Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Համ էլ փոքր էի… Համ էլ լավ եմ արել :)

Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու 5-րդ մասիվի կամուրջից ներքև էի թքում… Համ էլ ես փոքր ժամանակ “յուբկա բարձրացնոցի” ու “շալվար իջացնոցի” էի խաղում… Համ էլ ես փոքր ժամանակ երազում էի հավաքարար դառնալ, մաքրել ամբողջ աշխարհը, ու “ցրում” էի տան ավելները… Համ էլ ես փոքր ժամանակ քարերով լարում էի կողքի շենքի տղաներին ու Սեթոյի “բախչայից” “մալինա” գողանում… Համ էլ ես փոքր ժամանակ ուզում էի մեր բակում շուն ունենայինք, իսկ մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյան միշտ քշում էր բոլոր շներին ու մի օր, երբ ինքը իր հողաթափերը թողել էր տան դռան շեմին, ես ու Մարջիկը “սավոկով” շան քաք բերեցինք ու դրեցինք իր հողաթափերին…

Համ էլ ես փոքր ժամանակ “իմպրտնի” խաղալիքների ունեի, իջացնում էի բակ` “տուն-տունիկ” խաղալու ու բակի երեխեքը “վրիցս թռցնում էին” դրանք… Համ էլ ես փոքր ժամանակ միշտ գտնում էի տատիի պահած շոկոլադները ու իջեցնում բակի երեխեքին… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ տանը մենակ էի մնում, գետնին էի գցում մահճակալների “մատրասները” ու երեխեքի հետ վրան թռվռում էինք, իսկ մի օր մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայենց “խռուստալի լուստրայի” հատիկներից ընկել կոտրվել էին մեր թռվռոցից ու հետո մաման թանգ-թանգ առավ տվեց, որ վրաներս կռիվ չգա…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում պապիի սենյակը ու երբ ինքը գրում էր կամ նկարում, ես միշտ մատներս յուղաներկի մեջ էի խոթում ու տպիչ մեքենայի “վինտերը” թուլացնում… Համ էլ ես փոքր ժամանակ անընդհատ փող էի ուզում մամայից ու երբ ինքը ջղայնանում էր, թե հո փող չեմ տպում, ասում էի` բա պապին էն ի՞նչ ա անում… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ պապին էլ չկար, բայց ես փոքր էի, ուզում էի շուտ մեծանալ ու պապիի անտիպ գործերը հրատարակել… Համ էլ ես փոքր ժամանակ հովհարային անջատումների 90-ականներին էի փոքր ու երբ լույսերը “գնում էին”, թաքնվում էի մահճակալների տակ ու տանեցիքի ոտներից բռնում…

Համ էլ ես փոքր ժամանակ “Գտնված երազն” էի սիրում, մեկ էլ “Իքս ֆայլս”-ը ու էդ ֆիլմից հետո երազում էի տիեզերագնաց դառնալ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, “Ֆորեսթ Գամփ” –ը տեսա, նորից սկսեցի երազել աշխարհը մաքրելու մասին ու որոշել էի ավելով վազել ամբողջ աշխարհը… Համ էլ ես փոքր ժամանակ երգչախմբում “հորովել” էի երգում ու դաշնամուրի էի գնում, բայց երբ դաշնամուրի դասատուն մի օր հասկացավ, որ ես իր նվագածի հիշողությամբ եմ երաժշտությունը “հանում”, նոտաներին չեմ էլ նայում, հրաժարվեց նվագել ու էդ օրը երեկոյան ես տանը հայտարարեցի, որ դաշնամուրի էլ չեմ գնում ու իմ կյանքը ես եմ տնօրինում…

