Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Հայաստանի սեքսի կուսակցություն. տալ քաղաքացիներին ավելին

Հերթական լրագրողական դասընթացը ինձ բերեց այն մտքերին, որ լրագրության հանճարը “սեքսի”/որպես “այդպիսին”/ մասին ցանկացած տեքստից ավելի հետաքրքիր տեքստ գրելն է: Էդ շնորհքը չունես, գոնե պիտի վերնագիրներումդ մեկ-մեկ “սեքս” բառը գրես, դե ռեյտինգ կա, բան կա, թե չէ նյութդ չեն կարդա/էսպես անգամ Պուլիցերյանի ճանապարհին/: Շեքսպիրյան` բոլորիս նյարդերը կերած հարցադրման ճիշտ նույն տեքստն է գալիս մտքիս. լինել, թե չլինել լրագրող … միթե՞ սա խնդիր է: Փաստորեն նյութս շատ կարդան` լրագրող եմ, եթե սեքս գրեմ, նյուս շատ կկարդան. Էսքանը եւ վերջ…

Ուրեմն իզուր եմ 4 տարի բակալավրիատում ու նախատեսում եմ դեռ մագիստրատուրա, ով գիտիի, գուցե PhD/-ում գնացել-եկել, բոլոր հնարավոր տարբեր թեմաների լուսաբանման դասընթացներին ինչքան ուժ ունեմ/իսկ ես կարգին ուժեղ եմ նման հարցերում/ մասնակցել, հազար ու մի թերթում գրել, հազար ու մի պրոյեկտում գրել/մի տեղ լավ հոնորար ստացել, մի տեղ անգամ չեմ էլ զանգել իմանալու` փող տալու են, թե չէ/, որ վերջում մեկը բռնի իր նյութի վերնագրում “սեքս” գրի ու… գնա լրագրող ջան, կորի քո մասնագիտական էթիկական վերին գաղափարով: Օ՜ ժամանակնե՜ր, օ՜ սե՜քս…

Մտածում եմ, նույն տրամաբանությունը կարող է գործել բոլոր ոլորտների համար, հը Ասենք օրինակ` ՀՍԿ/Հայաստանի սեքսի կուսակցություն/ իր հանճարեղ կարգախոսով, ասենք` “Տալ քաղաքացիներին ավելին” կամ “Ամեն հայի կուսակցություն” կամ “Զբաղվիր, մենք տեր ենք” կամ էլ “Հետդ տուն տար”: Չնայած էս ինտերետի դարում էլ ում պիտի զարմացնես քո կարգախոսներով: Բոլոր տեղերում սեքսի մասին ստանդարտ “do it yourself”-ն է պտտվում, բայց դե այս վերջինը ազգ չի փրկի, կուսակցության գաղափարախոսական հենք չի լինի, բա ցեղակրոնադավաճանությունը, բա հայի “ազգային-ազատագրական” մեքենան… Լավ, հեռու չգնանք, մեր էս կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին համամասնականով կմասնակցի ու հանրահավաքներ կանի` մեծ պաստառներին գրելով, թե “Սեքսը կփրկի քեզ” կամ “Սեքս… առա՜ջ”:

Անկասկած, հասարակության “մտավորական” զանգվածը հանկարծ գլուխ կբարձրացնի ու ստորագրահավաքով հարցը կբողոքարկի ընդհուպ մինչեւ եվրոպական “դատարանում”` ազգային ավանդույթները եւ իրենց “ազգային-ազատագրական” մեքենական ինքնասիրությունը վիրավորելու համար: Խորհրդարանական ավանդույթները չխախտելու համար ընդդիմադիր ճակատ էլ կբացվի ու սրանք էլ “ասենք ՈՉ սեքսին, փրկենք մեր երկիրը բազմանալուց” ակցիա կանեն: Բայց դե հիմա սեւ PR-ն էլ ա PR, սեւ սեքսն էլ հո սե՜քս ա… Read more »

May 30, 2009 Posted by blansh | "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Գրում եմ էլի, Դաժան պատմություն..., Ես, Երբ հայ լրագրող ես, Էլի համը հանում են, Ընտրություններ, Իրական պատմություններ, Հաղոջակ բիզնես Հայաստանում, Մեկ մեկ վրդովվում եմ, Նորություններ, Ուսանողություն, Սարսափ ֆիլմի նման, Սիրում եմ... Երեւան..., Ստրիպտիզ, Տաք պահի, կանցնի..., Փոխվել կուլ է գնացել, Քաղաքական, Օրեր, Ֆեմինիզմ, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, լրագրող, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , , , , | 10 Comments