Բան ի դուրսպրծուկ գրքոյ…Աստված PR–շի՜կ ա
Ուզում եմ նամակս սկսել. «Ճի՞շտ է, որ Դուք ճիվաղ եք» տողերով, բայց աչքիս հոլիվուդյան ֆիլմերի գլխատման մարդաշատ սցենարներից է երևում ու էնտեղ՝ ամբոխի մեջ տատուս լացախառը, մամայի ափոսոսանքի, ընկերներիս ու հարազատներիս կարեկցական, չուզող մարդկանց քմծիծաղախառը հայացքները…. Սկսում եմ տատանվել։ «Վու՜յ, անաստվածի մեկն ա՜…Ամա՜ն…»։ Ախր, թարսի պես, մարդը շատ ա սոցիալականի գերի, /քաղնաբանտարկյալ՝ վերջին մոդայով/ախր էդ տարաահաբեկ հայացքների տերերին շատ եմ սիրում է։ Հերն անիծած… Մեղմում եմ ձևակերպումը, չիմացության, ոչ թե միտումնավոր «թարախության» արդյունքում է։ Ուրեմն գրում եմ նամակում. «Ճի՞շտ է, որ Դուք գեղցի եք»։
…Անվերջ հանելուկների քննության տարիքը մոտս մի տեսակ շուտ անցավ, ու երկար ժամանակ է, ինչ չեմ էլ քննում՝ աստված ստեղծե՞ց մարդուն, թե՞ հակառակը։ Ինչ որ է։ Ուղղակի «վեհ» ա, որ աստծու գաղափարը մարդու նման /էստեղ մակդիր պիտի լինի/ բջջային գոյակցության մտքով անցավ։ Բառը մեծատառ գրել, տասանորդ տալ իլյումինակի կաստաների կրոնի բիզնեսին, թաքուն մոմ վառել ու հուսալ նրա բարեհաճությանը, հավատալ, հավատալ, հավատալ ի վերջո։ Աստվա՜ծ… Անտիկից մինչև մոդեռնիզմի հերն անիծած, «չորով» դոգմա գրած պատմության հեղինակներին էլ գիտեին ինչ են անում… Աստված PR–շի՜կ ա… Չէ՛, աստված լոբբի՜ստ ա։ Բայց դե նամակի նպատակը հայտնի ճշմարտությունները ցուցանելը չէ։ Հասկանալ՝ էդ տնաշենի աստվածը ինչո՞ւ էսպես… էսպե՜ս…
Սփյուռքահայ ընկերներիցս մեկը հարցնում է. «Շուշ, Հայաստանում ի՞նչ բիզնես դնեմ»։ Դե երկար չեմ մտածում պատասխանի վրա։ Բնականաբար պատասխանում եմ՝ «քյաբաբանոց» կամ «գրիլանոց» կամ էլ վերջին «վարիանտ» հեռախոսների «կորպուսների» դուքան ու պարտադիր գետնանցումների տակ։ Աստված քյաբա՜բ ա սիրում… Լուրջ չի ընդունում ասածս։ Ես էլ նորից պնդում եմ… Աստված բիզնեսմե՜ն ա… Աստված խառոշի՜ տղա ա… Աստված հա՜յ ա… Մեղա՜… Էսպես սպեցիֆիկ հոտավետ, անցումների տակ բուրող, էսպիսի «նագլի մունթ» դեմքով, էսպիսի դուքանչի մենակ ազգս ա ու ազգս «օնլի»։ «Նո սենս»։ Ուրեմն նամակս էսպես գրեմ. «Ճի՞շտ է, որ Դուք հայ եք»։
…Օգոստոսին դժվար է Երևանում… Հատկապես երբ բոլորը արձակուրդ են վերցնում, իսկ դու նոր աշխատանքի ես տեղափոխվել ու արձակուրդայինի իրավունք դեռ չունես առաջիկա ամիսներին… Աստված արձակու՜րդ ա վերցրել… Ու դժվար է, ալերգիայիս, փողոցի համատարած հոտերի մեջ /Շուշա՛ն, սիրուն խոսի՛ր, բուրմո՜ւնք/ գոյություն քարշ տալ… Երևանի համատարած շուկայի բզբզոցը ականջիցս… Մեղա՜.… Զի փրկություն` համար մի օր քլաբինգ, մի օր ալկաշություն ընկերներով, մի օր նոր գիրք, մի օր աբսուրդի տեսություն, մի օր «շոփինգ» մինչև քարտի ու բանկոմատի լիմիտ, մի օր քաղաքից դուրս մի օրով, մի օր ֆոնդյու, ցուցահանդես մի օր… Օրեր են էլի, ժամադրություն մի օր… Նկարում եմ ինքնամոռաց մի օր… Աստված վա՜ռ երևակայություն ունի… Read more »
