Միայն տղամարդկանց համար կամ “օգնեք հասկանալ ձեզ” շարքից :)))

Ինչի մասին են խոսում աղջիկները… Դե իհարկե ձեր մասին, ինչի պիտի, փորձում ենք ձեր գործողությունների “տրամաբանությունը” հասկանալ: :) Բայց այսօր ես որոշեցի գլուխկոտրուկների վերջ տալ, հետևաբար իմ ու իմ ընկերուհիների անունից ձեզ մի քանի հարց եմ ուղղում :P Առանձնահատուկ հարգանքներս բոլոր այն համարձակներին, ովքեր պատասխաններ տալու ծանրությունը կվերցնեն իրենց ուսերին :) Գնացինք:)

Ինչո՞ւ է այդպես, որ հենց խմում եք, մեզ եք հիշում/զանգում: Սա ամենատարածված անտրամաբանականների շարքից է: Զանգում եք, քնահարամ անում, խոսում բոլոր ասված-չասվածների մասին, վերջում էլ, թե մեկ-երկու բաժակ ալկոհոլ եմ օգտագործել: Կարծես ապահովագրեք ինքներդ ձեզ` “յանի” սթափ մտքով չէի, “շուլուխ” եմ արել: :)

Ինչո՞ւ է այդպես, որ մեր ներկայությամբ ռուս կամ ուկրաինացի աղջիկների մասին խոսելիս իրար աչքով եք տալիս: Հետաքրքիր է` ինչո՞ւ եք կարծում, թե մենք իրենց չենք սիրում: Օրինակ` ես շատ մոտ ուկրաինուհի ընկերուհի ունեմ, նաև շատ լավ ռուս աղջիկ ծանոթներ: :)

Ինչո՞ւ է այդպես, որ երբ կարճ բիզնես ուղևորությունից վերադառնում ենք, (կրկնում եմ, կարճ աշխատանքային այց), ասում եք` կերած-խմածդ անուշ, լավ տժժացի՞ր, իսպանացի-բան կպցրե՞լ ես: Անգամ, եթե մեկնել ես Տոգոյի հանրապետության մայրաքաղաք Լոմե, մեկ է հարցնելու են` իսպանացի “կպցրե՞լ ես”: :)

Ինչո՞ւ է այդպես, որ երբ ասում եմ զբաղված եմ, չեմ կարող, սկսում եք մեկնաբանել “հերթական անգամ քեզ թանգացրեցիր” բառերով, հետո էլ ընդհանրացնում, թե դուք` աղջիկներդ, էդպես եք, էնպես եք: Ի՞նչ է, դժվար է հավատալ, որ մենք իրոք զբաղված կարող ենք լինել: :)

Ինչո՞ւ է այդպես, որ երկրից դուրս գնալուց առաջ մի ամբողջ շաբաթ անընդհատ հարնցում եք` ի՞նչ բերեմ քեզ, ի՞նչ բերեմ, վերջում էլ մի տուփ շոկոլադ եք բերում: Դե ասա, այ տնաշեն, որ այդպես էր, էլ ինչիդ էր պետք իմ ուզած գրքի լինքը կամ Էլի Սաբի բուտիկների հասցեները: :)

Ինչո՞ւ է այդպես, որ երբ հանրային վայրում մենք մենակ կամ ընկերուհիներով “լանչում” ենք կամ ընթրում, մոտենում եք, ու երկար մնում մեր սեղանին` էնպիսի դեմքի արտահայտությամբ, թե մեզ լավություն եք անում: Հետո ի՞նչ որ ծանոթներ ենք: Հեչ, մտքներովդ չի՞ անցել, որ գուցե խոսելու բան ունենք: :)

Ինչո՞ւ է այդպես, որ ձեր դեմքին կիսահեգնական ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եք, որ Forbes-ի ու The Economist-ի application ունեմ կամ Financial Times եմ կարդում ինքնաթիռում: Վերջինս ի դեպ, ինքնաթիռներում եղած միակ նորմալ տպագիր հարմարանքն է` կատալոգների ու սքայ մարկետների ֆոնին: :)

