Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Շաշ-մաշ… Ու ամեն ինչ լավ կլինի…

blanshikՕրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հաղթած, օրեր դավաճանած, օրեր սիրահարվել ես, օրեր հիասթափվել ես, օրեր թաքուն լացել ես, օրեր մեծ ամբիոնից զեկույց ես կարդացել, օրեր Եվրոպայի սրտում գիշերվա ժամը 4-ին գլոբալիզացիայի «հերն էս անիծել» ու ոստիկանությունը նկատողություն է արել, որ հասարական կարգը չխանգարես, օրեր “ռիսրչ” ես գրում, օրեր դասախոսում ես թրեյնինգին, օրեր ԵԱՀԿ կազմակերպած «իվենթ»-ին «գեսթ սփիկեր» ես ու մեքենան ֆրակով վարորդ ա քշում, օրեր Ուլիխանյան քլաբ, օրեր ստատիկ` Արթբրիջ… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜…

Օրեր` էն որ ընկերներդ են գալիս Երևան ու Տեխասում «տժժացնում» եք… Օրեր` էն որ 7օր-ի բլոգին ես նստած ու գիշերանա «փոսթ» ես անում… Օրեր, էն որ մի աղջիկ զանգում է, թե գլամուր ամսագրից եմ, հարցազրույց է ուզում քեզանից, ու դու հազար ու մի պատճառ ես ասում «ցրվելու» ու իրենք շեֆությանդ են համոզում ու շեֆությունդ քեզ… ու վերջում պարզվում է` լավ էլ աղջիկ էր… Օրեր` էն որ գործի տեղը «քյասիբի զավտրիկ»` փող եք «գցվում» ու սուպերմարկետից «ուտվում» ա ինչ պատահի… Օրեր` էն որ «թասիբով զակոննի պերերիվ»` օն-լայն մենյու, կուրիեր, չինական վ օֆիս… Օրեր` էն որ Շուբերտ ես լսում ու Օսմո Վիոնի, Արթյուր Ռեմբոյի սիմվոլիստական կայֆեր կարդում մինչև լույս… Օրեր, էն որ լուսացնում ես Հախվերդյան ու Մեսչյան քնում գիշերը… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜.…

Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հարբարծ տաքսու վարորդ, օրեր ոտքով Թումանյան, օրեր մարզերում PR դասեր, օրեր աղջիկներով Ծաղկաձոր, օրեր Աբոն ներվայնացած ա, օրեր Լինայինը դե Ղարաբաղի հարցն ա, օրերը օրերի պես են, օրեր Օֆան «օրեր» ա իմից ու «ռուկի վերխ»-ի «վիզ» ֆանատ, օրեր գլամուր “տղեքի” պորտը տեղն եմ, օրեր ադմինիստրատիվ մասի պորտը տեղն եմ դնում, օրեր ոչ մի բան ոչ մի տեղ չեմ դնում, օրեր տնական աղջիկ` խմորեղեն թխել, դաշնամուր նվագել հյուրերի համար, օրեր գնումներ Ավոբյանի խանութներով վերից վար ու մինչև քարտի վերջին կոպեկ, օրեր փող չկա, օրեր` էս աշխատավարձը ե՞րբ են տալու, օրեր քնարական շեղումներով շաշ-մաշ ոտանավոր եմ գրում, օրերը նյութեր ու հարցազրույց, օրեր` աշխատավարձից դեռ ձեն-ձուն չկա՞… Read more »

October 25, 2009 Posted by blansh | Արթուր Մեսչյան, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Մարդիկ, Մեկ մեկ վրդովվում եմ, Տաք պահի, կանցնի..., Օրեր, երբեք-երբեք ծնկի չեկած, կհասկանաս ամեն ինչ... | , , , , , | 12 Comments

Տրիվիալ խոհեր “պոռնոառաքինության” մասին

blansh_blogՆերքաղաքական պոռնոն ռեյտինգ խփեց դե մի հազար… Սարերի քամին “պլանտացիաների” “կայֆարիկ” օդը Երևան քշեց, ու կենտրոնի կառավարական “օբեկտ”-ները հայկական դիվանագիտություն առան հելան “թեսթ դրայվի”… /Սիրելի իմ ընթերցող, այսինքն ակադեմիական ոճով չգրեմ, եթե կարդում ես բլոգս, ուրեմն մերոնք ես էլի, իսկ մերոնք գիտեն, որ սիրողական մակարդակի էժանագին քաղաքականությունը, իսկ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում այդպիսին է, պարզագույն ընկալմամբ պոռնո է… Պայմամավորվենք, լա՞վ: Ասեմ “պոռնո”, կհասկանաք չէ՞, ինչ նկատի ունեմ…/

Սկսենք սկզբից… Վերջին շրջանում երազներս բացառապես քաղաքական բնույթի են /հիշում եք, չէ՞/: Չէ՛, արդար լինելու համար պիտի նշեմ, որ քաղաքականությունը, այսինքն պոռնոն/կամաց-կամաց եմ անցումն անում էլի :) / իմ կյանքում վերջին 4 տարիներին զբաղեցնում է աշխատանքային օրվա 80 տոկոսից ավելին, պլյուս սրճարանային “արթբրիջական” խոսակցություններ, թերյնինգներիս քաղաքական հարցերի անխուսափելիություն, գրազներ, թերթակարդություն ու քննարկում տանեցիների հետ… Այսինքն լինել լրագրող Հայաստանում, նշանակում է հետևել և որ ամենից տրիվիալն է, լուսաբանել պոռնո աստղերի հանրային ակտիվությունը և վերջին պոռնագրաֆիկ զարգացումներով լուսավորել “ալամ” աշխարհ /քանի որ “նատուռի” հայ ենք ու մեր քթից էն կողմ աշխարհ չկա, ուրեմն “ալամ” Հայաստան/… Համարյա “միսիայի” պես ա հնչում… Մեղա՜…

Հա, պոռնոգրաֆիկ ներքաղաքական երազներից… Էս “տեսությունը” մեկ էլ ընտրությունների ժամանակ կամ ավանդական տուր ու դմբոցներին ա գալիս… էս շաշ գլխովս դե հազար ու մի պոռնո անցավ… Մարտի 1-ից հետո տատս արդեն համոզում էր, որ “մոմ թափել” տան գլխիս /ազգային ազատագրական կայֆեր են, եթե չգիտեք/… Ուրիշ ա պոռնոն նայել էկրանից, ուրիշ ա գործողության ժամանակ կամ երբ, ասենք, լուսադեմին պրադյուսերը զանգում ա, թե տեխնիկա, բեջ-մեջ վերցրու, մեքենան մոտենում ա… Պոռնոն գազագե՜լ ա, տալիս ջարդում ա աջ ու ձախ…

Չէ՛, ռեալիստ լինենք, պոռնոն պոռնո ա օդում, ջրում և ցամաքում…Առաքինություն պոռնոյից պահանջել անլուրջ ա… Պոռնոն կարող ա ոտքը վերցնի գլխին դնի… Պոռնոն կարող ա իրեն թույլ տալ վայրի սիրախաղ երեկ սադոմազոյի մեջ մեղադրվող դավաճանի հետ… Կլինի մի օր տոլերանտ պոռնո` ալ-յա ԵԽԽՎ դիմաց ստանձնած պարտավորություններ… Կլինի մի օր հետսովետական պոռնո` ԱՊՀ կամ հավաքական անվտանգության ընդհուպ մինչև տաջիկ-ուզբեկական կամ ռսի ոտը պաչած չեչենական կայֆերից անդին /ռուսը պոռնոյում ակտիվն ա, պիտի ցույց տա, չէ՞ տարածաշրջանում “մեյն պլեյերն” ով ա ու ում պոռնո հեռանկարներն են անցնելու/… Կլինի մի օր էկզոտիկ պոռնո` ալ-յա մեր վրայից արևելքի հոտն անցել ա ու մենք մեղմ եվրոպական սիրախաղին ենք կոմնակից… Read more »

October 17, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Գրում եմ էլի, Մեկ մեկ վրդովվում եմ, Քաղաքացիական դիրքորոշում, Օրեր, երբեք-երբեք ծնկի չեկած | , , , , | 6 Comments

Քաղաքային գլամուր. «քաշի թող էթա ազգային–ազատագրական մուղա՜մը»…

Real_ArmeniaՀենց էդպես էլ լինում ա, չէ՞… Տարիքով տյոտյայա՝ մեծ կրծքերով, տոպրակները ձեռքին, անունը Արուս, փողոցում «զեբրային» զուգահեռ, հենց կարմիր լույսի տակ ու երթուղայինի նյարդային վարորդի ձեռքի նյարդային շարժումը… Կամ իրենց «քուչում» մաքուրով իր ճիշտը դրած, հետևի մասից երկար մազերով ու «չոլկայով»/”ճակատային մազափունջ” հայերեն/ էսպես գունավոր հագուստով ու քամահրական հետաքրքրվածությամբ յուրաքանչյուր անցնող աղջկա հետույքից անդին… մինչև բջիջային հանգույցները… Եթե ուզում ես իմանալ, Երևանը ջազոտ քաղաքա՝ «ստոպի» ու «դըքլաբի» ծխած ռոքախառը, բայց ջազ… ծխացրած ռո՞ք… /ռոքը բողոքականությունա՞/ աչքերս ծակեցին ծխից… Երևանի ջահելությունը «սիգարետ» ա ծխում քլաբում ու ինքնահաստատվում… Երևանի պիժոնները սիգար են ծխում Մալխասում ու ինքնահաստատվում… Կառավարությունը շահող կտրոն ա տալիս ու ինքնահաստատվում… Ռադիո ջազ՝ քաղաքը ինքնահաստատվում ա…

Հանգիստ թվիթե՞մ, թե՞ անհանգիստ… Ու Մեր օֆիսում “տառականներ” են հայտնվել… Ու անձրևների, թե բեղմնավորման “սեզոնի” կապակցությամբ ակտիվացել են… Էսօր իրենք “պլինդուսի”/հայերեն՝ շրիշակ/ տակ քեֆ են անում…Ու մեքենաներ են անցնում, մեջը Սիրուշոն ա ձմփ–ձմփացնում… Դուռը փակե՛ք, մարդ կենտրոնանա էլի՜…

