Բան ի դուրսպրծուկ գրքոյ…Աստված PR–շի՜կ ա
Ուզում եմ նամակս սկսել. «Ճի՞շտ է, որ Դուք ճիվաղ եք» տողերով, բայց աչքիս հոլիվուդյան ֆիլմերի գլխատման մարդաշատ սցենարներից է երևում ու էնտեղ՝ ամբոխի մեջ տատուս լացախառը, մամայի ափոսոսանքի, ընկերներիս ու հարազատներիս կարեկցական, չուզող մարդկանց քմծիծաղախառը հայացքները…. Սկսում եմ տատանվել։ «Վու՜յ, անաստվածի մեկն ա՜…Ամա՜ն…»։ Ախր, թարսի պես, մարդը շատ ա սոցիալականի գերի, /քաղնաբանտարկյալ՝ վերջին մոդայով/ախր էդ տարաահաբեկ հայացքների տերերին շատ եմ սիրում է։ Հերն անիծած… Մեղմում եմ ձևակերպումը, չիմացության, ոչ թե միտումնավոր «թարախության» արդյունքում է։ Ուրեմն գրում եմ նամակում. «Ճի՞շտ է, որ Դուք գեղցի եք»։
…Անվերջ հանելուկների քննության տարիքը մոտս մի տեսակ շուտ անցավ, ու երկար ժամանակ է, ինչ չեմ էլ քննում՝ աստված ստեղծե՞ց մարդուն, թե՞ հակառակը։ Ինչ որ է։ Ուղղակի «վեհ» ա, որ աստծու գաղափարը մարդու նման /էստեղ մակդիր պիտի լինի/ բջջային գոյակցության մտքով անցավ։ Բառը մեծատառ գրել, տասանորդ տալ իլյումինակի կաստաների կրոնի բիզնեսին, թաքուն մոմ վառել ու հուսալ նրա բարեհաճությանը, հավատալ, հավատալ, հավատալ ի վերջո։ Աստվա՜ծ… Անտիկից մինչև մոդեռնիզմի հերն անիծած, «չորով» դոգմա գրած պատմության հեղինակներին էլ գիտեին ինչ են անում… Աստված PR–շի՜կ ա… Չէ՛, աստված լոբբի՜ստ ա։ Բայց դե նամակի նպատակը հայտնի ճշմարտությունները ցուցանելը չէ։ Հասկանալ՝ էդ տնաշենի աստվածը ինչո՞ւ էսպես… էսպե՜ս…
Սփյուռքահայ ընկերներիցս մեկը հարցնում է. «Շուշ, Հայաստանում ի՞նչ բիզնես դնեմ»։ Դե երկար չեմ մտածում պատասխանի վրա։ Բնականաբար պատասխանում եմ՝ «քյաբաբանոց» կամ «գրիլանոց» կամ էլ վերջին «վարիանտ» հեռախոսների «կորպուսների» դուքան ու պարտադիր գետնանցումների տակ։ Աստված քյաբա՜բ ա սիրում… Լուրջ չի ընդունում ասածս։ Ես էլ նորից պնդում եմ… Աստված բիզնեսմե՜ն ա… Աստված խառոշի՜ տղա ա… Աստված հա՜յ ա… Մեղա՜… Էսպես սպեցիֆիկ հոտավետ, անցումների տակ բուրող, էսպիսի «նագլի մունթ» դեմքով, էսպիսի դուքանչի մենակ ազգս ա ու ազգս «օնլի»։ «Նո սենս»։ Ուրեմն նամակս էսպես գրեմ. «Ճի՞շտ է, որ Դուք հայ եք»։
…Օգոստոսին դժվար է Երևանում… Հատկապես երբ բոլորը արձակուրդ են վերցնում, իսկ դու նոր աշխատանքի ես տեղափոխվել ու արձակուրդայինի իրավունք դեռ չունես առաջիկա ամիսներին… Աստված արձակու՜րդ ա վերցրել… Ու դժվար է, ալերգիայիս, փողոցի համատարած հոտերի մեջ /Շուշա՛ն, սիրուն խոսի՛ր, բուրմո՜ւնք/ գոյություն քարշ տալ… Երևանի համատարած շուկայի բզբզոցը ականջիցս… Մեղա՜.… Զի փրկություն` համար մի օր քլաբինգ, մի օր ալկաշություն ընկերներով, մի օր նոր գիրք, մի օր աբսուրդի տեսություն, մի օր «շոփինգ» մինչև քարտի ու բանկոմատի լիմիտ, մի օր քաղաքից դուրս մի օրով, մի օր ֆոնդյու, ցուցահանդես մի օր… Օրեր են էլի, ժամադրություն մի օր… Նկարում եմ ինքնամոռաց մի օր… Աստված վա՜ռ երևակայություն ունի…
…Վերջերս ֆեյսբուքում «I do support sexual revolutiun in Armenia» խմբին միանալու հրավերն եմ ստանում ու մի քանի օր անց 500–ից ավել անդամ… Հոպա… Ու մի խումբ ակտիվ բորբոքված տղաներ ու աղջիկներ 60–ականների ԱՄՆ–ական կայֆերով խոսում են, թե ինչու է Հայաստանում արմատացել կարմիր խնձորի նոպան /այ–լա մուսուլմանական հովերից ազատագրում/։ Աստված ուրիշի անկողի՜ն ա մտնում… Ամա՜ն… Մտածում եմ՝ տեսնես էդ բորբոքված տղաների մտքով մի օր չի անցնում ասենք իրենց ուշադիր նայեն հայելում կամ գոնե սափրվե՜ն… Աստված անթրա՜շ ա… Ես անկեղծ վիրավորվում եմ, երբ նման տղաները հանկարծ մոտենում են ինձ փողոցում ու սկսում են «խոսեցնել»… Ինքնագնահատականս ընկնում ա… Լավա մենակ պարանոցից վերև պիտի սափրվեն, տնաշենները…
Հետո էլ, լավ, հասկացանք անդուր, բայց էդքա՞ն։ Գոնե մի քիչ նրբանկատ կարելի ա չէ՞ լինել… Եթե ես ու լափթոփս նստած ենք սրճարանում ու թեյ ենք խմում, նշանակում է, որ ուզում ենք մենակ լինել չէ՞։ Ես ու լափթոփս… Ես պատրաստ եմ Ջազվեյի անտանելի բլինին տանել, Ցենտրալի անվերջ հետևը կոտրատող էն տղային՝ մատուցողին, Թոմասի մունաթ դեմքերն ու 90–ականների աղմուկը, ջազվեյի Աշխենի նախկին մարդու թայֆաների, էլ չեմ ասում Սքուերի ինքնահաստատվող ջահելության, Պապլավոկի անլեյբլ տղայականն ու Ուլիխանյանի/չէ, Ուրիխանյանն ու Արթբրիջը դիմադրում են դեռ, լաունջական կայֆերն էլ չեմ գնում, բոյկոտ Արաքսին, Գուստոյին մինուս, հարևան են, դրա համար թափի տակ ընկավ/ բայց երբ մենակ եմ ուզում լինել ամբոխի մեջ ու ինձ խանգարում են…
Ես առհասարակ ոչ ոքին վիրավորել չեմ սիրում, բայց մեկ–մեկ ընդհանուր «ընկերներ» են դուրս գալիս լպրծունների տղայական շարքից ու վերցնում հաշիվը փակում եմ… դե նախ, չեմ ուզում «ճղճիմ մարդիկ» ինձ հյուրասիրեն, հետո էլ հասկացողը կհասկանա ակնարկս… Եթե չի հասկանում… Լսեք, ես իրոք սիրում եմ բոլորին, սիրում եմ կյանքը ինչպես որ է… Սիրում եմ, հասկանում ե՞ք… Ուղղակի էդ նամակի գաղափարը մտքիցս դուրս չի գալիս… «Բայց Դուք, կարծես թե, ճիվա՜ղ եք» գրեմ երևի… Պարզ ապացույցն էլ՝ ստատիկ միֆը 6 օրյա արարումի… Ասենք՝ գլխառատ ա արել, թե չէ…յոլա էլի… Հաճելի օր եմ մաղթում
Աստված լրագրո՜ղ է
Շուշ ջան, ես այս հոդվածտ չէի կարդացել, դրա համար էլ ֆեյսբուքում լրիվ ուրիշ քոմետ էի թողել: Ինձ թվացել էր, որ դու անձնապես ուզում ինչ-որ մեկին նամակ գրել և սկսել այդ բառերով: Ներիր, բայց առաջին անգամ քեզ հետ համամիտ չեմ: Բայց էլի ուզում եմ հասկանալ…
Yes kez shat serum em blansh jan, bitc uzum em hartcnel meta qo shurj@ voch me lav ban che katarvum,khndrum em gona me orenak bar vor urakhanank;
chemanas ta yes go gracner@ chemhaskanum hakarrak@ toghatakernel em kardum, bayc uzumem du tesnes lav@: barekamabar…
Iroq lavn er Shush. Gites qani angam em uzecel et “namak@” nman barerov sksel
Beyc der chem hamardzakvum, husam mi or kga u es el kkaroxanam es tesak baner grel…
Du da Astcun nkati unes? isk qo arajin parberutyunn inch kap uni verjini het kases? ete kap uni, uremn du sut es durs galis, ete chuni – apa shat xarn es, inqd el qeznic glux ches hanum. piti govesti xosqer grei che vor voch es voch el du anharmar/diskomfort/ chzgayinq? bayc greci en inch zgaci-tqac hamayn blogoc ev blogeroc qaxaqavarutyan kanonneri vra….
