Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Ես, Սեւակն ու լիբերտանգոն…

Ինձ դուր է գալիս քո թույնը… Թույնդ քինոտ, ոխակալ… Արբում ենք… Պարում են ստվերները ու մթում ես լույս եմ փնտրում, որ ուրվագծեմ դեմքդ այդ թունոտ… գարշելի արարած, իմ սեր, իմ անվերջ երազած… Իմ… Ու նյարդերիս է պրկվում լիբերտանգոյի սեթեւեթող, խմահաճ ու մինչեւ ոսկորներիս անդին խրվող, չէ ծակող, ցավեցնող էս երգով… Դավաճան…Պիղատոս… Սեղմվում եմ մարմնիդ, որ հրեմ քեզ ցավոտ, ոտքդ տրորեմ էնպես ուժեղ… ու շշնջամ ականջիդ, որ սիրում եմ թունավոր օձ, հենց քեզ եմ սիրում… փոքրոգի արարած…

Իմ կարծիքը՞ քո ջազ-տանգոյի մասին… Որ ջազումդ հերթական պոռնիկը չդառա՞… Որ քեզ չսիրեցի՞ ինչպես սնանդարտ տանգոյում… Որ…սեղվում եմ քեզ ամուր, իմ գարշելի արարած… սիրում եմ թույնդ… չէ, պաշտում եմ թույնդ … չէ, առանց թույնիդ ապրել չեմ կարող, ինչպես առանց օդ մեր մարդկային ցեղակիցները շատ… բայց դու…

Նազում է լիբերտանգոն… ծորում է լիբերտանգոն… կարոտում եմ քո ջազ-տանգոն… Ատում եմ քեզ, որ կաս, որ… ատում եմ ինձ, որ չեղա պոռնիկ քեզ համար… Գիտես էլի, իմ կարծիքը քո ջազի մասին… Ծորում է տանգոն… Չէ, ոռնում է տանգոն… Բայդ դու… իմ խելոք, իմ բարի, իմ համառ… Դու էլ ես ատում էս մութ քաղաղի բարքերն աղաղակող… ու սիրում ես չէ՞ արբեցումն էս գլախապատառ… Ու մեր ջազ-տանգոն ամայի փողոցում… ամայի քաղաքում, ամայի լուսնի վրա… Ուր ուզես… դու իմ տանգոյում, ես քո ջազում, չէ, դու իմ ջազում, ես քո բոլոր ջազերի ու բոլոր-բոլոր… Ինչպե՞ս թե բոլոր… Դու… բոլո՞ր… իմ բոլորների ջազերից անդի՞ն… Սիրտս խառնում է էս սիրո կապկումից, քո սիրո վայասունից անդադար… Զզվում եմ… Գրկիր ինձ ամուր…

Ես եմ… Նույն արբած անմուսան… Ի վերուստ քո ջազ անակողնու մի հերթական… ի բնե հիվանդ հպարտությամբ մի հիմար անմուսա, որ պատվով չի կարող անգամ անկողնու ջազ լինել… Լինել ջազ… Ի՞նչ կաեւոր է քո երգի որ տիրույթում… Լինել քեզ համար…Լինել…

Չէ, կտրի էս ձենը… Գարշելի է լիբերտանոգն… Էլի կսեղմեմ ոտքդ … Սիրում եմ, գնա… Հարբած եմ… Իմ կարծիքը բոլոր տանգոներից անդին տանգոյի մասին հարբած է էսօր… Բայց չէ… իմ ջազ… արի…կգա՞ս… քեզ կարոտում եմ քո ներկայությամբ իսկ, ուր մնաց եթե գնաս… Մի հարցրու, գիտեմ… ես քեզ համար որպես հերթական ջազ… գիտեմ…բայց կգա՞ս… Ոչ մի բաժանում… զզվում եմ… հիմա կփղձկամ… բոլոր շներից էլ շուն կեղծավոր ջազ… Կգա՞ս… Էսօր չերեգեց լիբերտանգոն… ոռնաց էսօր էդ անմուսան… Կգա՞ս…

Ի՞մ… կարծիքը՞… քո ջազի՞, թե տանգոի մասի՞ն… Որ անկողնումդ հերթական պոռնիկը չդառա՞… Ափսոս չդառա… սիրում եմ թույնդ… չէ, պաշտում եմ թույնդ … չէ, առանց թույնիդ ապրել չեմ կարող, ինչպես առանց օդ մեր մարդկային ցեղակիցները շատ…