Հա, ինչ էի ասում… Աբովյանով խրած իջնում ես… Քանի որ Երևանը գլամուր դեմոգրաֆիա ունի… Երևանի կենտրոնի բոլոր «օբեկտ»–ները գլամուր են… Երևանը Բանգլադեշում գլամուր «մաքուր թուրքական» ապրանք ա ծախում… Ուզում ես, խորացի ու «ջոկի» ի՜նչ գլամուրա… Անգամ անունով գլամուր սրճարան կա, որտեղ գլամուր պատգամավորների գլամուր լակոտները աղջիկ են «ամրացնում» /”կպցնում” հայերեն/… Մի էդպիսի «գլամուր» էր ինձ ամրացնել փորձեց ու ես ամենայն գլամուրությամբ, ազգային–ազատագրականով բացատրեցի իրեն, որ տրոմվային հայերեն էլեկտրապոզասայլակ են ասում…Երևանը գոռոզ գլամուր ա… Լաքշրի՜…

Աղչի՛, տունը մնացի՜ր, սենց 21 տարեկան, ջահե՜լ–ջիվա՜ն ազգիս նահատակ դառար /հեռախոսային լուրերից. մեր դասարանի Սյուզին պսակվելա/… @Ուրեմն նստենք լափթոփին, սպասենք կինոյի տղուն :Ճ /ալ-յա թրդիշնլ հեփի էնդ/… Մեկա կինոյի վերջում տղեն չի մեռնում… Ճղճիմ ա՞… Մարդիկ կուշտ ուտում են ու գխտում են, հաստաոռ կանայք բամբասում են, տելեվիզորով դեռ չի սկսվել կինոն… Շուշ, թվիթերը փակի… Read more »

September 30, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Գրում եմ էլի, Դաժան պատմություն... | , , , , , , , , , , , , , | 16 Comments

Համ էլ փոքր էի… Համ էլ լավ եմ արել :)

Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու 5-րդ մասիվի կամուրջից ներքև էի թքում… Համ էլ ես փոքր ժամանակ “յուբկա բարձրացնոցի” ու “շալվար իջացնոցի” էի խաղում… Համ էլ ես փոքր ժամանակ երազում էի հավաքարար դառնալ, մաքրել ամբողջ աշխարհը, ու “ցրում” էի տան ավելները… Համ էլ ես փոքր ժամանակ քարերով լարում էի կողքի շենքի տղաներին ու Սեթոյի “բախչայից” “մալինա” գողանում… Համ էլ ես փոքր ժամանակ ուզում էի մեր բակում շուն ունենայինք, իսկ մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյան միշտ քշում էր բոլոր շներին ու մի օր, երբ ինքը իր հողաթափերը թողել էր տան դռան շեմին, ես ու Մարջիկը “սավոկով” շան քաք բերեցինք ու դրեցինք իր հողաթափերին…

Համ էլ ես փոքր ժամանակ “իմպրտնի” խաղալիքների ունեի, իջացնում էի բակ` “տուն-տունիկ” խաղալու ու բակի երեխեքը “վրիցս թռցնում էին” դրանք… Համ էլ ես փոքր ժամանակ միշտ գտնում էի տատիի պահած շոկոլադները ու իջեցնում բակի երեխեքին… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ տանը մենակ էի մնում, գետնին էի գցում մահճակալների “մատրասները” ու երեխեքի հետ վրան թռվռում էինք, իսկ մի օր մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայենց “խռուստալի լուստրայի” հատիկներից ընկել կոտրվել էին մեր թռվռոցից ու հետո մաման թանգ-թանգ առավ տվեց, որ վրաներս կռիվ չգա…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պապիի սենյակը ու երբ ինքը գրում էր կամ նկարում, ես միշտ մատներս յուղաներկի մեջ էի խոթում ու տպիչ մեքենայի “վինտերը” թուլացնում… Համ էլ ես փոքր ժամանակ անընդհատ փող էի ուզում մամայից ու երբ ինքը ջղայնանում էր, թե հո փող չեմ տպում, ասում էի` բա պապին էն ի՞նչ ա անում… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ պապին էլ չկար, բայց ես փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ ու պապիի անտիպ գործերը հրատարակել… Համ էլ ես փոքր ժամանակ հովհարային անջատումների 90-ականներին էի փոքր ու երբ լույսերը “գնում էին”, թաքնվում էի մահճակալների տակ ու տանեցիքի ոտներից բռնում…

Համ էլ ես փոքր ժամանակ “Գտնված երազն” էի սիրում, մեկ էլ “Իքս ֆայլս”-ը ու էդ ֆիլմից հետո երազում էի տիեզերագնաց դառնալ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, “Ֆորեսթ Գամփ” –ը տեսա, նորից սկսեցի երազել աշխարհը մաքրելու մասին ու որոշել էի ավելով վազել ամբողջ աշխարհը… Համ էլ ես փոքր ժամանակ երգչախմբում “հորովել” էի երգում ու դաշնամուրի էի գնում, բայց երբ դաշնամուրի դասատուն մի օր հասկացավ, որ ես իր նվագածի հիշողությամբ եմ երաժշտությունը “հանում”, նոտաներին չեմ էլ նայում, հրաժարվեց նվագել ու էդ օրը երեկոյան ես տանը հայտարարեցի, որ դաշնամուրի էլ չեմ գնում ու իմ կյանքը ես եմ տնօրինում… Read more »

