Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Քաղաքային գլամուր. «քաշի թող էթա ազգային–ազատագրական մուղա՜մը»…

Real_ArmeniaՀենց էդպես էլ լինում ա, չէ՞… Տարիքով տյոտյայա՝ մեծ կրծքերով, տոպրակները ձեռքին, անունը Արուս, փողոցում «զեբրային» զուգահեռ, հենց կարմիր լույսի տակ ու երթուղայինի նյարդային վարորդի ձեռքի նյարդային շարժումը… Կամ իրենց «քուչում» մաքուրով իր ճիշտը դրած, հետևի մասից երկար մազերով ու «չոլկայով»/”ճակատային մազափունջ” հայերեն/ էսպես գունավոր հագուստով ու քամահրական հետաքրքրվածությամբ յուրաքանչյուր անցնող աղջկա հետույքից անդին… մինչև բջիջային հանգույցները… Եթե ուզում ես իմանալ, Երևանը ջազոտ քաղաքա՝ «ստոպի» ու «դըքլաբի» ծխած ռոքախառը, բայց ջազ… ծխացրած ռո՞ք… /ռոքը բողոքականությունա՞/ աչքերս ծակեցին ծխից… Երևանի ջահելությունը «սիգարետ» ա ծխում քլաբում ու ինքնահաստատվում… Երևանի պիժոնները սիգար են ծխում Մալխասում ու ինքնահաստատվում… Կառավարությունը շահող կտրոն ա տալիս ու ինքնահաստատվում… Ռադիո ջազ՝ քաղաքը ինքնահաստատվում ա…

Հանգիստ թվիթե՞մ, թե՞ անհանգիստ… Ու Մեր օֆիսում “տառականներ” են հայտնվել… Ու անձրևների, թե բեղմնավորման “սեզոնի” կապակցությամբ ակտիվացել են… Էսօր իրենք “պլինդուսի”/հայերեն՝ շրիշակ/ տակ քեֆ են անում…Ու մեքենաներ են անցնում, մեջը Սիրուշոն ա ձմփ–ձմփացնում… Դուռը փակե՛ք, մարդ կենտրոնանա էլի՜…

Հա, ինչ էի ասում… Աբովյանով խրած իջնում ես… Քանի որ Երևանը գլամուր դեմոգրաֆիա ունի… Երևանի կենտրոնի բոլոր «օբեկտ»–ները գլամուր են… Երևանը Բանգլադեշում գլամուր «մաքուր թուրքական» ապրանք ա ծախում… Ուզում ես, խորացի ու «ջոկի» ի՜նչ գլամուրա… Անգամ անունով գլամուր սրճարան կա, որտեղ գլամուր պատգամավորների գլամուր լակոտները աղջիկ են «ամրացնում» /”կպցնում” հայերեն/… Մի էդպիսի «գլամուր» էր ինձ ամրացնել փորձեց ու ես ամենայն գլամուրությամբ, ազգային–ազատագրականով բացատրեցի իրեն, որ տրոմվային հայերեն էլեկտրապոզասայլակ են ասում…Երևանը գոռոզ գլամուր ա… Լաքշրի՜…

Աղչի՛, տունը մնացի՜ր, սենց 21 տարեկան, ջահե՜լ–ջիվա՜ն ազգիս նահատակ դառար /հեռախոսային լուրերից. մեր դասարանի Սյուզին պսակվելա/… @Ուրեմն նստենք լափթոփին, սպասենք կինոյի տղուն :Ճ /ալ-յա թրդիշնլ հեփի էնդ/… Մեկա կինոյի վերջում տղեն չի մեռնում… Ճղճիմ ա՞… Մարդիկ կուշտ ուտում են ու գխտում են, հաստաոռ կանայք բամբասում են, տելեվիզորով դեռ չի սկսվել կինոն… Շուշ, թվիթերը փակի…

Երևանում “սապոնն” ա մոդա… “Սապոնը” որպես ուղիղ ճանապարհ… Ազգային–ազատագրական “սապոն” կամ “սապոնն” առնենք, ընկնենք ազգի “ջանը”… Մանգոյում զեղչեր ա՞… Չէ, թումանյան շաուրման ա զեղչ անում… Գլամուր շաուրմա գլամուր քաղաքական փորերին /«որկոր» հայերեն, սիրում եմ էլի էս թիթիզ հայերենը/… VIP դրախտ, սահմանը բացվում ա, կանեփը ջրի գին, քաշի թող էթա… ազգային–ազատագրական մուղա՜մը… Իմիտացիա ֆորեվեր… Իմիտացիա հանուն նախագահականի փեսու մեդիա ամբիցիաների…Փողերը տված ա… Սուդիան առած ա… Իմիտացիոն «նագլի» հանրային խորհուրդ՝ ալ–յա հռոմեական ծերակույտը դեմը էն բանից ա կերել… Երևանը քաղաքականացված «բեսեդկա»… Երևանը դիետա–հացադուլ… Երևանը փափախով քրդերի բուրժուական կայֆերով՝ ջիպազգի ու համերազգի…Երևանը տաքսիստին՝ ազատ ե՞ս… Դե վայելի՜ր ազատությունդ…

