Skip to content

Բլոգի օր 2010, Հայաստան… “Բլոգում” ենք ազգովի :)

August 31, 2010

Ուրեմն, ժողովուրդ, էսպիսի մի բան կա… “ԲԼՈԳԻ ՕՐ 2010 ՀԱՅԱՍՏԱՆ”… Արդեն հավես ա չէ? :) “Քոփի – փեյսթ”-ի ջանին մատաղ, առայժմ ներկայացնեմ նկարագրութությունը, երեկոյան արդեն` իմ “բլոգային” բացահայտումները, պայմանավորվեցինք?

Ի՞նչ է բլոգի օրը. Բլոգի միջազգային օրը հայտնվել է այն հավատով, որ բլոգերները նույնպես պետք է ունենան և յուրահատուկ կերպով նշեն իրենց օրը: Բլոգի օրը ողջ աշխարհում նշվում է օգոստոսի 31-ին: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և’ սովորական ընթերցողը, և’ տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:

Այսպիսով.

1. Փնտրում և գտնում ենք 5 նոր հետաքրքիր բլոգներ,

2. Տեղեկացնում եք այդ 5 բլոգերներին այն մասին, որ դուք պատրաստվում եք BlogDay 2010-ի սահմաններում ներկայացնել իրենց բլոգները,

3. Գրեք համառոտ մեկնաբանություններ այդ 5 բլոգների մասին առանձին, հրապարակեք այն օգոստոսի 31-ին ձեր բլոգում` տեքստում ներառելով այդ 5 բլոգների հղումները,

4. Հրապարակեք Ձեր նյութերը օգոստոսի 31-ին` օգտագործելով ArmBlogDay2010 գրանշումը` բլոգներում, և #ArmBlogDay հաշթեգը` միկրոբլոգներում (Twitter.com, Armenix.com …)

Եվ վերջ… :) )

Աղբյուրը` www.blogday.am Կարող եք էնպես, մեկուսի, “չեք” անել նաև www.blogday.org օգուտ ա :)

One Comment leave one →
  1. September 1, 2010 4:57 pm

    Շատ լավ գաղափար.. արդյունավետ միջոց… վերջապես մենք էլ ազգովի միանում ենք ինֆորմացիոն blogging -ային տարբերակին… մնում է շնորհավորել բոլորիս.. և արդեն blog-ենք նաև Ֆուտբոլ Express շաբաթաթերթի հետ` տեղեկանալու ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ նորություններին…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 72 other followers