Քանի որ ժամանակ գտա ուզում եմ գրել մի նախաձեռնության մասին, որի պոստեռները հատկապես ինձ շատ են դուր եկել: Եթե ավելի կոնկրետ, հատկապես պոստեռներից մեկը, որը տեսա ու դարդերս հիշեցի ու մտածեցի ֆեյսբուքում մի երկար քոմենթ գրեմ
)) Խոսքը «փողի արժեքը ճանաչելու» մասին է և տաքսի ծառայությունների միջին արժեքի ըստ երկրների: Էստեղ իհարկե Հունգարիան նշված չէ, բայց մեկ է դժվար է պատկերացնել, որ Բուդապեշտ-Ստոքհոլմ ինքնաթիռի տոմսը համարյա երկու անգամ էժան է իմ տնից համալսարան տաքսու արժեքին: Ուղղակի պատկերացնելու համար նշեմ, որ իմ տնից համալսարան ոտքով 15 րոպե է, եթե վազես 10 րոպեում էլ կհասնես, բայց քանի որ ես կարևոր սեսիաների միշտ, համարյա միշտ ուշանում եմ, էդպես օրը-մեջ առաջին պատահած տաքսիով գցվում եմ դասի… Հետո էլ ասում են մերոնք ասում են` բա ինչ ես անում էդքան
))
Չնայած իմ կյանքի էս շրջանում պիտի երջանիկ լինեմ երևի տաքսու մասով… Հռոմում օնլայն վճարում էիր, ու տաքսին 5 րոպե սպասում էր, եթե 5 րոպեում չներկայանայիր վճարումից հետո ստացած կոդով, քշում էր գնում` “մեկա վճարել ես, դու մտածի” ժանրում
)) Ոնց եմ կարոտում իմ Երևանի տաքսիները… Տաքսի փինկ, ուր ես
((Էն, որ ես ու Մագան յոգայի դասի ճանապարհին անգլերենով էինք բամբասում, յանի թե չհասկացվի, վերջում իջնելուց վարորդն ասում էր, որ ի դեպ, ես Բրյուսովի անգլերենի եմ ավարտել, որ իմանաք էլի
))
Հա, մի պոստեռ էլ կա, որ էլի շատ հուզել ա
)) Դրա համար, կապուչինո խմեք Ստարբաքսում ու վսյո: Համ աշխարհի ամենահամովն ա, համ էլ գները բոլոր տեղերում նույնն են… Չնայած, կարծես որոշ օդակայանների լաունջ բառերում մի քիչ տարբերվում ա, չեմ կենտրոնացել… Ես էդպես էլ չսովորեցի փողի արժեքը աչքիս, դրա համար էս նախաձեռնությունը խելոքների համար է, ոչ թե իմ նմանների
))
Ի դեպ, մրցույթի մասին: Սա մրցույթի պաշտոնական ֆեյսբուքն է, իմ բլոգի ընթերցողներին մասնակցել ու ձեր գրառումը ինձ հետ կիսվել է առաջարկվում /որ խելք հավաքեմ մի քիչ
))/, իսկ պայմաններն ու մնացյալը այ էստեղ: Անուշ անունով մի հաճելի աղջիկ էր գրել այս բանկից ու տեղեկացնելու ու որ մասնակցեմ: Էդտեղից էլ գաղափարն առաջացավ այս պոստի, որ եթե ես չեմ մասնակցում, գիտեք, գուցե իմ ընկթերցողները մասնակցեն ու ոչ թե ֆեյսբուքում ձոնեմ բողոքս տաքսների անարդարությունից, այլ հենց էստեղ:)))
Մի բան էլ ասեմ ու սուս եմ մնում, այսօր իհարկե:))) Քանի որ ես իմ բլոգում ELIE SAAB-ից բացի երբևէ բոլոր ապարնքանիշները, որոնք երևում են, երևում են վերապահումներով, ասեմ, որ ինձ թույլ տվեցի այս բանկի այս նախաձեռնության մասին գրել, որովհետև Ամերիա բանկը շուտվանից էի “ֆիկսել”, շատ գրագետ PR ունեն, լոգոից մինչև ամռանը Երևանում “երազնաքների պատ” ու նման բաներ, որոնք անկեղծորեն մարդու աչք են շոյում ու մտածում ես, լավ է, որ մեր երկրում էլ գրագետ բիզնես անողներ կան: Ծառայությունների որակից չգիտեմ, չհարցնեք: Ես իմ ԻՆԵԿՈ-ից գոհ եմ, թու-թու-թու, բայց եթե որևէ բան փոխվի, չեմ հապաղի ու ձեզ տեղյակ կպահեմ
)) Կսպասեմ, մրցույթի ու հատկապես հաղթելու մասին ձեր նորություններին


Blansh, isk mrcanak-shmrcanak ka?
Այո
https://www.facebook.com/notes/value-the-money-ճանաչիր-փողի-արժեքը/օնլայն-մրցույթ-ճանաչիր-փողի-արժեքը/124019414426543
Reblogged this on slavnazaryan.wordpress.com.