Ինչո՞ւ է այդպես, որ երբ ուշ երեկոյան որևէ սոցիալական ցանցում բռնացնում եք մեզ օն-լայն, գրում եք, թե` քունդ չի տանո՞ւմ, մտածելու շա՞տ բան ունես: Ազնիվ խոսք, հենց այս նույն տեքստով, բոլոր ընկերուհիներս փաստում են: :)

Ինչո՞ւ է այդպես, որ մեր զգեստներ գնելը համարվում է թուլություն ու ավելորդ ծախս, իսկ ձեր մեքենային սև ժապավեն ավելացնելը անհրաժեշտություն: Կարելի է ենթադրել, որ առանց մուգ ապակիների, մեքենայի շարժիչը հանկարծ կխափանվի, լավ չի աշխատի: :)

Ինչո՞ւ է այդպես, որ մեր` օրգանական ուտելիքի նկատմամաբ հակումները ձեզ ծիծաղելի է թվում, բայց ինքներդ մարզասրահից դուրս չեք գալիս: Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես իմ կյանքում “քյաբաբ” ավելի շատ եմ կերել, քան բոլոր տղաները միասին վերցրած, ու դա իմ բանջարեղենային հակումների ֆոնին :)

Ինչո՞ւ է այդպես, որ մեզ հետ ձեռքսեղմումով չեք ծանոթանում, իսկ երբ ինքներս ենք նախաձեռնում, էնպես ուժեղ եք թափահարում, որ քիչ ա մնում մեր ուսը տեղից դուրս գցեք: Կամ էլ, մեր կողքին կանգնած տղամարդկուն ձեռքով եք շնորհավորում, մեզ էլ, լավագույն դեպքում, էսպես ժպիտով շրջանցում եք: :)

Անհամբեր սպասում եմ/ենք/ ձեր պատասխաններին, սիրելի տղամարդիկ ;)

About these ads

23 responses to “Միայն տղամարդկանց համար կամ “օգնեք հասկանալ ձեզ” շարքից :)))

  1. Կպատասխանեմ միայն վերջին հարցին ( մնացածը բնավ իմ մասին չէ :-) ). ես ոչ մեկի հետ ձեռքսեղմումով չեմ ծանոթանում ( խոսքը իմ կողմից ինիցիատիվայի մասին է ):
    Ի դեպ, լավ միտք է. նմանատիպ հոդված ( հակառակ հասցեագրմամբ :-) ) ես էլ հավանաբար կգրեմ…

  2. Ինչո՞ւ է այդպես, որ Ձեզ “ռաստ” են եկել միայն նմանները :)

    Հիմնական կետերը վերաբերում էին նրբանկատություն և ներքին կուլտուրա հասկացությունների հետ պրոբլեմ ունեցողներին, իսկ դա սեռի հետ կապ չունի: Պետք չի ծիծաղել մարդու դժբախտության վրա :D

    Հակառակ տարբերակի շարքով հանդես գալը լրիվ իրական է, բայց լուրջ չեմ ընդունում: Իմ ծանոթ աղջիկներին էդ բոլորը բնորոշ է, բայց կան բազմաթիվ “բացառություններ”, ովքեր էլ դառնում են մոտ ընկերուհիներ:

    Տրամաբանության մասով` Мужская логика железная! Но женская интереснее…
    Լավ մնացեք, Ձեր ժպիտը մեզ համար թանկ է :)

    • Lav asecir, Karen jan, cavali e, vor ayd kulturayi bacakayutyun@ sahteri mot e arka………… bayc ka nayev tramabanelu bacakayutyun haskacutyun@……….
      P.S. tramabanutyan masin asvacd shat lavn er, share em anelu :D

  3. Ինչո՞ւ է այդպես, որ հենց խմում եք, մեզ եք հիշում/զանգում

    Դե խմած մարդու կամ լացնա գալիս կամ …։ Էս դեպքում զանգում ենք որ լացենք ։)): Ճիշտ ա այլ ցանկություններ ել կան բայց դա կախվածա նրանից թե ինչքան ենք խմել ։)։

    Ինչո՞ւ է այդպես, որ մեր ներկայությամբ ռուս կամ ուկրաինացի աղջիկների մասին խոսելիս իրար աչքով եք տալիս:

    Սիրելու կամ չսիրելու հարց չկան։ Ուղակի համոզված եմ որ մենք այդ աղջիկներին այլ կողմերից ենք ճանաչում քան դուք ։) ։ Դրա համար ենք աչքով տալիս ասելե թե «мужская солидарность».

