Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Դուդուկն ու զուռնան ակումբային ջազի սիգարի հոտով. Հայաստանը ջազ է լսում…

imgp0629

Ամեն առավոտ Երեւանի Ալեք Մանուկյան Մանուկյան 5 հասցեում գտնվող երկու սենյականոց գրասենյակում իր աշխատանքն է սկսում «Ռադիո ջազ»-ը (103,8fm) եւ ռադիոյի ջինգլների ձայն դերասան Արմեն Էլբակյանը արդեն 2-րդ տարին անընդմեջ ազդարարում է. «քաղաքը ջազ է լսում»։

Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 36-ամյա տնտեսագետ Գեւրգը, ով իր մեքենայում լսելով Արմեն Էլբակյանի խոսքերը, բարձրացում է ռադիոընդունիչի ձայնը, որ բոլորն իմանան` ինքը ջազ է լսում: Նա խոստովանում է, որ ոչ մի ջազ կատարողի անուն չգիտի, բայց հստակ գիտակցում է՝ ջազը Երեւանում ճաշակի ու կարողության ցուցիչ է ու պաշտոնի բարձրացումից հետո ինքն էլ կարող է իրեն թույլ տալ «նման ճոխություն»։

Երեւանի մեկ այլ անկյունում ամեն առավոտ համալսարանի դիմաց հավաքվում են Սեւակն ու իր ընկերները, որ ջազային ձայներիզներ փոխանակեն: Մասնագիտությամբ ռադիոֆիզիկ Սեւակը պատմում է, որ ուսումնական թոշակից թոշակ ջազ ակումբներ է գնում` իր սիրած երաժշտությունը կենդանի վայելելու, իսկ մյուս օրերին ստիպված է լինում բավարարվել ջազային ձայներիզների ծովահենային տարբերակները լսելով։ Ասում է՝ մի ամբողջ կարողություն է պետք Երեւանում իսկական ջազին գոնե մոտ լինելու համար։

«Ջազային բումը» մայրաքաղաքում սկսվեց վերջին մի քանի տարիներին, երբ մեկը մյուսի հետեւից բացվեցին ջազ երաժշտության ակումբներ, ջազ փառատոնների անցկացվեցին։ Ջազ երաժշտություն լսելը նորաձեւ դարձրեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով երեկոները «Առագաստ» ջազային սրճարանում էր անցկացնում։

Իրականում հայաստանյան ջազի ավանդույթները սկսվել են դեռ 30-ականներին, երբ արդեն գործում էին ջազատիպ կատարումներով հանդես եկող խմբեր եւ երբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմ Այվազյանի ղեկավարությամբ ու Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ։ Ապա 50-60-ականների Սովետական Հայաստանում «բուրժուական երաժշտության» փառատոններ էին կազմակերպվում եւ համարյա բոլոր ուսումնական հաստատություններում փոքրիկ ջազային կոմբոներ էին գործում, ովքեր երեկոներին նվագում էին փակ ակումբներում։

«Ջազը մագնիսական նշանակություն ունի։ Բոլորը ցանկանում են մոտ լինել ջազին, սակայն իսկական ջազը միշտ «էլիտար» արվեստ է եղել»,-ասում է Հայաստանում ջազի վետերաններից թմբկահար Չիկոն` (Արմեն Թութունջյանը): Նա պատմում է, որ 60-ականներին, երբ ինքը ուղղակի սիրահարված էր այդ արվեստին, գրականության պակաս կար, եւ ձայնագրությունները դժվար էր գտնել: Այսօր, ըստ նրա, իսկական ջազ լսողներն են պակասում, իսկ ձայներիզները կան ՝ ինչքան ուզես։ Read more »

January 29, 2009 Posted by blansh | Jazz, Ես | , , , , , , , , , , | 4 Comments