Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Հայաստանի սեքսի կուսակցություն. տալ քաղաքացիներին ավելին

Հերթական լրագրողական դասընթացը ինձ բերեց այն մտքերին, որ լրագրության հանճարը “սեքսի”/որպես “այդպիսին”/ մասին ցանկացած տեքստից ավելի հետաքրքիր տեքստ գրելն է: Էդ շնորհքը չունես, գոնե պիտի վերնագիրներումդ մեկ-մեկ “սեքս” բառը գրես, դե ռեյտինգ կա, բան կա, թե չէ նյութդ չեն կարդա/էսպես անգամ պուլիցերյանի ճանապարհին/: Շեքսպիրյան` բոլորիս նյարդերը կերած հարցադրման ճիշտ նույն տեքստն է գալիս մտքիս. lինել, թե չլինել լրագրող … միթե՞ սա խնդիր է: Փաստորեն նյութս շատ կարդան` լրագրող եմ, եթե սեքս գրեմ, նյուս շատ կկարդան. Էսքանը եւ վերջ…

Ուրեմն իզուր եմ 4 տարի բակալավրիատում ու նախատեսում եմ դեռ մագիստրատուրա, ով գիտիի, գուցե PhD/-ում գնացել-եկել, բոլոր հնարավոր տարբեր թեմաների լուսաբանման դասընթացներին ինչքան ուժ ունեմ/իսկ ես կարգին ուժեղ եմ նման հարցերում/ մասնակցել, հազար ու մի թերթում գրել, հազար ու մի պրոյեկտում գրել/մի տեղ լավ հոնորար ստացել, մի տեղ անգամ չեմ էլ զանգել իմանալու` փող տալու են, թե չէ/, որ վերջում մեկը բռնի իր նյութի վերնագրում “սեքս” գրի ու… գնա լրագրող ջան, կորի քո մասնագիտական էթիկական վերին գաղափարով: Օ ժամանակներ, օ սեքս…

Մտածում եմ, նույն տրամաբանությունը կարող է գործել բոլոր ոլորտների համար, հը Ասենք օրինակ` ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցություն/ իր հանճարեղ կարգախոսով, ասենք` “Տալ քաղաքացիներին ավելին” կամ “Ամեն հայի կուսակցություն” կամ “Զբաղվիր, մենք տեր ենք” կամ էլ “Հետդ տուն տար”: Չնայած էս ինտերետի դարում էլ ում պիտի զարմացնես քո կարգախոսներով: Բոլոր տեղերում սեքսի մասին ստանդարտ “do it yourself”-ն է պտտվում, բայց դե այս վերջինը ազգ չի փրկի, կուսակցության գաղափարախոսական հենք չի լինի, բա ցեղակրոնադավաճանությունը, բա հայի “ազգային-ազատագրական” մեքենան… Լավ, հեռու չգնանք, մեր էս կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին համամասնականով կմասնակցի ու հանրահավաքներ կանի` մեծ պաստառներին գրելով, թե “Սեքսը կփրկի քեզ” կամ “Սեքս… առաջ”:

Անկասկած, հասարակության “մտավորական” զանգվածը հանկարծ գլուխ կբարձրացնի ու ստորագրահավաքով հարցը կբողոքարկի ընդհուպ մինչեւ եվրոպական դատարանում` ազգային ավանդույթները եւ իրենց “ազգային-ազատագրական” մեքենական ինքնասիրությունը վիրավորելու համար: Խորհրդարանական ավանդույթները չխախտելու համար ընդդիմադիր ճակատ էլ կբացվի ու սրանք էլ “ասենք ՈՉ սեքսին, փրկենք մեր երկիրը բազմանալուց” ակցիա կանեն: Բայց դե հիմա սեւ PR-ն էլ ա PR, սեւ սեքսն էլ հո սեքս ա…

Ու թեեւ էլի ավանդական, ազգային ազատագրական ընտրակեղծիքներով, կուսակցության կամավորականների եւ երիտասարդական թեւի առանձնակի դաժանությաբ նվիրումի ու դրանից բխող գործողությունների արդյունքում, էս կուսակցությունը խորհրդարան կմտնի` կազմելով խորհրդարանական ակտիվի զգալի մասը ու կուսակցության ակտիվիստենրը նոր օրենքի նախագիծ կկազմեն. “Սեքսի ու հարակից իրավունքների մասին” վերնագրով: Ու առաջին ընթերցմամբ օրինագիծը կընդունվի ու օրենքիս մի-մի օրինակ կուղարկվի պետական հիմնարկներ`քաղծառայողների վերապատրաստման դասընթացների 2 ամյա տեսական եւ գործնական դասընթացների համար:

Ու մինչ Եվրոպայում գենդեր-հավասարություն, ֆլան-ֆստան, Հայասանը համաշխարհային հանրություն կներխուժի որպես սեքսի գերտերություն ու Հայաստան վերապատրաստման կգան եվրոպական միության բոլոր անդամ պետությունների պետական կառավարման համակարգի կարեւոր դեմքերը` հայկական փորձին ծանոթանալու եւ բարեփոխումները իրենց երկրում իրականացնելու նպատակով:

Ու վերջապես հասնում ենք ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՅԻՆ… Գիրք ճանապարհաց. Գլուխ ամփոփիչ, եզրափակիչ դրույթներ… Մի քիչ էլ դիմացեք….