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ կարճ բիզնես ուղևորությունից վերադառնում ենք, (կրկնում եմ, կարճ աշխատանքային այց), ասում եք` կերած-խմածդ անուշ, լավ տժժացի՞ր, իսպանացի-բան կպցրե՞լ ես:

    Այդ երկար հարցին ակնկալում ենք ստանալ կարճ պատասխան Օրինակ՛ Քեզ շատ էյի կարոտել, որ դու կողքս չես ախորջակս պակվել էր, աննդհատ մտքերով քո հետ էյի ու տրամ չունեյի։ ։)

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ ասում եմ զբաղված եմ, չեմ կարող, սկսում եք մեկնաբանել “հերթական անգամ քեզ թանգացրեցիր” բառերով, հետո էլ ընդհանրացնում, թե դուք` աղջիկներդ, էդպես եք, էնպես եք:

    Դրանում դուք եք մեղավոր, ցրելու համար ուրիշ պատասխաններ մտածեք որ հասկանալի լինի երբ եք ցրում իսկ երբ իրոք զբաղված եք։ ։)

    Ինչո՞ւ է այդպես, որ երկրից դուրս գնալուց առաջ մի ամբողջ շաբաթ անընդհատ հարնցում եք` ի՞նչ բերեմ քեզ, ի՞նչ բերեմ, վերջում էլ մի տուփ շոկոլադ եք բերում:

    Այստեղ բախտտ չի բերել ոչ բոլորնեն այդսին։ Բայց կարելի է ենթադրել որ ամբողջ գումարը ծախսվել է վերոհիշյալ ռուս աղջիկների վրա։ ։)

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ հանրային վայրում մենք մենակ կամ ընկերուհիներով “լանչում” ենք կամ ընթրում, մոտենում եք, ու երկար մնում մեր սեղանին` էնպիսի դեմքի արտահայտությամբ, թե մեզ լավություն եք անում:

    Այս մեկնել համոզված եմ որ ոչ բոլորինա վերաբերում։ Սրան պատախան ել չունեմ, ենթադրում են որ տղան իրան լավա զգում որ սիրում աղջիկների հետ նստածա ու ձեզ ել լավությունա անում որովհետև ինքնելա սիրուն ։D

    Ինչո՞ւ է այդպես, որ ձեր դեմքին կիսահեգնական ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եք, որ Forbes-ի ու The Economist-ի application ունեմ կամ Financial Times եմ կարդում ինքնաթիռում:

    Դե որովհետև շալվար հագնելը մի կերպ տարանք հիմա ել սա ։D. Իրականում շատ քիչ աղջիկներ և նույնիսկ տղաներ կան որ տենց բաներից գլուխ կհանեն և շատ դեպքերում դա ձեր կողմից արվում է ձևի համար տարբեր նպատակներ հետապնդելով։

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ ուշ երեկոյան որևէ սոցիալական ցանցում բռնացնում եք մեզ օն-լայն, գրում եք, թե` քունդ չի տանո՞ւմ, մտածելու շա՞տ բան ունես:

    Կա տենց բան ։D որովհետև բոլորս մի կուրսի ենք հաճախել «ինչպես աղջիկ կպցնել սոց ցանցերում» ։D. Ընդհանուր առմամբ տղամարդկանց մեծամասնությունը չգիտի ինչից սկսել խոսալ։

