Blansh’s blog

ԿԱՄ… Մի հայ լրագրողի նոթերից

Փորը պնդեցնող դեղերն ու հանգուցյալի դագաղը

Ամանորյա տոներից ու հունվարյան քննական շրջանի քաշքշուկից հետո առաջին անգամ մի 15 րոպե հարմարեցրի, որ մի երկու բլոգային գրառում անեմ ըստ վիճակագրության իմ 30-40 ընթերցողի համար: /Անցած տարի ասում էի` 70-80/:

Նախ տոներից հետո դեղատներում “լեվոմիցիտինի”/փորը պնդեցնող դեղամիջոց է/ մասսայական դիֆիցիտից հետո քաղաքի “հասարակական սարցադաշտերի” ու փողոցներում, մայթերում գլխներիս չափ սառցեկույտերի հետ կապված հազարավոր պատմություններից “այս մեկը” ամենասպանիչն է: Իրական դեպք է: Իմ ծանոթներից մեկի ծանոթի տատու թաղմանը, երբ շենքի մուտքի դիմաց` սառույցների վրա հանգուցյալին 3 շրջան պտտեցնելիս են եղել, դագաղը բռնածներից մեկի ոտքը սայթաքել է ու ընկել է սա, մյուս բռնածներն էլ չեն կարողացել պահպանել հավասարակշռությունը… Կարճ ասած` դիակը դագաղից դուրս է ընկել… Ահավոր է… Ոչ էն է լացես, ոչ էլ ծիծաղես…

Հունվարյան քննական շրջանում ընթերցասրահում մինչեւ ուշ գիշեր նստելուց հետո սկսեցի հասկանալ, որ մեղմ ասած սուտ եմ ասում, թե համալսարանը ինձ ոչինչ չի տվել: Վերջին հաշվով լավ լրագրող դառնալու համար Պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը գուցե ամենալավ «դպրոցը» չէ, բայց ընդհանուր համալսարանական կրթությունը ու 7-8 տեսակ գրականության ու գրականագիտության 5-6 թերթանի գրքերի ցանկն ու դրանց անվերջ-անդադար ընթերցանությունը «լիքը» բան հաստատ տվել է: Անտիկ գրականությունից մինչեւ ժամանակակից արտասահմանյան ու հայկական/սփյուռքահայ էլ/ գրականության բոլոր գործերն հաստատ չեմ մոռանա/կարդալ այս հատվածը պաթոսով/: Էյ գիտի անտիկգրակի դասախոսի հունական «քֆուրները», հայգրակի դասախոսի պատմավեպերի էռոտիկ մասերի բացահայտումն ու հանգամանալից վերլուծությունը ու արտգրակինի մեռելային կանաչ դեմքը:

Ըստ երեւույթի, միայն 4-րդ կուրսում ես հասկանում «համալսարանական կայֆերի», ավտոմատի սուրճի, Սմակի ֆրիի ու «քսեռոքսի տղայի» Էֆեկտը ու ինչքան էլ 4 տարի անընդմեջ ասում ես, որ դու, մեղմ ասած, թքած ունես դասախոսների դրած գնահատականներին ու մնացյալին, բայց վերջում հասկանում ես, որ լավ է, որ լավ ես սովորել ու 5-եր ես ստացել ու, որ հետո նույն այդ դասախոսները քեզ «մեյլեր» են գրում ու քեզ խնդրանքներով դիմում, որ աջ ու ձախ ասում` դու իրենց փայլուն ուսանող ես: էսպես…

Որպես ետգրություն ասեմ, որ հաջորդ երկու փոսթերը կդնեմ IWPR-ի հայ-ադրբեջանական երիտասարդ լրագրողների համար նախատեսված պրոյեկտի նյութերից, որոնք 2008-ի դեկտեմբերին «168 ժամ» թերթի վերջին համարում հատուկ ներդիրով լույս տեսան: Պիտի ասեմ, որ առաջին` հայկական ջազ-ի մասին նյութս գրվել է դեռ 2007-ին: Դե ինչ-ինչ խնդիրների պատճառով դրանց տպագրությունը անընդհատ հետաձգվում էր եւ էդ ընթացքում ջազ-ի` մեղմ ասած բեխեր նյութի հետ կապված շատ պատմություններ եղան: Հաջորդ` գրականության նյութն էլ, էն չեղավ` ինչ ուզում էի, բայց դե ընդհանուր պատկերացում կազմելու համար վատ չէր, կարծես:

January 15, 2009 - Posted by blansh | Անձնական, Մտածում եմ, թե..., Ուսանող, Պետհամալսարանի | , , , , | 4 Comments

4 Comments »

  1. Blansh, du demq es!!!!!!!!!!!!!!!

    Comment by hiacac mard | February 4, 2009 | Reply

  2. es nuynpes hiacac em. !!!!!!!!

    Comment by Ratak | May 13, 2009 | Reply

  3. esqan@ kardaluc heto, Kareli e erkar mtacel, u hishel usanoxakan tariner@..Ayd ur koran!!!)))

    Comment by Hellados | September 5, 2009 | Reply


Leave a comment