September 6, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Անձնական, Առավոտ, Մարդիկ, Օրեր, ընտանիքս, կհասկանաս ամեն ինչ... | , , , , | 24 Comments

Բան ի դուրսպրծուկ գրքոյ…Աստված PR–շի՜կ ա

Ուզում եմ նամակս սկսել. «Ճի՞շտ է, որ Դուք ճիվաղ եք» տողերով, բայց աչքիս հոլիվուդյան ֆիլմերի գլխատման մարդաշատ սցենարներից է երևում ու էնտեղ՝ ամբոխի մեջ տատուս լացախառը, մամայի ափոսոսանքի, ընկերներիս ու հարազատներիս կարեկցական, չուզող մարդկանց քմծիծաղախառը հայացքները…. Սկսում եմ տատանվել։ «Վու՜յ, անաստվածի մեկն ա՜…Ամա՜ն…»։ Ախր, թարսի պես, մարդը շատ ա սոցիալականի գերի, /քաղնաբանտարկյալ՝ վերջին մոդայով/ախր էդ տարաահաբեկ հայացքների տերերին շատ եմ սիրում է։ Հերն անիծած… Մեղմում եմ ձևակերպումը, չիմացության, ոչ թե միտումնավոր «թարախության» արդյունքում է։ Ուրեմն գրում եմ նամակում. «Ճի՞շտ է, որ Դուք գեղցի եք»։

…Անվերջ հանելուկների քննության տարիքը մոտս մի տեսակ շուտ անցավ, ու երկար ժամանակ է, ինչ չեմ էլ քննում՝ աստված ստեղծե՞ց մարդուն, թե՞ հակառակը։ Ինչ որ է։ Ուղղակի «վեհ» ա, որ աստծու գաղափարը մարդու նման /էստեղ մակդիր պիտի լինի/ բջջային գոյակցության մտքով անցավ։ Բառը մեծատառ գրել, տասանորդ տալ իլյումինակի կաստաների կրոնի բիզնեսին, թաքուն մոմ վառել ու հուսալ նրա բարեհաճությանը, հավատալ, հավատալ, հավատալ ի վերջո։ Աստվա՜ծ… Անտիկից մինչև մոդեռնիզմի հերն անիծած, «չորով» դոգմա գրած պատմության հեղինակներին էլ գիտեին ինչ են անում… Աստված PR–շի՜կ ա… Չէ՛, աստված լոբբի՜ստ ա։ Բայց դե նամակի նպատակը հայտնի ճշմարտությունները ցուցանելը չէ։ Հասկանալ՝ էդ տնաշենի աստվածը ինչո՞ւ էսպես… էսպե՜ս

Սփյուռքահայ ընկերներիցս մեկը հարցնում է. «Շուշ, Հայաստանում ի՞նչ բիզնես դնեմ»։ Դե երկար չեմ մտածում պատասխանի վրա։ Բնականաբար պատասխանում եմ՝ «քյաբաբանոց» կամ «գրիլանոց» կամ էլ վերջին «վարիանտ» հեռախոսների «կորպուսների» դուքան ու պարտադիր գետնանցումների տակ։ Աստված քյաբա՜բ ա սիրում… Լուրջ չի ընդունում ասածս։ Ես էլ նորից պնդում եմ… Աստված բիզնեսմե՜ն ա… Աստված խառոշի՜ տղա ա… Աստված հա՜յ ա… Մեղա՜… Էսպես սպեցիֆիկ հոտավետ, անցումների տակ բուրող, էսպիսի «նագլի մունթ» դեմքով, էսպիսի դուքանչի մենակ ազգս ա ու ազգս «օնլի»։ «Նո սենս»։ Ուրեմն նամակս էսպես գրեմ. «Ճի՞շտ է, որ Դուք հայ եք»։

…Օգոստոսին դժվար է Երևանում… Հատկապես երբ բոլորը արձակուրդ են վերցնում, իսկ դու նոր աշխատանքի ես տեղափոխվել ու արձակուրդայինի իրավունք դեռ չունես առաջիկա ամիսներին… Աստված արձակու՜րդ ա վերցրել… Ու դժվար է, ալերգիայիս, փողոցի համատարած հոտերի մեջ /Շուշա՛ն, սիրուն խոսի՛ր, բուրմո՜ւնք/ գոյություն քարշ տալ… Երևանի համատարած շուկայի բզբզոցը ականջիցս… Մեղա՜.… Զի փրկություն` համար մի օր քլաբինգ, մի օր ալկաշություն ընկերներով, մի օր նոր գիրք, մի օր աբսուրդի տեսություն, մի օր «շոփինգ» մինչև քարտի ու բանկոմատի լիմիտ, մի օր քաղաքից դուրս մի օրով, մի օր ֆոնդյու, ցուցահանդես մի օր… Օրեր են էլի, ժամադրություն մի օր… Նկարում եմ ինքնամոռաց մի օր… Աստված վա՜ռ երևակայություն ունի… Read more »

