Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Տրիվիալ խոհեր “պոռնոառաքինության” մասին

blansh_blogՆերքաղաքական պոռնոն ռեյտինգ խփեց դե մի հազար… Սարերի քամին “պլանտացիաների” “կայֆարիկ” օդը Երևան քշեց, ու կենտրոնի կառավարական “օբեկտ”-ները հայկական դիվանագիտություն առան հելան “թեսթ դրայվի”… /Սիրելի իմ ընթերցող, այսինքն ակադեմիական ոճով չգրեմ, եթե կարդում ես բլոգս, ուրեմն մերոնք ես էլի, իսկ մերոնք գիտեն, որ սիրողական մակարդակի էժանագին քաղաքականությունը, իսկ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում այդպիսին է, պարզագույն ընկալմամբ պոռնո է… Պայմամավորվենք, լա՞վ: Ասեմ “պոռնո”, կհասկանաք չէ՞, ինչ նկատի ունեմ…/

Սկսենք սկզբից… Վերջին շրջանում երազներս բացառապես քաղաքական բնույթի են /հիշում եք, չէ՞/: Չէ՛, արդար լինելու համար պիտի նշեմ, որ քաղաքականությունը, այսինքն պոռնոն/կամաց-կամաց եմ անցումն անում էլի :) / իմ կյանքում վերջին 4 տարիներին զբաղեցնում է աշխատանքային օրվա 80 տոկոսից ավելին, պլյուս սրճարանային “արթբրիջական” խոսակցություններ, թերյնինգներիս քաղաքական հարցերի անխուսափելիություն, գրազներ, թերթակարդություն ու քննարկում տանեցիների հետ… Այսինքն լինել լրագրող Հայաստանում, նշանակում է հետևել և որ ամենից տրիվիալն է, լուսաբանել պոռնո աստղերի հանրային ակտիվությունը և վերջին պոռնագրաֆիկ զարգացումներով լուսավորել “ալամ” աշխարհ /քանի որ “նատուռի” հայ ենք ու մեր քթից էն կողմ աշխարհ չկա, ուրեմն “ալամ” Հայաստան/… Համարյա “միսիայի” պես ա հնչում… Մեղա՜…

Հա, պոռնոգրաֆիկ ներքաղաքական երազներից… Էս “տեսությունը” մեկ էլ ընտրությունների ժամանակ կամ ավանդական տուր ու դմբոցներին ա գալիս… էս շաշ գլխովս դե հազար ու մի պոռնո անցավ… Մարտի 1-ից հետո տատս արդեն համոզում էր, որ “մոմ թափել” տան գլխիս /ազգային ազատագրական կայֆեր են, եթե չգիտեք/… Ուրիշ ա պոռնոն նայել էկրանից, ուրիշ ա գործողության ժամանակ կամ երբ, ասենք, լուսադեմին պրադյուսերը զանգում ա, թե տեխնիկա, բեջ-մեջ վերցրու, մեքենան մոտենում ա… Պոռնոն գազագե՜լ ա, տալիս ջարդում ա աջ ու ձախ…

Չէ՛, ռեալիստ լինենք, պոռնոն պոռնո ա օդում, ջրում և ցամաքում…Առաքինություն պոռնոյից պահանջել անլուրջ ա… Պոռնոն կարող ա ոտքը վերցնի գլխին դնի… Պոռնոն կարող ա իրեն թույլ տալ վայրի սիրախաղ երեկ սադոմազոյի մեջ մեղադրվող դավաճանի հետ… Կլինի մի օր տոլերանտ պոռնո` ալ-յա ԵԽԽՎ դիմաց ստանձնած պարտավորություններ… Կլինի մի օր հետսովետական պոռնո` ԱՊՀ կամ հավաքական անվտանգության ընդհուպ մինչև տաջիկ-ուզբեկական կամ ռսի ոտը պաչած չեչենական կայֆերից անդին /ռուսը պոռնոյում ակտիվն ա, պիտի ցույց տա, չէ՞ տարածաշրջանում “մեյն պլեյերն” ով ա ու ում պոռնո հեռանկարներն են անցնելու/… Կլինի մի օր էկզոտիկ պոռնո` ալ-յա մեր վրայից արևելքի հոտն անցել ա ու մենք մեղմ եվրոպական սիրախաղին ենք կոմնակից…

Չմեռանք ու թուրքական պոռնո տեսանք… Վալա՜հ… Պոռնոյում “քարդեշ” ամենայն ֆուտբոլային դելետանտությամբ… /Ազգային-ազատագրական ֆանտազիաները վեր երկրային տրամաբանությունից/… Չես իմանա, երևի երազում Հարվարդի բանակցայինի win-win մոդելն ա տեսնում ու գուցե ամենայն անկեղծությամբ ազգային-ազատագրականը ռուլետկային շրխացնում… /Ասում եք Նոբելյան խաղաղության մրցանակը էս տարի Օբամային տվի՞ն… Թու արա՜… Բա մեր նախաձեռնողական պոռնո՞ն… Իզու՞ր էինք էսքան հետև պատռում…/

Տրիվիալ երազներիս մասին… Ազգեր կա` վերցնող են… Մինչև եվրոպաները մատ թափ տան, ՄԱԿ-երում ռեզալյուցիաներ ընդունել տալով վախացնեն, ազգի ճակատագիրը պոռնոգրաֆիկ էլիտայի թեթև կամ ծանր ձեռքով որոշվում ա հենց տուր ու դմբոցում… Գալիս են ու վերցնում “տղայականով”… Ազգեր կան, որ խայտառակ են լինում, հետո տուր ու դմբոց անում` պահանջելով վարձատրություն իրենց մեծագույն խայտառակության համար…

Պոռնո կա, իշխանական պոռնոտեսությանը իր մեծագույն նվիրվածությունը ցույց տալու համար տարբեր պոռնոգրաֆիկ միֆեր ա ծննդաբերում` ալ-յա 21-րդ դարում ի՜նչ փակ սահմաններ… Բայց կարող ա չէ, որ հենց նույն 21-րդ դարում մի “յեքա” ազգ վերցնի մամոնտների պես “չեղած” միֆ դառնա…Տարբերակ ա՞… “Ախր բաց հետևով ուր ես խալխի ոտը գնում, ա՜զգ ջան… Բա, որ խոզի գրիպ ընկնես… ”,-ասում ա երազս ու ցավում պոռնոյին էկրանից հետևող պարզ ու բարի իմ համաքաղաքացիների աչքերի համար…

Է՜հ… Ներքաղաքական պոռնոն ռեյտինգ խփեց դե մի հազար… Սարերի քամին “պլանտացիաների” “կայֆարիկ” օդը Երևան քշեց, ու կենտրոնի կառավարական “օբեկտ”-ները հայկական դիվանագիտություն առան հելան “թեսթ դրայվի”… Ու սրտս էնպես ուժեղ ցավելով մտածեցի. «Եկեք գոնե կանգնած մեռնենք էլի, թե չէ որ էսպես շարունակվի… Կարճ ասած` չեմ ուզում ազգովի ապրենք ծնկաչոք»…

Հ.Գ. Չնայած հիմա “Հայաստան սիրելը” մոդա չի, բայց լսեք անպայման, լա՞վ:

October 17, 2009 - Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Գրում եմ էլի, Մեկ մեկ վրդովվում եմ, Օրեր, երբեք-երբեք ծնկի չեկած | , , , , | 7 Comments

7 Comments »

  1. Պոռնոյի ազգայինն է լավը

    Comment by David | October 17, 2009 | Reply

  2. Վա՜յ Շուշան, վա՜յ քո ապագա ամուսնուն, կիսուրին ու կեսրարին էլ վրադիր :) )))
    Էս ի՞նչ լեզու ունես, քանդում թողում ես: Էլ ո՞վ կարա դիմանա քո ձեռքին: Աշխարհով մեկ խայտառակ կանես, մի հատ աչքդ էլ չես թարթի :) )))

    Հ.Գ. Համարիր սա քո լրագրողական տաղանդի յուրօրինակ գովաբանում, քանի որ քեզ պես գրող էլ երևի չկա Հայաստանում ու… պետք էլ չի որ լինի: :) )))

    Comment by Hayk Melkonyan | October 17, 2009 | Reply

  3. Շուշ ջան ասեմ,որ ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել: Առավոտյան, երբ գալիս եմ աշխատանքի առաջին բանը, որ անում եմ մտնում եմ բլոգդ: Կարդացի նոր հոդվածդ ու մի անգամից առույգացա: Շուշ խոսքեր չեմ գտնում ասել…Դու վերջն էս:

    Comment by Ida | October 19, 2009 | Reply

  4. Lavn er Shush, iroq texin er, en en er vor xosum einq heraxosov, bayyc tenc el chhasanq minchev manramasner. Iroq es el chem uzum vor azg@ tsnkachoq apri u gitecir qani kan qo nman mardik hastat tenc chi lini (de im nman mardik el misht koxqt araji sharqerum kangnac en)!!!

    P.S. Tqac bolor modaneri vra, ete menq chsirenq HAYASTAN@ el ov siri. ergn el lavn e. Ov chi lsel anpayman lseq!!!

    Comment by Lusine Barseghyan | October 19, 2009 | Reply

  5. Blansh axchik inch klini vor mi kich shat gres, da el ho deficit chi, gri eli, spasum em amen or anhamber.

    Comment by Hamlet | October 24, 2009 | Reply

  6. lavn er !!!:) apres !

    Comment by Gayane | October 24, 2009 | Reply

  7. Barev, yes chem haskanum inchi es porno hamematum mer anasun karavarutyan het. Porno mard nayuma hachuyka stanum, mer kaghakakan gortsichnerin u irants kerats qaqere mard tesnuma latsuma :( Yes hetd hamadzayn em vorosh baneri het, yes qez khorurd ktam mtnes ararat center org, u lses te Armen Ayvazyane incha asum, te inchkan vtangavora himikva protocolneri storagrume. Yes ira videonere upload em arel hamel youtube, im anune youtubum AraratCenter a.
    lav kats

    Comment by Narek | December 10, 2009 | Reply


Leave a comment