Շաշ–մաշ բլոգեր… ապլոմբ կաստաները մեղավոր չեն;)
Վերջը բլոգեր դառա… Կամ նման մի բան… Կամ էլ, պարզապես, այնքան խոսեցին էդ մասին, որ ինքս էլ սկսեցի հավատալ… Էս նկարն էլ ֆեյսբուքից քաշեցի՝ «ես բլոգերի մասին խոսելիս» ժանրում… ՉԷ, եկեք սկզբից ևեթ հստակեցնենք… Էնպես չի, ես հեռու եմ ահավոր բլոգներից կամ էնպես չի, որ սովոր չէի «ինտերվյու տալուն»… “Դոլչե վելեյից” են եկել, “Բի-Բի-Սի”-ից ընկերներս, որ էստեղ՝ Երեւանում էին, Հայաստանի մասին նյութում վերջը համոզեցին, ես էլ խոսեցի…Էլ չեմ ասում լրագրության ոլորտի ու խոսքի ազատության համատեքստում էնքան խոսեցի որպես երիտասարդ լրագրող–բլոգեր…Կամ համալսարանում, ով վարպետության դասի համար «էկզոտիկ» նյութ էր ուզում տանել, էլի գալիս ինձ էին «կպնում ընկերականով», թե «յանի» բլոգեր ես, մի բան խոսի էլի… ու «բլոգեր» բառը, չգիտես ինչու, էկզոտիկ էր հնչում սովետականության վերջին ժառանգության դասախոսների ականջին…Բայց դա «էն» ժամանակ էր, մի երկու տարի առաջ, իսկ հիմա…
Անցած ամիս դուրս եկա «Ա1+»–ից՝ պարզապես «թարգելով» Ա1–ի լրագրող լինելուց։ Դե բլոգն էլ բնականաբար հանձնեցի… Եթե անկեղծ՝ մի տեսակ տարակուսանքով, մի տեսակ վերապահումով/ինչ էլ լինի, 2 տարի ու մի քիչ ավել բլոգը վարել, սարքել, հետեւել, գիշերները չքանել… դե բլոգը էդպես է/։ Ի դեպ, մի շարք խոսակցություններ էլ էդտեղ սկսեցին, հարցնում են՝ ինչո՞ւ դուրս եկար, հո՞ բան չի եղել։ «Բան» իրոք չի եղել… Ա1–ը աղանդ չէ, ես էլ քաղաքական հայացքներ չեմ փոխել, որ «աղանդից» դուրս գամ…Նույն ապաքաղաքականն եմ…Էլի, ինչպես միշտ, նախագահականի լպրծունից մինչեւ ներքաղաքական յալվար բոլորին տանել չեմ կարողանում… ու Ա1–ից դուրս եմ եկել լավ շրջանում/նոր տեխնիկա, նկարահանման մեքենա, քարտով դռներ:)/, էնպես չի, որ «վ բիդե աստավիլա»… Ուղղակի 3 տարի անց զգում էի մի տեսակ լճացում ու փոփոխություն էի ուզում…Էսքանը…
Նոր աշխատանքս ամենա–ամենան չէ…Տարբերակ կար TVլրատվական, ուրիշ օն–լայն պարբերական, մի ուրիշ նորաբաց պարբերական… Մտածում էի գնամ կամավոր եվրոպա, հետո PR–ը դուրս եկավ /դե վերջին 1 ամսվա տարբեր PR թրեյնինգներ վարելուց ու ուսանողներից մինչեւ բիզնես սեկտոր իմ PR–ով գլուխ «արդուկելուց» հետո, վերջը ասեցին արի բանկային PR, ուրիշ–ուրիշ PR…/ Դե Ա1–ում վերջին ամսին զանգեցի մի երկու տեղ ու խնդրեցի կրկնել՝ մի քանի ամիս առաջ ինչ էիք առաջարկում… Հունիսի 30–ին պինդ համբույրներ Ա1–ում, մի օր ալկաշություն ընկերության հետ՝ թեքիլա բում ու բում առհասարակ… հուլիսի 1՝ բարեւ 7оr.am։ Միանգամից ասեմ, որ լավ ժողովուրդ են, հավանեցի… մենակ՝ սեղանս ու մի փոքր արևկող տեղ է ու ես անընդհատ փռշտում եմ, թե չէ ամեն ինչ «օկ» է… Ու հատկանշական է, որ պայամանգրումս իրավաբանական ձեւակերպումը աշխատանքիս «լրագրող–բլոգեր» եղավ։ Հաշվապահը, իհարկե, խնդրեց բացատրել՝ բլոգը ի՞նչ է ու աշխատանքային պարտականությունների ձեւակերպումը ինչպե՞ս պիտի արվի…Կարճ ասած՝ Read more »
