Ինչպիսին է իրականում Ռեդ Բուլլ Հայաստանը…

Սիրելի բլոգի ժողովուրդ, ուզում եմ կիսվել ձեզ հետ, թե այսօր ինչպես սկսեց օրս :) Առավոտյան իմ սիրելի Armenian Students’ Information Network-ում ադմիններից մեկը մի հայտարարություն տարածեց, որը պիտի որ օգտակար լիներ ուսանողների համար, ես էլ մեկնաբանություն թողեցի… Մի խոսքով, շարունակությունը screen shoot-եր-ում :) Պարզապես ուզում եմ իմանաք` խումբը բացել ենք մի խումբ ակտիվիստներով 2009 թվականին ու այս տարիներին ընթացքում փորձել է օգտակար լինել ակադեմիական հայտարարություններ տարածելով ուսանողների համար, ու երբեք նման մեկնաբանություն չեմ տեսել… Զարմացած եմ, ապշած: Ինքս երբեք նշվող ապրանքից չեմ օգտվում, ոչ ծանոթ եմ հայաստանյան գրասենյակին և ոչ էլ գիտեմ ԱՅՍՊԻՍԻ մեկնաբանություններ թույլ տվող մարդու ինքնությունը, բայց կիսվում եմ ձեզ հետ, որ իմանաք ինչիպիսի մարդիկ են աշխատում այդ կառույցում ու հայտարարությունն էլ խմբում կկապանենք անպայման, որ ուսանողները դիմելիս իմանան ում են դիմում… ՈՒ ԻՐՈՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԻ ԱՅՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ: Ահա այսքանը :)

Red-bull-armenia

red-bull-armenia-fb

red-bull-armenia-yana
About these ads

8 responses on “Ինչպիսին է իրականում Ռեդ Բուլլ Հայաստանը…

  1. Shushan jan, chem el uzum andradarnal ver@ nshvac haytararutyan hexinaki sexist ev stereotiper hetapndox commentnerin, bayc, poqr inch usumnasirutyunneric heto, urish harc shat hetaqrqrec, petq e hamadzaynves vor ka lawful gender discrimination, sksvac positive action-ic verjacrac ayl tarber bacarutyunnerov. Du nuyn pastarknerov dem es nran, vor Hay Arakelakan Ekexecin chi @ndunum kananc vorpes ekexecakanner, kam Angliayi Ekexecin tuyl chi talis kin ‘terternerin’ darnal episkopos inchpes da anum en Shvediayum???

    • Միկ, եթե իմ կրածիքն ես ուզում, ես առհասարակ բոլոր դիսկրիմինացիաներին կողմ չեմ, թեկուզ պոզիտիվ: Օրինակ պետք չի քվոտաներ դնել ու կանանց զոռով խցկել խորհրդարան ու էդպես շարունակ… Պարզապես բոլորին, բոլորին անխտիր, պետք ա տալ հավասար հնարավորություն: Սա է տարբերությունը: Արդյոք Հայաստանում ծնողները հավասարապես ներդրում են անում իրենց տղա և աղջիկ երեխաների կրթության մեջ? Արդյոք նույնքան հնարավորություններ ու ազատություններ են ունենում ընտրության հարցում դեռահաս աղջիկներն ու տղաները?

      Ի դեպ, մի պարզագույն օրինակով խոսեմ, լավ? Լեգոյի մասին եմ պատմելու: Վերջերս մորաքույր եմ դարձել ու երբ իմացա, որ ԼԵԳՈՆ-ն աղջիկների գիծ է թողարկել, էնպես ուրախացա: Գնացի, որ գնեմ մեր պուճուրի համար: Ու ինչ… Պարզվում ա, որ աղջիկների համար նախատեսված լեգոն ընդամենը պարզ գործողություններ ա ենթադրում, այսինքն դասական առումով լեգո չի, վարդագույն չգիտեմ ինչ ա, որ մի քանի ֆիգուր պիտի ամրացնես տախտակին, հեսա լինքը` http://friends.lego.com/en-us/default.aspx?icmp=COUSFR3Friends… Մինչդեռ տղաների համար նախատեսված լեգոն բարդ կոնստրուկցա է, որը հավաքելիս, պիտի որ հետաքրքիր մտավոր աշխատանք անցկացնի փոքրիկը http://mindstorms.lego.com/en-us/default.aspx?icmp=COUSFR29MINDSTORMS Հասկանում ես? Էնքան մանր, բայց ծանր նստած ա, չենք էլ անգամ գիտակցում, ոնց ենք դեռ ամենասկզբից ուղղորդում, հնարավորություններից զրկում երեխեքին… Ասածս ինչ ա, ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, թող իրենք ընտրեն ինչ են ուզում լինել` եկեղեցական, թե պատգամավոր…

      • Չեմ կարող քեզ հետ ավելի համաձայն լինել Շուշան ջան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s