Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Ասֆալտ Հայաստան, եվրո իմ երկիր

a_look_from_my_windowՄիանգամից ասեմ, որ մեր տան շենքի դիմաց ասֆալտ են փռել, նոր, եվրո, էլիտար… Տարածքային գզիրների` կարեւոր չէ որ կուսակցության, սակայն անպայմանորեն իշխանական ու հաստահետեւ, ջիպազգիների` համապատասխան տեղերը մտնելու ավանդաբնազդային հակումը անսպասելիորեն այս ընտրություններին “ասֆալտափռաքարոզարշավի” ֆորմատ ստացավ: Էհ… Էլ բեթարից ազատվենք… Հա, իսկ բացի միանգամից ասելուց, շատ զգույշ ասեմ, որ երեկ պետական քննությունս էր, փաստորեն ավարտեցի համալսարանը, առաջին կրթական աստիճանս ստացա: Ամոթ էլ է ասել, բայց կարմիր դիպլոմով… Ու մնաց մտածել մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոցենտ ու վերջապես այդքան բաղձալի ԾԱԿ պրոֆեսոր…

Դուրս եկա համալսարանից երեկ, երեխեքին ասացի, որ ուզում եմ մենակ քայլել ու գնացի Իսահակյան 1`աղբանոց: Համիկին ահագին ժամանակ է չեմ տեսել, էնտեղ չէր էլի… Վախենում եմ արդեն չկա, վերջին անգամ երբ հանդիպեցինք, շատ վատ էր… Ինչ հեշտ է չէ, օրական հազարավոր մարդիկ են ծնվում ու մահանում ու նորից ծնվում ու նորից մահանում ու նորից… Համիկի մասին կարծեմ էլի գրել եմ, ահա` իմ լավագույն ընկեր բոմժն ու պեռաշկիները ու “Բելաջոն”… Երբեք քեզ չեմ մոռանա, բարեկամս… Մենք վախենում ենք մեր երազանքներից, որովհետեւ կարծում ենք, որ դրանք մի օր կարող է չիրականանան… կամ ավելի վատ, վախենում ենք, որ հանկարծ ու իրականանան… Դու կաս կամակոր պապիկ, հատկապես իմ ուսանողական վազքերում…ԵՊՀ-ից հետո վազքով արվեստի համալսարան, վազքով գործի, վազքով խառը-մառը կուրսերի ու լիդերների դպրոց… Կարճ ասած` ես լավ սպորտային վիճակում եմ միշտ եղել, վազքով սմաք, վաքով ուտել, վազքով կարդալ, վազքով հանդիպումների գնալ, վազքով վազել ու, հա սիրում եմ բոլորին, վազքով…

Ապրիլը լեցուն էր, մայիսը դե չեմ ասում… ԲարՔեմփը վերջապես արեցինք/ֆեյսբուքում իմ դրած ալբոմի լինքն եմ դնում/, մարզերի թրեյնինգները ավարտեցի, մեյլբոքսումս մի երկու նամակ եկավ, որ սկսվում էր “Ընկեր Շուշան”-ով: Հազար ասեցի` մենք նույն տարիքի ենք երեխեք, ձեզ ազատ զգացեք հարցեր տալու, ինչով կարող եմ կօգնեմ… Վերջին օրերին “Վեկ կադր-մեկ րոպե” կինոփառատոնին էի օգնում, բզբզում… Չգիտեմ արդյունքը ինչքանով էր գոհացուցիչ, բայց կատալոգում գրեցին`փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու… Տնեցիք ասում են` կլինի մեկ-մեկ դեմքդ տեսնենք…Դե ասում եմ` մեղուն բնավ չի կարող ավելի դանդաղ տզզալ, անգամ եթե շատ ցանկանա… Մառազմ… Շարունակեմ մառազմի ժանրից… “Ռոյթերի”-ի գրանտ էի շահել, որ գնամ “բիզնես նյուզ քավրինգ” սովորելու, էն, հենց էն կուրսը, որ էդքան ուզում էի, բայց… դիպլոմայինի պաշտպանություն, պետական քննություն, ֆլան-ֆստան… Հո տարեկետում չէի վերցնելու 15 օրվա համար… Բայց տխրեցի մի քիչ/մեղմ ասած/…

Ի դեպ, տխրելու մասին, քիչ հետո արդեն մեր հյուրը կգա, օն-լայն աուդիոհեռարձակումը սկսելու, հարցերը արդեն պրինտ անեմ… Ի դեպ, կարծում եմ այդքան էլ վատ նախաձեռնություն չէ, Երեւանի ՏԻՄ ընտրությունների համատեքստում բլոգի օն-լայն հարցազրույցները սկսել ենք քաղաքապետի թեկնածուների ու իրենց ներկայացուցիչների հետ: Էսօր Հանրապետականի հերթն է ընթերցողների հարցերին պատասխանելու… Էսպես…

Եվ վերջապես այսօր փոսթ անելու առիթը… Շնորհավոր առաջին հանրապետության անկախության օրը: Շնորհավոր մեր հայրենիքի ազատության օրերից մեկը: Էնքան եմ ասում, որ սկսեմ հավատալ ասածիս: Անկախություն, ազատություն… լավ բառեր են, արժի իմիտացիա ստեղծել, ներշնչել: Մեկ է ինչ էլ լինի` սիրում եմ էս երկիրը ու իր մարդկանց… Հաճելի օր եմ մաղթում…

Ե.Գ. Հատուկ ռեպորտաժը բլոգերների մասին մի հաղորդում էր պատրաստել, ես էլ էնտեղ տնավարի խոսում էի: Չգիտեմ երբ են ցույց տվել, բայց բլոգում մի երկու նոր մեկնաբանություններ ավելացան էդ թեմայով: Վերջապես ես էլ ժամանակ գտա “Յութուբում” նայեցի: Արձագանքեմ… Նյութ էր էլի, յանմ ինչու էիք էդպես աղմուկ բարձրացրել:)))

May 28, 2009 - Posted by blansh | "Ա1+"-ն ու դիսկոն ժամը 3-ին, "Ժողովրդավարություն", "Հայավարի" ընտրություններ, "ջիպազգի" ու "համերազգի", BarCamp Yerevan 2009, PR-ի անվճար դասեր, Ա1+, Այսպես էլ է լինում..., Գրում եմ էլի, Ես, Երբ կարդաս, Երբ հայ լրագրող ես, Երեւան, Էժանագին հասարակաց տան պես..., Էլի համը հանում են, Ընտրություններ, Իմ ընկեր բոմժը, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Իրական պատմություններ, Մեկ մեկ վրդովվում եմ, Մտածում եմ, թե..., Նորություններ, Պետհամալսարանի, Սիրում եմ... Երեւան..., Քաղաքական, աթոռակռիվ, անտուն, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, ընտրակաշառք, լրագրող, կհասկանաս ամեն ինչ..., համալսարաններ | , , , , , | No Comments Yet

No comments yet.

Leave a comment