Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Շաշ-մաշ… Ու ամեն ինչ լավ կլինի…

blanshikՕրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հաղթած, օրեր դավաճանած, օրեր սիրահարվել ես, օրեր հիասթափվել ես, օրեր թաքուն լացել ես, օրեր մեծ ամբիոնից զեկույց ես կարդացել, օրեր Եվրոպայի սրտում գիշերվա ժամը 4-ին գլոբալիզացիայի «հերն էս անիծել» ու ոստիկանությունը նկատողություն է արել, որ հասարական կարգը չխանգարես, օրեր “ռիսրչ” ես գրում, օրեր դասախոսում ես թրեյնինգին, օրեր ԵԱՀԿ կազմակերպած «իվենթ»-ին «գեսթ սփիկեր» ես ու մեքենան ֆրակով վարորդ ա քշում, օրեր Ուլիխանյան քլաբ, օրեր ստատիկ` Արթբրիջ… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜…

Օրեր` էն որ ընկերներդ են գալիս Երևան ու Տեխասում «տժժացնում» եք… Օրեր` էն որ 7օր-ի բլոգին ես նստած ու գիշերանա «փոսթ» ես անում… Օրեր, էն որ մի աղջիկ զանգում է, թե գլամուր ամսագրից եմ, հարցազրույց է ուզում քեզանից, ու դու հազար ու մի պատճառ ես ասում «ցրվելու» ու իրենք շեֆությանդ են համոզում ու շեֆությունդ քեզ… ու վերջում պարզվում է` լավ էլ աղջիկ էր… Օրեր` էն որ գործի տեղը «քյասիբի զավտրիկ»` փող եք «գցվում» ու սուպերմարկետից «ուտվում» ա ինչ պատահի… Օրեր` էն որ «թասիբով զակոննի պերերիվ»` օն-լայն մենյու, կուրիեր, չինական վ օֆիս… Օրեր` էն որ Շուբերտ ես լսում ու Օսմո Վիոնի, Արթյուր Ռեմբոյի սիմվոլիստական կայֆեր կարդում մինչև լույս… Օրեր, էն որ լուսացնում ես Հախվերդյան ու Մեսչյան քնում գիշերը… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜.…

Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հարբարծ տաքսու վարորդ, օրեր ոտքով Թումանյան, օրեր մարզերում PR դասեր, օրեր աղջիկներով Ծաղկաձոր, օրեր Աբոն ներվայնացած ա, օրեր Լինայինը դե Ղարաբաղի հարցն ա, օրերը օրերի պես են, օրեր Օֆան «օրեր» ա իմից ու «ռուկի վերխ»-ի «վիզ» ֆանատ, օրեր գլամուր “տղեքի” պորտը տեղն եմ, օրեր ադմինիստրատիվ մասի պորտը տեղն եմ դնում, օրեր ոչ մի բան ոչ մի տեղ չեմ դնում, օրեր տնական աղջիկ` խմորեղեն թխել, դաշնամուր նվագել հյուրերի համար, օրեր գնումներ Ավոբյանի խանութներով վերից վար ու մինչև քարտի վերջին կոպեկ, օրեր փող չկա, օրեր` էս աշխատավարձը ե՞րբ են տալու, օրեր քնարական շեղումներով շաշ-մաշ ոտանավոր եմ գրում, օրերը նյութեր ու հարցազրույց, օրեր` աշխատավարձից դեռ ձեն-ձուն չկա՞…

Օրեր` էն որ թատրոնի կուլիների հետեւում մաստեր կլաս… Օրեր` էն որ ջազ, էն որ ներկայացման պրեմիերա, էն որ ընկերոջդ ցուցահանդեսի բացումն է… Օրեր` էն որ ֆոնդյու, էն որ սուշի, էն որ թթվասեր-պանրիկ Մայաենց այգում… Օրեր, էն որ մեկը ձեր օֆիս «վիզ» դրած նվերներ ա ուղղարկում ու 100 սմս ու զանգում ա, չես վերցնում… ու ինքը չի, դե էն «ինքը», իսկ «ինք»-ից ձեն ձուն չկա ու չի էլ զանգել… Օրեր` էն, որ “Չէ” փաբ ու լիքը ծանոթներ, չնայած հատուկ ընտրել էիր էնպիսի մի տեղ, որտեղ հույս ունեիր, որ ծանոթ մարդ չես տեսնի…Օրեր մինչեւ լույս կարդում ես ու երազումդ Կարամազով եղբայրներն են գալիս…/Ի՞նչ Լորկա, ի՞նչ 100 տարվա մենությու՞ն/

Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր նոր սեմինարի ընդմիջում, օրեր նոր պլաններ ու ափլիքեյշն, օրեր վերելք են, օրեր տխուր, օրեր անկում, օրեր Facebook-ը չի “հարթում”, բայց մի պրոֆայլ կա, որ մաշել է արդեն հազար անգամ բացելուց ու ինբոքսդ հոգնել է էդ նույն «ֆրոֆայլից» նամակ սպասելով… Օրեր «հարբեցողություն» կոլեկտիվով…Օրեր թղթերը մանր պատառոտում եք, դե 3 միլիոն կտորի, մի քանիսի վրա երազանք գրում, մյուսները թողնում սպիտակ ուրիշ մարդկանց երազանանքերի համար… ու թափում Կիևյանից… ու դու սպասում ես, որ քո երազանքներն էլ, երբ մյուսներինը կատարվի, քոնն էլ մի բան լինի, լավ էն մեծը չէ, գոնե էն փոքրը, իսկ էդ «փոքրը» արձակուրդ ա վերցել ու եվրոպաներն ա չափչփում ու երևի աղջկա հետ ու երևի ենթադրություններ անել պետք չի, բայց օրեր են էլի, օրեր ժպիտ, օրեր անկում, օրեր ժամանակ չկա դեպրեսիայի, օրեր Սեդան նամակ ա գրում, օրեր ես «ափլիքեյշն» եմ գրում, օրեր նոր ընկեր, օրեր դավաճանություն, օրեր փոստատարը նամակ ա բերում ու էնտեղ հարազատ ընկերոջ այդքան սիրած հինգ բառն է… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜…

Հ.Գ. Ու ամեն ինչ լավ կլինի… ու էդ ըտենց ա… «դաժե» Նորոն ա ասում…

October 25, 2009 - Posted by blansh | Արթուր Մեսչյան, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Մեկ մեկ վրդովվում եմ, Տաք պահի, կանցնի..., Օրեր, երբեք-երբեք ծնկի չեկած, կհասկանաս ամեն ինչ... | , , , , , | 14 Comments

14 Comments »

  1. ֆրսթ՜

    Comment by Mushex Antaranian | October 25, 2009 | Reply

  2. Մեսչյանի “օրերը” հիշեցի…
    Մնե նռավիտսյա…

    Comment by Zaruhi Batoyan | October 25, 2009 | Reply

  3. Orery oror en, che? :)

    Comment by Nshan | October 26, 2009 | Reply

  4. Shush moracar en orer@ vor orer hivand u dzaynt durs chi galis u hetn el es em kpel u pok chem galis zangum em te incha exel… et el qicha varakum em en ankap sentimental tramadrutyunnerov :) lol

    Comment by Lusine Barseghyan | October 27, 2009 | Reply

  5. :-X
    Xosqer chunem! Kecces!

    Comment by Bagoas | October 27, 2009 | Reply

  6. Շուշ ջան լավն էր…Օրեր անցյալի, օրեր ներկայի, օրեր տխրության, օրեր ուրախության, իսկ այս ամենը միասին կոչվում է ԿՅԱՆՔ:
    Ես էլ այսօր հիշել եմ իմ անցյալից մի քանի լավ օրեր: Երբ ետ եմ նայում, հիմա եմ հասկանում, թե ես ինչքան նման չեմ եղել իմ հասակակից աղջիկներին: Շեմ սիրել խաղալ տիկնիկներով, սիրում էի հեծանիվ քշել, ֆուտբոլ խաղալ, գիթառ նվագել, բայց դա ինձ չէր խանգարում լավ սովորել, մնալ հոգատար և նուրբ աղջիկ: Հիշում եմ մի օր երեք ընկերուհիներով /16 տարեկան/ որոշեցինք գնալ մեր մոտի դոսաֆֆը, որպեսզի մոտոցիկլետ վարել սովորենք: Պատկերացրու մարզիչը հեչ չզարմացավ, որովհետև նման դեպքեր էլի էր եղել, երբ աղջիկներ դիմել էին իրեն: Նա մեզ ասաց, որ հաճույքով կսովորեցնի վարել, սակայն դրա համար առաջին հերթին հարկավոր է մեր ծնողներից գրավոր համաձայնություն բերել, որովհետև շատ դեպքեր են լինում, երբ ընկնում են և կոտրում են ոտքը, կամ էլ ձեռքը:Մենք եկանք ասացինք մեր ծնողներին, սակայն նրանք չհամաձայնվեցին: Լավ օրեր էին, որոնք հիշելիս միշտ ինձ լավ եմ զգում:

