Սիրիր, ինչպես կամ…

loveՔեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ -
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ -
Սիրիր, ինչպես կամ -
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը -
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա -
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից -
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար…

Սիլվա Կապուտիկյան

About these ads

One response to “Սիրիր, ինչպես կամ…

  1. Շատ լավն էր… երևի կարդամ Կապուտիկյանի սիրո պոեզիան… ինձ համար սա հայտնություն էր…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s