Շաշ–մաշ բլոգեր… ապլոմբ կաստաները մեղավոր չեն;)

Վերջը բլոգեր դառա… Կամ նման մի բան… Կամ էլ, պարզապես, այնքան խոսեցին էդ մասին, որ ինքս էլ սկսեցի հավատալ… Էս նկարն էլ ֆեյսբուքից քաշեցի՝ «ես բլոգերի մասին խոսելիս» ժանրում… ՉԷ, եկեք սկզբից ևեթ հստակեցնենք… Էնպես չի, ես հեռու եմ ահավոր բլոգներից կամ էնպես չի, որ սովոր չէի «ինտերվյու տալուն»… “Դոլչե վելեյից” են եկել, “Բի-Բի-Սի”-ից ընկերներս, որ էստեղ՝ Երեւանում էին, Հայաստանի մասին նյութում վերջը համոզեցին, ես էլ խոսեցի…Էլ չեմ ասում լրագրության ոլորտի ու խոսքի ազատության համատեքստում էնքան խոսեցի որպես երիտասարդ լրագրող–բլոգեր…Կամ համալսարանում, ով վարպետության դասի համար «էկզոտիկ» նյութ էր ուզում տանել, էլի գալիս ինձ էին «կպնում ընկերականով», թե «յանի» բլոգեր ես, մի բան խոսի էլի… ու «բլոգեր» բառը, չգիտես ինչու, էկզոտիկ էր հնչում սովետականության վերջին ժառանգության դասախոսների ականջին…Բայց դա «էն» ժամանակ էր, մի երկու տարի առաջ, իսկ հիմա…
Անցած ամիս դուրս եկա «Ա1+»–ից՝ պարզապես «թարգելով» Ա1–ի լրագրող լինելուց։ Դե բլոգն էլ բնականաբար հանձնեցի… Եթե անկեղծ՝ մի տեսակ տարակուսանքով, մի տեսակ վերապահումով/ինչ էլ լինի, 2 տարի ու մի քիչ ավել բլոգը վարել, սարքել, հետեւել, գիշերները չքանել… դե բլոգը էդպես է/։ Ի դեպ, մի շարք խոսակցություններ էլ էդտեղ սկսեցին, հարցնում են՝ ինչո՞ւ դուրս եկար, հո՞ բան չի եղել։ «Բան» իրոք չի եղել… Ա1–ը աղանդ չէ, ես էլ քաղաքական հայացքներ չեմ փոխել, որ «աղանդից» դուրս գամ…Նույն ապաքաղաքականն եմ…Էլի, ինչպես միշտ, նախագահականի լպրծունից մինչեւ ներքաղաքական յալվար բոլորին տանել չեմ կարողանում… ու Ա1–ից դուրս եմ եկել լավ շրջանում/նոր տեխնիկա, նկարահանման մեքենա, քարտով դռներ:)/, էնպես չի, որ «վ բիդե աստավիլա»… Ուղղակի 3 տարի անց զգում էի մի տեսակ լճացում ու փոփոխություն էի ուզում…Էսքանը…
Նոր աշխատանքս ամենա–ամենան չէ…Տարբերակ կար TVլրատվական, ուրիշ օն–լայն պարբերական, մի ուրիշ նորաբաց պարբերական… Մտածում էի գնամ կամավոր եվրոպա, հետո PR–ը դուրս եկավ /դե վերջին 1 ամսվա տարբեր PR թրեյնինգներ վարելուց ու ուսանողներից մինչեւ բիզնես սեկտոր իմ PR–ով գլուխ «արդուկելուց» հետո, վերջը ասեցին արի բանկային PR, ուրիշ–ուրիշ PR…/ Դե Ա1–ում վերջին ամսին զանգեցի մի երկու տեղ ու խնդրեցի կրկնել՝ մի քանի ամիս առաջ ինչ էիք առաջարկում… Հունիսի 30–ին պինդ համբույրներ Ա1–ում, մի օր ալկաշություն ընկերության հետ՝ թեքիլա բում ու բում առհասարակ… հուլիսի 1՝ բարեւ 7оr.am։ Միանգամից ասեմ, որ լավ ժողովուրդ են, հավանեցի… մենակ՝ սեղանս ու մի փոքր արևկող տեղ է ու ես անընդհատ փռշտում եմ, թե չէ ամեն ինչ «օկ» է… Ու հատկանշական է, որ պայամանգրումս իրավաբանական ձեւակերպումը աշխատանքիս «լրագրող–բլոգեր» եղավ։ Հաշվապահը, իհարկե, խնդրեց բացատրել՝ բլոգը ի՞նչ է ու աշխատանքային պարտականությունների ձեւակերպումը ինչպե՞ս պիտի արվի…Կարճ ասած՝ Read more »
