավորների գլամուր լակոտները աղջիկ են «ամրացնում» /”կպցնում” հայերեն/… Մի էդպիսի «գլամուր» էր ինձ ամրացնել փորձեց ու ես ամենայն գլամուրությամբ, ազգային–ազատագրականով բացատրեցի իրեն, որ տրոմվային հայերեն էլեկտրապոզասայլակ են ասում…Երևանը գոռոզ գլամուր ա… Լաքշրի՜…

Աղչի՛, տունը մնացի՜ր, սենց 21 տարեկան, ջահե՜լ–ջիվա՜ն ազգիս նահատակ դառար /հեռախոսային լուրերից. մեր դասարանի Սյուզին պսակվելա/… @Ուրեմն նստենք լափթոփին, սպասենք կինոյի տղուն :Ճ /ալ-յա թրդիշնլ հեփի էնդ/… Մեկա կինոյի վերջում տղեն չի մեռնում… Ճղճիմ ա՞… Մարդիկ կուշտ ուտում են ու գխտում են, հաստաոռ կանայք բամբասում են, տելեվիզորով դեռ չի սկսվել կինոն… Շուշ, թվիթերը փակի… Read more »

September 30, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Գրում եմ էլի, Դաժան պատմություն... | , , , , , , , , , , , , , | 16 Comments

Հայաստանի սեքսի կուսակցություն. տալ քաղաքացիներին ավելին

Հերթական լրագրողական դասընթացը ինձ բերեց այն մտքերին, որ լրագրության հանճարը “սեքսի”/որպես “այդպիսին”/ մասին ցանկացած տեքստից ավելի հետաքրքիր տեքստ գրելն է: Էդ շնորհքը չունես, գոնե պիտի վերնագիրներումդ մեկ-մեկ “սեքս” բառը գրես, դե ռեյտինգ կա, բան կա, թե չէ նյութդ չեն կարդա/էսպես անգամ պուլիցերյանի ճանապարհին/: Շեքսպիրյան` բոլորիս նյարդերը կերած հարցադրման ճիշտ նույն տեքստն է գալիս մտքիս. lինել, թե չլինել լրագրող … միթե՞ սա խնդիր է: Փաստորեն նյութս շատ կարդան` լրագրող եմ, եթե սեքս գրեմ, նյուս շատ կկարդան. Էսքանը եւ վերջ…

Ուրեմն իզուր եմ 4 տարի բակալավրիատում ու նախատեսում եմ դեռ մագիստրատուրա, ով գիտիի, գուցե PhD/-ում գնացել-եկել, բոլոր հնարավոր տարբեր թեմաների լուսաբանման դասընթացներին ինչքան ուժ ունեմ/իսկ ես կարգին ուժեղ եմ նման հարցերում/ մասնակցել, հազար ու մի թերթում գրել, հազար ու մի պրոյեկտում գրել/մի տեղ լավ հոնորար ստացել, մի տեղ անգամ չեմ էլ զանգել իմանալու` փող տալու են, թե չէ/, որ վերջում մեկը բռնի իր նյութի վերնագրում “սեքս” գրի ու… գնա լրագրող ջան, կորի քո մասնագիտական էթիկական վերին գաղափարով: Օ ժամանակներ, օ սեքս…

Մտածում եմ, նույն տրամաբանությունը կարող է գործել բոլոր ոլորտների համար, հը Ասենք օրինակ` ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցություն/ իր հանճարեղ կարգախոսով, ասենք` “Տալ քաղաքացիներին ավելին” կամ “Ամեն հայի կուսակցություն” կամ “Զբաղվիր, մենք տեր ենք” կամ էլ “Հետդ տուն տար”: Չնայած էս ինտերետի դարում էլ ում պիտի զարմացնես քո կարգախոսներով: Բոլոր տեղերում սեքսի մասին ստանդարտ “do it yourself”-ն է պտտվում, բայց դե այս վերջինը ազգ չի փրկի, կուսակցության գաղափարախոսական հենք չի լինի, բա ցեղակրոնադավաճանությունը, բա հայի “ազգային-ազատագրական” մեքենան… Լավ, հեռու չգնանք, մեր էս կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին համամասնականով կմասնակցի ու հանրահավաքներ կանի` մեծ պաստառներին գրելով, թե “Սեքսը կփրկի քեզ” կամ “Սեքս… առաջ”:

Անկասկած, հասարակության “մտավորական” զանգվածը հանկարծ գլուխ կբարձրացնի ու ստորագրահավաքով հարցը կբողոքարկի ընդհուպ մինչեւ եվրոպական դատարանում` ազգային ավանդույթները եւ իրենց “ազգային-ազատագրական” մեքենական ինքնասիրությունը վիրավորելու համար: Խորհրդարանական ավանդույթները չխախտելու համար ընդդիմադիր ճակատ էլ կբացվի ու սրանք էլ “ասենք ՈՉ սեքսին, փրկենք մեր երկիրը բազմանալուց” ակցիա կանեն: Բայց դե հիմա սեւ PR-ն էլ ա PR, սեւ սեքսն էլ հո սեքս ա… Read more »

May 30, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Առավոտ, Գրում եմ էլի, Դաժան պատմություն..., Ես, Երբ հայ լրագրող ես, Էլի համը հանում են, Ընտրություններ, Իրական պատմություններ, Լրատվամիջոցներ, Հաղոջակ բիզնես Հայաստանում, Մարդիկ, Մեկ մեկ վրդովվում եմ, Նորություններ, Ուսանողություն, Պետհամալսարանի, Սարսափ ֆիլմի նման, Սիրում եմ... Երեւան..., Ստրիպտիզ, Տաք պահի, կանցնի..., Փոխվել կուլ է գնացել, Քաղաքական, Քաղաքական վերնախավ, Քաղաքացիական դիրքորոշում, Օրեր, Ֆեմինիզմ, աթոռակռիվ, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, լրագրող, ծեծկռտուք, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , , , , | 8 Comments

Ասֆալտ Հայաստան, եվրո իմ երկիր

a_look_from_my_windowՄիանգամից ասեմ, որ մեր տան շենքի դիմաց ասֆալտ են փռել, նոր, եվրո, էլիտար… Տարածքային գզիրների` կարեւոր չէ որ կուսակցության, սակայն անպայմանորեն իշխանական ու հաստահետեւ, ջիպազգիների` համապատասխան տեղերը մտնելու ավանդաբնազդային հակումը անսպասելիորեն այս ընտրություններին “ասֆալտափռաքարոզարշավի” ֆորմատ ստացավ: Էհ… Էլ բեթարից ազատվենք… Հա, իսկ բացի միանգամից ասելուց, շատ զգույշ ասեմ, որ երեկ պետական քննությունս էր, փաստորեն ավարտեցի համալսարանը, առաջին կրթական աստիճանս ստացա: Ամոթ էլ է ասել, բայց կարմիր դիպլոմով… Ու մնաց մտածել մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոցենտ ու վերջապես այդքան բաղձալի ԾԱԿ պրոֆեսոր…

Դուրս եկա համալսարանից երեկ, երեխեքին ասացի, որ ուզում եմ մենակ քայլել ու գնացի Իսահակյան 1`աղբանոց: Համիկին ահագին ժամանակ է չեմ տեսել, էնտեղ չէր էլի… Վախենում եմ արդեն չկա, վերջին անգամ երբ հանդիպեցինք, շատ վատ էր… Ինչ հեշտ է չէ, օրական հազարավոր մարդիկ են ծնվում ու մահանում ու նորից ծնվում ու նորից մահանում ու նորից… Համիկի մասին կարծեմ էլի գրել եմ, ահա` իմ լավագույն ընկեր բոմժն ու պեռաշկիները ու “Բելաջոն”… Երբեք քեզ չեմ մոռանա, բարեկամս… Մենք վախենում ենք մեր երազանքներից, որովհետեւ կարծում ենք, որ դրանք մի օր կարող է չիրականանան… կամ ավելի վատ, վախենում ենք, որ հանկարծ ու իրականանան… Դու կաս կամակոր պապիկ, հատկապես իմ ուսանողական վազքերում…ԵՊՀ-ից հետո վազքով արվեստի համալսարան, վազքով գործի, վազքով խառը-մառը կուրսերի ու լիդերների դպրոց… Կարճ ասած` ես լավ սպորտային վիճակում եմ միշտ եղել, վազքով սմաք, վաքով ուտել, վազքով կարդալ, վազքով հանդիպումների գնալ, վազքով վազել ու, հա սիրում եմ բոլորին, վազքով…

