Էս երԳրում աշխատելը “պալոժ” չի, իսկ ահա մունաթ գալը` ինչքան ուզես
Բայց հիմա ինքս ինձ պիտի հակասեմ. ախր դե արի ու սիրի էսօրվա տաքսու վարորդին: Էնքան ներվայնացա, որ արդեն մի երկու կիլո շոկոլադ եմ կերել ու հիմա հաստատ կչաղանամ:
Ախր ոնց հասկացնես, որ դու վճարում ես ծառայության դիմաց ու որ ծառայությունը իրականացնողը պիտի կանգնի այնտեղ, որտեղ քեզ է հարմար և ոչ թե որտեղ իր քեֆն ա տալիս: Ախր անց հասկացնես, որ կխմես ճիշտ էն տեսակի թեյը, որ ուզում ես խմել, ոչ թե էն, ինչ մատուցողի խելքն ա բրդել բերել: Ախր ոնց ասես, որ այ տյոտյա ջան, այ քո հոր աստծուն մատաղ, եթե ներվայնանում ես, քեզ ուրիշ գործ գտի, բայց երբեք մի աշխատի խանութում: Ես ուզում եմ բանանի ու ելակի հյութ, ոչ թե հյութերի շարքի դիմացի առաջին պատահածը ու եթե շարունակում եմ պնդել, որ տաս ինձ ճիշտ են հյութը, որ ուզում եմ, պետք չի հետս կռիվ տալ, մունաթ գալ ու ֆշշացնել, ես հակված չեմ քեզ հետ կռվելու, քեզ ինչ-որ բան ապացուցելու ու առհասարակ, ոչ ոքին ոչինչ չպիտի բացատրեմ, պարզա? Ուզում եմ, վճարում եմ դրա դիմաց, բարի եղիր, հետևդ տեղից շարժի, գործդ արա: Ահավոր ա, ոնց անեմ ներվայնությունս անցնի, չեմ ուզում էսպես…
Ու էս երԳրում բոլորը թագավոր ա, նախագահ ու չգիտեմ ինչ: Ոնց հասկանան, որ աշխատելը ամոթ չի, ցանկացած գործ, սպասարկման ոլոտը վատ բան չի… ու ինձ առհասարակ չի հետաքրքրում ձեր պատմությունները Լոմոնոսով ավարտելու, ռուսաստաններ ապրելու, եսիմում ախրանի պետ տղա ունենալու հանգամանքը, ուղղակի սուս ու փուս ճամփիդ նայի, հաստագլուխ, էդ ռադիոյի վայնասունը կտրի, ու հանգիստ քշի: “Գիտես սաղ կյանքս սենց եմ եղել”,- ասում ա: Բա ոնց ես եղել, ոչխար, գործդ արա, շատ մարդիկ կան գործազուրկ ման են գալիս, դու էլ քեֆ-քեֆ ես լինում, պալոժ չի, ասացեք խնդրեմ:
Չէ, ես էսպես երկար չեմ կարող, թունավոր ֆաբրիկայում եմ աշխատում, առավոտ-իրիկուն, օրը երկու անգամ անասուն տաքսու դոզա: Արդար լինելու համար պիտի ասեմ, որ լավ մարդիկ լինում են մեկ-մեկ, ոչ բոլորն են էսպես… Իսկ էս վատ տաքսին տաքսի “Դեյվիդ”-ն ա: Իմացեք, որ էս տաքսին կանչում եք, հարստացնում եք մի մանր վաշխառուհի, ով բացարձակ ուշադրություն չի դարձնում, ովքեր են վարում այդ մեքենաները, էթիկայի տարական կանոններին տիրապետում են, թե ոչ, բերդից ու փողոցի են, թե նարմալ մարդիկ:
Նշածս բոլոր մարդկանցից բացի բոլորին դեռ սիրում եմ: Կներեք ինձ բացասական գրառմանս համար, բայց ահավոր-ահավոր-ահավոր ջղայնացած եմ: Ախր, չի կարելի էսպես երեսպաշտ լինել: Չէ, հանգստանալ ա պետք, էսպես հեչ ինձ դուր չեմ գալիս:
Նկարը վերցրած է այստեղից















Շուշ էս ով ա իրոք քեզ սենց ջղայնացրել…անցած լինի…մի մտածի, հեսա էս տաքսին էս բլոգիցդ հետո կփակեն:ՃՃՃ
Tetev tar
)
Կարելի է երթուղայիններից օգտվել, ըտեղ վարորդի հետ շփումը մինիմալի է հասցրած
http://www.youtube.com/watch?v=5-IuH2oOLn4 – նայիր և լսիր, կարծում եմ կհանգստացնի, համենայն դեպս լավ տրամադրությունը ետ կբերի:
Հիանալի է: Տեսնենք ինչ ունեցանք ձեզ օգնելու համար`
1. Տաքսին կանգնել է հեռու ձեր նշած վայրից, այսինքն` մնացած ճանապարհը հաղթահարել եք ոտքով: Ընդունենք որպես ֆիզիկական մարմնամարզություն, որ երբեք ավելորդ չէ, հատկապես նստակյաց մասնագիտություն ունեցողների համար,
2. արդյունքում ստեղծվեց այս պոստը, որը, համոզված եմ, անչափ կօգնի բոլոր նրանց, ովքեր հայտնվել են նման իրավիճակներում: Կկարդան, կտեսնեն, որ իրենց “ողբերգությունում” մենակ չեն ու կհանգստանան:
Ես սիրում եմ Ձեզ:
Հ.Գ. Եթե ավելի լուրջ, փորձեք թղթին հանձնել ձեր զգացմունքները, ինձ օգնում է: Ընդ որում, կարևոր չեն ոչ դրանց բացասական կամ դրական լինելը, ոչ էլ ձեր ունակությունները, որպես գրող: Միայն թե ֆիզիկական թղթին գրեք, համակարգչայինն այնքան էլ հզոր չէ այդ առումով: Հետո, կարծես լրիվ մաքրված լինես:
Գիտեմ, որ երբեմն շատ դժվար է, բայց պետք է կարողանալ դիմացի մարդկանց աչքերով իրավիճակին նայել: Ցանկացած մարդու հետ կարելի է լեզու գտնել՝ լինի նա տաքսու վարորդ, գող, շինարար, թե նախարար: Ամեն ինչ մեզանից է միայն կախված: