Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Շաշ-շաշ բաներ…

Բարեւ իմ սիրելի /ըստ վիճակագրության/ 30-40 ընթերցող: Փաստորեն ամիսը մեկ անգամից ավելի չի ստացվում գրառում անել, չնայած էնքան բան կա գրելու. ազգս հավերժ պրպտող, ազգային-ազատագրական մառազմատիկ, ես էլ ինչպես միշտ խառը հազար ու մի գործերով ու հազար ու մի… Հազար ու մի` կարճ ասած… Ներքաղաքային ճղճիմությունից ու “Օբամայի” հանճարից չեմ խոսի էսօր, էնպես հոգնել եմ էս “Խրիմյան հայրիկության” կոմպլեսից, թղթե շերեփներից, “խալխի” ազգերի ողորմությունից ու “խալխից”… /պարզաբանում` “խալխ” մորական պապիս խոսքերից է, նշանակում է` ուրիշ: Ի դեպ, մորական պապիիս մասին: Նախօրեին ընտանիքով իրեն հյուր էինք գնացել: Ասեց` սենյակ մի մտի, մոտս մարդ կա: Կես աչքով նայեցի`մի շիկահեր մեծակուրծք կին էր… Էհ… պապի-պապի… 82 տարեկանում էլ “խաղեր կուդաս”… Մտածում եմ` տեսնես իմ բջջային հանգույցներում մորական գեներից քանի տոկոսն է կայծեր տալիս :) /

Ուրիշ բանից էի խոսում, բայց լավ, քանի որ խոսքը բացվեց, ասեմ, որ տատիի ու պապիի հարցով միշտ ինչ-որ պատմությունների մեջ ենք ընկնում: Տատիս էլ հորականն է, 80 տարեկան, մեզ հետ է ապրում ու “Բարսելոնայի” ֆան է: Երբ տանը չենք լինում հավաքվում են շենքի կնանիքով, “տուսվում”, զանգում “գազի մարդուն” ու ֆուտբոլային խաչբառ լուծում… Երկար պատմություն է… Ապրիլի 7-ի մասին: Ում համար կարեւոր օր է, շնորհավոր… Ավանդական մոտեցմամբ երեկ էլ ինձ համար էր կարեւոր օր, երեւի… Այսինքն էնքանով կարեւոր, որ հազար ու մի շնորհավորանք, սմս, նամակ, բացիկ, զանգ, ծաղիկ, նվեր, ջերմ խոսքեր, ողջագուրումներ ու էսպիսի թիթիզ-միթիզ բաներ եղան… Ծնունդս էր… 21 տարեկան դարձա… Բլոգս արդեն 3 տարի վարում եմ ու փորձում եմ “վարել” սուս ու փուս, բայց ծննդյանս օրը “ինձ էլ եմ անդրադառնում”… Անցած տարի ծննդյան տորթը նկարեցի, էս տարի չհաջողացրեցի… Դրա փոխարեն ակումբային նկար եմ դնում…

Մեր մեջ ասած մի քիչ ծիծաղալու է, երբ քեզ շնորհավորում են…ծննդյանդ ՏԱՐԵԴԱՐՁԻ առթիվ… Շնորհավորում են ինչ-որ հաղթանակների, ձեռքբերումների առթիվ, անկախության օրվա/իմ ամենասիրած տոնն է/, ի վերջո Սահմանադրության օրն են շնորհավորում… բայց նրա համար, որ մի տարի էլ մեծացար, ինչի պիտի շնորհավորանք ընդունես… Չէ, առհասարակ ծնունդս ու Նոր տարին չեմ սիրում… Էնպես որ, այս օրերին ցավակցությունը ավելի նախընտրելի է :)