Բլանշ / 29.03.2009

Ե.Գ. Դե գիտեք էլի, ծիսակարգը սահմանաված ա ի վերուտ… Ամբոխավարության ճղճիմ կաստաներում գալիս ենք ծիսակարգով մեռնելու համար… Քո` ինքդ քեզ տանել չկարեցող ինքնության, քո գոյության, քո շաշ-շաշ տեսության, քո էության, քո կարծրերի, քո եսերի, քո տնկած պոզերի, քո էն բոլոր-բոլոր… քեզ դավաճանած քո հույզերի… խմում եմ պատկերդ ու թաղում բոլոր ծիսակարգերը… Էս գարուն առանց քեզ սկսեցի… դե որովհետեւ հիմա ամառ ա ու արդեն մոդա չի 4-5 տուփ անձեռոցիկ լացելը… Կարճ ասած էսօր “դեսքթոփս” եմ մաքրում… Էդպիսի մի օրերի քրոնիկոնից հին “վորդ դոք”-ը ջնջեցի, միջին էլ քոփի արեցի էստեղ`վերեւում… Հիմա կասես ի՞նչ կապ ունի Սեւակը… չէ պազրապես սեղանիս գրքերը… Պազրապես Սեւակը կարողանում ա լուսավոր… “Նա է գրում ինձ, թե ես իմ հարազատին… Ինքս էլ չգիտեմ… Ախ մեկ էլ երբ քեզ կտեսեմ նորից… Ձմեռ ու ամառ, գարուն ու աշուն… Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը… Այն հինգերորդը… Մի՞թե չի գալու…”

June 21, 2009 - Posted by blansh | կհասկանաս ամեն ինչ..., ձյուն եկավ սեպտեմբերին | , , , | 11 Comments

11 Comments »

  1. Chgitem te es hodvac@ kardaluc ov inch e mtacum, karox e mtacen vor lriv ankaputyun e uxaki ankap naxadasutyunneri sharan, bayc te Shush jan vonc em qez haskanum ches el patkeracni…

    Comment by Lusine Barseghyan | June 22, 2009 | Reply

  2. Շուշ ջան կարդացի: Ինչ կարող եմ ասել ,լավ ես գրում:Միտքդ անսահման ազատ է և համարձակ:Հաստատ կարդալուց հետո ոչ բոլորը կհասկանան, այն ոչ բոլորի ուղղեղներին հասու կլինի: Քեզ պետք է ինչ-որ տեղ ճանաչեն, որպեսզի հասկանան էությունտ, և դրա հետ մեկտեղ և գրածներտ: Ես ուրախ եմ, որ անձամբ ճանաչում եմ քեզ: Սևակի ստեղծագործություններն էլ է ոչ բոլորի ուղղներին հասու:Սևակի գործերը գնահատելու համար, մարդ պետք է ունենա բարձր հոգևոր արժեքներ:

    Comment by Ida | June 23, 2009 | Reply

  3. yes hpart em, vor hay me yeretasard lragrogh, iyn al kez nman geghecek oreord karogh a iyskan nerken azatutyun unena,yeskez hetevumem vaghuc, ayd bolor azat nuterte karces yes em grel; sharunaker idpes, der mank korac chenk yeta kan kez nmannera, astvac kez pahapan;

    Comment by maro | June 28, 2009 | Reply

  4. Mer hayreneka zer nman yeretasardnerov a shenanalu; Asem naev heacats em ko getelegnerov ev barapasharov,shnorakal em vor du kas, u kez nmannera;

    Comment by maro | June 28, 2009 | Reply

  5. Erani en txun, um sirum es.

    Comment by Arman Gevorgyan | June 29, 2009 | Reply

  6. Es gitei menak im krishna tarac, okazivaetsia du indz huiseres nershnchum vor es miak@ chem. LAvner Balnsh djan,
    Gorbachev@ mits ekav. Chnexanas ha humor chem anum, lurdj banem asum:-)

    Comment by Arman | July 8, 2009 | Reply

  7. Arm jan, berevner Gorbachovin. Lurj, im mitn el hachax Ciceronn a galis…

    Comment by blansh | July 11, 2009 | Reply

  8. օօօօօ տխրեցրիր….. ինչքա`ն ժամանակ կլինի նման տրամադրության մեջ չեմ եղել, ափսո~ս …. ահավոր կարոտում եմ նման հոգեվիճակը, տխրեցրիր……. խմելա պետք…

    Comment by BJishk | August 3, 2009 | Reply

  9. Blanah jan(serum em iys makanuna)me or yes kez yerkar petk agrem yerp chgetem,arazhmes, kez lav or em maghtum, harganks….

    Comment by maro | August 5, 2009 | Reply

  10. Բլանշ, արտասովոր աղջիկ, զգում եմ, որ մի անգամ էլ վերընթերցեմ գրածդ, երազներումս մենակ քեզ եմ տեսնելու։ Բլանշ։ Ինչ սիրուն ա հնչում։ Բլանշ։ Լրիվ Շուշան ես Բլանշ։

    Comment by Ես եմ | August 15, 2009 | Reply

  11. իմ վրա վերցնեմ բացասական կարծիք գրելու ծանր բեռը: Դուրս չեկավ: Մնացած գրածներիդ զիջում է մի կարգ, լուրջ եմ ասում, լավ մտքեր կան, բայց քիչ :P

    Comment by Камасутра | September 15, 2009 | Reply


Leave a comment