21-րդ դարի միֆերը. ֆինանսական ճգնաժամ
“ֆինանսական ճգնաժամը” մտավ նաեւ մեր տուն: Երեկ իմ 80 ամյա տատը հայտարարեց, որ որոշել է խնայողություններ հավաքել իր հուղարկավորության համար եւ ինձ հարցնում է, թե ինչ տիպի “վալյուտա”-ով ավելի ճիշտ կլինի այն պահել… Դեպրեսիվ ինֆորմացիոն քարոզչությունը “համաշխարհային այս աղետի” մասին կարող էր շատ լրատվամիջոցների հերթական “ճպցրած” նյութի թեմա դառնա, բայց ֆուտբոլասեր ու հեռուստատեսության նկատմաբ կիսով չափ անտարբեր տատիիս մտահոգության առարկա դառնալուց հետո լուրջ սպառնալիք թվաց նաեւ ինձ համար:
Ուզում եմ սկզբից եւեթ իրերն իրենց անունով կոչենք: “Ֆինանսական ճգնաժամը” որպես այդպիսին համաշխարհային վերահսկողության դերաբաշխական եւ “պարտքերի ստրկության” ինստիտուտի տարեկան գործարքներից մեկն է, որը տարբեր պարբերակնությամբ կրկնվում է եւ տարբեր քարոզչական աստառներով դեպրեսիվ կախվածության մեջ գցում պետությունների ու հասարակությունների:
Առօրեական բառապաշարով ` հերթական “ամերիկյան կայֆերն” են մի երկու պետության ձայնակցությամբ: Տպավորությունս այնպիսին է, որ միակ տարբերությունը “համաշաչհային մյուս ճգնաժամ”-ների եւ այս վերջինի այն է, որ այս անգամ քարոզչական ապարատը գերակատարել է պլանը այն աստիճան, որ ինքն էլ մեկ-մեկ սկսում է հավատալ վերջինիս գոյությանը: Ով, համաշխարհային հանրություն, քո PR-ի ջարդ ու փշուր է անում անգամ քո սեփական PR
))
Պատմական ակնարկ: 1907թ. ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամ է: Այդ ժամանակ Ռոքֆելներների, Մորգանների, Վարբուրգների, Ռոթշելդների “պրպտուն մտքի արդյունքում” արդեն գործում էր կենտրոնական բանկի ինստիտուտը: /Ուշադրություն դարձրեք նշված տոհմերին եւ պատմության մեջ նրանց խաղած դերերին/: 1914-19թթ Կենտրոնական բանկը փողի շրջանառությունը 100 տոկոսով ավելացրեց: 1920թ. ահա քեզ ֆինանսական ճգնաժամ, ԿԲ-ն կոմերցիոն բանկերից պահանջել էր իր տոկոսները: 1929թ “մարժեվային” վճարումների ակցիային նախորդեց ֆինանսական ճգնաժամ: Էսպես հերթով կարելի է թվարկել: Բացեք Վիկին ու մի փոքր փորփրեք: Ջսթորի հրապարակումներն էլ չեմ ասում:
Վերադառնամ մեր օրեր ու տատիիս խնդրին: Փորձի համար երեկ ինձ ստիպեցի հեռուստացույցի առաջ նստել եւ նայել բոլոր հնարավոր տեղական եւ արտասահմանյան լրատվական թողարկումները: “Ֆինանսական ճգնաժամ”-ը կրկնվում էր ամեն մի թողարկմանը 2-3-ից մինչեւ 26-30 անգամ: Համարյա նույն պատկերն էր նաեւ թերթերի պարագայում, իսկ որոնման համակարգերում նվազագույնը 500-600 էջ հղումների ցանկեր էր բերում: Այս դեպքում պիտի միայն բազակետեր դնեմ ու խորհուրդ տամ բացել Propaganda and Mass Persuasion-ը /Historical Encyclopedia/ ու կարդալ, թե նպատակաուղղված տեղեկատվության /քարոզչության/ մեծ խմբաքանակը ինչ հետեւանքներ կարող է ունենալ:
Նորից եմ նշում, այս ֆինանսական ճգնաժամ կոչեցյալը լկտի աճպարարություն է: Ամենապարզ տրամաբանությամբ էլ կարելի է հասկանալ, որ 1933-ի “ոսկե ստանդարտի” վերացումից հետո միակ բանը, որ փողին արժեք է տալիս վերջինիս շրջանառությունն է: Այսինքն, փողի արտադրության իշխանություն ունեցողները նաեւ դրանց արժեւորման կամ արժեզրկման իշխանություն ունեն ու հենց այդ նույն իշխանությամբ են այսօր ամբողջ պետություններ ու դրանց տնտեսությունները ծնկի բերում, օրենքներ հնարում շահութահարկերի ու պետական պարտքերի ու ֆլան-ֆստանների մասին:
Առհասարակ էս աշխարհում մարդուն ծնկի բերելու եւ “համաշխարհային տիրապետության” 3 գործիք կա` ԿՐՈՆ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ եւ շարունակական մոտիվացման եւ լավագույն բիզես մարկետի` պատերազմների ինստիտուտը: Ու անգամ աշխարհի ամենազիլ քարոզչաապարատը ինձ չի կարող իր իլյումինակի, հետո մասոնական լյոժաների ու ես իմ ինչ-որ հերթական ապլոմբների կաստաների մտքի թռիչքներին ու վայրեջքներին հարիր հանճարեղ բառապաշարային պոռթկումներով եւ PR-գործիքներով հակառակը համոզել, բայց որ տատիին էլ հասան, սա արդեն լուրջ է:
Ժողովուրդ, գարուն է, սիրեք, ժպտացեք… Ի վերջո ժպտում է նա, ով վերջում է ժպտում եւ բոլոր տիպի ֆինանսական ճգնաժամերին ժպտած ունեցող ժպտիչն է ամենազիլը
Շուշան, գրածներիդ հիմնականում համաձայն չեմ, բայց գրելաոճը դզեց
)) Ջղայնացած ես երեւում։ Իսկ Վիկիպեդիային շատ մի վստահիր։ Գործ չունես…
Չեմ ուզում տնտեսագիտական մակարդակի բանավեճերի մեջ մտնել, որովհետեւ բավարար գիտելիքներ այդ ոլորտում չունեմ։ Սակայն, չեմ կարող համաձայնել այն մտքի հետ, որ առանց լուրջ հիմքերի «լկտի աճպարարության» արդյունքում հնարավոր կլիներ համաշխարհային տնտեսությանը այսպիսի հարված հասցնել։
Ուրիշ խնդիր է այն, որ այս ճգնաժամը իրականում ձեռնտու է անգլո-սաքսոնական տնտեսագիտական դոկտրինի վրա հիմնված ֆինանասական համակարգերին եւ այն կոնկրետ երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային, ովքեր ի վերջո կրկին շահող են դուրս գալու այս ամբողջ ճգնաժամից, թեեւ նույն այդ ճգնաժամը ստեղծվեց հենք իրենց մեղքով եւ իրենց ստեղծած «ժլատության» համակարգի մեղքով։
Չէ Արթուր ջան, բացարձակ “ջղայնացած” չեմ, ուղղակի ահավոր հոգնում եմ, երբ էդքան ջանասիրաբար գլուխ են հարդուկում աջ ու ձախ: Ներվերս գնում է…
Free Wallpapers, We Hope You Will Like Them.
aydxan el hamamit chem ! bastery aveli karevor en qan emocianery
Բարև Blansh ջան: Ես իմ կյանքում առաջին անգամ եմ, որ ինտերնետ կայքերում ինչ-որ հաղորդագրություն եմ թողնում,չկարծես թե ինտերնետից չեմ օգտվում, ուղղակի չեմ սիրում…….
Այս անգամ ուղղակի ինձ շատ դուր եկավ Քո մեկնաբանությունը տեղի ունեցող ֆինանսատնտեսական իրադարձությունների մասին ու այդ մեկնաբանությունների մեջ Քո ոճը, օգտագործված բառերն ու բառակապակցոււթյունները:
Սա, իրոք, ճգնաժամ չի, այս երևույթը կարելի անվանել ազգերի թալան, իսկ գլոբալ վերցրած՝ «Քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ թալանի նոր, մոդերնիզացված ձևը»:
Բայց եթե մեկ այլ տեսանկյունից նայենք այս երևույթին, թողնենք մեր քննադատական հայացքները, ապա այն ունի իր դրական ազդեցությունը նաև. «թույլերը» դուրս են թռչում /շամպայնի խցանի պես/, իսկ ուժեղները մի կերպ գոյատևում են: Եվ ինձ թվում է, որ սա նոր խթան է աշխարհի հետագա զարգացման, մեկ այլ նոր փուլի անցման համար, «թույլերը» միշտ էլ խոչընդոտ են դառնում աշխարհի զարգացման ճանապարհին:
Բարև Բլանշ կամ Շուշան, կամ` երկուսիդ էլ միասին
)
Առաջին անգամ եմ քեզ կարդում… գրելաոճդ հավանեցի.ժամանակակից, կտրուկ ու նաև ըմբոստության ոգով տոգորված :Շարադրանքդ էլ, մի տեսակ ճկունա ու հեշտ ընթեռնելի:Կարճ ասած` լավնա: Պարզապես այսքանը ուզեցա ասել` ամենևին չցանկանալով խորամուխ լինել նյութի բովանդակության ու դրա բազմակողմանի հիմնավորումների բացակայության մեջ…/ դա արդեն այլ խնդիրա/
Ապրես
ԵՊՀ -ն քեզ ավելին է տվել, քան կարծում ես …:)