    Ինչո՞ւ է այդպես, որ մեր զգեստներ գնելը համարվում է թուլություն ու ավելորդ ծախս, իսկ ձեր մեքենային սև ժապավեն ավելացնելը անհրաժեշտություն

    Էլի բախտտ չի բերել։ Բայց ամեն դեպքում դուք շատ զգեստներ եք գնում որը հագնում եք մեկ կամ երկու անգամ այնինչ մեր դեպքում «պլյոնկեն» ամեն անգամ չենք գնում ասենք տարբեր գույնի ունենալու համար ։D

    Ինչո՞ւ է այդպես, որ մեր` օրգանական ուտելիքի նկատմամաբ հակումները ձեզ ծիծաղելի է թվում, բայց ինքներդ մարզասրահից դուրս չեք գալիս:

    շալվար հագնելը, Forbes-ը, Financial Times-ը հիմա ել գյաբաբ, արա թողեք մի բան ել մերը լինի ելի ։D

    Ինչո՞ւ է այդպես, որ մեզ հետ ձեռքսեղմումով չեք ծանոթանում, իսկ երբ ինքներս ենք նախաձեռնում, էնպես ուժեղ եք թափահարում, որ քիչ ա մնում մեր ուսը տեղից դուրս գցեք:

    շալվար հագնելը, Forbes-ը, Financial Times ու ձեռք սեղմումը, արա դե ձեր հալին մնացեք ելի ։D

  4. 1. Խմելուց ուղեղը ավելի պայծառա աշխատում, ու նենց չի որ դուքել միշտ քնած եք լինում….:շ;)
    2. պաստորնեն դուքել եք իրանց ղադերը ջոգել???
    3.Ձեզ խի ա թվում թե Տոգոյում իսմանացի բան չկան??
    4. Եղունգի լաք քսելը միշտել կարա սպասի…
    5. հմմմ կա տենց բան (չնայած գրքի պահով երեվի մտածում ենք կատակ եք անում)
    6. սխալ եք հասկացել, ուզում ենք հասկանալ թե ես անգամ ինչ նոր բան կարելի ա ուտել…
    7. բա չզարմանանք?
    8. դե լավ հա, բա հո չէինք հարցնելու ես Ֆարմվիլում բոստանդ ես ջրում???))
    9. մուգ ժապավենները գնվում են մի անգամ, ոչ թե շաբաթը մեկ թարմացվում…;)
    10.հիմա դա հերթական դիետաի փոխարեն կոչվումա օրգանական սնունդ?????
    11. ուժգին թափահարՎումից զերծ պահելու համար

  5. what distinguishes men from the woman we are not talking about looks
    men always wants but can not always, a woman can always but does not always want

  6. “● Ինչո՞ւ է այդպես, որ մեզ հետ ձեռքսեղմումով չեք ծանոթանում, իսկ երբ ինքներս ենք նախաձեռնում, էնպես ուժեղ եք թափահարում, որ քիչ ա մնում մեր ուսը տեղից դուրս գցեք: Կամ էլ, մեր կողքին կանգնած տղամարդկուն ձեռքով եք շնորհավորում, մեզ էլ, լավագույն դեպքում, էսպես ժպիտով շրջանցում եք: ”

    Որովհետեև ընդունված չէ աղջկան ձեռքով ողջունել, շնորհավորել կամ հրաժեշտ տալ, եթե աղջիկը առաջինը չի պարզում իր ձեռքը: Կարելի է ասել տարրական կուլտուրա !!!
    Իսկ ուժեղ թափահարելը չեմ կարծում որ մասսայական բնույթ է կրում!!!