Բայց էս օրը նաեւ մյուս “կայֆ” կողմն ունի. մի քիչ շատ ես ալկոհոլային կոկտելներին “զոռ տալիս”, հետո նստում ես ու արած-չարածդ “պլյուս-մինուս” անում… Երեկ օրինակ`հաղթած օրեր, դավաճան օրեր, օրեր ընկերոջ կորուստի, օրեր սիրահարվել ես, օրեր հիասթափվել ես, օրեր թաքուն լացել ես, օրեր մեծ ամբիոնից զեկույց ես կարդացել, օրեր եվրոպայի սրտում գիշերվա ժամը 4-ին գլոբալիզացիայի “հերն էս անիծել” ու ոստիկանությունը նկատողություն է արել, որ հասարական կարգը չխանգարես, օրեր դիպլոմային ես գրում, օրեր մինչեւ ժամը 11-ը գործի տեղն ես մնում, օրեր հայկական պատվիրակության ղեկավարն ես, օրեր Ուլիխանյանում ես “լրվում” ու ֆլամեգո լսում, օրեր Մալխաս, Պապլավոկ, Տրիումֆ, Պասկուչի ու էս շարքի պիժոնսկի էշ տեղերին “ոչ” ես ասում, օրեր բրիտանացի ընկերդ է Երեւան գալիս ու Տեխասում “տժժացնում եք”, օրեր գրանտի ծրագիր ես գրում ու շահում ես, օրեր լիդերների դպրոցում դասախոսություն է, օրեր Ա1-ի բլոգին էս նստած, օրեր հարցազրույցներ, օրեր հարցազրույցներ, օրեր հարցազրույցներ, + 100 անգամ օրեր հարցազրույցներ, օրեր ժամանակ ես գտնում ու հիշում ես, որ օրեր կան սիրահարված, նեղված, լացած, օրեր օրեր են էլի`լիքը գործ, օրեր կոմպի առաջ էս լուսացնում, օրեր քննություն, օրեր թատրոնի կուլիների հետեւում մաստեր կլաս, օրեր մարզերում PR-ի դասեր պիտի կարդամ, օրեր Facebook-ը չի “դզում”, բայց մի պրոֆայլ կա, որ հազար անգամ բացում ես ու փակում ու ինբոքսդ “չեք ես անում” նույն էն պրոֆայլից մեյլ սպասելով… էնքան շատ-շատ օրեր, օրեր, որ քնարական շեղումներով են ու շաշ-շաշ ոտանավոր եմ գրում, բայց դե ոչ ոքի ցույց չեմ տա, օրեր խելոք-տնական աղջիկ` դաշնամուր եմ մնագում մամայի, պապայի համար, օրեր ֆոնդյու, օրեր սուշի, օրեր թթվասեր-պանրիկ Մայաենց այգում աղջիկներով… օրեր լպրծուն “տղեքի” պորտը տեղն եմ դնում, օրեր ԵՊՀ ռեկտորատի պորտն եմ տեղը դնում, օրեր ոչ մի բան էլ ոչ մի տեղ չեմ դնում, օրեր Դյուկ Էլինգթոն, օրեր Հախվերդյան, օրեր` օրեր են էլի, օրեր Ֆրանց Շուբերտ լսելու եմ գնում, օրեր էլ ոչ մի երգ, Արթյուր Ռեմբոյի ու Օսմո Վիոնի սինվոլիստական կայֆեր… օրեր հարբարծ տաքսու վարորդ, օրեր ոտքով Թումանյան, օրեր խանութներով մինչեւ քարտի վերջին կոպեկը, օրեր փող չկա-սպասում աշխատավարձի, օրեր 100 սմս ես ստանում ու ծաղիկներ օֆիսից դուրս գալիս, բայց էն չի կամ էն չի ումից կուզեիր ծաղիկներ ստանալ, օրեր մոտ ընկերդ նեղն է` վազի, օրեր “Չէ” փաբ ու լիքը ծանոթներ, չնայած հատուկ ընտրել էիր էնպիսի մի տեղ, որտեղ հույս ունեիր, որ ծանոթ մարդ չես տեսնի, օրեր մինչեւ լույս կարդում ես ու երազումդ Կարամազով եղբայրներն են գալիս, օրեր նոր business card ես տպել, օրեր նոր սեմինարի ընդմիջում, օրեր նոր պլաններ, վերելք, օրեր տխուր, օրեր անկում, օրեր թաքուն լաց զուգարանում…օրեր օրեր են էլի… օրեր ծննդյան օր… ծննդյան օր համեստ խմիչքներից ռոմի բակարդիին ասում ենք` “ոչ”, մալիբուին` “այո”, հետո մի լիմոն, հետո վիսկի` լեյբլ առ լեյբլ, մարտինի յախկ բիանկո ու բելիզ, հյութի տեղ “զապիվատ”, հետո համը դուրս եկավ, կոկտեյլ բերեք… հափի էնդ, չէ, հեփի բրդի, հեփի “դեյ”… ՕՐԵՐ… Օրեր խումհար ու օրեր ապրիլի 7…


