Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Բան ի դուրսպրծուկ գրքոյ…Աստված PR–շի՜կ ա

Ուզում եմ նամակս սկսել. «Ճի՞շտ է, որ Դուք ճիվաղ եք» տողերով, բայց աչքիս հոլիվուդյան ֆիլմերի գլխատման մարդաշատ սցենարներից է երևում ու էնտեղ՝ ամբոխի մեջ տատուս լացախառը, մամայի ափոսոսանքի, ընկերներիս ու հարազատներիս կարեկցական, չուզող մարդկանց քմծիծաղախառը հայացքները…. Սկսում եմ տատանվել։ «Վու՜յ, անաստվածի մեկն ա՜…Ամա՜ն…»։ Ախր, թարսի պես, մարդը շատ ա սոցիալականի գերի, /քաղնաբանտարկյալ՝ վերջին մոդայով/ախր էդ տարաահաբեկ հայացքների տերերին շատ եմ սիրում է։ Հերն անիծած… Մեղմում եմ ձևակերպումը, չիմացության, ոչ թե միտումնավոր «թարախության» արդյունքում է։ Ուրեմն գրում եմ նամակում. «Ճի՞շտ է, որ Դուք գեղցի եք»։

…Անվերջ հանելուկների քննության տարիքը մոտս մի տեսակ շուտ անցավ, ու երկար ժամանակ է, ինչ չեմ էլ քննում՝ աստված ստեղծե՞ց մարդուն, թե՞ հակառակը։ Ինչ որ է։ Ուղղակի «վեհ» ա, որ աստծու գաղափարը մարդու նման /էստեղ մակդիր պիտի լինի/ բջջային գոյակցության մտքով անցավ։ Բառը մեծատառ գրել, տասանորդ տալ իլյումինակի կաստաների կրոնի բիզնեսին, թաքուն մոմ վառել ու հուսալ նրա բարեհաճությանը, հավատալ, հավատալ, հավատալ ի վերջո։ Աստվա՜ծ… Անտիկից մինչև մոդեռնիզմի հերն անիծած, «չորով» դոգմա գրած պատմության հեղինակներին էլ գիտեին ինչ են անում… Աստված PR–շի՜կ ա… Չէ՛, աստված լոբբի՜ստ ա։ Բայց դե նամակի նպատակը հայտնի ճշմարտությունները ցուցանելը չէ։ Հասկանալ՝ էդ տնաշենի աստվածը ինչո՞ւ էսպես… էսպե՜ս

Սփյուռքահայ ընկերներիցս մեկը հարցնում է. «Շուշ, Հայաստանում ի՞նչ բիզնես դնեմ»։ Դե երկար չեմ մտածում պատասխանի վրա։ Բնականաբար պատասխանում եմ՝ «քյաբաբանոց» կամ «գրիլանոց» կամ էլ վերջին «վարիանտ» հեռախոսների «կորպուսների» դուքան ու պարտադիր գետնանցումների տակ։ Աստված քյաբա՜բ ա սիրում… Լուրջ չի ընդունում ասածս։ Ես էլ նորից պնդում եմ… Աստված բիզնեսմե՜ն ա… Աստված խառոշի՜ տղա ա… Աստված հա՜յ ա… Մեղա՜… Էսպես սպեցիֆիկ հոտավետ, անցումների տակ բուրող, էսպիսի «նագլի մունթ» դեմքով, էսպիսի դուքանչի մենակ ազգս ա ու ազգս «օնլի»։ «Նո սենս»։ Ուրեմն նամակս էսպես գրեմ. «Ճի՞շտ է, որ Դուք հայ եք»։

…Օգոստոսին դժվար է Երևանում… Հատկապես երբ բոլորը արձակուրդ են վերցնում, իսկ դու նոր աշխատանքի ես տեղափոխվել ու արձակուրդայինի իրավունք դեռ չունես առաջիկա ամիսներին… Աստված արձակու՜րդ ա վերցրել… Ու դժվար է, ալերգիայիս, փողոցի համատարած հոտերի մեջ /Շուշա՛ն, սիրուն խոսի՛ր, բուրմո՜ւնք/ գոյություն քարշ տալ… Երևանի համատարած շուկայի բզբզոցը ականջիցս… Մեղա՜.… Զի փրկություն` համար մի օր քլաբինգ, մի օր ալկաշություն ընկերներով, մի օր նոր գիրք, մի օր աբսուրդի տեսություն, մի օր «շոփինգ» մինչև քարտի ու բանկոմատի լիմիտ, մի օր քաղաքից դուրս մի օրով, մի օր ֆոնդյու, ցուցահանդես մի օր… Օրեր են էլի, ժամադրություն մի օր… Նկարում եմ ինքնամոռաց մի օր… Աստված վա՜ռ երևակայություն ունի… Read more »

August 23, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", Անձնական, Մեկ մեկ վրդովվում եմ, Սիրում եմ... Երեւան..., Տաք պահի, կանցնի..., բոմժեր | , , , , , , , | 9 Comments