Համ էլ ես փոքր ժամանակ միշտ երազում էի գյուղ ունենալ ու մի անգամ, երբ մեր հեռու բարեկամի տուն հյուր գնացինք գյուղ, առաջին անգամ կնայքումս նախիր տեսա, ահավոր վախեցա, համ էլ գյուղացի երեխեքը համոզել, եսիմինչ գազարագույն բույս էին կերցրել… վախից ու լուծից քանի օր չքնեցի, ու էլ չէի երազում գյուղի մասին… Համ էլ ես փոքր ժամանակ “Օրուել”-ի “1984”-ն էի թռցրել պապիի գրադարանից ու կարդացել, բայց բան չէի հասկացել ու տպավորվել էր մեջս մենակ էն սեքս անելու դրվագը, երբ Օրուելը գրում է. “էտը բիլ նե պալավոյ ակտ, էտը բիլ պալետիչսկի ակտ” ու ես կարծում էի` բոլոր տիպի սեքսերը աշխարհում քաղաքական են…

Համ էլ ես փոքր ժամանակ շատ էի սիրում ամպ նկարել ու մի օր կապույտ ջրաներկոտ ջուրը թափեցի պատուհանից դուրս` մեր ներքևի հարևան Ջուլիկ տյոտյայի լվազքին, ու ինքը մեր վրա կռիվ եկավ… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ երեխեքով հոգի էինք կանչում, ապսեն միտումնավոր շարժում էի, ու երեխեքը հավատում էին, թե հոգին եկել ա… /երեխեք, կներեք “ժուլիկությանս” համար/… Համ էլ ես փոքր ժամանակ շենքի երեխեքի մոտ գլուխ գովացի, թե կարող եմ 10-րդ, էն վերջին աստիճանից թռնել ու իսկականից թռա, բայց ընկա, ոտքս կոտրվեց, գիպսով պարկած մնացի ամսի ու կես, դպրոց չգնացի…

Համ էլ ես փոքր ժամանակ դպրոցում բոլոր հանդեսներին, երգում, պարում կամ արտասանում էի, միշտ սիրուն հանդեսի շորեր էի հագնում ու ինձ սիրում էր մեր դպրոցի Գառնիկը, բայց ինձ ռազմագիտության դասատուն էր դուր գալիս… Համ էլ ես փոքր ժամանակ, երբ մի քիչ մեծացա, բայց էլի փոքր էի, դակիչով թղթերը կլոր-կլոր դակում էի ու տանում 5-րդ մասիվի կամուրջից /էն որ թքում էի/, ներքև թռցնում… Համ էլ ես փոքր ժամանակ փոքր էի ու ինչ արել եմ, լավ եմ արել :)

September 6, 2009 - Posted by blansh | "Հայավարի" ընտրություններ, Անձնական, Օրեր, ընտանիքս, կհասկանաս ամեն ինչ... | , , , , | 24 Comments

24 Comments »

  1. ham el apres vor pokr jamanaky npatakin es ogtagortsel:)
    Ba vor mets jamanak kardacir 1984y, en nuyn frazic inch haskacar? :)

    Comment by Anna | September 7, 2009 | Reply

  2. du deeeeeeeeeeemq es!!!!!!!!

    Comment by Artak | September 7, 2009 | Reply

  3. Համ էլ հրաշք ես, Բլանշ։ Սիրեցի քեզ։

    Comment by Ես եմ | September 7, 2009 | Reply

  4. +

    Comment by Karen Derdzyan | September 7, 2009 | Reply

  5. Yes el mi ynkeruhi unem, vor poqr zhamanak yerazel e havaqarar darnal, bayc baxty chi berel, haytni yergchuhi e dardzel..
    Lav es arel, vor poqr el mnacel es Blansh jan. Irar het kxaxanq..