  7. 1 . Նախ ասեմ որ ես չեմ խմում սակայն այդ հարցին կպատասխանեմ .
    Ալկոհոլը բթացնում է ուղեղի աշխատանքը եվ ավելի է սրում զգացմունքները .. Այսնիքն նրանց մոտ արթնանում է կարոտի զգացումը որ մինչեվ այդ ինչ որ տեղ թաէնվել էր .
    2 Այստեղ հարցը այն է որ նրանք ավելի մատչելի են շատերին թվում ու անում են որ իրենց խանդեն ..
    3 Սա խոսում է աշխարհագրությունից բութ լինելու ու սեփական արշինով չափելու մասին
    4 Դե որովհետեվ ասում են են ինչ ու ամեն օր տեսնում են … Ու արի էդ պահին հասկացի “թանգացնում “ է թե իրոքից գործ ունի
    5 Հա դե բա պետքա սիրտը շահեն որ թողնեն թե չե
    6 Այստեղ հենց են ալկոհոլի պահն ա .. Դե չկա եդ անտերը եդ էլ հետեվանքն է …
    7 Դե երեվի մտացում են ես կամ իրան թանգացնում է կամ էլ իրան ձեվ ա տվել տեսեք տեսեք հասկանում եմ
    8 Դե բա մի բան պտի գրեն թե չե ..
    9 Ստեղ ուղակի համ ենա թուլություն ու ավելորդ ծախս համ մյուսը :D
    10 …………………………………..
    11 Բա դե ամոթա .. ուզող տղա կա սիրածա եսիմ ովա … արի ու բացատրի որ էդ ուղակի շնորհավրում եմ ու վսյո :D XD

  8. Պռուժին մազերով աղջիկը

    Ճանապհարին որոշեցի մտնել մեր սութի մարկեթներից մեկը մի քանի բան գնելու, երբ հասա մուտքին էլեկտրական դռները բացվեցին և դիմացս ելավ պռուժին մազերով աղջիկը ես քարացա, սիրտս սկսեց արագ բաբախել, աչքերս արցունքով լցվեցին, հետո նա կամանց հեռացավ, չէ դա սեր չէր առաջին հայացքիս պարզապես լիտրը 3 460 դրամ տուլետնայա վադայի չափազանց մեծ քանակությամբ օգտագործելու արդյունք, կարծես գազային ատրճանակով դեմքիս կրակած լինեին, մի փոքր չափազացրեցի կներես ինձ Պ.Մ.Ա

  9. Սիրելի կանայք կարող եք չպատասխանել

    WC ինչի համար խմբակային եք գնում, կամ լավագույն դեպքում երկուսով ու ամենա հետաքրքիրը այն է, որ կա մեկը բոլորի հետ գնումա, այնպիսի տպավորությանա, որ նա հատուկ կուրսերի է հաճախել մանյակներից պաշտպանվելու համար, կամ հաճելի զրուցակիցա, կամ ոտանավորա արտասանում, կամ լավ բավականա չտարածվեմ

    • Սիրելի տղաներ կարող եք իհարկե չպատասխանել առավել ևս որ այսքան ուշացումով եմ կարդում այս էջը
      Իսկ ինչու են տղաները խմբակային գնում ծխելու ու ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը ծխելիս բազմաբովանդակ և խորաթափանց հայացքով են նայում աշխարհին և անցորդներին և ինչու միշտ կա մեկը, որն ավելի շատ է ծխում: Երևի հենց այդ իսկ պատճառով էլ կանայք են գնում միասին WC բայց առանց բազմաբովանդակ հայացքների և անկեղծ ասած առանց կասկածների, որ այդ պրոցեսը կարող է այդքան հետաքրքրություն առաջացնել հակառակ սեռի մոտ: Չեմ կարողանում հիշել թե վերջին անգամ երբ եմ ընկերակցել որևէ մեկին WC գնալուց, բայց հաստատ գիտեմ, որ այսուհետ մենակ կգնամ:Ճ
      Երևի ուղղակի մեր տարբերությունն է, որ այդքան հետաքրքրություններ է առաջացնում հակառակ սեռի հանդեպ:Ճ

  10. Սիրելի Blansh, մեծ սիրով կպատասխանեմ ձեզ և ձեր ընկերուհիներևրի հետաքրքրող հարցերից մի քանիսին .