August 23, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", absurd, Անձնական, Մարդիկ, Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Սիրում եմ... Երեւան..., Տաք պահի, կանցնի..., բոմժեր | , , , , , , , | 9 Comments

Իմ ամպերը պաղ “մութ”-երում… հետս օժիտ կտանեմ:)

6289_107453174563_750859563_2046854_6872358_n Ամպեր ես… Էստեղ ես… Համատարած էս հեգ մութերում… Դահիճ գթության, Էս փակ ծուլության… Հենց նույն թուլության… Գոռոզ գոյության…Դանդաղ երազի… Էս պաղ մութերում լուսով բուրում ես… Սաղմոսի պես կրկնում եմ անունդ… Իմ մեջ ես… Ամպեր ես…

Ե.գ. Էսօր ֆեյսբուքում իմ ամպերի հավաքածուից մի քանի նկարներ դրեցի, մտածեցի բլոգիում էլ “խաբար-բզիկ”-ություն անեմ:ՃՃՃ Դե 2 տարի է մոտ, ինչ ամպեր եմ նկարում…still the same/dreamer/ as head in the clouds… Հա, կար շրջան, որ առանց խցիկի էի նկարում… բայց հիմա վրձիններս չորացել են, կտավներն էլ վաղուց չուլանի եսիմոր անկյուններում… Դիպլոմներիս ու սերտիֆիկատներիս հետ օժիտ կտանեմ:ՃՃՃ Իսկ էստեղ ամպերներս նայեք/եթե իհարկե ինձ ընկեր եք ֆեյսբուքում ու “լիմիթիդ պրոֆայլ”-ի ցանկում չեք/:ՃՃՃ

July 26, 2009 Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Ես, Ես բլոգեր եմ ու չեմ ամաչում, Երբ կարդաս, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Մտածում եմ, թե..., Ֆեմինիզմ, լրագրող | , , , , , , | 6 Comments

Շաշ–մաշ բլոգեր… ապլոմբ կաստաները մեղավոր չեն;)

4943_94362208177_651143177_2080187_3508684_n

Վերջը բլոգեր դառա… Կամ նման մի բան… Կամ էլ, պարզապես, այնքան խոսեցին էդ մասին, որ ինքս էլ սկսեցի հավատալ… Էս նկարն էլ ֆեյսբուքից քաշեցի՝ «ես բլոգերի մասին խոսելիս» ժանրում… ՉԷ, եկեք սկզբից ևեթ հստակեցնենք… Էնպես չի, ես հեռու եմ ահավոր բլոգներից կամ էնպես չի, որ սովոր չէի «ինտերվյու տալուն»… “Դոլչե վելեյից” են եկել, “Բի-Բի-Սի”-ից ընկերներս, որ էստեղ՝ Երեւանում էին, Հայաստանի մասին նյութում վերջը համոզեցին, ես էլ խոսեցի…Էլ չեմ ասում լրագրության ոլորտի ու խոսքի ազատության համատեքստում էնքան խոսեցի որպես երիտասարդ լրագրող–բլոգեր…Կամ համալսարանում, ով վարպետության դասի համար «էկզոտիկ» նյութ էր ուզում տանել, էլի գալիս ինձ էին «կպնում ընկերականով», թե «յանի» բլոգեր ես, մի բան խոսի էլի… ու «բլոգեր» բառը, չգիտես ինչու, էկզոտիկ էր հնչում սովետականության վերջին ժառանգության դասախոսների ականջին…Բայց դա «էն» ժամանակ էր, մի երկու տարի առաջ, իսկ հիմա…

Անցած ամիս դուրս եկա «Ա1+»–ից՝ պարզապես «թարգելով» Ա1–ի լրագրող լինելուց։ Դե բլոգն էլ բնականաբար հանձնեցի… Եթե անկեղծ՝ մի տեսակ տարակուսանքով, մի տեսակ վերապահումով/ինչ էլ լինի, 2 տարի ու մի քիչ ավել բլոգը վարել, սարքել, հետեւել, գիշերները չքանել… դե բլոգը էդպես է/։ Ի դեպ, մի շարք խոսակցություններ էլ էդտեղ սկսեցին, հարցնում են՝ ինչո՞ւ դուրս եկար, հո՞ բան չի եղել։ «Բան» իրոք չի եղել… Ա1–ը աղանդ չէ, ես էլ քաղաքական հայացքներ չեմ փոխել, որ «աղանդից» դուրս գամ…Նույն ապաքաղաքականն եմ…Էլի, ինչպես միշտ, նախագահականի լպրծունից մինչեւ ներքաղաքական յալվար բոլորին տանել չեմ կարողանում… ու Ա1–ից դուրս եմ եկել լավ շրջանում/նոր տեխնիկա, նկարահանման մեքենա, քարտով դռներ:)/, էնպես չի, որ «վ բիդե աստավիլա»… Ուղղակի 3 տարի անց զգում էի մի տեսակ լճացում ու փոփոխություն էի ուզում…Էսքանը…