    Comment by Zara | September 7, 2009 | Reply

  6. =DD

    Comment by Vako | September 7, 2009 | Reply

  7. խեղճ Ջուլիկ տյոտյա…:)
    համ էլ ինչ լավա որ փոքր ժամանակ կար ու դու սենց լավ նկարագրել ես…

    Comment by nanter | September 7, 2009 | Reply

  8. LAva mecaceles, te che vor handipeinq petqa mtacei vor shalvar karas ichacnes inchvor hasarakakan vairum:-)

    Comment by arman | September 7, 2009 | Reply

  9. Համ էլ շնորհակալ եմ,երեխե՜ք… Համ էլ ես փոքրուց էլ գենդերային խտրականությանը դեմ էի…թե կա “յուբկա բարձրացնոցի”, պիտի լինի և “շալվար իջեցնոցի”… Այ էդպես ;)

    Comment by blansh | September 7, 2009 | Reply

  10. Shush jan pastoren poqruc senc DEMQ es exel!!!!!
    Ham el es misht gitecel em vor du meroncakan es i nkati unem mi qich “gjuk” (lav imastov)!!!!!!!!!

    Comment by Lusine Barseghyan | September 7, 2009 | Reply

  11. Shush qez vooooooooooooooooonc em sirum !!!!!!! Bayc en el asem, vor qo grvacqnerum qez vecaki shat em sirum.

    Hamel qez shaaaaaaaat karotel em ……..

    Comment by Gayane | September 7, 2009 | Reply

  12. Փոքր լինելն էլ իր կայֆը ուներ:
    Համ էլ ապրե՜ս:

    Comment by chgitem | September 8, 2009 | Reply

  13. Ham el, Blansh djan, inchu? bolor@ ches grum
    (chnayatz edqann el hrashali er): Snorhakalutyun:)

    Comment by Dzoreci | September 10, 2009 | Reply

  14. Mi hat el ushacatz PS.- Lacs galis a, erb mtatzum em, vor minchev kamrdji plvel@ karogh a thqatz chlineir:)

    Comment by Dzoreci | September 10, 2009 | Reply

  15. բրավո բլանշ։ շատ լավն ես գրել։

    Comment by դվին | September 12, 2009 | Reply

  16. Ինչ արել ենք լավ ենք արել ու էլի ենք անելո՜ւ-ո՜ւ-ո՜ւ :)

    Comment by Gagik | September 12, 2009 | Reply

  17. Ինձ նաեւ “քեյերը” դուր եկան:)Շաշ աղջիկ, Ջուլիկ տյոտյա:)))))

    Comment by Վահագն Թևոսյան | September 14, 2009 | Reply

  18. Blansh jan shat lav es nkaragrum mer en tarineri lav mankutyun@! apres mi pah @nga husheri girk@!

    Comment by Arshak | September 15, 2009 | Reply

  19. 5+

    Comment by Bagoas | September 22, 2009 | Reply

  20. Այ էս մեկը շաաաատ լավն էր, կարդալուն զուգահեռ հիշում ես նաև ինքդ քո “Համ էլ”–ները!!!!! Շատ լավն էր, մերսի :)

    Comment by Վահրամ | October 1, 2009 | Reply

  21. իսկ ե՞րբ հասկացար որ էլ փոքր չես…

    Comment by harp | October 5, 2009 | Reply

  22. Blansh axchik kuzei kez kardal 20 tari heto, apsos da hnaravoe che im haski patcharov. Ko mech astvacayin kayc ka, nayi chmari hankarc, pahi u paypayi. Hangamankneri berumov es kardacel em hayeren gravac hamarya amen inch inch vor gexarwestakan arjek e nerkayacnum. Du nor shtixner es vrcnum, der anhamrcak u kaskacelov, bayc hastat nor en. Chvaxenas, sharunaki, chtoxnes kisat.

    Comment by Hamlet | October 14, 2009 | Reply

  23. Shush jan du shat shat shat lavn es.Ham el apressssssssss shat xelq jan.Sirum em eli original mardkanc.

    Comment by Ruzan | October 23, 2009 | Reply

  24. shat , shaaaaaaaaaat lava grvac ! APRES du Shushan axchik !!!

    Comment by Gayane | October 24, 2009 | Reply


Leave a comment