Լրագրության հանճարը`բանասիրական ավարտ մի դուրսպրծուկ, հեռի մեզանից/ գրելով համաշխարհային հասարակության այս կարեւորագույն ձեւքբերման ճանապարհի մասին եւ հասարակությանը իրազեկ պահելով սեքսին վերաբերվող բարեփոխումներից ու իրենց իրավունքներից, Պուլիցերյան մրցանակ կստնա ու տուն վերադառնալիս ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցության/ դրաշները կփողփողան օդանավակայանում ու պետության հեղավարը դիմավորման արարողությանը կհայտատարի, որ այսուհետ Հանրապետության Հրապարակում վերջապես իր տեղը կգտնի էս ազգին պահած ու փայփայած, ամբողջ աշխարհում ճանաչելի դարձրած Սեքսի արձանը: Այս գործընթացը դեռ զարգացումներ էր ունենալու, համայն հայոց սեքսի հիմնադրամ էր դեռ բացվելու, որը գրանտեր էր տալու էր սեքսով զբաղվող հկ-ներին ու դեռ համահայկական սեքսի հիմնադրամ ու սեքսի ազգային խորհուրդ իրենն էր ասելու սեքսի տիեզերական համաժողովին…

Այ էսպիսի բաներ…

Ե.Գ. Պիղատոս լինելը մարդկության պատմության մեջ թատերաբեմում եղած երբեւէ ամենադժվար դերերից է: Համարձակ ասա ինչ ուզում ես` մի օր գլխիդ կգա, դրմբում է ժողովրդական իմաստությունը:

Իսկ ես հոգնած եւ ամենաանկապ տրամադրությամբ “տուսվում եմ” անկապ թեմաներով, որ քիչ հետո նորից անցնեմ իմ առօրեա գործին` էթիկական լրագրության ու գրեմ հասարակության խնդիրներից, մարդկանց ճակատագրերից…

Լսի, մինչեւ վերջ կարդացի՞ր: Եթե հա, ուրեմն էս թրեյնինգները էդքան էլ անօգուտ չէին: Իրոք ուրեմն, “սեքս” բառ օգտագործված տեքստերը ամենամեծ պահանջարկն ունեն ու էքսպերիմենտս ստացվեց: Հաճելի օր եմ մաղթում: Վաղը ընտրություններ են. սեքսի կուսակցությանը չմոռանաք ձայն տալ :) )))

May 30, 2009 - Posted by blansh | "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Առավոտ, Գրում եմ էլի, Դաժան պատմություն..., Ես, Երբ հայ լրագրող ես, Էլի համը հանում են, Ընտրություններ, Իրական պատմություններ, Լրատվամիջոցներ, Հաղոջակ բիզնես Հայաստանում, Մարդիկ, Մեկ մեկ վրդովվում եմ, Նորություններ, Ուսանողություն, Պետհամալսարանի, Սարսափ ֆիլմի նման, Սիրում եմ... Երեւան..., Ստրիպտիզ, Տաք պահի, կանցնի..., Փոխվել կուլ է գնացել, Քաղաքական, Քաղաքական վերնախավ, Քաղաքացիական դիրքորոշում, Օրեր, Ֆեմինիզմ, աթոռակռիվ, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, լրագրող, ծեծկռտուք, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , , , , | 8 Comments

8 Comments »

  1. <>

    - Ամեն ընտրությունից առաջ ես սկսում եմ մտածել, թե ինչի վրա եմ ծախսելու թեկնածուների կողմից տրվող հերթական 5000 դրամը,- ասում է Քրիստինեն, – մեկ ամսից հարսանիքս է, և այս անգամ մի գեղեցիկ ճապրուկ են գնել իմ հարսանեկան օժիտի համար:
    23-ամյա ուսանողուհին ապրում է Երևանում, չի աշխատում և քաղաքական կողմնորոշում չունի, որևէ կուսակցության չի համակրում:
    Քրիստինեի չորս անձից բաղկացած ընտանիքի համար տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկվող գումարն էլ անվանափոխվել է, “ընտրակաշառքից” դառնալով “պրեմիա”` պարգևատրում ընտրություններին մասնակցելու համար:
    Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններն էլ բացառություն չեն:
    - Պապաս կռվեց, կռվեց, բայց վերջում միևնույնն է մամաս համոզեց, ասելով` օդից փող է էլի, մեկ է իրենց ուզած մարդն է անցնելու, – պատմում է Քրիստինեն:
    Մայիսի 31-ին ապագա հարսնացուն արդեն ծախսել էր գումարը և ինչպես ինքն է ասում, ամեն անգամ իր օժիտի ճամպրուկին նայելով հիշելու է Գագիկ Բեգլարյանին, չնայած, որ այդպես էլ իր ձայնը չի տվել “Հանրապետական” կուսակցությանը, որն իր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ձայնի համար 5000 դրամ “պրեմիա” էր “շնորհել”:

