Տրիվիալ խոհեր “պոռնոառաքինության” մասին
Ներքաղաքական պոռնոն ռեյտինգ խփեց դե մի հազար… Սարերի քամին “պլանտացիաների” “կայֆարիկ” օդը Երևան քշեց, ու կենտրոնի կառավարական “օբեկտ”-ները հայկական դիվանագիտություն առան հելան “թեսթ դրայվի”… /Սիրելի իմ ընթերցող, այսինքն ակադեմիական ոճով չգրեմ, եթե կարդում ես բլոգս, ուրեմն մերոնք ես էլի, իսկ մերոնք գիտեն, որ սիրողական մակարդակի էժանագին քաղաքականությունը, իսկ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում այդպիսին է, պարզագույն ընկալմամբ պոռնո է… Պայմամավորվենք, լա՞վ: Ասեմ “պոռնո”, կհասկանաք չէ՞, ինչ նկատի ունեմ…/
Սկսենք սկզբից… Վերջին շրջանում երազներս բացառապես քաղաքական բնույթի են /հիշում եք, չէ՞/: Չէ՛, արդար լինելու համար պիտի նշեմ, որ քաղաքականությունը, այսինքն պոռնոն/կամաց-կամաց եմ անցումն անում էլի
/ իմ կյանքում վերջին 4 տարիներին զբաղեցնում է աշխատանքային օրվա 80 տոկոսից ավելին, պլյուս սրճարանային “արթբրիջական” խոսակցություններ, թերյնինգներիս քաղաքական հարցերի անխուսափելիություն, գրազներ, թերթակարդություն ու քննարկում տանեցիների հետ… Այսինքն լինել լրագրող Հայաստանում, նշանակում է հետևել և որ ամենից տրիվիալն է, լուսաբանել պոռնո աստղերի հանրային ակտիվությունը և վերջին պոռնագրաֆիկ զարգացումներով լուսավորել “ալամ” աշխարհ /քանի որ “նատուռի” հայ ենք ու մեր քթից էն կողմ աշխարհ չկա, ուրեմն “ալամ” Հայաստան/… Համարյա “միսիայի” պես ա հնչում… Մեղա՜…
Հա, պոռնոգրաֆիկ ներքաղաքական երազներից… Էս “տեսությունը” մեկ էլ ընտրությունների ժամանակ կամ ավանդական տուր ու դմբոցներին ա գալիս… էս շաշ գլխովս դե հազար ու մի պոռնո անցավ… Մարտի 1-ից հետո տատս արդեն համոզում էր, որ “մոմ թափել” տան գլխիս /ազգային ազատագրական կայֆեր են, եթե չգիտեք/… Ուրիշ ա պոռնոն նայել էկրանից, ուրիշ ա գործողության ժամանակ կամ երբ, ասենք, լուսադեմին պրադյուսերը զանգում ա, թե տեխնիկա, բեջ-մեջ վերցրու, մեքենան մոտենում ա… Պոռնոն գազագե՜լ ա, տալիս ջարդում ա աջ ու ձախ…
Չէ՛, ռեալիստ լինենք, պոռնոն պոռնո ա օդում, ջրում և ցամաքում…Առաքինություն պոռնոյից պահանջել անլուրջ ա… Պոռնոն կարող ա ոտքը վերցնի գլխին դնի… Պոռնոն կարող ա իրեն թույլ տալ վայրի սիրախաղ երեկ սադոմազոյի մեջ մեղադրվող դավաճանի հետ… Կլինի մի օր տոլերանտ պոռնո` ալ-յա ԵԽԽՎ դիմաց ստանձնած պարտավորություններ… Կլինի մի օր հետսովետական պոռնո` ԱՊՀ կամ հավաքական անվտանգության ընդհուպ մինչև տաջիկ-ուզբեկական կամ ռսի ոտը պաչած չեչենական կայֆերից անդին /ռուսը պոռնոյում ակտիվն ա, պիտի ցույց տա, չէ՞ տարածաշրջանում “մեյն պլեյերն” ով ա ու ում պոռնո հեռանկարներն են անցնելու/… Կլինի մի օր էկզոտիկ պոռնո` ալ-յա մեր վրայից արևելքի հոտն անցել ա ու մենք մեղմ եվրոպական սիրախաղին ենք կոմնակից… Read more »