Ապրիլը լեցուն էր, մայիսը դե չեմ ասում… ԲարՔեմփը վերջապես արեցինք/ֆեյսբուքում իմ դրած ալբոմի լինքն եմ դնում/, մարզերի թրեյնինգները ավարտեցի, մեյլբոքսումս մի երկու նամակ եկավ, որ սկսվում էր “Ընկեր Շուշան”-ով: Հազար ասեցի` մենք նույն տարիքի ենք երեխեք, ձեզ ազատ զգացեք հարցեր տալու, ինչով կարող եմ կօգնեմ… Վերջին օրերին “Վեկ կադր-մեկ րոպե” կինոփառատոնին էի օգնում, բզբզում… Չգիտեմ արդյունքը ինչքանով էր գոհացուցիչ, բայց կատալոգում գրեցին`փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու… Տնեցիք ասում են` կլինի մեկ-մեկ դեմքդ տեսնենք…Դե ասում եմ` մեղուն բնավ չի կարող ավելի դանդաղ տզզալ, անգամ եթե շատ ցանկանա… Մառազմ… Շարունակեմ մառազմի ժանրից… “Ռոյթերի”-ի գրանտ էի շահել, որ գնամ “բիզնես նյուզ քավրինգ” սովորելու, էն, հենց էն կուրսը, որ էդքան ուզում էի, բայց… դիպլոմայինի պաշտպանություն, պետական քննություն, ֆլան-ֆստան… Հո տարեկետում չէի վերցնելու 15 օրվա համար… Բայց տխրեցի մի քիչ/մեղմ ասած/… Read more »

May 28, 2009 Posted by blansh | "Ա1+"-ն ու դիսկոն ժամը 3-ին, "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", BarCamp Yerevan 2009, PR-ի անվճար դասեր, Ա1+, Այսպես էլ է լինում..., Գրում եմ էլի, Ես, Երբ կարդաս, Երբ հայ լրագրող ես, Երեւան, Էժանագին հասարակաց տան պես..., Էլի համը հանում են, Ընտրություններ, Իմ ընկեր բոմժը, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Իրական պատմություններ, Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Նորություններ, Պետհամալսարանի, Սիրում եմ... Երեւան..., Քաղաքական, աթոռակռիվ, անտուն, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, ընտրակաշառք, լրագրող, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , | No Comments Yet

Եվ ով դառավ Կլարա Ցետկինը, որ ազգիս վրա մատ թափ տա :)

Երեկ ազգիս վրա վատ երազ տեսա: Երազումս իբր Մայր Հայաստանը գյուղական էլիտայի ներկայացուցիչների` “ժեկերի”, անձնագրային բաժնի աշխատակցուհիների ու դպրոցի տնօրենների իգական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ բոբիկ գնացել էր կանանց տիեզերական համաժողովին` մեր երկիրը ներկայացնելու ու թղթե շերեփը համաշխարհային հարիսայի կաթսայի մեջ խրեց…

Էս Բեթի Ֆրիդենը լիբերալ ֆեմինիզմի շերեփով ափսեների մեջ լցնում էր հարիսան ու հետ փոխանցում, Ջանեթը Բիելի էկոֆեմինիստական աղ էր բաժանում, իսկ երբ Անջելա Դեվիսը սեւամորթ կանանց համար փայտե դագանակներ բերեց ու երբ եվրոպացի կնանիք սկսեցին կանանց գրականությամբ ու Վիրջինի Վուլֆով լոպազանալ, էս մեր խեղճ ու կրակ Մայր Հայաստանը քաշվեց մի կողմ ու լաց եղավ…

Բայց… հիշեց Եղիշեին, տիկնանց փափկասուն, հավաքեց իրեն ու երկրորդ մոտեցմամբ փորձեց գոնե թղթե շերեփի ծայրից բռնել… Ու չնայած մեր Մայր Հայաստանը կարդացած կնիկ էր, Կապուտիկյանից մինչեւ Զապել Եսայան անգիր էր արել դպրոցում, բայց գլխի չընկավ, որ գոնե դրանք հիշատակելու տեղն է եկել ու միակ փայլատակումը երգչուհի Շեր-ին հիշելն էր: Բայց դե Շերը շեր է մնում, թքած ուներ` հայկական արմատներ կա մեջը, թե չէ…