    Comment by Ida | October 27, 2009 | Reply

  7. Ida jan commentd kardaci u inc hisheci, aveli chisht im ancyali lav orer@ u chishtn asac enqan zarmaca vor espes npan enq, es el chem sirel tikniknerov xaxal, hecaniv ei qshum mek el tirum krakel ei sirum (minchev hima el sirum em). Mi angam gnaci dosaf vor iskakan zenqic krakel sovorecnein u qo pes cnoxneri hamadzaynutyun uzecin, bayc poqr ei u meronx asecin vor hracanov krakeluc karox e uss kotrem u es el shat txreci, bayc voroshel em vor anpayman gnalu em u sovorem :)

    Comment by Lusine Barseghyan | October 29, 2009 | Reply

  8. Լուսինե լավ է, որ դու էլ ունես լավ հիշողություններ կապված անցյալ օրերի հետ: Ես միշտ այս տեսակ լավ և բարի հիշողություններով եմ աշխատում կոմպենսացնել իմ կյանքում եղած վատ կամ տխուր դեպքերը: Հետո բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ ամեն դեպքում իմ կյանքում լավ ու բարին ավելի շատ է եղել, քան վատը:

    Գիտես ինձ թվում է, որ առաջին հերթին պետք է Շուշանին շնորհակալություն հայտնենք այս հոդվածի համար…

    Comment by Ida | October 29, 2009 | Reply

  9. Ճիշտ է, Շու՛անին շատ մեծ շնորհակալուտյուն: Ինքը շատ յուրահատուկ ոճ ունի գրելու, որը բազմաթիվ մարդկանց համար շատ հոգեհարազատ է: Շուշանի մոտ ստացվում է մարդկանց փոխանցել իր տրամադրությունը ու վարաքել նրանց նույնով:

    Շուշ քեզ շաաաաատ եմ սիրում!!!!!

    Comment by Lusine Barseghyan | October 31, 2009 | Reply

  10. Ապրես, Շուշան…
    Ուղղակի կարդում էի ու նկարագրածներդ նկարների նման աչքիս առաջ էին գալիս:… Տիպիկ պատկերներ… թե ափլիքեյշնի պահը, թե քլաբում ծանոթ մարդկանցից խուսափելը, թե բլոգում մնալը… բայց իմ ուշադրությունը առավել գրավեց ՖԵՅՍԲՈՒՔԻ մաշված փրոֆայլը, որ էտենց էլ սպասված նամակը չստացավ, ու մեկ էլ արձակուրդ վերցրած <>… :) )…

    Շնորհակալություն հետաքրքիր փոսթի /երևի թե գրառում, հա?/ համար… :)

    Comment by consikvelasquez | November 1, 2009 | Reply

  11. barev
    yes masis en em tehranic iran
    mi weblog em esteqce hayastani yev arcaxi masin parskeren lezvov
    http://www.armenia-iran.blogfa.com

    Comment by masis | November 2, 2009 | Reply

  12. Blansh jan blogroll-e mas@ lawnar; Masis apres kardatce lav gorts a bravo:

    Comment by Helda | November 9, 2009 | Reply

  13. Օրեր, էն որ մի աղջիկ զանգում է, թե գլամուր ամսագրից եմ, հարցազրույց է ուզում քեզանից, ու դու հազար ու մի պատճառ ես ասում «ցրվելու» ու իրենք շեֆությանդ են համոզում ու շեֆությունդ քեզ… ու վերջում պարզվում է` լավ էլ աղջիկ էր… Բլանշ աղջիկ, հուսով եմ սա իմ մասին չի :)
    Ի դեպ, դու ստացա՞ր այն համարը, որտեղ գրած էր բլոգերների մասին:

    Comment by Elen | November 18, 2009 | Reply

  14. Բան չեմ ստացել, բայց ուզում եմ քեզ պատմել Հայաստանում “գլամուրի” ցենզի մասին… Ուրեմն գլամուրը էն ա, որ ամսագրի առաջին էջը գունավոր ա, մյուսները՝ սև ու սպիտակ, խաչբառով, ու անունը պարտադիր “ճչացող”, “ճիչ”–այն ու էնտեղ պարտադիր գրված է «աշնան» ու «կամպոտ» փակելու «ռեցեպտների» մասին… Դու խորացի ու զգա ինչ գլամուր ա :D

    Comment by blansh | November 18, 2009 | Reply


Leave a comment