Նոր աշխատանքս ամենա–ամենան չէ…Տարբերակ կար TVլրատվական, ուրիշ օն–լայն պարբերական, մի ուրիշ նորաբաց պարբերական… Մտածում էի գնամ կամավոր եվրոպա, հետո PR–ը դուրս եկավ /դե վերջին 1 ամսվա տարբեր PR թրեյնինգներ վարելուց ու ուսանողներից մինչեւ բիզնես սեկտոր իմ PR–ով գլուխ «արդուկելուց» հետո, վերջը ասեցին արի բանկային PR, ուրիշ–ուրիշ PR…/ Դե Ա1–ում վերջին ամսին զանգեցի մի երկու տեղ ու խնդրեցի կրկնել՝ մի քանի ամիս առաջ ինչ էիք առաջարկում… Հունիսի 30–ին պինդ համբույրներ Ա1–ում, մի օր ալկաշություն ընկերության հետ՝ թեքիլա բում ու բում առհասարակ… հուլիսի 1՝ բարեւ 7оr.am։ Միանգամից ասեմ, որ լավ ժողովուրդ են, հավանեցի… մենակ՝ սեղանս ու մի փոքր արևկող տեղ է ու ես անընդհատ փռշտում եմ, թե չէ ամեն ինչ «օկ» է… Ու հատկանշական է, որ պայամանգրումս իրավաբանական ձեւակերպումը աշխատանքիս «լրագրող–բլոգեր» եղավ։ Հաշվապահը, իհարկե, խնդրեց բացատրել՝ բլոգը ի՞նչ է ու աշխատանքային պարտականությունների ձեւակերպումը ինչպե՞ս պիտի արվի…Կարճ ասած՝ Read more »

July 22, 2009 Posted by blansh | "Ա1+"-ն ու դիսկոն ժամը 3-ին, "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, 7օր բլոգ, Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Ես, Ես բլոգեր եմ ու չեմ ամաչում, Իմ նոր աշծատանքը, Մեկ մեկ վրդովվում եմ, Փոխվել կուլ է գնացել, լրագրող, կհասկանաս ամեն ինչ... | , , , , , , , , , , , , | 7 Comments

Ես, Սեւակն ու լիբերտանգոն…

Ինձ դուր է գալիս քո թույնը… Թույնդ քինոտ, ոխակալ… Արբում ենք… Պարում են ստվերները ու մթում ես լույս եմ փնտրում, որ ուրվագծեմ դեմքդ այդ թունոտ… գարշելի արարած, իմ սեր, իմ անվերջ երազած… Իմ… Ու նյարդերիս է պրկվում լիբերտանգոյի սեթեւեթող, խմահաճ ու մինչեւ ոսկորներիս անդին խրվող, չէ ծակող, ցավեցնող էս երգով… Դավաճան…Պիղատոս… Սեղմվում եմ մարմնիդ, որ հրեմ քեզ ցավոտ, ոտքդ տրորեմ էնպես ուժեղ… ու շշնջամ ականջիդ, որ սիրում եմ թունավոր օձ, հենց քեզ եմ սիրում… փոքրոգի արարած…

Իմ կարծիքը՞ քո ջազ-տանգոյի մասին… Որ ջազումդ հերթական պոռնիկը չդառա՞… Որ քեզ չսիրեցի՞ ինչպես սնանդարտ տանգոյում… Որ…սեղվում եմ քեզ ամուր, իմ գարշելի արարած… սիրում եմ թույնդ… չէ, պաշտում եմ թույնդ … չէ, առանց թույնիդ ապրել չեմ կարող, ինչպես առանց օդ մեր մարդկային ցեղակիցները շատ… բայց դու…

Նազում է լիբերտանգոն… ծորում է լիբերտանգոն… կարոտում եմ քո ջազ-տանգոն… Ատում եմ քեզ, որ կաս, որ… ատում եմ ինձ, որ չեղա պոռնիկ քեզ համար… Գիտես էլի, իմ կարծիքը քո ջազի մասին… Ծորում է տանգոն… Չէ, ոռնում է տանգոն… Բայդ դու… իմ խելոք, իմ բարի, իմ համառ… Դու էլ ես ատում էս մութ քաղաղի բարքերն աղաղակող… ու սիրում ես չէ՞ արբեցումն էս գլախապատառ… Ու մեր ջազ-տանգոն ամայի փողոցում… ամայի քաղաքում, ամայի լուսնի վրա… Ուր ուզես… դու իմ տանգոյում, ես քո ջազում, չէ, դու իմ ջազում, ես քո բոլոր ջազերի ու բոլոր-բոլոր… Ինչպե՞ս թե բոլոր… Դու… բոլո՞ր… իմ բոլորների ջազերից անդի՞ն… Սիրտս խառնում է էս սիրո կապկումից, քո սիրո վայասունից անդադար… Զզվում եմ… Գրկիր ինձ ամուր…