Իմ կյանքի սարսափ ֆիլմերի եւ Բրիթնի Սպիրսի տատու մասին…
“Ա1+”-ում իմ աշխատանքը “էն գլխից” էլ ալեֆրանգի էր…Մի երկու տարի առաջ էր, Մեսրոպ Լեւոնիչը հարցրեց, թե “2 համալսարանում սովորում եմ, սպորտային կազմակերպության մամլո քարտուղար եմ , ֆորում ունեմ կարճ ասաց, ինձանից լավ գիտեր “ինչ եմ” ու հերթով թվարկեց, ասաց, ինչպես ես հասցնելու”? Դե ասացի օրը 24 ժամ ունի… ու ինչպես ժողովուրդը կասեր, էն լավ-լավ տեղերն ընկա…
Երեկ գործի եկա ու ինձ մեծ անակնկալ էր սպասվում, համակարգչիս էկրանը նեգատիվ էր: Առավոտյան սպորտային մեկնաբան Արթուրը նստել էր ինչ-որ բան գրելու, գույները դուրը չէին եկել, որոշել էր ուղղել ու դե աչքն էլ հետն էր հանել… Հետո նյութ եմ գրում, պիտի չուշացեմ, իսկ խմբագրությունում շարժը մի հարսանիքի չափ: Հյուր է եկել տղամարդկանց “սաստավից” Սեւակը, “բարեւ կույսերին ու բախտավորներին” մշտական ողջույնների ու հումորների շարքով:
(Առհասարակ “Ա1”-ում հստակ բաժանում կա. աղջիկների սենյակ`լրագրողների սենյակն է, ու տղաների` դե մոնտաժնիկների ու օպերատորների, հատուկ գոտիների` ղեկավարության ու զուգարանի մասին չեմ խոսում: Ու այս գոտներից ցանկացածի խախտման դեպքում արդյունքը լինում է հետաքրքրիր, գոնե այնքանով, որ նյութերը էլի ուշանում են…)
Ազատություն ռադիոկայանի ժամը 3-ի թողարկումից հետո մասսայական տուշը անկապաս է: Դե բարձրանում է ռադիոընդունիչի ձայնը եւ համապատասխանաբար լրագրողական “ոնց պատահի դիսկո” է սկսում, չի ավարտվում, մինչեւ մեկը սենյակի դուռը չբացի ու… “վայ, էլի խայտառակ եղանքը” չասվի: Նյութը դե էլ չասեմ ինչ եղավ, չէ՞: Էլի ուշանում է… Բայց ցավն այն է, որ “ամեն ինչ դեռ առջեւում է”, դեռ հաց ուտել կա կամ հատուկ լուրի քննարկում: Read more »

Միանգամից ասեմ, որ մեր տան շենքի դիմաց ասֆալտ են փռել, նոր, եվրո, էլիտար… Տարածքային գզիրների` կարեւոր չէ որ կուսակցության, սակայն անպայմանորեն իշխանական ու հաստահետեւ, ջիպազգիների` համապատասխան տեղերը մտնելու ավանդաբնազդային հակումը անսպասելիորեն այս ընտրություններին “ասֆալտափռաքարոզարշավի” ֆորմատ ստացավ: Էհ… Էլ բեթարից ազատվենք… Հա, իսկ բացի միանգամից ասելուց, շատ զգույշ ասեմ, որ երեկ պետական քննությունս էր, փաստորեն ավարտեցի համալսարանը, առաջին կրթական աստիճանս ստացա: Ամոթ էլ է ասել, բայց կարմիր դիպլոմով… Ու մնաց մտածել մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոցենտ ու վերջապես այդքան բաղձալի ԾԱԿ պրոֆեսոր…