    Comment by Զարուհի Բաթոյան | May 31, 2009 | Reply

  2. Es anen inchi het lriv hamacayn em, u shat chisht e vor sex bar@ ir bun imastov ayspes asac aravelutyunner e talis voch miayn irenc jurnalist hamarox mardkanc, ayl naev myus bnagavarnerum ibr te ashxatoxnerin. Kareli e shat bnagavarner tvel, bayc te petk chi. Menak asem vor HSK-i(Hayastani sexi kusakcutyun)xekavar@ erevi te klini Gyumru qaxakapet@ lozungn el klini <> :)

    Comment by Lusine Barseghyan | June 1, 2009 | Reply

  3. Shush jan, nax asem, vor ed training-nern antexi chen exel, vorovhetev minchev verj kardaci, bayc voch enqan “sex” bari hamar, vor qan qo motecumneri! Es mi pah patkeracri sexi ardzan@ Hanrapetutyan hraparakum u mi laaaaaaav cicaxeci… Shat xoxma klini mer “azgayin-azatagrakan” avanadanahapetapahpanapashtpanakan /xuchuch exav/ joxovrdi foni nerqo. Es mi ban gitem: hay joxovurd@ sex-i pakas uni, ay henc dranic en cnvum bolor chariqner@` tarber kusakcakan hapavumneri tesqov… Ete voroshes ed Sexi kusakcutyun@ stexcel, es hamakirneri sharqum klinem! :)

    Comment by Zara Kocharyan | June 1, 2009 | Reply

  4. [...] Полная версия статьи на сайте автора > [...]

    Pingback by ArmBlogs.ru » Blog Archive » Հայաստանի սեքսի կուսակցություն… | June 5, 2009 | Reply

  5. dzez Invite-ner kyanq.com-i hamar

    Arajin@ Blanshin, hankarc chogtagorceq ))

    631f9de39faeda01deb19023742e2223
    1c5c2eda1edee0606fc9f1b66bb7de86
    c9b4bb3c54f5d1eab94fc4748fa93b78
    f2ddd01d53927d0bcfcdfcfc251b0021
    098fb289fce4afcdc8b8f9355a936bab
    8110c9a649189de165bee3d2a4b5baf7

    Comment by D49 | June 8, 2009 | Reply

  6. hasaakutyunn e aydpisin, aravel yevs haykakan@.

    mi projecti vra einq asxatum verjers vori hodvacneri sharqum kar hodvac “karmir xndzori” avanduyti masin (ete kareli e edpes artahaytvel) u erevi normal e vor nra commentneri qanak@ aysor el gerazancum e myusnerin. karcum em es hodvacin el e da spasum.

    karevor@ vor hetagaym “voch avandakan sexs”@ aveli gravich chdarna vernagrerum qan classic@ )))

    Comment by D49 | June 8, 2009 | Reply

  7. Հաջողված էր. կարդալուս ընթացքում նույնիսկ մի քանի անգամ բարձրաձայն ծիծաղեցի: Կարծում եմ, նյութերդ սիրվում են նրա համար, որ դու ուղղակի չես գրում, այլ ԽՈՍՈՒՄ ես ընթերցողի հետ, որ ամեն տողի տակ էմոցիա կա,ըմբոստություն, կիրք / էս սեքսի թեմայի ուղղակի հետևանքնա :) )!!!/

    Ապրես

    Comment by Gayane | June 12, 2009 | Reply

  8. Շուշ ջան կարդացի, բայց չգիտեմ ծիծաղեմ, թե լաց լինեմ:Իրոք շատ ցավալի է, որ մեզ մոտ սեքսի գովազդը ներխուժել է ամեն տեղ:Ես չեմ զարմանում, եթե այսօրվա դրությամբ Վիոլետա Գրիգորյանի նման “բանաստեղծուհիներին” Նախագահի մրցանակ են տալիս` մի երկու տարի առաջ էր դա, ապա կարելի է մտածել, որ մեծամասնություը շեղված է այդ հողի վրա:Դրա համար տեղին էր այս հոդվածը: Եթե մի բանի մասին շատ են խոսում, ապա այն արդեն դառնում է անհետաքրքիր, անգամ նաև զզվելի:

    Comment by Ida | July 3, 2009 | Reply


Leave a comment