Համ էլ “նայողը” բախտս կնայի ու կասի, էն ինչ ուզում ա… որովհետեև խոսքի ազատություն ա… @Վուլգար էր սակայն, որպես անտրոպոլոգիական անհաջող տեսություն…@Լույսի փողը “տրիմոյին” կթողես… /Կոմկուսի պարտիզանական հավաքների քրոնիկոն/… Վաղուց գրեցի… Մարդ կար չհավանեց, մարդ կար՝ հա։ Ես իմ, չգիտեմ հատկապես… կամ էլ պարզապես տխրեցնել չուզեց… @Հայացքը իմ, ժպիտը քո կամ հակառակը… Գլոբալ սաունա, լոքալ վիլիջ կամ հակառակը…

September 30, 2009 - Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Գրում եմ էլի, Դաժան պատմություն... | , , , , , , , , , , , , , | 16 Comments

16 Comments »

  1. Լավն էր…

    Comment by Vardan Grigoryan | September 30, 2009 | Reply

  2. Իտալիկները արդեն ծանոթ էին, քո վերջին թվիթթերից էին!

    Comment by Robert Sargsyan | October 1, 2009 | Reply

  3. Shat durs ekav, bayc mek u mej taktic @nknum ei… Es KVERJNAGREI (meka himar lezuya, himar barerov) Erevanyan glamur@ xostanuma avelin (erani mer joxovurd@ nerqin glamurin dzgter)

    Comment by Ankap | October 1, 2009 | Reply

  4. Inchpes misht shat sur er asvac ev hamarcak. Dra hamar em qez shat sirum. Du kareli e asel, mer oreri heros Shushann es.

    Comment by !da | October 1, 2009 | Reply

  5. Wow!!!!!! Inchpes misht @ntir er, Shush es qo hamardzakutyunict gone mi qich unenai….
    Ches patkeracni vonc em sirum es qo sur lezun!!!!!!!!

    Comment by Lusine Barseghyan | October 1, 2009 | Reply

  6. գլամուր քաղաքային, գլամուր գեղական ու ռաբիզ, գլամուր օպերայոտ ու հյուսիսային, գլամուր էլիտար ու ՎԻՓ… գլամուր – գլամուր մինչև վերջ ! :) ))

    Comment by iReporter | October 3, 2009 | Reply

  7. այ քեզ գլամրավականագիտություն…

    Comment by harp | October 4, 2009 | Reply

  8. Շատ հետաքրքիր կարդացվեց…

    Comment by consikvelasquez | October 4, 2009 | Reply

  9. Շնորհակալ եմ, ազգ, բոլոր-բոլոր քոմենթերի համար… /շնորհակալ եմ ամենայն անկեղծությամբ ու հակակապիտալիստական մոտիվներով :D /

    Comment by blansh | October 4, 2009 | Reply

  10. menq enq shnorhakal vor du etpisin es SHUSHAN JAN

    Comment by stroyblog | October 7, 2009 | Reply

  11. Ապրես Շուշան! հոդվաձներդ լավն են ու սուր… I follow you :)

    Comment by armliberal | October 8, 2009 | Reply

  12. Ապրես Շուշան, շատ լավ էր գրված: Սրությունը սրություն, մեր կենցաղային դաժան փոխհարաբերությունները իհարկե պետք է դիպուկ ներկայացնել, սակայն էտ իմիտացիայի մասը իրոք ողբերգություն ա, կարծում եմ դրա մասին շատ դեռ պետք է խոսել, թե չէ մի օր ոնց ուզում ա փուչիկը կտրաքի, իսկ արդյունքը անկանխատեսելի ա:

    Կարճ ասած տեղին էր ու շատ կարևոր

    Comment by Հայկ Ակարմազյան | October 12, 2009 | Reply

  13. Շուշ ջան այսօր աշխատանքը շատ էր,բայց հասցրեցի մի անգամ ևս կարդալ այն բոլոր հոդվածները որոնց տակ գրություն եմ թողել: Ես ամեն անգամ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, թե ինչ լավ է, որ ես քեզ ճամաչում եմ: Դու բացի այդ, որ լավ լրագրող էս, դրանից զատ նաև հրաշալի մարդ էս: Ամեն անգամ մտածում եմ, թե դու քո տարիքի համեմատ ինչքան հասուն էս: Երբ նայում եմ քո տարիքի աղջիկներին, նրանք հիմնականում դատարկ են և կարծես թե մեկը մյուսի նմանակումը լինի: Քեզ ամենա լավն եմ մաղթում, քեզ մեծ ապագա է սպասվում: Շարունակիր միշտ այդ ոգով, հուսով եմ, որ կան շատ մարդիկ, որոնք նույն ձևով են մտածում:

    Comment by Ida | October 12, 2009 | Reply

  14. հաաա….. ես հասկացել ե, ինչիա հոգեհարազատ գրածներդ…. ճիշտ նշանակակետին ես խփում… դժվարա սենց գրելը, որովհետեև շատ անգամ ստացվումա օպերայի բիձեքի (էէ“` ականջներդ կանչի)բանախոսությունը… ապրես Շուշ ջան, ես կարծում եմ մի օր իրար հետ կհամագործակցենք, մի ինչ-որ պլատֆորմի շուրջ….

    Comment by BJishk | October 12, 2009 | Reply

  15. 5+ :-)

    Comment by Bagoas | October 13, 2009 | Reply

  16. Shush jan mots lineir chakatd kpachei

    Comment by shustrik | October 30, 2009 | Reply


Leave a comment