Շաշ–մաշ բլոգեր… ապլոմբ կաստաները մեղավոր չեն;)
Վերջը բլոգեր դառա… Կամ նման մի բան… Կամ էլ, պարզապես, այնքան խոսեցին էդ մասին, որ ինքս էլ սկսեցի հավատալ… Էս նկարն էլ ֆեյսբուքից քաշեցի՝ «ես բլոգերի մասին խոսելիս» ժանրում… ՉԷ, եկեք սկզբից ևեթ հստակեցնենք… Էնպես չի, ես հեռու եմ ահավոր բլոգներից կամ էնպես չի, որ սովոր չէի «ինտերվյու տալուն»… “Դոլչե վելեյից” են եկել, “Բի-Բի-Սի”-ից ընկերներս, որ էստեղ՝ Երեւանում էին, Հայաստանի մասին նյութում վերջը համոզեցին, ես էլ խոսեցի…Էլ չեմ ասում լրագրության ոլորտի ու խոսքի ազատության համատեքստում էնքան խոսեցի որպես երիտասարդ լրագրող–բլոգեր…Կամ համալսարանում, ով վարպետության դասի համար «էկզոտիկ» նյութ էր ուզում տանել, էլի գալիս ինձ էին «կպնում ընկերականով», թե «յանի» բլոգեր ես, մի բան խոսի էլի… ու «բլոգեր» բառը, չգիտես ինչու, էկզոտիկ էր հնչում սովետականության վերջին ժառանգության դասախոսների ականջին…Բայց դա «էն» ժամանակ էր, մի երկու տարի առաջ, իսկ հիմա…
Անցած ամիս դուրս եկա «Ա1+»–ից՝ պարզապես «թարգելով» Ա1–ի լրագրող լինելուց։ Դե բլոգն էլ բնականաբար հանձնեցի… Եթե անկեղծ՝ մի տեսակ տարակուսանքով, մի տեսակ վերապահումով/ինչ էլ լինի, 2 տարի ու մի քիչ ավել բլոգը վարել, սարքել, հետեւել, գիշերները չքանել… դե բլոգը էդպես է/։ Ի դեպ, մի շարք խոսակցություններ էլ էդտեղ սկսեցին, հարցնում են՝ ինչո՞ւ դուրս եկար, հո՞ բան չի եղել։ «Բան» իրոք չի եղել… Ա1–ը աղանդ չէ, ես էլ քաղաքական հայացքներ չեմ փոխել, որ «աղանդից» դուրս գամ…Նույն ապաքաղաքականն եմ…Էլի, ինչպես միշտ, նախագահականի լպրծունից մինչեւ ներքաղաքական յալվար բոլորին տանել չեմ կարողանում… ու Ա1–ից դուրս եմ եկել լավ շրջանում/նոր տեխնիկա, նկարահանման մեքենա, քարտով դռներ:)/, էնպես չի, որ «վ բիդե աստավիլա»… Ուղղակի 3 տարի անց զգում էի մի տեսակ լճացում ու փոփոխություն էի ուզում…Էսքանը…
Նոր աշխատանքս ամենա–ամենան չէ…Տարբերակ կար TVլրատվական, ուրիշ օն–լայն պարբերական, մի ուրիշ նորաբաց պարբերական… Մտածում էի գնամ կամավոր եվրոպա, հետո PR–ը դուրս եկավ /դե վերջին 1 ամսվա տարբեր PR թրեյնինգներ վարելուց ու ուսանողներից մինչեւ բիզնես սեկտոր իմ PR–ով գլուխ «արդուկելուց» հետո, վերջը ասեցին արի բանկային PR, ուրիշ–ուրիշ PR…/ Դե Ա1–ում վերջին ամսին զանգեցի մի երկու տեղ ու խնդրեցի կրկնել՝ մի քանի ամիս առաջ ինչ էիք առաջարկում… Հունիսի 30–ին պինդ համբույրներ Ա1–ում, մի օր ալկաշություն ընկերության հետ՝ թեքիլա բում ու բում առհասարակ… հուլիսի 1՝ բարեւ 7оr.am։ Միանգամից ասեմ, որ լավ ժողովուրդ են, հավանեցի… մենակ՝ սեղանս ու մի փոքր արևկող տեղ է ու ես անընդհատ փռշտում եմ, թե չէ ամեն ինչ «օկ» է… Ու հատկանշական է, որ պայամանգրումս իրավաբանական ձեւակերպումը աշխատանքիս «լրագրող–բլոգեր» եղավ։ Հաշվապահը, իհարկե, խնդրեց բացատրել՝ բլոգը ի՞նչ է ու աշխատանքային պարտականությունների ձեւակերպումը ինչպե՞ս պիտի արվի…Կարճ ասած՝ թե մտնեք, մեկ–մեկ էլ մեկնաբանություն թողնեք, իրոք լավ կլինի… Էսպես է հասցեն՝ http://www.7or.am/blog/