    Նախ և առաջ փորձենք հոգեբանորեն մոտենալ այդ հարցին, հասկանալ դրանց դրդապատճառները

    Ինչո՞ւ է այդպես, որ հենց խմում եք, մեզ եք հիշում/զանգում: >>>
    Փորձեմ այս հարցին պատասխանել 2 ամենատածված ու հաճախ հանդիպող իրար նման տարբերակներով: Ինչպես դուք նշեցիք 1-2 բաժակ, չեմ կարծում որ դա կարող է բարբաջանքի պատճառ դառնալ. Ուղղակի ալկոհոլը մարդու <> կոչվածը բարձրացնում է և բացի դրանից նա այդ պահին անումա այն ինչը իրոք ուզումա, կամ խմելը տվյալ դեպքում հանդիսանումա քողարկում ու տվյալ մարդը խմածի քողի տակ անում է այն ամենը ինչ ուզում էր: Ալկոհոլն էլ նպաստումա երկար չմտածել քայլերի հետևանքների մասին, մեկ-մեկ էլ այնքան է բթացնում, որ ժամ ու պատարագ մոռանում ենք:
    Չնայած կուզեյ նշել փաստ! ՑԱՆԿԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ ԿՆՈՋ ԿԱՐԻՔ ԷԶԳՈՒՄ: ԴԵ ԱԼԿՈՈԼՆ ԷԼ ՍՐՈՒՄԱ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

    Ինչո՞ւ է այդպես, որ մեր ներկայությամբ ռուս կամ ուկրաինացի աղջիկների մասին խոսելիս իրար աչքով եք տալիս: Հետաքրքիր է` ինչո՞ւ եք կարծում, թե մենք իրենց չենք սիրում:>>>
    Հաստատ մեզնից շատ չեք սիրի ու այն սիրով ինչ որ մենք…!

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ ասում եմ զբաղված եմ, չեմ կարող, սկսում եք մեկնաբանել “հերթական անգամ քեզ թանգացրեցիր” բառերով, հետո էլ ընդհանրացնում, թե դուք` աղջիկներդ, էդպես եք, էնպես եք:>>>
    Գիտեք կան աղջիկներ, որ իրոք չունենալով ոչ մի գործ տենց են վարվում և այդպիսի աղջիկները բացարձակ մեծամասնություն են: Դրա պատճառներն էլ են հայտնի…

    Ինչո՞ւ է այդպես, որ երբ ուշ երեկոյան որևէ սոցիալական ցանցում բռնացնում եք մեզ օն-լայն, գրում եք, թե` քունդ չի տանո՞ւմ, մտածելու շա՞տ բան ունես: Ազնիվ խոսք, հենց այս նույն տեքստով, բոլոր ընկերուհիներս փաստում են: >>>
    Ճիշտն ասած երբ ինքս ուշ ժամերի լինում եմ օն-լայն իմ ծանոթ աղջիկներն էլ են նույն հարցով զրույցը սկսում. Так что мы не такие разные. Մտքներովդ չի անցել, որ ժամն է տրամադրում նմանատիպ հարցին:
    Զարմանալի է, որ մենք այդպիսի մանրուքներին թեթև ենք նայում, իսկ Ձեզ համար դա խնդիր է, կամ քննարկման թեմա:

    Ինչո՞ւ է այդպես, որ մեզ հետ ձեռքսեղմումով չեք ծանոթանում, իսկ երբ ինքներս ենք նախաձեռնում, էնպես ուժեղ եք թափահարում, որ քիչ ա մնում մեր ուսը տեղից դուրս գցեք: Կամ էլ, մեր կողքին կանգնած տղամարդկուն ձեռքով եք շնորհավորում, մեզ էլ, լավագույն դեպքում, էսպես ժպիտով շրջանցում եք:>>>
    Ճիշտ է էթիկայի կանոնները վաղուց մոռացված են, բայց քիչ թե շատ ծանոթ աղջիկը պետք է լավ իմանար, որ եթե կինը 1-ինը ձեռքը չի մեկնում, ապա տղամարդը իրավունք չունի ինքը ձեռքը մեկնելու և եթե դուք համարձակություն ունենաք ձեռք առաջ մեկնելու, հաստատ Ձեր ձեռքը օդում չի մնա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s