Շաշ-մաշ… Ու ամեն ինչ լավ կլինի…
Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հաղթած, օրեր դավաճանած, օրեր սիրահարվել ես, օրեր հիասթափվել ես, օրեր թաքուն լացել ես, օրեր մեծ ամբիոնից զեկույց ես կարդացել, օրեր Եվրոպայի սրտում գիշերվա ժամը 4-ին գլոբալիզացիայի «հերն էս անիծել» ու ոստիկանությունը նկատողություն է արել, որ հասարական կարգը չխանգարես, օրեր “ռիսրչ” ես գրում, օրեր դասախոսում ես թրեյնինգին, օրեր ԵԱՀԿ կազմակերպած «իվենթ»-ին «գեսթ սփիկեր» ես ու մեքենան ֆրակով վարորդ ա քշում, օրեր Ուլիխանյան քլաբ, օրեր ստատիկ` Արթբրիջ… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜…
Օրեր` էն որ ընկերներդ են գալիս Երևան ու Տեխասում «տժժացնում» եք… Օրեր` էն որ 7օր-ի բլոգին ես նստած ու գիշերանա «փոսթ» ես անում… Օրեր, էն որ մի աղջիկ զանգում է, թե գլամուր ամսագրից եմ, հարցազրույց է ուզում քեզանից, ու դու հազար ու մի պատճառ ես ասում «ցրվելու» ու իրենք շեֆությանդ են համոզում ու շեֆությունդ քեզ… ու վերջում պարզվում է` լավ էլ աղջիկ էր… Օրեր` էն որ գործի տեղը «քյասիբի զավտրիկ»` փող եք «գցվում» ու սուպերմարկետից «ուտվում» ա ինչ պատահի… Օրեր` էն որ «թասիբով զակոննի պերերիվ»` օն-լայն մենյու, կուրիեր, չինական վ օֆիս… Օրեր` էն որ Շուբերտ ես լսում ու Օսմո Վիոնի, Արթյուր Ռեմբոյի սիմվոլիստական կայֆեր կարդում մինչև լույս… Օրեր, էն որ լուսացնում ես Հախվերդյան ու Մեսչյան քնում գիշերը… Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜…. Օրե՜ր են էլի՜.…
Օրերը՜ օրերի պես են… Օրերը՜… օրե՜ր են էլի՜… Օրեր հարբարծ տաքսու վարորդ, օրեր ոտքով Թումանյան, օրեր մարզերում PR դասեր, օրեր աղջիկներով Ծաղկաձոր, օրեր Աբոն ներվայնացած ա, օրեր Լինայինը դե Ղարաբաղի հարցն ա, օրերը օրերի պես են, օրեր Օֆան «օրեր» ա իմից ու «ռուկի վերխ»-ի «վիզ» ֆանատ, օրեր գլամուր “տղեքի” պորտը տեղն եմ, օրեր ադմինիստրատիվ մասի պորտը տեղն եմ դնում, օրեր ոչ մի բան ոչ մի տեղ չեմ դնում, օրեր տնական աղջիկ` խմորեղեն թխել, դաշնամուր նվագել հյուրերի համար, օրեր գնումներ Ավոբյանի խանութներով վերից վար ու մինչև քարտի վերջին կոպեկ, օրեր փող չկա, օրեր` էս աշխատավարձը ե՞րբ են տալու, օրեր քնարական շեղումներով շաշ-մաշ ոտանավոր եմ գրում, օրերը նյութեր ու հարցազրույց, օրեր` աշխատավարձից դեռ ձեն-ձուն չկա՞… Read more »