Ես եմ… Նույն արբած անմուսան… Ի վերուստ քո ջազ անակողնու մի հերթական… ի բնե հիվանդ հպարտությամբ մի հիմար անմուսա, որ պատվով չի կարող անգամ անկողնու ջազ լինել… Լինել ջազ… Ի՞նչ կաեւոր է քո երգի որ տիրույթում… Լինել քեզ համար…Լինել… Read more »

June 21, 2009 Posted by blansh | կհասկանաս ամեն ինչ..., ձյուն եկավ սեպտեմբերին | , , , | 11 Comments

Հայաստանի սեքսի կուսակցություն. տալ քաղաքացիներին ավելին

Հերթական լրագրողական դասընթացը ինձ բերեց այն մտքերին, որ լրագրության հանճարը “սեքսի”/որպես “այդպիսին”/ մասին ցանկացած տեքստից ավելի հետաքրքիր տեքստ գրելն է: Էդ շնորհքը չունես, գոնե պիտի վերնագիրներումդ մեկ-մեկ “սեքս” բառը գրես, դե ռեյտինգ կա, բան կա, թե չէ նյութդ չեն կարդա/էսպես անգամ պուլիցերյանի ճանապարհին/: Շեքսպիրյան` բոլորիս նյարդերը կերած հարցադրման ճիշտ նույն տեքստն է գալիս մտքիս. lինել, թե չլինել լրագրող … միթե՞ սա խնդիր է: Փաստորեն նյութս շատ կարդան` լրագրող եմ, եթե սեքս գրեմ, նյուս շատ կկարդան. Էսքանը եւ վերջ…

Ուրեմն իզուր եմ 4 տարի բակալավրիատում ու նախատեսում եմ դեռ մագիստրատուրա, ով գիտիի, գուցե PhD/-ում գնացել-եկել, բոլոր հնարավոր տարբեր թեմաների լուսաբանման դասընթացներին ինչքան ուժ ունեմ/իսկ ես կարգին ուժեղ եմ նման հարցերում/ մասնակցել, հազար ու մի թերթում գրել, հազար ու մի պրոյեկտում գրել/մի տեղ լավ հոնորար ստացել, մի տեղ անգամ չեմ էլ զանգել իմանալու` փող տալու են, թե չէ/, որ վերջում մեկը բռնի իր նյութի վերնագրում “սեքս” գրի ու… գնա լրագրող ջան, կորի քո մասնագիտական էթիկական վերին գաղափարով: Օ ժամանակներ, օ սեքս…

Մտածում եմ, նույն տրամաբանությունը կարող է գործել բոլոր ոլորտների համար, հը Ասենք օրինակ` ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցություն/ իր հանճարեղ կարգախոսով, ասենք` “Տալ քաղաքացիներին ավելին” կամ “Ամեն հայի կուսակցություն” կամ “Զբաղվիր, մենք տեր ենք” կամ էլ “Հետդ տուն տար”: Չնայած էս ինտերետի դարում էլ ում պիտի զարմացնես քո կարգախոսներով: Բոլոր տեղերում սեքսի մասին ստանդարտ “do it yourself”-ն է պտտվում, բայց դե այս վերջինը ազգ չի փրկի, կուսակցության գաղափարախոսական հենք չի լինի, բա ցեղակրոնադավաճանությունը, բա հայի “ազգային-ազատագրական” մեքենան… Լավ, հեռու չգնանք, մեր էս կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին համամասնականով կմասնակցի ու հանրահավաքներ կանի` մեծ պաստառներին գրելով, թե “Սեքսը կփրկի քեզ” կամ “Սեքս… առաջ”:

Անկասկած, հասարակության “մտավորական” զանգվածը հանկարծ գլուխ կբարձրացնի ու ստորագրահավաքով հարցը կբողոքարկի ընդհուպ մինչեւ եվրոպական դատարանում` ազգային ավանդույթները եւ իրենց “ազգային-ազատագրական” մեքենական ինքնասիրությունը վիրավորելու համար: Խորհրդարանական ավանդույթները չխախտելու համար ընդդիմադիր ճակատ էլ կբացվի ու սրանք էլ “ասենք ՈՉ սեքսին, փրկենք մեր երկիրը բազմանալուց” ակցիա կանեն: Բայց դե հիմա սեւ PR-ն էլ ա PR, սեւ սեքսն էլ հո սեքս ա… Read more »

May 30, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Առավոտ, Գրում եմ էլի, Դաժան պատմություն..., Ես, Երբ հայ լրագրող ես, Էլի համը հանում են, Ընտրություններ, Իրական պատմություններ, Լրատվամիջոցներ, Հաղոջակ բիզնես Հայաստանում, Մարդիկ, Մեկ մեկ վրդովվում եմ, Նորություններ, Ուսանողություն, Պետհամալսարանի, Սարսափ ֆիլմի նման, Սիրում եմ... Երեւան..., Ստրիպտիզ, Տաք պահի, կանցնի..., Փոխվել կուլ է գնացել, Քաղաքական, Քաղաքական վերնախավ, Քաղաքացիական դիրքորոշում, Օրեր, Ֆեմինիզմ, աթոռակռիվ, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, լրագրող, ծեծկռտուք, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , , , , | 8 Comments

Ասֆալտ Հայաստան, եվրո իմ երկիր

a_look_from_my_windowՄիանգամից ասեմ, որ մեր տան շենքի դիմաց ասֆալտ են փռել, նոր, եվրո, էլիտար… Տարածքային գզիրների` կարեւոր չէ որ կուսակցության, սակայն անպայմանորեն իշխանական ու հաստահետեւ, ջիպազգիների` համապատասխան տեղերը մտնելու ավանդաբնազդային հակումը անսպասելիորեն այս ընտրություններին “ասֆալտափռաքարոզարշավի” ֆորմատ ստացավ: Էհ… Էլ բեթարից ազատվենք… Հա, իսկ բացի միանգամից ասելուց, շատ զգույշ ասեմ, որ երեկ պետական քննությունս էր, փաստորեն ավարտեցի համալսարանը, առաջին կրթական աստիճանս ստացա: Ամոթ էլ է ասել, բայց կարմիր դիպլոմով… Ու մնաց մտածել մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոցենտ ու վերջապես այդքան բաղձալի ԾԱԿ պրոֆեսոր…

Դուրս եկա համալսարանից երեկ, երեխեքին ասացի, որ ուզում եմ մենակ քայլել ու գնացի Իսահակյան 1`աղբանոց: Համիկին ահագին ժամանակ է չեմ տեսել, էնտեղ չէր էլի… Վախենում եմ արդեն չկա, վերջին անգամ երբ հանդիպեցինք, շատ վատ էր… Ինչ հեշտ է չէ, օրական հազարավոր մարդիկ են ծնվում ու մահանում ու նորից ծնվում ու նորից մահանում ու նորից… Համիկի մասին կարծեմ էլի գրել եմ, ահա` իմ լավագույն ընկեր բոմժն ու պեռաշկիները ու “Բելաջոն”… Երբեք քեզ չեմ մոռանա, բարեկամս… Մենք վախենում ենք մեր երազանքներից, որովհետեւ կարծում ենք, որ դրանք մի օր կարող է չիրականանան… կամ ավելի վատ, վախենում ենք, որ հանկարծ ու իրականանան… Դու կաս կամակոր պապիկ, հատկապես իմ ուսանողական վազքերում…ԵՊՀ-ից հետո վազքով արվեստի համալսարան, վազքով գործի, վազքով խառը-մառը կուրսերի ու լիդերների դպրոց… Կարճ ասած` ես լավ սպորտային վիճակում եմ միշտ եղել, վազքով սմաք, վաքով ուտել, վազքով կարդալ, վազքով հանդիպումների գնալ, վազքով վազել ու, հա սիրում եմ բոլորին, վազքով…

Ապրիլը լեցուն էր, մայիսը դե չեմ ասում… ԲարՔեմփը վերջապես արեցինք/ֆեյսբուքում իմ դրած ալբոմի լինքն եմ դնում/, մարզերի թրեյնինգները ավարտեցի, մեյլբոքսումս մի երկու նամակ եկավ, որ սկսվում էր “Ընկեր Շուշան”-ով: Հազար ասեցի` մենք նույն տարիքի ենք երեխեք, ձեզ ազատ զգացեք հարցեր տալու, ինչով կարող եմ կօգնեմ… Վերջին օրերին “Վեկ կադր-մեկ րոպե” կինոփառատոնին էի օգնում, բզբզում… Չգիտեմ արդյունքը ինչքանով էր գոհացուցիչ, բայց կատալոգում գրեցին`փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու… Տնեցիք ասում են` կլինի մեկ-մեկ դեմքդ տեսնենք…Դե ասում եմ` մեղուն բնավ չի կարող ավելի դանդաղ տզզալ, անգամ եթե շատ ցանկանա… Մառազմ… Շարունակեմ մառազմի ժանրից… “Ռոյթերի”-ի գրանտ էի շահել, որ գնամ “բիզնես նյուզ քավրինգ” սովորելու, էն, հենց էն կուրսը, որ էդքան ուզում էի, բայց… դիպլոմայինի պաշտպանություն, պետական քննություն, ֆլան-ֆստան… Հո տարեկետում չէի վերցնելու 15 օրվա համար… Բայց տխրեցի մի քիչ/մեղմ ասած/… Read more »

May 28, 2009 Posted by blansh | "Ա1+"-ն ու դիսկոն ժամը 3-ին, "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", BarCamp Yerevan 2009, PR-ի անվճար դասեր, Ա1+, Այսպես էլ է լինում..., Գրում եմ էլի, Ես, Երբ կարդաս, Երբ հայ լրագրող ես, Երեւան, Էժանագին հասարակաց տան պես..., Էլի համը հանում են, Ընտրություններ, Իմ ընկեր բոմժը, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Իրական պատմություններ, Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Նորություններ, Պետհամալսարանի, Սիրում եմ... Երեւան..., Քաղաքական, աթոռակռիվ, անտուն, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, ընտրակաշառք, լրագրող, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , | No Comments Yet