Մեր Մայր Հայաստանը “տիեզերական” ձախողումից հետո նամակ գրեց տուն, որ իրենց պահած, փայփայած որդիներն ու ամուսինները գան, տուն բերեն, բայց թարսի պես էդ ժամանակ քաղաքում ուկրաինացի ու ռուս մի երկու կնիկ էին ֆռֆռում, ու էս մեր տղամարդիկ ազգային-ազատագրականով էին խրված, նամակին պատասխանելու ժամանակ չեղավ…

Ու ինչպես դարերով ավանդվել էր, ժառանգական հարմարվողականությամբ քարից հաց քամող էս մեր կանանց դելեգացիան տան ճամփեն բռնեց, որը անցնում էր Դեր Զորով… Ու պատմական անարդար զարգացմամբ մեր Մայր Հայաստանի մայրը մեկ անգամ եւս լացեց ուժգին ու աղեկտուր… Ու լռեց նա` հարմարվելով իր վիճակին ու ընկճված տուն գալով` դաստիարակեց իր Թագուհի դուստրերին Արա որդիներին ծառայելու համար, իսկ Արա որդիներին` հարեւանի Շամիրամներով զբաղվելու համար… Հետո երազումս աչքիս երեւաց էդ Կլարա Ցետկինը ու մատ թափ տվեց ազգիս վրա… Վեր թռա, “ջրի վրա” պատմեցի երազս ու էլ քնել չկարողացա… Էհ… Էլի մարտի 8-ն է…

***

Մշակութաբանության 19-րդ դարի տեսություններից մեկում աչքիս ընկավ հասարակությունում եւ ազգային մշակույթի պայմաններում կնոջը վերագրվող սոցիալական դերի ու վարքագծի մասին մի տեսլական, որը հատուկ շեշտում էր, թե կանանց` չափից ավելի առաջադեմ լինելու ձգտում ու գայթակղությունը կարող է բերել կնոջը առնականի` խաղի կանոնների ոլորտ:

21-րդ դարում, երբ արդեն ոչ ոք կասկած էլ չունի, որ man’s world է, տեսությունը հատուկ շեշտում է, որ սեռադերային ծիսակարգը անզոր է կոտրել անգամ ամենաուժեղ քարոզչաապարատն ու շարժումը: Անզոր է, որովհետեւ “կայֆը” հենց նրանում է, որ դու կարող ես կանացի լինել ու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ահա քեզ եւ առաջադիմություն… Սակայն հենց մեր հարյուրամյակում չգիտես ինչու անհատի ինքնության պարապը արագորեն լցվեց միջմշակութային անգործությամբ ու 21-րդ` “տղամարդկանց դարում” դժվարը այսուհետ “տղամարդ” գտնել է… Գտնել մեկին, ով չի վախենում ուժեղ կանացիության սուբյեկտի կողքին լինել ու սեռադերային ծիսակարգը տանել ըստ արժանավույնս:

Ու գլոբալը դեռ մի կողմ, Եվրոպան էնտուզիաստներ կվարձի` հրապարակում շորերը պատռելու ու խմբակային կլորին թքելու համար… Բայց մենք… Ինչպես պատահեց, որ մեզանում պարապը միայն սեփական հեռախոսի կամ մեքենայի հետ հարաբերվող, սեփական գենդերային դերը կորցրած սոցիալական կառուցվածքներում արդարացում փնտրող “անտղամարդկության” սերունդով լցրեց: Read more »

March 8, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", "ջիպազգի" ու "համերազգի", Դաժան էր..., Երբ հայ լրագրող ես, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Իրական պատմություններ, Մարդիկ, Մարտի 8, Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Տղամարդկություն, Ֆեմինիզմ, կհասկանաս ամեն ինչ... | , , , , , , , | 9 Comments

21-րդ դարի միֆերը. ֆինանսական ճգնաժամ

“ֆինանսական ճգնաժամը” մտավ նաեւ մեր տուն: Երեկ իմ 80 ամյա տատը հայտարարեց, որ որոշել է խնայողություններ հավաքել իր հուղարկավորության համար եւ ինձ հարցնում է, թե ինչ տիպի “վալյուտա”-ով ավելի ճիշտ կլինի այն պահել… Դեպրեսիվ ինֆորմացիոն քարոզչությունը “համաշխարհային այս աղետի” մասին կարող էր շատ լրատվամիջոցների հերթական “ճպցրած” նյութի թեմա դառնա, բայց ֆուտբոլասեր ու հեռուստատեսության նկատմաբ կիսով չափ անտարբեր տատիիս մտահոգության առարկա դառնալուց հետո լուրջ սպառնալիք թվաց նաեւ ինձ համար:

Ուզում եմ սկզբից եւեթ իրերն իրենց անունով կոչենք: “Ֆինանսական ճգնաժամը” որպես այդպիսին համաշխարհային վերահսկողության դերաբաշխական եւ “պարտքերի ստրկության” ինստիտուտի տարեկան գործարքներից մեկն է, որը տարբեր պարբերակնությամբ կրկնվում է եւ տարբեր քարոզչական աստառներով դեպրեսիվ կախվածության մեջ գցում պետությունների ու հասարակությունների:

Առօրեական բառապաշարով ` հերթական “ամերիկյան կայֆերն” են մի երկու պետության ձայնակցությամբ: Տպավորությունս այնպիսին է, որ միակ տարբերությունը “համաշաչհային մյուս ճգնաժամ”-ների եւ այս վերջինի այն է, որ այս անգամ քարոզչական ապարատը գերակատարել է պլանը այն աստիճան, որ ինքն էլ մեկ-մեկ սկսում է հավատալ վերջինիս գոյությանը: Ով, համաշխարհային հանրություն, քո PR-ի ջարդ ու փշուր է անում անգամ քո սեփական PR :) ))

Պատմական ակնարկ: 1907թ. ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամ է: Այդ ժամանակ Ռոքֆելներների, Մորգանների, Վարբուրգների, Ռոթշելդների “պրպտուն մտքի արդյունքում” արդեն գործում էր կենտրոնական բանկի ինստիտուտը: /Ուշադրություն դարձրեք նշված տոհմերին եւ պատմության մեջ նրանց խաղած դերերին/: 1914-19թթ Կենտրոնական բանկը փողի շրջանառությունը 100 տոկոսով ավելացրեց: 1920թ. ահա քեզ ֆինանսական ճգնաժամ, ԿԲ-ն կոմերցիոն բանկերից պահանջել էր իր տոկոսները: 1929թ “մարժեվային” վճարումների ակցիային նախորդեց ֆինանսական ճգնաժամ: Էսպես հերթով կարելի է թվարկել: Բացեք Վիկին ու մի փոքր փորփրեք: Ջսթորի հրապարակումներն էլ չեմ ասում: Read more »

March 3, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Քաղաքական, Քաղաքացիական դիրքորոշում, աղետ | , , , , | 6 Comments

Էժանագին հասարակաց տան պես…

Եթե գրող լինեի, հավանաբար կասեի, որ այդ օրը ի հեճուկս փողոցային հազիվ նշմարելի շարժի, շրջում էին միայն “ջիպազգի” ու “համերազգի” մեքենաներ ու այս ու այն կողմ հրահանգներ տալիս… Իրականում ամեն ինչ ավելի բարդ էր, քան դեդեկտիվներում ու սարսափելի էժանագին մեքսիկական հասարակաց տների պես…

Տարածքային գզիրները այնպես էին ուզում գոհացնել իրենց տերերին, որ գերակատարեցին ընտրակեղծիքների պլանը ու զրկեցին մեզ լեգիտիմ նախագահ ունենալու իրավունքից: Սարսափած ժողովուրդը, որ դարեր իր վեր վարժվել է “յոլա գնալուն“, այս անգամ էլ վախեցավ…լափեց…նստեց…

Լսում էի արձագանքներ…”ինչու դիտորդները չեն արձանագրում ընտրակեղծիքները?”: “Յոլա գնացող” ժողովուրդ, միջազգային դիտորդները չէ, որ պիտի քեզ համար երկիր կառուցեն… Դիտորդները մինչեւ ժամը 12-ը քնած էին Ծաղկաձորում, “փողերն” էլ տված էր, բա այդպես է…

Ե.Գ.Աբովյան քաղաքում, երբ ծեծված վստահված անձի դուռը ծեծեցինք, տանեցիները սարսափահար թաքնվել էին, կարծում էին իրենց հետեւից ենք եկել… Ծեծել էին այս մարդուն խախտման մասին արձանագրություն կազմել պահանջելու համար ու վախեցրել, որ ընտանիքիդ, թոռներիդ “հախից կգանք“: Հենց նրա աչքերում տեսա իսկական ընտրությունները…

February 20, 2008 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Էժանագին հասարակաց տան պես..., Էլի համը հանում են, Ընտրություններ | , | No Comments Yet