Բարև իմ սիրելի բոլոր։ Բարև chgitem, բարև Ida, բարև mare, բարև Lusine Barseghyan, բարև Janita Hero։ Շնորհակալ եմ, որ գրել եք։ Շնորհակալ եմ, որ համաձայն չեք ու առհասարակ շնորհակալ եմ… էն որ ամերիկացիք ասում են՝ “յու մեյդ մայ դեյ”, հիմա էդ դուք եք անում։
“Դասականը” տեքստային–լրագրային–բլոգային հոգեբանության մեջ բոլորին դուր եկող կամ բոլորին նյարդայնացնող կամ չափազանց հուզող կամ իրադարձային “տեքստագրությունն է”։ Հետևելով ձեր արձագանքներին, հասկանում եմ, փաստորեն, ես ոչ դասական եմ, ոչ էլ երևի մոդայիկ կայֆերով “տեքստագրող”, ոչ ռետրո, ոչ էլ Բարեկամություն մետրո… “Պապսա” էլի… Անբովանդակ տեքստագրող…
Ու հիմա էստեղ թրեյնինգին նստած, մասնակիցները գուցե մտածում են՝ ինչ կարևոր բան ա անում, գլուխը լափթոփի մեջ “թաղած”, երևի իր պրեզենտացիան ա շտկում ու հիմա արդեն կխոսի… բայց ով ա ընդհանրապես էս “պուտավոր շորով” աղջիկը, որ էստեղ գա մեզ “լրագրությունա–յուսերջեներեյթիդա–խառը” բան սովորեցնի… Անարդար ա էլի, վաաաաաաայ………
Անտրամաբանականը իմ տրամաբանության մեջ տեղավորվում է, դուք բոլորդ ճիշտ եք յուրովի, իսկ ըստ իձն ոչ ու դրա համար ձեզ բոլորիդ սիրում եմ։ Վերջ, գնացի անտրամաբանական բլոգինգից խոսեմ ու պատմեմ, թե ինչու է հաճախ մեկնաբանությունը ավելի կարևոր, քան բուն գրառումը…
Blansh djan, uzum em asem, u ete asatzs asatzid het unison chhnchi, chmtatzes, te qez hakarakvum em…
kartzum em astvatz-astvattz a, parzapes girq@ tcisht chi asum -astvatz hastat mardun ir demqov chi steghtzel, isk ete mardn e asttzun steghtzel, apa es uraxutyamb husum em, vor na evs aynqan lkti che, vor ir demqov steghtzer, henc tekuz ir harevani- asttzu het nmanutyun@ bacarelu hamar:
PS.-Es qez mi qani rope aradj em haytnaberel u sharunakum em vayelel: Ay tenc:)
Blansh jan shat hetaqrqir e qo mtqer@ kardal, shat urax em vor qo nman eritasard axchikner kan mer HAYazgum. Es aysor em nkatel qo blog@, ev mec hachuyqov @ntercum em. Inch verabervum e Astcun, apaisk inchu hakarak koghmic ches nayum? Inchu Astvac chi kara lini aveli lav, bari mardu demqov, aveli hacheli erevi saphrvac kam el aveli elegant u intelegent mardu demqov? ete kyanq@ sirum es petq e kyanqin nayes lavatesoren, ete hayastani ays dajan paymannerum misht linenq vatates, apa arnvazn piti xentananq. Amen meks el unenq mer kyanqum npatakner, vomanc mot phoqr, vomanc mot mec, u ete linenq vatates, apa voch mi npataki kyanqum chenq hasni, che vor misht el hussalov spasum enq inch vor mi lav bani, ev da e uj phoxancum mez boloris aprel ev vayelel ays kyanq@!