Ե.Գ. Էդպես էլ չի ստացվում ինձ մոտ հասկանալ`ինչու եմ էսպես ու էսքան շատ էս կյանքը սիրում… Հա, իսկ նկարում էն ձեռքիս մարգարիտներով թեւնոցը նոր է… ես էլ եմ փաստորեն մեկ-մեկ թիթիզանում/անկախ ինձանից, չէ, հեռի ինձանից/ :) Մի հատ էլ P.S. ու վերջ… Չգիտեմ մեկ էլ երբ կգրեմ, երեւի էդ ժամանակ արդեն դիպլոմայինս պաշտպանած, մագիստրատուրա ընդունված ու “սամը սքուլի” գնացած կլինեմ, բայց հաջորդը անպայման տատիիս ու պապիիս “բոցերից” կպատմեմ, դե իհարկե ազգային-ազատագրականն ու հայկական բարոյաԳանը չշրջանցելով… Հաճելի օր եմ մաղթում :)

April 7, 2009 - Posted by blansh | Ա1+, Այսպես էլ է լինում..., Անձնական, Արթուր Մեսչյան, Գրում եմ էլի, Դալուլե, Ես, Երբ հայ լրագրող ես, Իսկ դուք երբեւէ սիրե՞լ եք, Սիրում եմ... Երեւան..., Տաք պահի, կանցնի..., Օրեր, բոմժեր, երբեք-երբեք ծնկի չեկած, ընտանիքս, լրագրող, կհասկանաս ամեն ինչ..., ձյուն եկավ սեպտեմբերին | , , , , | 16 Comments

16 Comments »

  1. Մոռացա ասել, անպայման ԲարՔեմպ Երեւան 2009-ին գրվեք, եկեք, մասնակցեք, լավ? Անհամբեր կսպասեմ ձեզ: Հուսով եմ նորմալ կստացվի ամեն ինչ, էսքան գնում գալիս ենք, կազմակերպում կամ խանգարում, օգնում…

    ԲարՔեմփ Կովկասը էստոնացիների գերլարված կամավորական ուժերով եղավ, վրացիք էդքան էլ պատրաստված չէին, անգամ մեքենան, որ մեզ գալու էր հյուրանոցից տաներ “դեպքի վայր” ես իմ երբ էր հասնում ու էսպես լիքը խառը բաներ… Ադրբեջանցիք ունեցան ԲարՔեմփ, հերթը կարծես թե մերն է…Անպայման եկեք…

    Comment by blansh | April 7, 2009 | Reply

  2. Բարեվ փիսիկ, ծնորհավոր ծնունդտ: Դու նենց համով ու պուպուշն ես, որ ուզում եմ քեզ ուտել: Եթե սենց խելացի բալիկ էլ չլներիր, մեկա քեզ կներեյի, սիրուն համով փիսիկ: Եթե ինչ-որ մի տղամարդ կարա քեզ չսիրի, քո նկատմամբ անտարբեր լինի, ուրեմն գեյ ա, ուրիշ ոշմի բան: Շնորհավոր ծնունդտ աշխարհի ամենա-ամենա ԲԼԱՆՇ աղջիկ:

    Comment by Մի օր կիմանաս ով եմ | April 8, 2009 | Reply

  3. Բարև Շուշան ջան, ինչպես ես?
    Այս վերջին գրառումից հասկացա, որ ապրիլի ութին ես ծնվել:
    Կներես ուշացումով, բայց սրտանց շնորհավորում եմ քեզ, ցանկանում եմ երկար-երկար առողջ և անհոգ կյանք, շատ-շատ սեր, գեղեցկություն և թող միշտ շրջապատված լինես քեզ սիրող մարդկանցով:
    Ես կցանկանայի ,որ մենք հանդիպեինք:
    Գրկում և համբուրում եմ:

    Comment by Ida | April 10, 2009 | Reply

  4. Ապրիլի 6-ին էր Իդ ջան, շնորհակալ եմ շաաաաաաաատ…

    Ե.Գ. Ինձ էնպես հետաքրքիր է` ինչու ես ընտրել հատկապես “Ida” անունը?

    Comment by blansh | April 10, 2009 | Reply

  5. լավ ես գրում… քիչ ես գրում… շատ ես տարրալուծվում…

    …մարգարիտներով թեւնոցը լավն ա, թեեւ ես արդուզարդդից բան չեմ հասկանում:

    ԲարՔեմպ-ի համար թենկս, մատաղ, շատ ես օգնում… եւ ընդհանրապես, ծնունդդ ուշացումով` շնորհավոր: :D

    Comment by Observer | April 11, 2009 | Reply

  6. Shushan barev, inchpes es? Talis em harcit patasxan.
    Ida anvan mech voch mi xorhurd chka, uxxaki inc et anun@ dur e galis, qan im iskakan anun@. Es inqs el tas echanoc noter em grel, ete hetaqrqir e, karog em mi poqr hatvac uxxarkel, bajc ereq shabt or@.Ev mi xndranq , ete karog es mi pocr informacia Artashesi masin, vorovhetev es iren masin vochinch chgitem.

    Comment by Ida | April 12, 2009 | Reply

  7. Շուշ բարև ինչպես ես?
    Ասում ես, որ “Road Movie” խմբի մասին չես լսել: Ես ինքս էլ ռադիոյով եմ լսել նրանց կատարման մասին, որը պետք է տեղի ունենար ապրիլի 11-ին Stop-ում:Ես այդ օրը ընկերուհուս աղջկա հետ էի գնացել համերգին:Ինքը 13 տարեկան է, բայց կարծես իմ ընկերուհին լինի, ինձ շատ է սիրում:
    Իրեն էլ էր շատ դուր եկել համերգը,շատ լավ ժամանակ անցկացրեցինք:Դա նրանց առաջին կատարումն էր, եթե հաջորդ անգամ նրանք նորից ելույթ ունենան , արդեն միասին կգնանք:Հուսով եմ չես մերժի, քանի որ մենք արդեն հեռակա կարգով ընկերուհիններ ենք:
    Աշխատանքը շատ է, արդեն չեմ կարողանում թղթերի վրա նայել, գլխացավ է սկսվում:Տաս օր առաջ մեզ մոտ նկարահանումներ էին կատարում , մեզ մոտ էլ նկարահանեցին , այդ թվում նաև ինձ: Ես ինքս չեմ սիրում ոչ նկարվել, և ոչ էլ նկարահանվել, որովհետև հեչ ֆոտոգենիկ չեմ:Երևի նաև նրանից է, որ չեմ շպարվում, միայն շրթներկ եմ օգտագործում:Ես այդպես էլ ինձ հեռուստացույցով չտեսա, որովհետև ինքս չէի ուզում: Հարազատներս էլ էին նեղվել, որ իրենց էլ չէի ասել , որ դիտեին:Սա էլ վերջին նորությունները:

    Comment by Ida | April 14, 2009 | Reply

  8. Շուշան ջան, Բլանշ ջան,
    Կիսում եմ քո ցավը եւ ուշացումով սրտանց ցավակցում տարեբոլորման կապակցությամբ, բայց համաձայնվիր, անհետաքրքիր չի անցել տարիդ :) շատ հետաքրքիր ես գրում, գանձ ես՝ «ադամանդ» :», ցավոք ԲարՔամփը պլստացրի, բայց հուսով եմ շուտով հետաքրքրորեն կներկայացնես մի երկու բառով թե ինչպես անցավ:

    Օլ դը բէսթ!
    Քո բազում երկրպագուներից մեկը՝ ես :)

    Comment by ինքը | April 20, 2009 | Reply

  9. People ջան, շնորհակալ եմ բոլորիցդ ջերմ խոսքերի համար,ես ձեզ շատ եմ սիրում: Չնայած եթե անկեղծ լինեմ “Մի օր կիմանաս ով եմ”-ին կարդալիս ջղայնացա մի փոքր ու որոշեցի ջնջել, բայց դե սկզբունքներ, արտահայտվելու ազատություն, ֆլան-ֆստաններ… Ինչպես տեսնում եք ամեն ինչ տեղում է, ես էլ շարունակում եմ “ադամանդագործությամբ” զբաղվել…

    Comment by blansh | April 24, 2009 | Reply

  10. Mianum em bolor baremakhtanqnerin.

    Comment by Karabakh | May 13, 2009 | Reply

  11. Բարեվ: Նոր ձեզ հեռուստացույցով տեսա, Հ1-ով, ու որոշեցի այցելել ձեր կայք:
    Հիմա էլ պատրաստվում եմ Արտակ Ալեքսանյանին(ձեզ նկարահանող հեղինակային ծրագրի վարող) նամակ գրեմ ու մեղադրեմ հիմար PR-ի պատճառով 10 անիմաստ րոպե ձեր բլոգում զուր վատնելու համար:
    Համել չհասկացա Դոստոեվսկուն սիրում էք, թե չէ: Եթե հա՝ ուրեմն ապրեք, եթե չէ՝ էլի ապրեք, բայց մեզ պես չապրեք:
    պ.ս.
    Էն երկրորդ կոմենտ թողածի ենթադրած պարադոքսով ես երեվի գեյ եմ հա???
    պ.ս.
    Հետաքրքիր ա իմ կոմենտը կարդալուց խոսք ազատության մասին ձեր վեհ կարծիքը կփոխվի, թե չէ:
    אדיןס

    Comment by Միքայել | May 13, 2009 | Reply

  12. Ողջույն Միքայել, երեւի չես պատկերացնում ինքդ էլ, բայց քեզ շնորհակալ եմ մեկնաբանության համար ու շնորհակալ եմ:

    Եթե պատասխանելիս լինեմ գրածիդ պարզապես պիտի ասեմ, որ “խոսքի ազատություն” եւ ֆլան-ֆստանը, ինչպես ես հաճախ ասում եմ, կամակոր եզրույթ է ու չարժե խաղալ վերջինիս հետ: Ինչեւէ…

    Դրա փոխարեն ուղղակի անկեղծ խոսեմ… Գիտես, գուցե տարօրինակ է, բայց սա իմ անձնական բլոգն է եւ եթե կուզեք/թող ամենից ոչ ազատն ու գունավոր այլ պիտակներ ունենա/ ու ես սրտաբաց ընդունում եմ իմ բոլոր հյուրերին, եթե անգամ իրենց դուր չեկավ իմ պատրաստած ճաշը եւ սփրոցի վրա անփույթ գցած անձեռոցիկը: Շնորհակալ եմ, որ եկար:

    Comment by blansh | May 24, 2009 | Reply

  13. Barev Blansh axchik. Lav es grum, xosk chunem. Bayc de lik@ ditoxutyun unem. Ko karcikov vor Bakunci patmvacknerum kam el Hrant Matevosyani “Ogostosum” angleren titizutyunner chkan, vat en ha kardacvum. U du ayd xotor chanaparhn es ha brnel, inch anum ein titiz rusnern irenc amboxch goyutyan @ntackum u aysor el. U irenc lezvum irenc barer@ toxac angleren en brtum ruserenin xarnac. U du el mer chknax lezun es ha anglaxarnum, Lav ches anum. Porci mtkerd artahaytel makur hayerenov u tes vor aveli hacheli klini.
    Chinakan restoran gnacac klines, inch zzveli chash ases talis en, amen inch xarnac u pchacrac, voch mi bani ham chunecox. Du ko sur mitkn u grelu shnorhk@ inchi es xarnum otaracin u otar barerov u gracd anhamacnum darcnum chinakan kerakur.
    Lav axchik es poci nuyn efektin hasnel makur hayerenov. Kstacvi ko mot, vstah em, tesnum em potenciald. Mi turk tur cevin, heru ches gna. porci cevi poxaren nuyn efekt@ stanal bovandakayin nerarkumnerov u makur hayerenov. Enkan shkex barer kan hayerenum, du incanic da lav gites.
    Irok inc dur chekav ko epac chas@ ev sexanin anpuyt gcac ancerocik@. Du unak es hamex chash epelu u koxkin el gexecik dirkov dnelu ancerocik@ ev voch te napkin-@.
    լեյբլ առ լեյբլ, մարտինի յախկ բիանկո ու բելիզ, հյութի տեղ “զապիվատ”, հետո համը դուրս եկավ, կոկտեյլ բերեք… հափի էնդ, չէ, հեփի բրդի, հեփի “դեյ”… ՕՐԵՐ… Օրեր խումհար ու օրեր ապրիլի 7…
    Te arden Hayastanum eritasardutyun@ ays tonov e xosum? Ete aydpes e, apa shat vat e, ankum enk aprum. Ruserenic prcank @nknum enk anglereni akcani beran@, aysor el tarsi nman turkeri het exbayracank, vaxn el turki lezun enk xarnelu mer zualal chrin.
    Mi ara, xndrum em. Porci mtkerd asel hayerenov. Du kgtnes cev@, kan ko mot nman ktorner vor shat lav en hnchum hayerenov u shat el nor motecumner en lezvakan arumov.
    Du voroshakioren grelu taxand unes, ashxati shut dirs gal pntrtukneri shrchanic u ko grelacev@ sahmanel. Inchpes jamanakin da arec asenk Hrant Matevosyan@. Mi kiich el hima hachoxvum e anel Vahanin, Ishxanyan. Vanoyi mot el kstacver, chxoracav, gnac urish uxxutyamb,apsos.

    Comment by Hamlet | October 11, 2009 | Reply

  14. Չէէէէ Համլետ ջան, էս եդ դեպքը չի, եկեք մի պահ իրար գլխի ավետարան չկարդանք, դուխ տանք էս մարդուն, չնայած չգիտեմ էլ իրան պետքա թե չէ :) )) Ամեն ինչ լավա ՇուՇ ջան… մարդ հոգնումա անընդհատ…. այո լավ եմ, շնորհակալություն, ի հեճուկս …..բաներից

    Comment by BJishk | October 12, 2009 | Reply

  15. barev hayer. kardum ei verevum gracn u,ankeghc,hiaca. shat lav er hamozum maqur hayeren grel, u lav er hamozum. amenajox lezun unenq ashxarum,ruserenic heto,enpes vor hayer jan araj!

    Comment by Javakhqci | October 22, 2009 | Reply

  16. Սիրելի բազմախոհեմ հայրենասերներ,

    Շուշանին քննադատելուց առաջ, ողջունելի կլիներ մեսրոպատառ գրել սովորեիք, այդ ժամանակ գուցե հասկանայիք թե ինչ հաճելի է աղավաղել օտարերկրյա բարերը մեսրոպատառերի հզորությամբ, որ երեւա թե որքան սնանկ եւ զվարճալի են դրանք հնչում հայերեն բառերի կողքին:

    Համոզված եմ, որ լատինատառերով աղավաղված հայերեն քննադատությունը շատ ավելի ողբալի երեւոյթ է, քան արտերկրի բառերի ձեռառնոցը, մի ժամանակ ես ել էի կարծում, որ կարեւորը միտքն է, բայց հիմա ամեն անգամ լատինատառ-հայերեն տեսնելիս ինձ զգում եմ կարծես ցեխի եւ կեղտաջրերի մեջ փորձեմ միտք փնտրել: Ախր, Windows XP-ից սկսած դա շատ արագ սովորելու խնդիր չկա: Ամո’թ է, գաղտնիք չկա, սովորե’ք: :»

    Comment by Համազասպ | October 28, 2009 | Reply


Leave a comment