Հայաստանի սեքսի կուսակցություն. տալ քաղաքացիներին ավելին
Հերթական լրագրողական դասընթացը ինձ բերեց այն մտքերին, որ լրագրության հանճարը “սեքսի”/որպես “այդպիսին”/ մասին ցանկացած տեքստից ավելի հետաքրքիր տեքստ գրելն է: Էդ շնորհքը չունես, գոնե պիտի վերնագիրներումդ մեկ-մեկ “սեքս” բառը գրես, դե ռեյտինգ կա, բան կա, թե չէ նյութդ չեն կարդա/էսպես անգամ պուլիցերյանի ճանապարհին/: Շեքսպիրյան` բոլորիս նյարդերը կերած հարցադրման ճիշտ նույն տեքստն է գալիս մտքիս. lինել, թե չլինել լրագրող … միթե՞ սա խնդիր է: Փաստորեն նյութս շատ կարդան` լրագրող եմ, եթե սեքս գրեմ, նյուս շատ կկարդան. Էսքանը եւ վերջ…
Ուրեմն իզուր եմ 4 տարի բակալավրիատում ու նախատեսում եմ դեռ մագիստրատուրա, ով գիտիի, գուցե PhD/-ում գնացել-եկել, բոլոր հնարավոր տարբեր թեմաների լուսաբանման դասընթացներին ինչքան ուժ ունեմ/իսկ ես կարգին ուժեղ եմ նման հարցերում/ մասնակցել, հազար ու մի թերթում գրել, հազար ու մի պրոյեկտում գրել/մի տեղ լավ հոնորար ստացել, մի տեղ անգամ չեմ էլ զանգել իմանալու` փող տալու են, թե չէ/, որ վերջում մեկը բռնի իր նյութի վերնագրում “սեքս” գրի ու… գնա լրագրող ջան, կորի քո մասնագիտական էթիկական վերին գաղափարով: Օ ժամանակներ, օ սեքս…
Մտածում եմ, նույն տրամաբանությունը կարող է գործել բոլոր ոլորտների համար, հը Ասենք օրինակ` ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցություն/ իր հանճարեղ կարգախոսով, ասենք` “Տալ քաղաքացիներին ավելին” կամ “Ամեն հայի կուսակցություն” կամ “Զբաղվիր, մենք տեր ենք” կամ էլ “Հետդ տուն տար”: Չնայած էս ինտերետի դարում էլ ում պիտի զարմացնես քո կարգախոսներով: Բոլոր տեղերում սեքսի մասին ստանդարտ “do it yourself”-ն է պտտվում, բայց դե այս վերջինը ազգ չի փրկի, կուսակցության գաղափարախոսական հենք չի լինի, բա ցեղակրոնադավաճանությունը, բա հայի “ազգային-ազատագրական” մեքենան… Լավ, հեռու չգնանք, մեր էս կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին համամասնականով կմասնակցի ու հանրահավաքներ կանի` մեծ պաստառներին գրելով, թե “Սեքսը կփրկի քեզ” կամ “Սեքս… առաջ”:
Անկասկած, հասարակության “մտավորական” զանգվածը հանկարծ գլուխ կբարձրացնի ու ստորագրահավաքով հարցը կբողոքարկի ընդհուպ մինչեւ եվրոպական դատարանում` ազգային ավանդույթները եւ իրենց “ազգային-ազատագրական” մեքենական ինքնասիրությունը վիրավորելու համար: Խորհրդարանական ավանդույթները չխախտելու համար ընդդիմադիր ճակատ էլ կբացվի ու սրանք էլ “ասենք ՈՉ սեքսին, փրկենք մեր երկիրը բազմանալուց” ակցիա կանեն: Բայց դե հիմա սեւ PR-ն էլ ա PR, սեւ սեքսն էլ հո սեքս ա… Read more »
Եվ ով դառավ Կլարա Ցետկինը, որ ազգիս վրա մատ թափ տա :)