Հա, բլոգային-բլոգերականից էի խոսում…Դիպլոմայինս հայկական բլոգոսֆերայի մասին էր… 100 էջանոց ուսումնասիրություն՝ ինչպիսին են «նյու մեդիա»–ային զարգացումները հայկական բովանդակության ինտերնետում։ Ասեցին՝ հալալ է քո «գունավոր», այսինքն՝ կարմիր դիպլոմին… Վերջրես էլ ակադեմիական բլոգինգի դասընթացներ էին կազմակերպվել, երեկ երրորդ անգամն էր, որ բլոգերի ընդհանուր ներկայացման մասին էի խոսում /յանի թրեյներ էլի/ ու եթե հաշվի էլ առնենք ինձ հետ վերջին մի երկու հարցազրույցաները էլի բլոգերականի համատեքստում ու այն, որ վերջին շրջանում ավելի շատ եմ ստանում նամակներ ֆեյսբուքում ու էլ–փոստով՝ «Դու Բլանշն էս» կամ «քեզ կարդում» եմ «սաբջեքթով», ուրեմն, իրոք, վերջը բլոգեր դառա… Այ քեզ լրագրողական ճակատագիր։ՃՃՃ
Հա, երեկ անուն–ազգանունս փնտրեցի գուգլում, տեսնեմ էլ որտեղ ինչ կա։ Ու մի հին նյութ գտա՝ մի տարի ու մի քիչ առաջ տպված՝ ահա այն։ Դնում եմ լինքը։Նախորդ անգամ կոլեգաբլոգերախառը ինձ «նկատողություն» արեցին, թե քեզ եթե հիշատակում են անում, սեփական բլոգում դնել է պետք, սոլիդարության պես մի բան։ Դնում եմ էդ վիդեոն, չնայած մի տեսակ չեմ հավանում, բայց դնում եմ… Ըհը…Կոչվում ՝ Հայտնի հայ բլոգերները` տեսեք… Մի ուրիշ էլ եմ դնում, սա էլ ակադեմիական բլոգինգի պատվին…Դե, եթե էսքանը դերցի, ԲարՔեմփի վիդեոն չդնել չէր լինի… Ուրիշ ցանկություններ կա՞ն։ Էսպես…Ե.Գ. Սա էմ իմ ամենա–ամենա–ամենասիրած մուլտն է… Ծերու՞կ… Էս ուր կորավ…

Բարև Բլանշ: Մտածում էի գրեմ, թե չէ: Վերջը գրեցի: Արտասովոր աղջիկ ես, ինչ խոսք: Պարզությանդ մեջ գրածների շատ ավելի խորն ու լուրջ բառեր եմ կարդում: Հաճույքով քո մասին ֆիլմ կնկարեի ու հաճույքով կթողեի, որ էկրանին մենակ դու լինես, ժպտաս, շատախոսես քո ձևով` արագ-արագ: Վերնագիրը կդնեի` մեր ժամանակի հերոսուհին… Դուստրերս մեծանում են, կուզեմ քեզ պես հպարտ ու համարձակ դառնան:
Շուշ ջան,մտա բարևելու և քեզ նորանոր հաջողություններ մաղթելու: Կարևորը քեզ լավ զգաս քո գործի մեջ ու հաճույքով անես այն, ինչ անում ես: Ոնց հասկացա այդպես էլ կա: Կեցցես: Լավ մնա, մինչ հանդիպում:
Հաջողություն գործերիդ, Բլանշ ջան։ Հաստատ ամեն ինչ լավա լինելու։ Չմտածես։
«Ակադեմիական բլոգգինգ»-ը լավն էր…
«Շաշ-մաշ»-ը չգտա…
Այ Արթուր եղբայր, որ կոչեալ Observer/ջան/, էդ շաշ–մաշը «վեհ» ա հնչում, դրա համար… Թե չէ մենք էլ ենք սանատորիա գնալ սիրում:)))
Blansh jan, shat urakh em wor iCity {Edgar KHachatryan} enkerytune kazmakerpec sumer school {akademakan blogenge} voghjunele a:brawo apsos yes hayastanum chem yev chem karogh masnakcem; KEz el nkarnerum tesank yev emacank ove a blanshe: mesht mna aydpes geghecek yev uzhegh:
ՆՈՐ ԲԼՈԳ http://WWW.LEVARTBLOG.WORDPRESS.COM Կարդա, պատմիր ընկերներիդ, հայհոյիր