Երեկ ազգիս վրա վատ երազ տեսա: Երազումս իբր Մայր Հայաստանը գյուղական էլիտայի ներկայացուցիչների` “ժեկերի”, անձնագրային բաժնի աշխատակցուհիների ու դպրոցի տնօրենների իգական սեռի ներկայացուցիչների ուղեկցությամբ բոբիկ գնացել էր կանանց տիեզերական համաժողովին` մեր երկիրը ներկայացնելու ու թղթե շերեփը համաշխարհային հարիսայի կաթսայի մեջ խրեց…
Էս Բեթի Ֆրիդենը լիբերալ ֆեմինիզմի շերեփով ափսեների մեջ լցնում էր հարիսան ու հետ փոխանցում, Ջանեթը Բիելի էկոֆեմինիստական աղ էր բաժանում, իսկ երբ Անջելա Դեվիսը սեւամորթ կանանց համար փայտե դագանակներ բերեց ու երբ եվրոպացի կնանիք սկսեցին կանանց գրականությամբ ու Վիրջինի Վուլֆով լոպազանալ, էս մեր խեղճ ու կրակ Մայր Հայաստանը քաշվեց մի կողմ ու լաց եղավ…
Բայց… հիշեց Եղիշեին, տիկնանց փափկասուն, հավաքեց իրեն ու երկրորդ մոտեցմամբ փորձեց գոնե թղթե շերեփի ծայրից բռնել… Ու չնայած մեր Մայր Հայաստանը կարդացած կնիկ էր, Կապուտիկյանից մինչեւ Զապել Եսայան անգիր էր արել դպրոցում, բայց գլխի չընկավ, որ գոնե դրանք հիշատակելու տեղն է եկել ու միակ փայլատակումը երգչուհի Շեր-ին հիշելն էր: Բայց դե Շերը շեր է մնում, թքած ուներ` հայկական արմատներ կա մեջը, թե չէ…
Մեր Մայր Հայաստանը “տիեզերական” ձախողումից հետո նամակ գրեց տուն, որ իրենց պահած, փայփայած որդիներն ու ամուսինները գան, տուն բերեն, բայց թարսի պես էդ ժամանակ քաղաքում ուկրաինացի ու ռուս մի երկու կնիկ էին ֆռֆռում, ու էս մեր տղամարդիկ ազգային-ազատագրականով էին խրված, նամակին պատասխանելու ժամանակ չեղավ…
Ու ինչպես դարերով ավանդվել էր, ժառանգական հարմարվողականությամբ քարից հաց քամող էս մեր կանանց դելեգացիան տան ճամփեն բռնեց, որը անցնում էր Դեր Զորով… Ու պատմական անարդար զարգացմամբ մեր Մայր Հայաստանի մայրը մեկ անգամ եւս լացեց ուժգին ու աղեկտուր… Ու լռեց նա` հարմարվելով իր վիճակին ու ընկճված տուն գալով` դաստիարակեց իր Թագուհի դուստրերին Արա որդիներին ծառայելու համար, իսկ Արա որդիներին` հարեւանի Շամիրամներով զբաղվելու համար… Հետո երազումս աչքիս երեւաց էդ Կլարա Ցետկինը ու մատ թափ տվեց ազգիս վրա… Վեր թռա, “ջրի վրա” պատմեցի երազս ու էլ քնել չկարողացա… Էհ… Էլի մարտի 8-ն է…
***
Մշակութաբանության 19-րդ դարի տեսություններից մեկում աչքիս ընկավ հասարակությունում եւ ազգային մշակույթի պայմաններում կնոջը վերագրվող սոցիալական դերի ու վարքագծի մասին մի տեսլական, որը հատուկ շեշտում էր, թե կանանց` չափից ավելի առաջադեմ լինելու ձգտում ու գայթակղությունը կարող է բերել կնոջը առնականի` խաղի կանոնների ոլորտ:
21-րդ դարում, երբ արդեն ոչ ոք կասկած էլ չունի, որ man’s world է, տեսությունը հատուկ շեշտում է, որ սեռադերային ծիսակարգը անզոր է կոտրել անգամ ամենաուժեղ քարոզչաապարատն ու շարժումը: Անզոր է, որովհետեւ “կայֆը” հենց նրանում է, որ դու կարող ես կանացի լինել ու լինել այնպիսին, ինչպիսին կաս: Ահա քեզ եւ առաջադիմություն… Սակայն հենց մեր հարյուրամյակում չգիտես ինչու անհատի ինքնության պարապը արագորեն լցվեց միջմշակութային անգործությամբ ու 21-րդ` “տղամարդկանց դարում” դժվարը այսուհետ “տղամարդ” գտնել է… Գտնել մեկին, ով չի վախենում ուժեղ կանացիության սուբյեկտի կողքին լինել ու սեռադերային ծիսակարգը տանել ըստ արժանավույնս:
Ու գլոբալը դեռ մի կողմ, Եվրոպան էնտուզիաստներ կվարձի` հրապարակում շորերը պատռելու ու խմբակային կլորին թքելու համար… Բայց մենք… Ինչպես պատահեց, որ մեզանում պարապը միայն սեփական հեռախոսի կամ մեքենայի հետ հարաբերվող, սեփական գենդերային դերը կորցրած սոցիալական կառուցվածքներում արդարացում փնտրող “անտղամարդկության” սերունդով լցրեց: Read more »
Ժողովրդավարական ընտրակեղծիքներ
Մինչ Վրաստանի ընդդիմությունը` միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի գլխավորությամբ ներխուժում է ԿԸՀ նախագահի սենյակ եւ պահանջում վերջինիս հրաժարականը` մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղում Միխեիլ Սահակաշվիլիին` Վրաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ու եթե հարեւան երկրների նախագահների ու տարածաշրջանում “թեւածող” քաղաքականության համատեքստում սա ինչ-որ կերպ տրամաբանական կարող է դիտվել, ապա տարօրինակ է դառնում ԵԱՀԿ դիտորդների դիրքորոշումը: Եթե Սահակաշվիլին հավաքել է 52, իսկ ըստ ընդդիմությանը ընդհանուր հաշվարկով` 41 տոկոս ձայները, ապա սա կարող են “հալած լուղի” պես ընդունել ԱՊՀ դիտորդները (ինչը անվերապահորեն կրկնվում է վերջին տարիների ողջ հետսովետական երկրների ընտրությունները), բայց զարմանալի է ֆորմալ դիրքորոշման առումով ինչ խաղեր են տալիս ԵԱՀԿ դիտորդները?
Իհարկե, դիտորդական առաքելությունից ի սկզբանե պետք չի ակնկալել բացարձակ անկողմանակալություն` նամանավանդ մի քանի գերտերությունների շահերը ներկայացնող դիտորդական առաքելությունից, բայց գոնե ձեւի համար կարելի է չէ նշել, որ մի երկու “ժողովրդավարությանը չհամապատսխանող” ընտրախախտումներ են եղել են, բայց ոչ “մի երկու թերություններ, որ շտկման կարիք ունեն“: Read more »
Միանգամից ասեմ, որ մեր տան շենքի դիմաց ասֆալտ են փռել, նոր, եվրո, էլիտար… Տարածքային գզիրների` կարեւոր չէ որ կուսակցության, սակայն անպայմանորեն իշխանական ու հաստահետեւ, ջիպազգիների` համապատասխան տեղերը մտնելու ավանդաբնազդային հակումը անսպասելիորեն այս ընտրություններին “ասֆալտափռաքարոզարշավի” ֆորմատ ստացավ: Էհ… Էլ բեթարից ազատվենք… Հա, իսկ բացի միանգամից ասելուց, շատ զգույշ ասեմ, որ երեկ պետական քննությունս էր, փաստորեն ավարտեցի համալսարանը, առաջին կրթական աստիճանս ստացա: Ամոթ էլ է ասել, բայց կարմիր դիպլոմով… Ու մնաց մտածել մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոցենտ ու վերջապես այդքան բաղձալի ԾԱԿ պրոֆեսոր…